Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

ԱԺ ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից արձանագրված հիմնական խնդիրները 07/13/2017   11:00  |  Ընտրական իրավունք

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ներկայացնում է փորձագետ Աննա Փամբուխչյանի և համակարգող Դանիել Իոաննիսյանի համատեղ հոդվածը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության արձանագրած խնդիրների մասին։

Ստորև ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.

Հուլիսի 10-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հրապարակեց ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը։ Զեկույցում մատնանշված են մի շարք թերացումներ և խախտումներ:

Իր նախնական եզրակացություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արդեն իսկ մատնանշել էր ընտրկաշառքների ինչպես նաև քաղծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատողների նկատմամբ ճնշումների մասին արժանահավատ տեղեկությունների բացասական ազդեցությունը ընտրությունների վրա: Վերջնական զեկույցը մատնանշում է մի շարք խնդիրներ:

Արձանագրված խնդիրների մի մասը, ըստ զեկույցի, հակասում են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորություններին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին:

Այսպիսով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը առանձնացրել է հետևյալ խնդիրները՝

Վարչարարություն՝

·  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ զեկույցը նշում է, որ ԿԸՀ-ն պատշաճ կերպով չի դիտարկել բողոքները:

·  Վարչական դատարանը մերժել է ներկայացված բոլոր բողոքները բացառապես ֆորմալ պատճառաբանություններով:

·  Բավարար ջանքեր չեն գործադրվել հանրությանը բարդ ընտրակարգի մասին իրազեկելու ուղղությամբ: Հանրությանը պատշաճ չի բացատրվել, թե ինչպես են քվեները վերածվելու պատգամավորական մանդատների:

·  ԿԸՀ-ն մերժել է միջազգային ՀԿ-ներին ընտրությունները դիտարկելու հրավերներ ուղարկելու հարցում, ինչը հակասում է ԵԱՀԿ-ի առաջ ստանձնած պարտավորություններին:

Քարոզարշավ՝

·  Քարոզչական արշավների մեծ մասը կենրտոնացել էին անհատ թեկնածուների և ոչ թե քաղաքական հարթակների և քաղաքականության վրա:

·  Բռնության առանձին դեպքեր են արձանագրվել նախընտրական քարոզարշավի ժամանակ:

·  Տարբեր քաղաքական ուժերի միջև բանավեճերի բացակայությունը սահմանափակել է ընտրողներին հասանելի տեղեկատվությունը՝ իրազեկված ընտրություն կատարելու համար:

·  Որոշ կուսակցությունների կողմից ընտրակաշառքի բաժանման և հօգուտ իրենց քվեարկելու համար պետական ծառայողների, այդ թվում բժշկական ու կրթական հաստատությունների աշխատակցիների վրա ճնշումներ գործադրելու և ահաբեկելու մասին հավաստի տեղեկությունները հանգեցրեցին ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության ընդհանուր նվազմանը, ինչպես նաև մտավախություններ են առաջացրել ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքի իրացման կապակցությամբ՝ ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան:

Հեռուստատեսություններ՝

·  Հեռարձակվող լրատվամիջոցների ազատությունը սահմանափակված էր դրանց սեփականատերերի կողմից խմբագրական անկախությանը միջամտելու միջոցով, ինչը հանգեցրեց լրագրողների ինքնագրաքննության և կառավարությանը քննադատող հաղորդումների ապաքաջալերմանը՝ ներառյալ Հանրային հեռուստատեսությամբ:

·  Մշտադիտարկված հեռարձակվող լրատվամիջոցներից Արմենիա հեռուստատեսությունը տրամադրել է այլ մասնակիցների համեմատ գրեթե երկակի ավելի լրատվական լուսաբանում ՀՀԿ-ին և Կոնգրես-ՀԺԿ-ին (19 և 21 տոկոս, համապատասխանաբար): Կենտրոն հեռուստատեսությունը տրամադրել է այլ մասնակիցների համեմատ զգալիորեն ավելի լրատվական լուսաբանում (18 տոկոս) Ծառուկյան դաշինքին: Շանթ հեռուստատեսությունը լրատվական լուսաբանման 20 տոկոսը տրամադրել է ՀՀԿ-ին, մինչդեռ մնացածներին հատկացրել է 7-12 տոկոս: Երկիր մեդիան տրամադրել է ՀՅԴ-ին իր լրատվական լուսաբանման 25 տոկոսը՝ մյուսներին թողնելով 6-13 տոկոս:

·  Թեև մշտադիտարկված բոլոր հեռուստատեսությունների լրատվական լուսաբանման 98 տոկոսը չեզոք կամ դրական տոնայնությամբ է, պաշտոնական քարոզարշավին նախորդող՝ փետրվարի 24-ից մինչև մարտի 4-ը ընկած ժամանակահատվածի մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս մշտադիտարկված հեռուստատեսությունների հստակ կողմնակալությունը ի օգուտ այդ հեռուստատեսությունների վերաբերյալ հանրային ընկալման մեջ եղած կուսակցական առնչությունների:

·  Ռեկոմենդացիաների մասին առաքելությունը նաև արձանագրել է խնդիրներ ԶԼՄ-ների մոնիտորինգի չափանիշների և հանրության կողմից ԶԼՄ-ների իրական սեփականատերերի անուններն իմանալու հետ:

Ընտրողների վրա ազդեցություն՝

·  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զրուցակիցների համաձայն՝ հանրության շրջանում առկա է ընտրախախտումների մասին հայտնելու դժկամություն, ինչը պայմանավորված է բողոքների քննման մեխանիզմի արդյունավետության նկատմամբ վստահության բացակայությամբ:

·  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նաև արժանահավատ հաղորդումներ է ստացել ընտրողների, հատկապես մասնավոր և պետական հատվածի աշխատողների հանդեպ ճնշումների գործադրման և ահաբեկման մասին: Մասնավորապես, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացրել է ձայնագրություններ, համաձայն որոնց 114 դպրոցների տնօրեններ ընդունում են, որ պատրաստել են ՀՀԿ-ին աջակցող ուսուցիչների և աշակերտների ծնողների ցուցակներ:

·  Հավաքաբար, ձայներ գնելու, ընտրողների վրա ճնշումներ և բռնություններ գործադրելու լայնատարած մեղադրանքները բացասական ազդեցություն են թողել քարոզարշավի վրա և խնդրահարույց են դարձրել ընտրողների կարողությունը՝ քվեարկել ազատորեն, չվախենալով հաշվեհարդարից, որը հակասում է ԵԱՀԿ Կոպենհագենի 1990 թվականի փաստաթղթի 7.7 կետին:

Քվեարկության օրը՝

·  ԵԱՀԿ դիտորդների կողմից ընտրական գործընթացը բացասական է գնահատվել դիտարկումներից 12 տոկոսում, ինչը զգալի թիվ է:

·  Ընտրատեղամասերի մի զգալի մասը (69 %) հասանելի չէր հաշմանդամություն ունեցող անձանց համար:

·  Բազմաթիվ տեղամասերում եղել են կուտակումներ և լարվածություն:

·  Ընտրությունների օրը արձանագրվել են խմբով քվեարկելու դեպքեր, ինչպես նաև ընտրողների վրա ազդելու փորձեր:

·  Տեղամասերում նկատվել են կուտակումներ, ինչպես նաև միջամտություններ ոստիկանության և կուսակցությունների ներկայացուցիչների կողմից:

·  Տեսանկարահանող սարքերով մշտադիտարկումը ցույց է տվել, որ տեխնիկական խնդիրների պատճառով որոշ ընտրատեղամասերից հեռարձակումը բացակայում էր, հատկապես առավոտյան ժամերին:

·  Խորհուրդ տալով միջոցներ ձեռնարկել հետագայում քվեարկության գաղտնիության բարձրացման համար՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը փաստացի նաև արձանագրել է քվեարկության գաղտնիության հետ կապված խնդիրներ:

·  Քվեարկության ընթացքում, հաշվարկի ժամանակ և անգամ տարածքային ընտրական հանձնաժողովներում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները նկատել են գտնվելու իրավունք չունեցող անձանց:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացնելով առաջարկներ «Հայաստանում հետագա ընտրությունները ԵԱՀԿ-ի հանձնարարականներին, միջազգային պարտավորություններին ու ժողովրդավարական ընտրությունների ստանդարտներին բերելու» համար, ըստ էության, փաստում է, որ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունները չէին համապատասխանում Ժողովրդավարական ստանդարտներին, միջազգային պարտավորություններին և ԵԱՀԿ-ի հանձնարարականներին:

Ընտրությունների որակի ընդհանուր որևէ այլ գնահատական միջազգային այս կառույցի զեկույցում չկա, ինչը թերևս պայմանավորված է նրանով, որ կառույցը զգույշ է իր հայտարարություններում և սահմանափակվում է դիվանագիտական ձևակերպումներով:

Հավելենք, որ զեկույցում արձանագրված խնդիրները համարյա չեն տարբերվում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի զեկույցում մատնանշված խնդիրներից:

 

Աննա Փամբուխչյան, Դանիել Իոաննիսյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:47 15/06/2017  |  Ընտրական իրավունքՏիգրան Մուկուչյանը ծայրահեղացված է համարում ընտրությունների միայն վատ կողմերը տեսնելը
14:10 15/06/2017  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Հարությունյանն անթույլատրելի է համարում Հայաստանի ներքաղաքական հարցերին միջամտելու Սվիտալսկու փորձը
13:06 15/06/2017  |  ԼՐԱՀՈՍՊյոտր Սվիտալսկին հորդորում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դարձնել հանրային վստահություն վայելող կառույց
09:13 09/06/2017  |  ՄամուլԿորյուն Նահա­պետյանը, կարելի է ասել, մանդատի համար պարտական է իր բարեկամ Ալեքսանյանին. «Հրապարակ»
09:18 25/04/2017  |  ՄամուլՈվ ումից ձայն գողացավ և ինչքան. «Հրապարակ»
09:22 22/04/2017  |  ՄամուլՈւնենք փաստ, որ հոգեբուժարաններն ու քրեակատարողական հիմնարկները 100%-ով քվեարկել են ՀՀԿ-ի օգտին. Արտակ Զեյնալյան. «Փաստ»
09:00 20/04/2017  |  ՄամուլԽնդիրն այն չէ, որ Ալեքսանյանը ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների առաջին եռյակում է՝ 42 հազար ձայնով. «Հրապարակ»
09:22 18/04/2017  |  ՄամուլԱրամայիս Գրիգորյանն ու եղբայրը սկսել են պատժել ձայն չապահոված պաշտոնյաներին. «Ժողովուրդ»
09:04 18/04/2017  |  ՄամուլՆերքին «ռազբորկաները» ՀՀԿ-ում չեն դադարում. «Հրապարակ»
09:45 15/04/2017  |  ՄամուլՍԴ-ն կմերժի նաև «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը. «Ժողովուրդ»

Արխիվ

[]