Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար

Դատավորն ամեն ինչ անում է, որպեսզի «Սասնա Ծռեր»-ի գործով փաստաբանները հայտնվեն սանկցիայի որոշման վտանգի առաջ. պաշտպան 07/03/2017   21:28  |  Դատական ռեպորտաժներ

«Սասնա-Ծռեր»-2 գործով այսօրվա մի ամբողջ հավերժություն տևած դատական նիստերը բացվում ու ընդմիջվում էին դատական սանկցիան ի կատար ածելու կամ դատական սանկցիայի մասին որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ հեռանալու համար:

Ընդ որում, հակառակ պաշտպանական կողմի առարկություններին ու հայտարարություններին՝ մի շարք փաստաբանների բացակայությամբ դատական նիստը շարունակելու անթույլատրելիության մասին, հնչում էր նախագահող դատավորի նույն՝ Քրեական դատավարության օրենսգրքից չբխող պատասխանը՝ մենք դատավարության նախապատրաստական փուլում ենք, երբ ճշտվում է ամբաստանյալների ինքնությունը, նրանք մեղադրական եզրակացությունը ստացե՞լ ու գործի նյութերին ծանոթացե՞լ են, թե՞ ոչ: Դատարանը նաև արտառոց հայտարարություն արեց՝ այս փուլում պաշտպանի բացակայության պարագայում նրա պաշտպանյալի պաշտպանական իրավունքը չի խախտվում, առհասարակ այս փուլում, ըստ դատավորի ոչ օրենսդրական մեկնաբանության, «պաշտպանի ներկայությունը, ես գտնում եմ, այնքան էլ կարևոր չէ»: Դատարանը չմոռացավ նաև հիշեցնել, պաշտպանները որպես այդպիսիք ներգրավվել են նախաքննության փուլում և դատարանում նրանք դեռևս ներգրավված չեն: Այդ դեպքում ինչո՞ւ է դատարանը նեղություն կրում, պաշտպաններին ծանուցում ուղարկում և առավել ևս ինչո՞ւ է առանց իր թույլտվության դատական նիստերի դահլիճից հեռացած պաշտպանների նկատմամբ դատական սանկցիաներ կիրառում՝ դատարանի կողմից որևէ համոզիչ պատասխան այս կապակցությամբ չհնչեց:

Դատարանն այնքան տարվեց դատական սանկցիաներով, որ ամբաստանյալների ինքնությանն այդպես էլ չհասավ: Եվ բուն սանկցիաների գործընթացն էլ տեղ-տեղ անհասկանալի էր. դատարանը սկզբից մեկ ամբաստանյալի մասով դատական սանկցիա կիրառեց՝ նիստերի դահլիճից հեռացում, ընդ որում, անժամկետ, ապա ընդմիջումից հետո նրան վերադարձրեց դահլիճ և կիրառեց դատական սանկցիա նախազգուշացում: Նույնքան անհասկանալի որոշում կայացվեց մի խումբ ամբաստանյալների նկատմամբ՝ նախ գործով անցնող 18 ամբաստանյալից 16-ի նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա նիստերի դահլիճից հեռացում, ապա նրանք վերադարձվեցին դատական նիստերի դահլիճ և նրանցից 15-ի նկատմամբ կիրառվեց նախազգուշացում, ավելի ուշ՝ 15 անձի նկատմամբ, նորից դատական նիստերի դահլիճից հեռացում դատական սանկցիա կիրառվեց՝ այս անգամ որոշակի ժամկետով՝ վեց ժամով:

Դատական սանկցիաներ կիրառվեցին նաև պաշտպանների հանդեպ՝ թվով հինգ փաստաբանների՝ Մոնիկա Մարգարյան, Կարապետ Բադալյան, Նինա Կարապետյանց, Արայիկ Պապիկյան, Դավիթ Գյուրջյան, վերաբերյալ դատարանը որոշեց նրանց պատասխանատվության ենթարկելու համար դիմել Փաստաբանների պալատ:

Առայժմ դատական սանկցիաների չենթարկված պաշտպանների կողմից դիտարկում առաջ քաշվեց՝ առավոտվանից չորս մեղադրող կար, հիմա նրանք երկուսն են, սակայն պաշտպանական կողմը տեղյակ չէ նրանց բացակայության պատճառների մասին՝ մեղադրանքի շարքերից պատասխան հնչեց՝ այլ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով նրանք գնալու թույլտվություն են խնդրել դատարանից:

«Իրականում մենք այսօր եկել ենք ոչ թե շոուի մասնակից դառնալու, այլ իրավաբանություն իրականացնելու, որովհետև դատարանը, կարծում եմ, հենց իրավաբանության տեղն է, ոչ թե շոուների, բայց նիստը նախագահող դատավորը՝ նիստը սկսելու պահից ի վեր, այն վերածեց շոուի»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց պաշտպան Գրիշա Բալասանյանը՝ ընդգծելով, որ նախ դատարանը պաշտպաններին արգելել է որոշակի գործողություններ անել, ներկայացնել միջնորդություններ, կամ եթե նույնիսկ հաջողվում էր ներկայացնել՝ դա գոռալով էր արվում՝ ով ավելի բարձր կգոռա պաշտպաննե՞րը, թե՞ դատավորը, որ լսելի դառնա, թե պաշտպաններն ինչ են ուզում ասել:

Փաստաբանը՝ վերլուծելով այսօրվա դատական նիստերի ընթացքը, եզրակացություն արեց, որ դատարանի խնդիրը օրենսդրությամբ նախատեսված ու երաշխավորված պաշտպանական կողմի իրավունքներն ապահովելը չէ: «Ընդամենն այսօր առավոտից դատավորը մեկ հարց է լուծում՝ հնարավորինս ճնշել ու հնարավորինս շատ սանկցիաներ կիրառել պաշտպանական կողմի՝ և՛ ամբաստանյալների, և՛ պաշտպանների, նկատմամբ: Արդեն չեմ հիշում ո՛րերորդ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար Փաստաբանների պալատ դիմելու որոշում կայացրեց, սպասում ենք նաև մեր հերթին, որովհետև դատավորն ամեն ինչ անում է, որպեսզի փաստաբանները հայտնվեն սանկցիայի որոշման վտանգի առաջ: Հետևաբար, այդ պայմաններում խոսել արդարադատության մասին և ասել, որ եկել ենք արդարադատության ենք մասնակցում, մենք մի տարրն ենք, մեղմ ասած՝ ծիծաղելի է»,- ասաց Գ.Բալասանյանը:

Փաստաբանն՝ անդրադառնալով դատախազներից երկուսի դատական նիստից հեռանալու հարցին, նշեց, որ դատավորի հերթական ընդմիջումից առաջ բոլոր դատախազները ներկա էին, և ընդմիջումից հետո դատարան վերադարձան դատախազներից երկուսը: «Դատարանը հարկ չհամարեց ներկայացնել, թե երկու մեղադրողներն ո՞ւր գնացին, ինչի՞ համար գնացին, մինչդեռ անընդհատ նկատում էր, որ փաստաբանները չկան: Եվ երբ հարցրեցինք որտե՞ղ են երկու մեղադրողները, դատախազները փորձեցին դատավորին ուղղորդել, ասելով՝ ծանրաբեռնվածության, գործ ունենալու պատճառով Ձեզ տեղեկացրել են, դատավորը հայտնվեց ավելի աբսուրդային վիճակում՝ ոնց են ասել, եթե դատավորը խորհրդակցական սենյակում էր, որտեղ գնացել էր սանկցիայի որոշում կայացնելու: Այսինքն՝ դատախազը բարձրացել է Ձեր աշխատասենյակ և ասել է՝ գործ ունեմ, գնո՞ւմ եմ»,- ասաց Գրիշա Բալասանյանը՝ հավելելով, որ եթե այդպես է, ապա դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր արդարադատություն չի իրականացվում:

«Եվ դիտորդները, և պաշտպաններից ոմանք նկատել են, որ դատախազներն ազատ մուտք ու ելք են անում այն դռնով, որտեղով որ դատավորն է գնում-գալիս: Այսինքն՝ ակնհայտ է, որ դատարանն այս դեպքում իրեն համարում է, ցավոք, դատավարության կողմ և հայտնվել է մեղադրանքի կողմում և այս դեպքում գործում է ի վնաս պաշտպանական կողմի, մինչդեռ պետք է պահպաներ չեզոքություն՝ արդարադատություն իրականացնելիս»,- ասաց Գրիշա Բալասանյանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:43 03/07/2017  |  Դատական ռեպորտաժներ«Սասնա Ծռեր-2»-ի գործով 18 ամբաստանյալներից 16-ը հեռացվեցին նիստերի դահլիճից
13:41 03/07/2017  |  Դատական ռեպորտաժներՓաստաբանները պահանջում են միավորել «Սասնա ծռերի» գործով երկու վարույթները
20:47 30/06/2017  |  ԼՐԱՀՈՍՔաղհասարակության ինստիտուտը` ամբաստանյալների նկատմամբ կիրառված բռնությունների մասին
17:43 30/06/2017  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ն ստացել է «Սասնա ծռերի» գործով Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանում տեղի ունեցած դեպքին առնչվող նյութերը
14:31 30/06/2017  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Խանդոյանի մոտ գլխուղեղի ցնցում չի հայտնաբերվել
14:17 30/06/2017  |  ԼՐԱՀՈՍՈստիկանապետի դիմումի համաձայն Փաստաբանների պալատում նշանակվել է ծառայողական քննություն
11:07 30/06/2017  |  Քրեական խրոնիկոնԱվան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանում հունիսի 28-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ իրականացվում է քննություն
09:30 30/06/2017  |  Մամուլ«Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալ­ներն ամեն ինչ անում են դատավարական գործընթացը տապալելու համար. «Իրավունք»
09:10 30/06/2017  |  ՄամուլՀրահանգված է «Սասնա ծռերի» կամ ժիրայր Սէֆիլյանի գործերով դատաքննության օրերին որևէ ազատազրկվածի դուրս չհանել. «Ժողովուրդ»
19:46 29/06/2017  |  Քրեական խրոնիկոնՄԻՊ-ը կալանավորների վրա բռնության հետքեր է հայտնաբերել

Արխիվ

[]