Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն 04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան 04/25/2024   15:35 Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին 04/25/2024   15:23 Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները․ Վարդանյան 04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Արդարադատությունն էմոցիաներ չի ընդունում. տղամարդը պնդում է՝ կնոջը չի ծեծել 06/21/2017   18:39  |  Քրեական խրոնիկոն

4 երեխաների միմյանց տեսակցելու դատարանի որոշումը երկու ամիս է չի կատարվում, դատարանի որոշմամբ հոր խնամակալության ներքո գտնվող 3 աղջիկները և մոր մոտ գտնվող 3 ամյա տղան՝ պետք է տեսակցեն միմյանց, սակայն ի պատասխան իրավապահ մարմնի գրության՝  «Կանանց աջակցման կենտրոնը» մերժել է: «Փաստինֆո»-ին այս տեղեկությունները հայտնել է երեխաների հայրը՝ Արա Խաչատրյանը՝ արձագանքելով կնոջ փաստաբանների նախօրեին հնչեցրած հայտարարություններին։

Ըստ Խաչատրյանի,  այս տարի հունվարի 4-ին կինը լքել է տունը, ընտանիքը եւ  ոստիկանություն հաղորդում  ներկայացրել, թե, իբր,  դարձել է ընտանեկան  բռնության զոհ եւ ամուսինն իրեն դաժանորեն ծեծի է ենթարկել՝ այդ թվում ոտքով հարվածներ հասցրել դեմքին:

Կինը հաղորդում ներկայացնելիս հայտնել է, որ ամուսնու դեմ բողոք չունի, սակայն օրեր անց ասել է, որ այնուամենայնիվ բողոք ունի,  իսկ հունվարի 13-ին  դատաբժշկական փորձաքննություն է կատարվել:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, սակայն ըստ Խաչատրյանի՝ քրեական գործում որևէ արձանագրություն չկա  առ այն, որ կնոջ մատնանշած վայրում՝ դեմքի հատվածում, առկա է վնասվածք:

Խաչատրյանը քրեական գործով անգամ որպես կասկածյալ չի ներգրավվել:

Այսպիսով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել՝  հանցակազմի բացակայության հիմքով:

Կինը պարբերաբար ֆիզիկական և հոգեբանական բռնությունների է ենթարկվել ամուսնու կողմից

Քննիչի այս որոշումը վերադասության կարգով Խաչատրյանի կինը բողոքարկել է և այժմ գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Արա Խաչատրյանը նշում է, որ կինը ծեծի է ենթարկվել, բայց ոչ իր տանը և ոչ իր կողմից՝  ինչպես որ վերջինս է ներկայացնում:

Այդ դեպքերից հետո Խաչատրյանի կինը երեք ամիս բնակվել է իր հայրական տանը, որից հետո մայրը նրան դուրս է արել և արդեն երկու ամիս է, ինչ գտնվում է «Կանանց աջակցման կենտրոն»-ում:

Տղամարդը նշում է, որ այս հինգ ամիսների ընթացքում անչափահաս աղջիկները չեն տեսակցել իրենց մանկահասակ եղբորը, որդուն չի տեսել նաև ինքը:

Խաչատրյանը նշեց նաև, որ երեխաների միմյանց տեսակցելու հարցով դիմել է «Կանանց աջակցման կենտրոն»-ին,  ապա նաև Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչություն՝ խնդրելով աջակցել,  որպեսզի երեխաները տեսակցեն մոր և եղբոր հետ, սակայն  կենտրոնը մերժել է:

Դատարանի որոշումը չկատարելու համար կինը կեղծ փաստաթղթեր  է  ներկայացրել Կանանց աջակցման կենտրոն՝ նշելով, որ իբրև ամուսինը հետապնդել է իրեն, իր կյանքին վտանգ է սպառնում:

Սակայն Խաչատրյանը հայտնում է, որ ինքը դիմել է Արդարադատության նախարարության հարկադիր ծառայությանը՝ որպեսզի ապահովեն դատարանի որոշումը, որը արդեն երկու ամիս է չի կատարվում:

Չորս երեխաների հայրը նշում է, որ կնոջ փաստաբաններն իրականությունը խեղաթյուրված են ներկայացնում, իսկ կենտրոնը անչափահաս աղջիկներին շատ վատ է  ներկայացնում՝ իբրև «ստոր արարածներ», ովքեր այդքան տարի ծաղրել են մորը, այնինչ հայրը, ում խնամքին իրենց կամքով գտնվում են անչափահաս աղջիկները, հակառակն է պնդում, որ երեխաները շատ բարի և խելացի են և  նույնիսկ այս դժվարությունները նրանց չեն փոխել և չեն չարացրել մոր և ընդհանրապես  մարդկության նկատմամբ:

Նշենք, որ նախօրեին կնոջ փաստաբանները ասուլիս էին տվել և հայտնել, որ երեխաներն անգամ դպրոց չեն հաճախում, այնինչ հայրը հակառակն է պնդում՝ նշելով, որ աղջիկներից երկուսը  հաճախում են ավագ դպրոց, նրանցից մեկը քննությունները գերազանցությամբ է հանձնել, որևէ բացակայություն չունեն Թումո կենտրոնից, հաճախում են նաև դաշնամուրի դասընթացների:

Այս ողջ ընթացքում տղամարդը հոգում է երեք դստրերի խնամքը և ցավով արձանագրում, որ զրկված է որպես ծնող՝ որդու նկատմամբ իր ծնողական պարտականությունները կատարելու հնարավորությունից:

Նա նաև պահանջել է, որ չորրորդ երեխան ևս իր հետ բնակվի, որպեսզի երեխաները միմյանցից չբաժանվեն:

Նշենք, որ երկու խնամակալության նիստեր են եղել և աղջիկները ցանկություն են հայտնել հոր հետ ապրել, ըստ Խաչատրյանի՝ այդ նիստերին ներկա է եղել կնոջ փաստաբանը, ով այսօր վիճակում է, թե խնամակալության հանձնաժողովում մանկավարժ ընդգրկած չի եղել, այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամները բոլորը մանկավարժներ են և եղել են նույնիսկ հոգեբաններ:

Տղամարդն առնվազն  տարօրինակ է համարում, որ աղջիկ երեխաները,  եթե նման ծեծի ականատես են եղել, ինչպես նրանց մայրն է ներկայացնում, այդ ամենից հետո մնացել են դաժան հոր մոտ:

Ըստ նրա,  մոր կողմից վախի մթնոլորտ է ստեղծվում, որ նրանց հայրը կհայտնվի անազատության մեջ և երեխաների համար միակ տարբերակը կլինի նրա հետ ապրելը:

Ինչ վերաբերում է ծեծի դրվագով գործի քննությանը, ապա Խաչատրյանը նշեց, որ այն դռնփակ է քննվում, սակայն փաստաբանը ասուլիսի ժամանակ այնպիսի փաստերի մասին է հրապարկել, որով  խախտել է անմեղության կանխավարկածի սկզբունքը:

Կնոջ փաստաբան Նոնա Գալստյանը նաև նշել է, որ հաջորդ դատական նիստում միջնորդելու է որպեսզի  դատահոգեբանական փորձաքննություն նշանակվի երեխաների նկատմամբ, ովքեր, ի դեպ, դատարանում հարցաքննվել են և հայտնել, որ հայրը իրենց մորը ծեծի չի ենթարկել և որ առանց որևէ պատճառի մայրը լքել է տունը՝ թողնելով իրենց առանց ծնողական խնամքի:

Խաչատրյանը խոսքով,  իր կնոջ նկարը  համացանցում առկա է, ուստի տվյալ պարագայում շատ հեշտ է երեխաների իդենտիֆիկացումը, այս պայմաններում նրանց հասակակիցները, ընկները  ովքեր իրավագիտակցության այդքան բարձ մակարդակ չունեն լսելով դատահոգեբանական փորձաքննության մասին  կմտածեն,  որ երեխաների մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ կան:

Աղջիկների հայրը գտնում է, որ փաստաբանների կողմից խախտվում է փաստաբանի էթիկայի նորմերը և քրեական դատավարության սկզբունքներից մեկը՝անմեղության կանխավարկածը:

«Այն դեպքում, երբ  փաստաբանը այնպիսի իրավիճակներից է խոսում, որ կարծես թե մեր տանն է բնակվել, իսկ նա իրավունք չուներ իր անունից որպես հաստատված փաստ ներկայացնել որևէ բան»:

Ա.Խաչատրյանը նշեց,որ փաստաբան Ստեփան  Ոսկանյանի  նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմելու է Փաստաբանների պալատ, ապա նաև զրպարտության համար փոխհատուցման պահանջով՝ դատարան:

«Մասնավորապես ընտանեկան վեՃի հետ կապված փաստաբանը օգտագործում է  այնպիսի տեղեկատվություն քրեական գործի նյութերից, որն այս պահին համարվում է գաղտնի»,-ասում է Խաչատրյանը:

Արա Խաչատրյանը նաև նշում է, որ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Մարո Մաթոսյանը իր ֆեյսբուքայն էջում տեղադրել է իր աղջիկներից մեկի  լուսանկարը և երեխային վարկաբեկող արտահայտություններ,  ակնհայտ զրպարտություն պարունակող գրառումներ կատարել  որպես բռնարար ներկայացնելով նաև իրեն, ինչի հետ կապված վարչական վարույթ է հարուցվել:

Կենտրոնի տնօրենի դեմ դիմում է  ներկայացրել Արդարադատության նախարարություն՝ անձնական տվյալների հրապարակման համար՝ նշելով,որ կենտրոնի տնօրենն իր անչափահաս երեխայի լուսանկարը հրապարակել է առանց երեխայի օրինական ներկայացուցչի և երեխայի համաձայնության:

Այսպիսով, ներկայումս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դարանում քննվում է որդու  խնամակալության գործը, Արաբկիրում՝ ծեծի քրեական գործը:

Ըստ երեխաների հոր պատմածի՝  երեխաների Զատիկի օրը գնացել են իրենց մոր հայրական տուն, որտեղ այդ ժամանակ նա բնակվում էր՝ մորը և եղբորը տեսակցելու,ինչի ժամանակ մայրական տատիկը և մորեղբայրը ծեծի են ենթարկել  նրանցև մայրը գտնվելով տանը՝  որևէ ձևով չի միջամտել:

Այս փաստի առթիվ ևս կա հարուցված քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Կա ևս մեկ գործ, որը կինը դիմել է 6-րդ վարչության կիբերհանցագործությունների բաժին՝ հայտնելով, թե իբր ամուսինը կնոջ ֆեյսբուքյան էջը կամ էլեկտրոնային փոստը  կոտրել է,որով կատարվում է նախաքննություն։  

Արա Խաչատրյանն ընդգծում է, որ անկախ մոր ոչ ադեկվատ գործելաոճից իր  համար սկզբունքային է՝ իր քայերով չվնասել երեխաների մորը:

«Արդարադատությունը էմոցիաների չի ճանաչում,  փաստերն ու ապացույցները ուսումնասիրելով կապացուցվի, որ իրականում ծեծ չի եղել»,- ասաց նա:

Տեղի ունեցածի պատճառը, ըստ Խաչատրյանի, նյութական է. Ամուսիններն  այս պահին ամուսնալուծվում են՝ չնայած,  որ համատեղ ձեռքբերած գույք չկա, սակայն երկու աղջիկների անունով կա բնակարան և երեխաներին վարկաբեկելով ցանկանում են գույքին տիրանալ:

« Հանուն իմ երեխաների առողջության և ի շահ նրանց՝  պատրաստ եմ ցանկացած գույք կորցնել»,- նշում է չորս երեխաների հայրը՝ հավելելով, որ կնոջն առաջարկել է  որպեսզի երեխաների հետ բնակվի այդ բնակարանում և ինքը տեղափոխվի այլ վայր, սակայն երեխաները հրաժարվել են մոր հետ բնակվել միևնույն հարկի տակ:

«Փաստինֆո»-ն պատրաստակամ է ներկայացնել խնդրի վերաբերյալ բոլոր կողմերի արձագանքը։

Լուսանկարը՝ արխիվային

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:56 21/06/2017  |  Քրեական խրոնիկոնՀայաստանում այս տարի գրանցվել է ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի սպանության 4 դեպք
17:02 20/06/2017  |  Քրեական խրոնիկոնԿինը պարբերաբար ֆիզիկական և հոգեբանական բռնությունների է ենթարկվել ամուսնու կողմից
12:51 16/06/2017  |  Քրեական խրոնիկոնՍպանություն Երեւանում. Տղամարդուն գտել են կիսամերկ՝ գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներով
22:17 06/06/2017  |  Դատական ռեպորտաժներՏատիս աշխարհի չափ սիրում եմ, սիրելու եմ ու չեմ նեղացնելու. խոստացավ ամբաստանյալ թոռը
16:30 02/06/2017  |  Քրեական խրոնիկոնԴասախոս ամուսինը հարբած է տուն եկել. վիճաբանության հետևանքով կինը մահացել է
09:42 25/05/2017  |  Քրեական խրոնիկոնԴաժան սպանություն Լոռիում. Կինը մի քանի կրակոց է արձակել ամուսնու ուղղությամբ և սպանել
18:44 23/05/2017  |  Քրեական խրոնիկոնՆախկին կնոջն սպանելու սպառնալիքներ է տվել և կրակել
19:05 16/05/2017  |  Քրեական խրոնիկոնՈրդու կողմից դանակահարված մոր վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել
20:17 15/05/2017  |  Քրեական խրոնիկոնՄորը և հորը դանակահարած տղան խոշոր չափերի հասնող գումարների կարիք է ունեցել
16:38 14/05/2017  |  Քրեական խրոնիկոնԴանակի գործադրմամբ բազմաթիվ վնասվածքներ է պատճառել ծնողներին. մոր վիճակը գնահատվում է ծանր. Քննչական կոմիտեն մանրամասնում է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]