ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռիչարդ Միլսը փաստացի ուզում է Հայաստանի էներգետիկ շուկայում վերանա մոնոպոլիան. «Իրատես de facto» 06/23/2017 09:46 | Մամուլ
«Իրատես de facto»-ն գրում է, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը մեկամսյա դադարից հետո ճշտել է, որ 8 միլիարդի ներդրումները «կարող են իրականացվել, երբ էլեկտրաէներգիայի շուկան ամբողջովին ազատ կլինի, և հնարավոր կլինի Հայաստանից Վրաստան, Իրան էլեկտրաէներգիա արտահանել»:
«Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը նույնպես իրական հնարավորություն է ներդրումների համար: Այդ ներուժը կարող է իրացվել, երբ լինեն ենթակառուցվածքներ: Ներդրումները կարող են ուղղվել նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտ:
Ինչ համառ են ԱՄՆ-ի դեսպանները: Նախորդը աշխարհով մեկ Հայաստանի համար ներդրողներ էր որոնում, ներկան ուզում է Հայաստանը դուրս բերել շրջափակումից ու էներգետիկ կախվածությունից: Համառ են, որովհետև թիկունքում ԱՄՆ ունեն: ԱՄՆ-ում փոխվում են նախագահները, քաղաքականությունը չի փոխվում: Գերտերությունն ունի գերակայություններ ու հավատարիմ է իր քաղաքականությանը: Գերտերություն լինելն առավելություն է տալիս չնկատելու տեղական իշխանության դիմադրությունը: Ռիչարդ Միլզը դա կարող է իրեն թույլ տալ և առաջ տանել իր ծրագիրը: Նա մեծահոգի է: Եվ համբերատար:
Ոչինչ, որ վարկերի հաշվին ապրող Հայաստանը գործնականում 8 միլիարդ դոլարի ներդրումը համարում է ավելորդ, ոչինչ, որ հերթով մերժում է տնտեսության զարգացման համար շահեկան, բայց «վտանգավոր» քաղաքական առաջարկները՝ միայն մնա կայուն ու ապահով: Ռիչարդ Միլզը փաստացի ուզում է Հայաստանի էներգետիկ շուկայում վերանա մոնոպոլիան: Հունիսի 1-ին կառավարությանն է ներկայացվել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության փորձագետների հետ մշակած միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը, որ 3-4 տարիների ընթացքում ազատականացում է նախատեսում:
Իսկ «Գազպրո՞մը»: Իմաստ չուներ, որ Վաշինգտոնը Երևանին առաջարկեր մի ծրագիր, որը մերժելու էր Մոսկվան: Դեսպանի հայտարարության հիմքում կարող է լինել ԱՄՆ-ՌԴ էներգետիկ գործակցություն՝ տարածաշրջանային կտրվածքով, որ հեռանկարում լուծելու է նաև քաղաքական ու տարածաշրջանային տնտեսական խնդիրներ: Իհարկե, ԱՄՆ-ՌԴ ներկա լարված հարաբերությունների համապատկերում դա հնչում է արտառոց ու անհնար: Պատժամիջոցներ, հակասություններ Սիրիայում, Կոնգրեսի հանձնաժողովներում հետաքննություններ ու հակառուսական ելույթներ, դեմոկրատների դեմարշներ հանրապետականների ու Դոնալդ Թրամփի դեմ և ինչ-որ ծրագիր Հայաստանում, որին առնչվում է Իրանը, որի հետ Վաշինգտոնի հարաբերությունները չեն ստացվում, Վրաստանը, որի հետ Մոսկվայի հարաբերությունները չեն ստացվում, Թուրքիան, որի հետ ոչ մեկի հարաբերությունները չեն ստացվում:
Բայց հենց դա է խաղի հմայքը և դիվանագիտական այսբերգի իրական հատվածը: Իսկ գուցե` ոչ: Ո՞վ գիտի: Գուցե միայն Կարեն Կարապետյանը, որ ընդունել է և՛ Ռիչարդ Միլզին, և՛ Ալեքսեյ Միլլերին, և՛ Թբիլիսի է գնացել, և՛ խոստանում էր Թեհրան գնալ, բայց նա ոչինչ չի ասի»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի՝ 23.06.17թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:07 Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:00 Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 04/17/2024 07:56 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
- 04/15/2024 20:17 Էլմիրա Կարապետյանը կպայքարի նաև 25 մետր ատրճանակ մրցաձևում
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ