ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ճիշտը էդ ա». կաշառք վերցրած գումարը բաժանվել է 3 մասի՝ դատարանի նախագահի դատավորի և փաստաբանի միջև 06/06/2017 20:54 | Քրեական խրոնիկոն
ՀՀ արդարադատության խորհուրդը բավարարել է Գլխավոր դատախազի միջնորդությունը եւ որոշել առաջարկել ՀՀ Նախագահին իր համաձայնությունը տվել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին եւ նույն դատարանի դատավոր Վ. Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ կալանավորելու վերաբերյալ:
Ինչպես այսօր ավելի վաղ տեղեկացրել էր Գլխավոր դատախազությունը, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննված գործերով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառքի միջնորդության և ինչպես դատական իշխանության, այնպես էլ` այլ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, Գեղարքունի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում Գ. Գալստյանի և գործով մյուս մեղադրյալներ Տարոն և Մասիս Կարապետյաններին առաջադրված մեղադրանքները առավել մեղմ պատասխանատվություն նախատեսող հոդվածով վերաորակելու, հետևաբար նաև մեղմ պատիժ նշանակելու համար մեղադրյալների ծնողներն ու մտերիմ անձինք միջդատական վարույթում դատավարական լիազորություններ իրականացնող, ինչպես նաև դատական իշխանության պաշտոնատար անձին՝ նիստը նախագահող դատավորին միջնորդի միջոցով 2014թ. հուլիսի 26-ից 2016թ. մարտի 18-ը ընկած ժամանակահատվածում տվել են 24 000 ԱՄՆ դոլար կաշառք:
Բացի այդ`ՀՀ ԱԱԾ կողմից իր լիազորությունների շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել նաև տվյալներ այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչ Զարիկ Գրիգորյանի անշարժ գույքի կապակցությամբ դատական գրավոր պարզաբանում տրամադրելու դիմաց վերջինիս ներկայացուցչի միջնորդությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական իշխանության պաշտոնատար անձինք ստացել են առանձնապես խոշոր չափերով 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք:
Աղմկոտ բացահայտում. կաշառքի գործով անցնում են դատավորներ, դատախազներ
Հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում հաշվառված Ռոբերտ Գրիգորյանը 2017թ. հունվար ամսին դիմել է փաստաբան Էդվարդ Չինարյանին` խնդրելով իրավաբանական օգնություն ցույց տալ Ձորագյուղ համայնքի տարածքում գտնվող և իրեն պատկանող հողատարածքի հետ կապված որոշակի խնդիրների հարցով:
Ռ. Գրիգորյանը փաստաբանին տրամադրել է նաև նշված հողատարածքի հետ կապված ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /նախագահությամբ դատավոր Աղվան Պետրոսյանի/` 2006թ. օգոստոսի 24-ին կայացված վճիռը: Ուսումնասիրելով փաստաթղթերը Է. Չինարյանը հայտնել է, որ հարցը կարող է լուծվել երկու ճանապարհով` կամ պետք է դատարան դիմել սեփականության իրավունքի ճանաչման հայցադիմումով, կամ էլ փորձել դատարանից վճռի վերաբերյալ պարզաբանում ստանալ: Ռ. Գրիգորյանը խնդրել է վճռի պարզաբանում ստանալու ճանապարհով հարցը լուծել, քանի որ ինքը հիմնականում գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և երկար ժամանակ չի կարող տրամադրել դատական քաշքշուկներին:
Ստանձնելով Ռ. Գրիգորյանի տիկնոջ` Զարիկ Գրիգորյանի ներկայացուցչությունը փաստաբան Չինարյանը նույն դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի անվամբ դիմում է պատրաստել` խնդրելով պարզաբանում տալ, թե ինչու 2006թ. կայացված վճռով սահմանված սեփականության իրավունքի չափը չի համապատասխանում կից հատակագծով սահմանված հողատարածքի մակերեսին և միաժամանակ խնդրել պարզաբանել նաև` արդյոք, հատակագծում նշված հավելյալ հողատարածքը պատկանում է Զարիկ Գրիգորյանին:
Դիմումը դատարանի գրասենյակ մուտքագրելուց շուրջ 15-20 օր անցնելուց հետո փաստաբանը զանգահարել է դատարանի աշխատակազմ, որտեղից իրեն հայտնել են, որ Աղվան Պետրոսյանը գտնվում է արձակուրդում, վերադառնալու է փետրվարի 20-ին և այդ ժամանակ դիմումը հանձնվելու է նրան:
2017թ. փետրվարի 27-ին փաստաբան Չինարյանը, նրա վստահորդ՝ Ռ.Գրիգորյանը և վերջինիս որդի Գարիկ Գրիգորյանը միասին ուղևորվել են Գավառ քաղաք, հասնելով ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գավառի նստավայր, Է. Չինարյանը մտել է դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի աշխատասենյակ, որտեղ վերջինիս բացատրել է իրենց խնդրի բնույթը, իսկ Աղվան Պետրոսյանը միաժամանակ ուսումնասիրել է դիմումը և կից նյութերը, ինչից հետո ասել է, որ ինքն այլևս քաղաքացիական գործեր չի լսում, զբաղվում է միայն քրեական գործերով, ուստի պետք է դիմումն ուղարկի Մարտունի քաղաք, ապա ավելացրել, որ Մարտունու նստավայրի դատավորը` Վանիկ Վարդանյանը, քիչ անց գալու է իր մոտ և գործերն անմիջապես կտա նրան:
Մոտ 30 րոպե անց եկել է Վանիկ Վարդանյանը, սակայն մինչ վերջինիս` դատարանի նախագահի աշխատասենյակ մտնելը Աղվան Պետրոսյանը Է. Չինարյանին հարցրել է, թե քննարկվող հարցը լուծելու համար վերջինիս վստահորդը ի՞նչ է տալու: Է. Չինարյանը, հասկանալով, որ դատարանի նախագահը գումար է ուզում, պատասխանել է, որ տեղյակ չէ և առաջարկել է իջնել ներքև և Ռ. Գրիգորյանից հարցնել, թե որքան գումար է պատրաստ տալ:
Վանիկ Վարդանյանի` Գավառի նստավայր գալուց հետո Ա. Պետրոսյանը վերջինիս ծանոթացրել է Է. Չինարյանի հետ, ասելով, որ վերջինս իր հազար տարվա ընկերն է: Ա. Պետրոսյանը ուսումնասիրության նպատակով Վանիկ Վարդանյանին տրամադրել է նաև Է. Չինարյանի դիմումը և կից նյութերը: Վանիկ Վարդանյանը, իրեն ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից եզրակացնելով, որ վճռի պարզաբանման հիմքերը բացակայում են, քանի որ նախ` վճիռը վերաբերել է Արծրուն Կարապետյանին և այն կատարվել է` գրանցվել է վերջինիս իրավունքը, ապա` 0.09 հա հողատարածքի ինքնակամ զավթումը արձանագրվել է հետագայում և այդ 0.09 հա տարածքը որևէ կերպ 2006թ. կայացված վճռով քննարկման առարկա չի հանդիսացել և դրանից բացի` Զարիկ Գրիգորյանի անունով արդեն իսկ կատարված է իրավունքի պետական գրանցում, որպիսի հանգամանքները բացառում են վճռի պարզաբանում տալու իրավական հնարավորությունը` Էդվարդ Չինարյանին ասել է, որ վճռի կատարումից, մասնավորապես իրավունքի գրանցումից հետո, վճռի պարզաբանում տալ հնարավոր չէ, այն օրինական չէ, ինչը լսելով Էդվարդ Չինարյանը ասել է. «Էդ նոր պահանջ պիտի գա դատարան, եքա պատմությունա» , իսկ Աղվան Պետրոսյանը հայտարարել է, թե Վանիկ Վարդանյանին կանչել են, որ խոսեն, իսկ նա «վախցնում է»: Էդվարդ Չինարյանը խոսակցության ընթացքում նշել է, որ կադաստրը գրանցումը կատարելու է, միայն պետք է իրենք պայմանավորվեն: Վանիկ Վարդանյանը պատասխանել է, թե պայմանավորվեն, բայց ինքը մի բան պետք է գրի, չգիտի, թե ինչ պետք է գրի: Ապա Աղվան Պետրոսյանը առաջարկել է, որ Է. Չինարյանի վստահորդը կադաստրից գրություն բերի, թե իբր գրանցումը չի կարող կատարվել, որպեսզի վճռի պարզաբանման հիմքը օրինական լինի:
Է. Չինարյանը դուրս գալով Ա. Պետրոսյանի աշխատասենյակից, ապա շենքից` առանձնացել է Ռ. Գրիգորյանի հետ, վերջինիս փոխանցել Ա. Պետրոսյանի խոսքերը` թե կադաստրից փաստաթուղթ ստանալու անհրաժեշտության, թե Ա. Պետրոսյանին գումար տալու վերջինիս կողմից ներկայացված պահանջի մասին, ինչից հետո Ռ. Գրիգորյանը հեռացել է, ապա, մոտ մեկ րոպե անց մոտենալով Է. Չինարյանին տվել է 5000 ՌԴ ռուբլի անվանական արժեքով թղթադրամներ ու ասել, որ այնտեղ 120.000 ՌԴ ռուբլի գումար է և այն փոխանցի դատավորին:
Փաստաբան Չինարյանը, վերցնելով գումարը, գնացել է Աղվան Պետրոսյանի աշխատասենյակ, վերջինիս ուղեկցությամբ մտել է հանգստի սենյակ, որտեղ վերջինիս է փոխանցել Ռ. Գրիգորյանի կողմից տված 120.000 ՌԴ ռուբլի գումարը` ասելով, թե ռուսականով է: Աղվան Պետրոսյանը վերցնելով գումարը, հարցրել է, թե ինչքան է, իսկ Է. Չինարյանը պատասխանել է, որ «120.000 ռուբլի է»: Դրանից հետո Ա. Պետրոսյանը Է. Չինարյանին վերադարձրել է 3 հատ 5000 ՌԴ ռուբլի թղթադրամներ` ասելով, որ վերցնի: Է. Չինարյանը պատասխանել է, որ պետք չէ, ամոթ է, սակայն Ա. Պետրոսյանը պնդել է` ասելով. «ճիշտը էդ ա», ինչից հետո 3 հատ 5000 ՌԴ ռուբլի թղթադրամները խցկել է Է. Չինարյանի վերնաշապիկի գրպանը:
Դրանից հետո վերադարձել են աշխատասենյակ, որտեղ պայմանավորվել են նիստի օրվա և ներկայացվելիք փաստաթղթերի մասին, ապա Է. Չինարյանը հեռացել է, իսկ Ա. Պետրոսյանը դատավոր Վանիկ Վարդանյանին տալով գումարը ասել է. «Կիսի իմը» Վ. Վարդանյանը հարցրել է, թե «ինչքան կիսի»: Ապա Աղվան Պետրոսյանը վերցնելով թղթադրամները հաշվել և ասել է. «Հիսուն հինգ հազար քեզ, հիսուն հազար` ինձ» կաշառքի գումարի համապատասխան մասը տալով Վ. Վարդանյանին:
Այսպիսով, փաստաբան էդուարդ Չինարյանը ձերբակալվել է մայիսի 30-ին՝ 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:
Նույն օրը ձերբակալվել է նաև Գարիկ Գրիգորյանը՝ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:
Ռոբերտ Գրիգորյանը հունիսի 2-ին՝ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, վերջինս որպես կասկածյալ ցուցմունք է տվել հայտնելով, որ նա իր ներկայացուցիչ Չինարյանի միջոցով դատավոր Աղվան Պետրոսյանին տվել է 120. 000 ՌԴ ռուբլի կաշառք:
Փաստաբան Էդուարդ Չինաչյանը որպես կասկածյալ ցույցմունք տալիս հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում գտնվող Զարիկ Գրիգորյանի անվամբ գրանցված հողատարածքի հետ կապված վճռի պարզաբանում տալու համար վերջինիս ամուսին Ռոբերտ Գրիգորյանից վերցրել է 120. 000 ՌԴ ռուբլի կաշառք գումարը և 27.02.2017թ. տվել է Աղվան Պետրոսյանին ՝ վերջինս աշխատասենյակին կից հանգստի սենյակում:
«Ներքին դիտում» և «հեռախոսային խոսակցությունների վերասկում» օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյուքները բովանդակող լազերային սկավառակները զննելու մասին արձանագրության համաձայն՝ դատավոր Աղվան Պետրոսյանը և փաստաբան Էդուարդ Չինաչյանը խոսում են 120. 000 ՌԴ ռուբլի կաշառքի գումարը Է. Չինարյանի կողմից Պետրոսյանին տալու, իսկ վերջինս կողմից որոշակի չափով գումար Չինարյանին վերադարձնելու մասին:
Դատավոր Աղվան Պետրոսյանը և Վանիկ Վարդանյանը խոսում են Ռ. Գրիգորյանի կողմից Չինարյանի տված կաշառքի գումարը միմյանց միջև բաժանելու մասին:
Դատավոր Վանիկ Վարդանյանը խոսակցությունների ընթացքում հայտնում է իր մտահոգությունհները քննարկվող հարցը վճռի պարզաբանման եղանակով լուծելու տարբերակի՝ իր համար ակնհայտ ապօրինի լինելու մասին:
Այսպիսով, ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունը հիմք է տալիս Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանին քրեական գործով ներգրավվել որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեկան օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Նշենք, որ Վանիկ Վարդանյանը նշված դատարանում դատավոր է 2008 թվականից:
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել