Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

3-ամյա երեխային մահ պատճառելու մեղադրանքի ձևակերպումն անորոշ է . քրեական գործը կարճվել է 06/15/2017   19:06  |  ԳՈՐԾ #

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր որոշմամբ արձանագրել է՝  ներկայումս 18-ամյա աղջկան առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, քանի որ Խանում Հովսեփյանի գործողություններում բացակայում է քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշը։  Երիտասարդ աղջիկը մեղադրվում է Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ 3-ամյա երեխայի մահվան մեջ, իսկ դատարանը գտվել է,որ չկա հանցագործության օբյեկտիվ կողմի հատկանիշը, այն է՝ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը։

Այսպիսով, Խանում Հովսեփյանին մեղադրանք էր առաջադրել այն բանի որ նա 2016թ. մայիսի 10-ին գնացել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 61 շենքի հարևանությամբ գտնվող`  ավտոտնակի մոտ, որտեղ ամուսինը` Սամվելը և նրա մորաքրոջ տղան` Հարությունը նորոգել են վերջինիս «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան, իսկ ամուսնու եղբոր երկու անչափահաս դուստրերը` Լիանան և Սյուզաննան խաղալիս են եղել այնտեղ: Այնուհետև տեղեկանալով ավտոմեքենայի շարժիչը գործարկելու ձևի մասին՝ գործի է գցել շարժիչը` շուրջ 3 մետր առաջ ընթանալով` առջևի հատվածով հարվածել է ատվոտնակի աջ դարպասի անկյունում կանգնած 3 -ամյա Լիանային,որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:

Խանում Հովսեփյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի  2-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

13-01-2017 թվականին քրեական գործը ընդունվել է դատավոր Հովհաննես Ավագյանի վարույթ  այսպիսով։ Այդպիսով՝ դատարանը դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները գնահատելով իրենց համակցության մեջ, արձանագրել է Խանում Հովսեփյանին ճանապարհային երթևեկության որևէ կանոնի խախտում չի վերագրվել։

Նախաքննության մարմինը  Հովսեփյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա  թույլ է տվել «Վազ 21099» մակնիշի ավտոմոբիլների շահագործման կանոնների պահանջներին հակասող գործողություններ՝ նրանով,  որ շարժիչը գործարկելուց առաջ փոխանցումների տուփի փոխանցումների լծակը նախապես չի բերել չեզոք դիրքի, ձախ ոտքը սեղմել է ձախ ոտնակին, որի սեղմումը կատարել է կիսով չափ, այնուհետև ավտոմոբիլի բանալին աջ պտտեցնելով, շարժի է գցել շարժիչը (...)։

Դատարանն այս առնչությամբ  արձանագրել է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինը մեղադրանքի ձևակերպման մեջ չի նշել, թե Հովսեփյանն իր գործողություններով տրանսպորտային միջոցի (տվյալ դեպքում՝ «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենայի) շահագործման հատկապես որ կանոնն է խախտել և որ իրավական ակտով է այն սահմանված։ 

Այսինքն, վերոգրյալն ինքնին բավարար է փաստելու, որ մեղադրանքի ձևակերպումն անորոշ է։

Բացի այդ Հովսեփյանի գործողություններում ՀՀ տարածքում իրավական ուժ ունեցող որևէ ակտով սահմանված տրանսպորտային միջոցի շահագործման կանոնի խախտում չի արձանագրել։

Ավելին, դատաավտոտեխնիկական փորձաքննությամբ արձանագրվել է, որ դեպքի ժամանակ «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնված անձն իր գործողություններով խախտել է տվյալ մոդելի ավտոմեքենաների շահագործման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնությունում հրատարակված գրականությամբ սահմանված շահագործման հրահանգները, իսկ նախաքննության մարմինն իր հերթին Հովսեփյանին մեղադրանք է առաջադրել տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելու համար՝ առանց հստակեցնելու, թե իրավական ուժ ունեցող որ կանոնն է խախտվել։

Դատարանը հարկ է համարել  նաև փաստել, որ գործի դատաքննության ընթացքում հետազոտվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ա.Արսենյանի 2017 թվականի մայիսի 24-ի թիվ 05/10.2/8846 գրությունը, որով վերջինը, պատասխանելով պաշտպանի համապատասխան գրությանը, փաստել է, որ Հայաստանի Հանրապետության որևէ օրենսդրական ակտով «Տրանսպորտային միջոցների շահագործման կանոններ»  ուղղակիորեն սահմանված չեն։

Այսպիսով,  դատարանն արձանագրել է, որ Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, միևնույն ժամանակ, գնահատելով գործով հաստատված փաստական հանգամանքները՝ դատարանը գտել է, որ ամբաստանյալ Հովսեփյանի գործողությունները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին։

Նշենք, որ Հովսեփյանը իրեն վերագրվող արարքը կատարել է անչափահաս տարիքում:

Դատարանը նաև նշել է, որ քրեական գործում առկա չէ նաև որևէ փաստական տվյալ, որը կարող էր հիմք տալ եզրահանգելու, որ գործով վաղեմության ժամկետի  ընթացքը կասեցված կամ ընդհատված է եղել։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դատարանը գտել է, որ գործով առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, որպիսի պայմաններում Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը՝ դադարեցման` վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

Իսկ սուբյեկտիվ կողմից անզգուշությամբ մահ պատճառելը կարող է դրսևորվել թե՛ ինքնավստահությամբ և թե՛ անփութությամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար պատասխանատվությունը վրա է հասնում այն դեպքում, եթե արարքը կատարողը՝

ա) նախատեսել է իր գործողությունների (անգործության) հետևանքով մեկ ուրիշին մահ պատճառելու հնարավորությունը, բայց առանց բավարար հիմքերի, թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու այն (հանցավոր ինքնավստահություն).

բ) չի նախատեսել նման հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դա (հանցավոր անփութություն)։

Դատարանն արձանագրել է՝ Հովսեփյանի գործողությունների և տուժող Լ.Մելքոնյանի մահվան միջև առկա է ուղղակի պատճառահետևանքային կապ։ Բացի այդ, տվյալ իրադրությունում Հովսեփյանը ոչ միայն կարող էր, այլ նաև պարտավոր էր նախատեսել նման ծանր հետևանքի առաջացման հնարավորությունը։

Այլ խոսքով՝ ամբաստանյալ Հովսեփյանը, դրսևորելով հանցավոր անփութություն, իր գործողություններով տուժող Լ.Մելքոնյանին անզգուշությամբ պատճառել է մահ, հետևաբար նրա արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին։

Դատարանը որոշել է Խանում Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճել և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել` վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]