Թեմաներ
Հինգշաբթի 08 / 17 / 2017
Փոխարժեք
  • 616.42
    GBP
  • 560.91
    EUR
  • 8.03
    RUB
  • 478.51
    USD
+ 28 °C
+ 19 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/16/2017   23:59 Երեք բրիտանացիներին կպատժեն փայտերով ու բանտով` Թայլանդում հարբած մալազիուհու հետ սեքսի համար 08/16/2017   19:47 Վաչե Տերտերյանն ընդունել է ԻԻՀ Մարքազի նահանգի պատվիրակությանը 08/16/2017   18:52 Արձագանք հրապարակմանը. նախնական ուսումնասիրության նյութերն ուղարկվել են ՀՔԾ 08/16/2017   18:38 ԱԳԼՃԿ-ներում արձանագրվել է ճնշման գերազանցում 08/16/2017   18:32 Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են 08/16/2017   18:26 40-ամյա ուսուցչուհուն կալանավորել են՝ աշակերտի հետ սեքսի համար 08/16/2017   18:17 Ավիատոմսերի թանկացումը Հայաստանում կապված է «պիկ սեզոնի» հետ. մեկնաբանություն պետական և մասնավոր հատվածից 08/16/2017   17:49 Ռուսական օդանավն իրականացրել է իններորդ թռիչքը 08/16/2017   17:09 Օդի ջերմաստիճանը նվազել է 6-7 աստիճանով 08/16/2017   17:02 ԱՄՆ զեկույց. «Թուրքիան փորձում է միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությանը» 08/16/2017   16:49 Խառը մարտական արվեստների՝ Mixed Martial Arts, մարտիկն ԱՄՆ-ում ստացել է մահացու նոկաուտ 08/16/2017   16:40 Ռումինիա-Հայաստան հանդիպման տոմսերը հայ երկրպագուների համար արժեն 15 լեյ 08/16/2017   16:26 Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել 08/16/2017   16:19 Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1700 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված 08/16/2017   16:15 Վարչական վերաքննիչ դատարանը դատական նիստ է նշանակել «ողջամիտ» ժամկետում՝ համարյա երկու տարի հետո 08/16/2017   15:58 24-ամյա երիտասարդի ծեծի ու նրա ավտոմեքենայի վրա կրակելու առեղծվածային պատմությունը. Երիտասարդը հանդգնել է Ռուբեն Հայրապետյանի հորաքրոջ թոռնուհու հետ ծնունդ նշել 08/16/2017   15:53 Պայթյուն Է որոտացել Լոնդոնի «Սաութենդ» օդանավակայանի մերձակայքում 08/16/2017   15:50 Հայաստանի հինգ բռնցքամարտիկներ հանդես կգան Մախաչկալայում 08/16/2017   15:46 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 08/16/2017   15:09 Ոստիկանները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ 08/16/2017   14:30 Սուրեն Կարայանը և Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տնտեսական օրակարգը և ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը 08/16/2017   14:23 Ռուսական օդանավն իրականացրել է ութերորդ թռիչքը 08/16/2017   14:17 Հռոմի էլիտար շրջանում՝ աղբի կոնտեյներում, կնոջ ոտքեր են գտել 08/16/2017   14:14 Ազգականները մինչև մահ խոշտանգել, ապա հրկիզել են կնոջը՝ հավատալով, որ նա կախարդ է 08/16/2017   13:51 Մոսկվայի բանկերից մեկում պատանդներ վերցրած գործարար Արամ Պետրոսյանը մասամբ ընդունել Է մեղքը 08/16/2017   13:45 Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանի Բագրատունյաց պողոտա-Արտաշիսյան փողոց և Արշակունյաց պողոտա-Գ.Նժդեհի փողոց խաչմերուկներում 08/16/2017   13:43 «ՎԱԶ-2121»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 3 տղամարդու. տուժածներից մեկը մահացել է 08/16/2017   13:40 ԱՆ աշխատակիցը վնասել է օդանավակայանի տարածքում կայանված թանկարժեք մեքենաները 08/16/2017   13:38 Արտավանի հրդեհը մարվել է (Լրացված) 08/16/2017   13:30 Բարեկարգվել է Տառերի պուրակին հարող ճանապարհահատվածը (տեսանյութ) 08/16/2017   13:24 Շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ. սպասվում է համեմատաբար հով եղանակ 08/16/2017   13:15 ՀՔԾ-ն փաստաբան Պապիկյանի հաղորդմամբ չի զբաղվի 08/16/2017   13:12 Ով եւ ինչու է սպառնում փաստաբան Արայիկ Պապիկյանին. ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը՝ ոստիկանությանը 08/16/2017   13:08 «Դոդիկ» արտահայտության պատճառով սպանության գործի նախաքննությունն ավարտվել է 08/16/2017   12:57 Մինսկի խումբը շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ 08/16/2017   12:38 Օբամայի գրառումը հանդուրժողականության մասին դարձել է Թվիթերի պատմության մեջ ամենահանրաճանաչը 08/16/2017   12:26 Թրամփ. Վիրջինիայում տեղի ունեցածի մեջ երկու կողմն էլ մեղավոր է 08/16/2017   12:11 ԶԼՄ-ն պատմել է Ռուսաստանում նոր տեսակի սպամի մասին 08/16/2017   12:03 Հարկադիր կատարման ծառայությունում ներդրվել է առցանց հերթագրումների համակարգը 08/16/2017   11:58 «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհից հիմնականում տուժել են չթռչող միջատներն ու սողունները 08/16/2017   11:43 ՀՀ-ում գործող բջջային օպերատորները հայտնվել են մի քանի խարդախների ծուղակում 08/16/2017   10:51 Սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 23-ը 08/16/2017   10:01 Սենթ Լուիս. Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Գարի Կասպարովի հետ 08/16/2017   09:44 Հրդեհներ խոտածածկ տարածքներում 08/16/2017   09:41 Լոռիի անտառում բռնկված հրդեհը գիշերը հաջողվել է մարել 08/16/2017   09:37 Շամիրամում զոհվածների թվում եզդի հեղինակություններ կային. «Հրապարակ» 08/16/2017   09:32 Խոսրովի արգելոցի հրդեհը չեզոքացվել է 13.5 կմ պարագծով 08/16/2017   09:29 Կառավարությունը մտադիր է վաճառել «Դվին կոնցեռն»-ի պետական բաժնեմասը. «Հրապարակ» 08/16/2017   09:28 Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք՝  2.5 բալ ուժգնությամբ 08/16/2017   09:24 Ինչո՞ւ ուշացավ «ԻԼ-76»-ը. «Հայկական ժամանակ»
08/16/2017   15:58 24-ամյա երիտասարդի ծեծի ու նրա ավտոմեքենայի վրա կրակելու առեղծվածային պատմությունը. Երիտասարդը հանդգնել է Ռուբեն Հայրապետյանի հորաքրոջ թոռնուհու հետ ծնունդ նշել 08/15/2017   12:55 Երեխան օրորոցում մահացել է 08/15/2017   14:38 Կախված հայտնաբերված զինծառայողի դեպքով նոր տեղեկություններ 08/15/2017   18:24 Սպիտակում սահմռկեցուցիչ դեպքով՝ մոր և մանկահասակ 2 երեխաների մահվան գործի վարույթը կասեցվել է 08/15/2017   10:56 Տարվա լավագույն դատավորը կարգապահական տույժի կենթարկվի՞ 08/15/2017   13:26 Արտասովոր դեպք՝ Քանաքեռում 08/16/2017   11:43 ՀՀ-ում գործող բջջային օպերատորները հայտնվել են մի քանի խարդախների ծուղակում 08/15/2017   11:30 Սևան-Երևան մայրուղու վրա կրակոցներ են հնչել. 24-ամյա երիտասարդը ծեծված հիվանդանոց է տեղափոխվել 08/15/2017   22:14 Ֆանատուհին տղային մխիթարել է սեքսով՝ տանուլ տված խաղից հետո 08/15/2017   11:56 Տղամարդու հուղարկավորության օրը նրա տանից խոշոր գումար են գողացել 08/15/2017   13:43 Ժամկետային զինծառայողին հայտնաբերել են կախված վիճակում 08/16/2017   18:26 40-ամյա ուսուցչուհուն կալանավորել են՝ աշակերտի հետ սեքսի համար 08/16/2017   16:26 Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել 08/16/2017   13:12 Ով եւ ինչու է սպառնում փաստաբան Արայիկ Պապիկյանին. ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը՝ ոստիկանությանը 08/16/2017   16:15 Վարչական վերաքննիչ դատարանը դատական նիստ է նշանակել «ողջամիտ» ժամկետում՝ համարյա երկու տարի հետո 08/15/2017   18:53 Սաուդյան Արաբիայի արքայազները՝ որտե՞ղ են նրանք և ի՞նչ է պատահել նրանց հետ 08/16/2017   10:51 Սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 23-ը 08/16/2017   13:40 ԱՆ աշխատակիցը վնասել է օդանավակայանի տարածքում կայանված թանկարժեք մեքենաները 08/15/2017   20:29 Ռուսական հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը այսօր կատարեց 6 թռիչք՝ նախապես հայտարարված 2-ի փոխարեն 08/16/2017   14:14 Ազգականները մինչև մահ խոշտանգել, ապա հրկիզել են կնոջը՝ հավատալով, որ նա կախարդ է

Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման 08/07/2017   16:31  |  ԳՈՐԾ #

Լոռու մարզի Շնող գյուղում 56-ամյա բարեկամուհու բռնաբարության, ապա սպանության մեջ մեղադրվող 24-ամյա Արսենը դատապարտվել է 14 տարի ժամկետով ազատազրկման:

Ըստ մեղադրանքի՝ Արսենը 2016 թվականի մայիսի 10-ին` ժամը 02-ի սահմաններում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում գնացել է Շնող գյուղի իր ազգական, «շիզոֆրենիա պարանոիդ ձև, մտավոր հետամնացություն» ախտորոշմամբ հոգեկան հիվանդությամբ տառապող իր բարեկամուհու տուն, որտեղ նախ առաջարկել է, ապա փորձել է սեռական հարաբերություն ունենալ վերջինիս հետ։

Առաջարկը բարեկամուհին մերժել է: Վրդովվելով բարեկամուհու կողմից իր հանգուցյալ հոր հասցեին հնչեցրած հայհոյանքից ու ոստիկանության մարմիններին դիմելու դիրքորոշումից, Արսենն ապօրինաբար կյանքից զրկելու և սեռական հակումն այնուամենայնիվ բավարարելու դիտավորությամբ՝ կպչուն ժապավենով փակել է նրա բերանը, խալաթով կապել ձեռքերն ու սրբիչի գործադրմամբ փակելով շնչուղիները` խեղդամահ է արել նրան։

Դրանից անմիջապես հետո Արսենը սեռական հարաբերություն է ունեցել բարեկամուհու հետ, այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու և վերացնելու նպատակով մասամբ այրել է կնոջ դին ու անկողնային պարագաները։

Արսենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ալկոհոլի ազդեցության տակ բռնաբարել է, ապա սպանել բարեկամուհուն

Գործի նախաքննության ընթացքում Արսենը խոստովանական ցուցմունքներ է տվել՝ հայտնելով, որ շուրջ մեկ տարի առաջ բաժանվել է իր կնոջից ում հետ գտնվել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ: Նրանք համատեղ կյանքի ընթացքում երեխա չեն ունեցել և բաժանվել են անձնական խնդիրների`միմյանց չհասկանալու պատճառով:

Իսկ գործով տուժողն իր հոր հորաքրոջ աղջիկն է, վերջինս տառապում է հոգեկան հիվանդությամբ և օգտագործել է բժշկի կողմից նշանակված դեղեր: Ըստ Արսենի նախաքննական ցուցմունքի՝ տուժողը բնակվել է միայնակ, և ինքն է զբաղվել նրա խնամքով` հետևելով, որ դեղերը ժամանակին խմի:

Իսկ դեպքին նախորդող ժամերին հարևանի տանը փայտ է կոտրել, որից հետո մի քանի համագյուղացիներով օղի են խմել: Դեպքի օրը գիշերը՝ ժամը 01-ից 02-ի սահմաններում, հարբած վիճակում իրենց տանը հեռուստացույց դիտելիս, իր մոտ սեռական ցանկություն է առաջացել և որոշել է գնալ տուժողի տուն՝ տեսնելու, թե նա ինչպես է և նրա համաձայնության դեպքում նրա հետ սեռական հարաբերություն ունենալ:

Երբ գնացել է տուժողի տուն, հրել է և տան դուռը բացվել է, տուժողն էլ անկողնում պառկած է եղել:  Արսենը նստել է նրա մահճակալին, հարցրել է, թե ինչպես է նա զգում իրեն, որին տուժողը պատասխանել է՝ լավ, ապա կինն ասել է, թե չի հասկանում, թե այդ ժամին, ինչու է գնացել իր տուն:

Արսեն էլ ասել է, որ անհանգստանալու բան չկա, ապա ձեռքը տարել է անկողնում պառկած տուժողի ծածկոցի տակ և շոյել նրա հետույքը, իսկ տուժողը, մի կողմ քաշվելով, սեռական բնույթի հայհոյանք է տվել իր մահացած հոր հասցեին, որից ինքը զայրացել է և աջ ձեռքով մեկ անգամ ապտակել է նրան, տուժողը սկսել է բղավել:

Լոռիում բռնաբարության և սպանության դեպքով կասկածյալը խոստովանել է (Լուսանկարներ)

Արսենը մահճակալի մոտ գտնվող պահարանի դարակից վերցրել է թափանցիկ կպչուն ժապավենը և դրանով փակել է տուժողի բերանը, որպեսզի չգոռա՝ նպատակ ունենալով նրա հետ սեռական հարաբերություն ունենալ: Այնուհետև մահճակալի գլխավերևում գտնվող խալաթով կապել է նրա ձեռքերը, իսկ ոտքերի մոտ գտնվող սրբիչը դնելով նրա բերանին՝ ուժեղ սեղմել է և այդպես պահելով 5 րոպե, տեսել է, որ նա չի շարժվում և մահացել է, սրբիչը ետ է քաշել և նրա հետ մտել սեռական հարաբերության մեջ, որը ավարտելուց հետո, պոկել է նրա բերանին կպցրած կպչուն ժապավենը, քանդել խալաթով կապված ձեռքերի կապը, սրբիչը դրել իր նախկին տեղում, ապա շրջելով դիակը՝ հետքերը թաքցնելու նպատակով իր մոտ եղած լուցկիով այրել է անկողինը։

Բացի այդ, ըստ Արսենի ցուցմունքի, ինքը նաև այրել է հարևան սենյակի անկողինը, որպեսզի այրվի ամբողջ տունն ու դիակը:

Արսենը հայտնել է, որ զղջում է կատարած հանցանքի համար, եթե խմած չլիներ այդ արարքները չէր կատարի:

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` տուժող կնոջ մահը մեխանիկական շնչահեղձության հետևանք է, որը պայմանավորված է շնչուղիների փակումը փափուկ հյուսվածքներով, ներքին օրգանների գերարյունության, հեղուկ արյան առկայությամբ սրտի խոռոչներում` հատկապես աջ կեսում, թոքերի փքվածության և էմֆիզեմայի հետ, միջթոքաբշտային միջնապատերի ձգվածության, բարակեցման ամբողջականության խախտման օջախների, էկխիմոզներ պլևրայի և էնդոկարդի տակ։

Տուժողի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են՝ քթի շրջանի քերծվածքներ, բերանի անկյան և ներսային մակերեսի արյունազեղումներ, ըստ եզրակացության՝ դրանք հասցվել են կենդանության օրոք բութ, կոշտ առարկաներով, մահից անմիջապես առաջ ընկած ժամանակահատվածում:

Բացի այդ հայտնաբերվել են նաև մարմնի որոշ հատվածներում 2,3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ, որոնք պատճառվել են մահից հետո ընկած ժամանակահատվածում:

Դատարանն արձանագրել, որ Արսենի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ չկան, իսկ նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է համարվել այն, որ հանցագործությունը ալկոհոլայի հարբածության վիճակում է կատարել:

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

08/16/2017   09:50 Կնոջ պարանոցից քաշել-պոկել է ոսկյա շղթան

Տեսադարան

08/15/2017   17:02 Հրդեհ «Խոսրովի անտառ»-ում. Լուսանկարները՝ Ֆոտոլուրի

գործընկերներ

Գործ #

08/07/2017   16:31 Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Խեղդելուց հետո սեռական հարաբերություն է ունեցել հոգեկան հիվանդ բարեկամուհու հետ, այնուհետև մասամբ այրել է կնոջ դին։ 06/24/2017   16:00 Եղբորն ազատելու պահանջով պատանդ էր վերցրել ոստիկանին. եղբայրն ազատության մեջ է, ինքն՝ ազատազրկված Եղբորը կալանքից ազատելու ու իր մոտ բերելու պահանջով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով զենքը հափշտակել էր ու նրան պատանդ վերցրել 06/15/2017   19:06 3-ամյա երեխային մահ պատճառելու մեղադրանքի ձևակերպումն անորոշ է . քրեական գործը կարճվել է Մեղադրվում է 3-ամյա երեխային ավտոմեքենայով մահ պատճառելու մեջ, բայց երթեւեկության կանոնի խախտումն առկա չէ 06/01/2017   19:22 Գործով չպարզված անձանց հետ կատարված սպանության գործով դատապարտվեց 14 տարվա ազատազրկման Սպանությունն իրականացրել են մի խումբ անձինք, դատվում է մեկը

Արխիվ

[]