ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
HELLP-ի մասին ընդհանարապես չեն մտածել, իսկ կեսարյան հատման ցուցում չի եղել. պնդում է ամբաստանվող բժիշկը 06/27/2017 19:08 | Դատական ռեպորտաժներ
Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով այսօր դատարանում հարցաքննվեց «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի, ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանը, ում հարցաքննությունն այսօր չավարտվեց եւ կշարունակվի հաջորդ դատական նիստում:
Ըստ Բախշյանի՝ Մերի Մարգարյանը 2015թ փետրվարից՝ հղիության 10-11 շաբաթականում, հաշվառվել է իրենց ԲԿ – ում, եւ նրա հղիությունը գտնվել է հենց իր՝ Շուշանիկ Բախշյանի հսկողության ներքո։
Ամբաստանվող բժշկուհին հայտնեց, որ 2015 թվականի հուլիսի 20-ին Մերի Մարգարյանի կոնսուլտացիայի ժամանակ կատարվել է զարկերակային ճնշման չափում, ընդհանուր զննում, տարբեր ստուգումներ, և որևէ խնդիր չի հայտնաբերվել, իսկ հուլիսի 23-ի ուշ երեկոյան նրանից sms հաղորդագրություն է ստացել, որ ջերմություն ունի՝ 37.2 և թուլություն:
Հղին ջերմության մասին իր բժշկուհուն տեղեկացրել է նաև հաջորդ օրը՝ հուլիսի 24-ին, սակայն Շուշանիկ Բախշյանը գտնում է, որ նշված գանգատները հղիին հոսպիտալացնելու հիմք չեն: Ավելին ըստ նրա՝ Մերի Մարգարյանն ըստ էության գանգատ չի ունեցել:
Ինչ վերաբերում է հուլիսի 25-ին, ապա Բախշյանը հայտնեց, որ Մերի Մարգարյանից տեղեկացել է, որ նա 38.1 աստիճան ջերմություն ունի և որ խմել է պարացետամոլ տեսակի դեղահաբ, սակայն ինքը Մերիին խորհուրդ է տվել գնալ հիվանդանոց, որտեղ ըստ Բախշյանի՝ Մերիի ջերմությունը չափելուց հետո արձանագրվել է 37 աստիճան:
Բախշյանը հայտնեց, որ այդ օրերին ինքը բացակայել է քաղաքից, սակայն հիվանդանոցի հերթապահ անձնակազմի հետ խոսել է Մերի Մարգարյանի առողջական վիճակի մասին և որ գործով անցնող մյուս ամբաստանյալ Անի Բաբելյանը իրեն ներկայացրել է Մերի Մարգարյանի հետազոտությունների պատասխանները:
Ի վերջո տուժող կողմի հարցադրմանը, թե այդ օրերի ընթացքում ինչ ախտորոշում է դրվել Մերի Մարգարյանի մոտ՝ Բախշյանը պատասխանեց, որ սուր շնչառական հիվանդություն այն դեպքում, երբ հղիի հիվանդության պատմագրում որևէ գրառում չկա քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից:
Բախշյանը նաև նշեց, հուլիսի 26-ին Մերի Մարգարյանի մայրն իրեն հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել է, որ Մերին 39.1 աստիճան ջերմություն ունի, ինքն էլ անմիջապես հորդորել է դիմել հիվանդանոց:
Միևնույն ժամանակ Բախշյանն անընդմեջ պնդում էր, որ կատարված հետազոտությունների արդյունքում որևէ շեղում չի հայտնաբերվել Մերի Մարգարյանի մոտ, այդ թվում նաև՝ արյան բիոքիմիական անալիզում :
Անդրադառնալով HELLP սինդրոմի ախտորոշմանը՝ Բախշյանը հայտարարեց, որ այդ մասին իրենք ընդհանարապես չեն մտածել, իսկ կեսարյան հատման ցուցում չի եղել, ինչպես մոր այնպես էլ երեխայի կողմից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ