Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից

Դատավորը դարանակալել է Վահան Շիրխանյանին նիստերի դահլիճից դուրս և հնչեցրել վիրավորական արտահայտություններ. Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի 07/07/2017   14:17  |  Դատական ռեպորտաժներ

Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալ Արման Հայրապետյանի պաշտպան Հերմինե Միքայելյանի բացակայության պատճառով. պաշտպանը գտնվում է հիվանդանոցում: 

Մինչ դատական նիստի հետաձգումը դատական նիստերի դահլիճից երեք ժամով հեռացված Վահան Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ նիստերի քարտուղարը, զեկուցելով, թե դատավարության մասնակիցներից ովքեր են ներկա, չնշեց, որ բացակայում է Վահան Շիրխանյանը:

Նիստերի ձայնագրառումը լսելու դեպքում չի կարելի տեղեկանալ, որ իր պաշտպանյալը դատական նիստին ներկա չէ, իսկ ձայնագրառումը լսելու են և բազմաթիվ անգամ են լսելու, հավաստիացրեց Հայկ Ալումյանը:

Պաշտպանը պահանջեց նախագահող դատավորից պարզաբանել, թե ե՞րբ է լրանում սանկցիայով սահմանված ժամկետը, հնչեց դատավորի արձագանքը՝ Վահան Շիրխանյանը հեռացվել է երեք ժամով, և ժամկետը չի լրացել:

Պաշտպանն իր հերթին պարզաբանեց, որ ոչ մի տեղ գրված չէ, որ սանկցիայի ժամկետի հաշվարկը նիստերի ընթացքին է վերաբերվում:

Հայկ Ալումյանը հայտարարեց նաև, որ մտադիր է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանին՝ առաջին իսկ հնարավորության դեպքում:

Պաշտպանը նշեց, որ երբ Վահան Շիրխանյանը փորձել է ասել՝ Դուք չեք հասկանում, թե ինչ ցավեր ունի ինքը (դատավորը ընդհատել է ամբաստանյալին և թույլ չի տվել նախադասությունը մինչև վերջ ասել), դատավորը համարել է, որ նա իրեն վիրավորել է և դուրս գալով դատական նիստերի դահլիճից՝ դատավորը դարանակալել է Վ.Շիրխանյանին միջանցքում՝ դատական նիստերի դահլիճի դռնից այն կողմ:

«Երբ պրն. Շիրխանյանին աթոռի վրա նստած վիճակում հանել են նիստերի դահլիճից, Դուք բազմաթիվ ոստիկանների ու կարգադրիչների ներկայությամբ, չափազանց անհարգալից և վիրավորական արտահայտություններով, «դու»-ով, փորձել եք հաշիվ պահանջել այն բանի համար, որ պրն. Շիրխանյանն, իբր, հանդգնել է Ձեզ չհասկացող անվանել: Այդքանին ես ականատես եմ եղել անձամբ:

Տեսնելով, որ տեղի ունեցածը երևում է դահլիճից, կարգադրիչները փակել են դուռը, որից հետո արդեն պրն. Շիրխանյանի պատմելով Դուք նրան ասել եք հետևյալը.

«Դու ո՞վ ես, որ ասես «չի հասկանում»», «Ձեր շինած երկիրն ա, ի՞նչ ես ուզում», «Ես քեզանից շատ բան եմ արել այս երկրի համար», «Դերասան, դու ոչ մի հիվանդ չես, դու նույնիսկ վազում ես, մատների վրա սաղին ֆռռցնում ես»»,- նշեց Հայկ Ալումյանը:

Լրագրողների հետ զրույցում փաստաբանը հայտնեց, որ պարտադիր դիմելու է Արդարադատության խորհուրդ ոչ միայն այս հայտարարությունների հետ կապված, այլ մի շարք իրադարձությունների հետ կապված, որոնք որ դատական նիստում տեղի են ունեցել, որոնք որ ինքնին շատ կոպիտ խախտումներ են:

Հայկ Ալումյանը հայտնեց, որ մեկ շաբաթ առաջ դիմել է դատարանին, որպեսզի ստանա Վահան Շիրխանյանի և իր վերաբերյալ դատական սանկցիաների որոշումները, արդեն մեկ շաբաթ է իրեն դրանք չեն տրամադրվում: Դատական նիստերից Վահան Շիրխանյանին հեռացնելուց հետո Հայկ Ալումյանի բացակայությունը դատարանը գնահատել է որպես անհարգալից վերաբերմունք և դատական սանկցիա կիրառել նաև փաստաբանի նկատմամբ:

Պաշտպանը նշեց, որ երբ որ դատավորը ընդմիջում է հայտարարում և չի սահմանում, թե ինքը կես ժամով, հինգ ժամով, թե չորս օրով ընդմիջեց դատական նիստը, դրանից ելնելով դատավարության մասնակիցների մոտ չի առաջանում պարտականություն գտնվել դահլիճում այնքան ժամանակ մինչև դատավորը կգա: Անորոշ ժամկետով նիստը ընդհատելու պարագայում, երբ դատարանը վերադառնալով տեսնում է, որ փաստաբանն այնտեղ չէ, իրավունք չունի դատական սանկցիա կիրառել:

Բացի այդ Վ.Շիրխանյանը բոլորի համար լսելի ձևով հայտարարել է, որ չի ցանկանում, որ իր պաշտպանն իր բացակայությամբ գտնվի դատական նիստին: Ընդհանուր սկզբունք է՝ պաշտպանը չի կարող կատարել այնպիսի գործողություններ իր վստահորդի համար ու նրա անունից, որի համար վստահորդի կողմից լիազորված չի, դա հանրահայտ ճշմարտություն է, ասաց Հայկ Ալումյանը:

Արդյոք դատավորը ինքնաբացարկ կհայտնի՞ հարցին ի պատասխան Հայկ Ալումյանը նշեց, որ իր մոտ մի միտք է առաջացել, որ միգուցե դատավորը ինքն այնպիսի բաներ է ասել, որպեսզի ստիպված լինի հետո դրա հիման վրա ինքնաբացարկ հայտնել:

«Ես չգիտեմ, որովհետև ուրիշ ո՞նց կարելի է բացատրել դատավորի այդպիսի խոսելաձևը, այդպիսի մոտեցումը: Ուրիշ ձև չեմ կարողանում բացատրել, որովհետև մենք պրն. Բեկթաշյանին մինչև այդ համարյա բոլորն, ում հետ խոսում էի, ու ինքս էլ անձամբ իմ փրոձից՝ իր մոտ քիչ չեմ ունեցել դատավարություններ, շատ հավասարակշռված գիտենք իրեն, հատկապես այդ մի գիծը միշտ եղել է: Այս դատավարությունում ես նրան չեմ ճանաչում, ես էլ չգիտեմ, ինքն այդ ամեն ինչն անում է, որ հետագայում ինքնաբացարկի հիմքեր ստեղծի՞, ուղղակի ուրիշ բացատրություն չեմ գտնում»,- ասաց Հայկ Ալումյանը:

Լուսանկարը՝ Armenpress-ի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:13 02/07/2017  |  Քրեական խրոնիկոնՎահան Շիրխանյանի գանգատի գործով ՄԻԵԴ-ն սկսել է կոմունիկացիայի փուլը
16:26 23/06/2017  |  Դատական ռեպորտաժներԱրհեստական խոչընդոտներ են ստեղծվում մի մարդու նկատմամբ, ում աթոռով բերում են ու աթոռով տանում. Ինեսսա Պետրոսյան
13:11 23/06/2017  |  Դատական ռեպորտաժներՈտքի կանգնելու հնարավորություն չունեցող Շիրխանյանի նկատմամբ դատական երեք սանկցիա կիրառվեց
20:24 16/06/2017  |  Դատական ռեպորտաժներՎահան Շիրխանյանին հետաքրքրում էր դատավորի առնչությունը Դաշնակցության հետ
15:11 16/06/2017  |  Դատական ռեպորտաժներՀանցավոր համագործակցության վերաբերյալ գործով դատական նիստը չսկսված ընդմիջվեց
17:33 09/06/2017  |  Դատական ռեպորտաժներՄնացել էր, որ Վահան Շիրխանյանը մի հատ ներողություն խնդրի, որ ինքը հիմա հիվանդ է. Հայկ Ալումյան
16:43 05/06/2017  |  Քրեական խրոնիկոնՎահան Շիրխանյանի և մյուսների գործով դատավարությունը կշարունակվի
10:47 27/05/2017  |  ԼՐԱՀՈՍՎահան Շիրխանյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չկա
11:56 13/05/2017  |  Քրեական խրոնիկոնՎահան Շիրխանյանին հետազոտել են՝ արդյունքները կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովի նիստում
18:35 22/04/2017  |  ԼՐԱՀՈՍՎահան Շիրխանյանին ամեն օր այցելում է նյարդաբանը, թերապևտը, երկու օրը մեկ՝ կինեզոթերապևտը. ՔԿՎ

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]