ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞ր դեպքում ամբաստանյալը կարող է դատական նիստին չմասնակցել, և դա չի կարող դիտվել օրենքի էական խախտում. Արթուր Ղամբարյան 07/06/2017 12:18 | Մեկնաբանություն
Ամբաստանյալի կողմից դատական նիստին մասնակցելու իրավունքից հրաժարվելը չի կարող գնահատվել որպես ամբաստանյալի բացակայությամբ գործի քննություն: Մասնավորապես, որ դեպքերին է ասվածն առնչվում՝ հարցի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:
Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Մեջբերում` «Դատական նիստին մասնակցելու իրավունքից հրաժարվելը» ձեռնարկից։
Ամբաստանյալի մեղադրանքին չառնչվող դատական նիստին մասնակցելու իրավունքից հրաժարվելը։
Հանցակցությամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով ամբաստանյալը պետք է հնարավորություն ունենա հրաժարվելու իր մեղադրանքին չառնչվող դատական նիստերին մասնակցելուց: Օրինակ՝ Գերմանիայի քր. դատ. օր–ի 231c պարագրաֆի համաձայն` եթե դատական քննությունն իրականացվում է մի քանի ամբաստանյալների նկատմամբ, ապա առանձին ամբաստանյալի, իսկ պաշտպանի պարտադիր մասնակցության դեպքում նաև` պաշտպանի միջնորդությամբ դատարանի որոշմամբ կարող է նրանց թույլատրել հեռանալ դատական նիստերի այն հատվածներից, որոնք իրենց չեն վերաբերում։ Դատարանի որոշման մեջ նշվում է դատական նիստի այն հատվածները, որոնց թույլատրվում է չմասնակցել։ Դատարանը կարող է նիստի այդ հատվածին չմասնակցելու թույլտվությունը ցանկացած ժամանակ հետ կանչել։
Ի դեպ, կոնկրետ ամբաստանյալի մեղադրանքի հետ ուղղակիորեն չառնչվող դատական նիստերին մասնակցելու իրավունքից հրաժարվելու իրավաչափությունը հաստատվել է նաև Եվրոպական դատարանի կողմից։
Այսպես` Միրիլաշվիլին ընդդեմ Ռուսաստանի «Mirilashvili v. Russia» գործի ընդունելիության վերաբերյալ 10.07.2007թ. որոշման մեջ Եվրոպական դատարանը քննարկել է դատական մի քանի նիստերին ամբաստանյալի չներկայանալու հարցը։ Նշված գործով դիմողը վիճարկում էր, որ 2003թ. փետրվարի 5–ի, 21–ի, 26–ի և 28–ի, մարտի 11–ի և 12–ի, ինչպես նաև հունիսի 21–ի, 24–ի, 27–ի դատական նիստերից բացակայել է, ինչը խոչընդոտել է իր պաշտպանության իրավունքի պատշաճ իրականացմանը։ Եվրոպական դատարանը բողոքը համարել է ակնհայտ անհիմն հետևյալ պատճառաբանություններով. «... Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ այդ օրերին կայացած դատական նիստերին ամբաստանյալի մասնակցությունն անհրաժեշտ չէր, քանի որ դատական այդ նիստերին քննարկվում էր այլ անձանց վերաբերող հարցեր, որոնք անմիջականորեն չէին վերաբերում դիմողի մեղադրանքին։ Նման հանգամանքներում դիմողը հրաժարվել է նիստին մասնակցելու իր իրավունքից»։
Կարծում ենք, որ նույնիսկ գործող պոզիտիվ իրավունքի պայմաններում, եթե ամբաստանյալը իրավաչափության պայմանների պահպանմամբ հրաժարվել է մասնակցել իր մեղադրանքին չառնչվող դատական նիստին (դատաքննության այդ հատվածին), ապա դա ՀՀ քր. դատ. օր–ի 398–րդ հոդվածի 3–րդ մասի իմաստով չի կարող գնահատվել որպես օրենքի էական խախտում (գործը քննվել է ամբաստանյալի բացակայությամբ) և դատական ակտը բեկանելու անվերապահ հիմք:
Բանն այն է, որ ՀՀ քր. դատ. օր-ի 398-րդ հոդվածի 3-րդ մասում առկա «գործը քննվել է ամբաստանյալի բացակայությամբ» ձևակերպումից բխում է, որ գործի քննությունը պետք է վերաբերի ամբաստանյալի մեղադրանքին, և եթե տվյալ նիստի ընթացքում քննվել է այլ անձանց մեղադրանքը, որն անմիջապես չի առնչվում կոնկրետ ամբաստանյալի մեղադրանքին, ապա դա ՀՀ քր. դատ. օր–ի 398–րդ հոդվածի 3–րդ մասի իմաստով չի կարող գնահատվել որպես ամբաստանյալի բացակայությամբ գործի քննություն:
Օրինակ՝ ամբաստանյալներին մեղադրանք է ներկայացվել հանցակցությամբ գողություն կատարելու մեջ, սակայն հանցակիցներից մեկին մեղադրանք է ներկայացվել նաև սպանության համար: Եթե ամբաստանյալը, ով մեղադրվում է գողության մեջ, չմասնակցի մյուս հանցակցին մեղսագրվող սպանության մեղադրանքին առնչվող դատական նիստին, ապա դա օրենքի էական խախտում չէ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ