Թեմաներ
Հինգշաբթի 08 / 17 / 2017
Փոխարժեք
  • 616.42
    GBP
  • 560.91
    EUR
  • 8.03
    RUB
  • 478.51
    USD
+ 28 °C
+ 19 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/16/2017   23:59 Երեք բրիտանացիներին կպատժեն փայտերով ու բանտով` Թայլանդում հարբած մալազիուհու հետ սեքսի համար 08/16/2017   19:47 Վաչե Տերտերյանն ընդունել է ԻԻՀ Մարքազի նահանգի պատվիրակությանը 08/16/2017   18:52 Արձագանք հրապարակմանը. նախնական ուսումնասիրության նյութերն ուղարկվել են ՀՔԾ 08/16/2017   18:38 ԱԳԼՃԿ-ներում արձանագրվել է ճնշման գերազանցում 08/16/2017   18:32 Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են 08/16/2017   18:26 40-ամյա ուսուցչուհուն կալանավորել են՝ աշակերտի հետ սեքսի համար 08/16/2017   18:17 Ավիատոմսերի թանկացումը Հայաստանում կապված է «պիկ սեզոնի» հետ. մեկնաբանություն պետական և մասնավոր հատվածից 08/16/2017   17:49 Ռուսական օդանավն իրականացրել է իններորդ թռիչքը 08/16/2017   17:09 Օդի ջերմաստիճանը նվազել է 6-7 աստիճանով 08/16/2017   17:02 ԱՄՆ զեկույց. «Թուրքիան փորձում է միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությանը» 08/16/2017   16:49 Խառը մարտական արվեստների՝ Mixed Martial Arts, մարտիկն ԱՄՆ-ում ստացել է մահացու նոկաուտ 08/16/2017   16:40 Ռումինիա-Հայաստան հանդիպման տոմսերը հայ երկրպագուների համար արժեն 15 լեյ 08/16/2017   16:26 Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել 08/16/2017   16:19 Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1700 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված 08/16/2017   16:15 Վարչական վերաքննիչ դատարանը դատական նիստ է նշանակել «ողջամիտ» ժամկետում՝ համարյա երկու տարի հետո 08/16/2017   15:58 24-ամյա երիտասարդի ծեծի ու նրա ավտոմեքենայի վրա կրակելու առեղծվածային պատմությունը. Երիտասարդը հանդգնել է Ռուբեն Հայրապետյանի հորաքրոջ թոռնուհու հետ ծնունդ նշել 08/16/2017   15:53 Պայթյուն Է որոտացել Լոնդոնի «Սաութենդ» օդանավակայանի մերձակայքում 08/16/2017   15:50 Հայաստանի հինգ բռնցքամարտիկներ հանդես կգան Մախաչկալայում 08/16/2017   15:46 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 08/16/2017   15:09 Ոստիկանները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ 08/16/2017   14:30 Սուրեն Կարայանը և Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տնտեսական օրակարգը և ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը 08/16/2017   14:23 Ռուսական օդանավն իրականացրել է ութերորդ թռիչքը 08/16/2017   14:17 Հռոմի էլիտար շրջանում՝ աղբի կոնտեյներում, կնոջ ոտքեր են գտել 08/16/2017   14:14 Ազգականները մինչև մահ խոշտանգել, ապա հրկիզել են կնոջը՝ հավատալով, որ նա կախարդ է 08/16/2017   13:51 Մոսկվայի բանկերից մեկում պատանդներ վերցրած գործարար Արամ Պետրոսյանը մասամբ ընդունել Է մեղքը 08/16/2017   13:45 Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանի Բագրատունյաց պողոտա-Արտաշիսյան փողոց և Արշակունյաց պողոտա-Գ.Նժդեհի փողոց խաչմերուկներում 08/16/2017   13:43 «ՎԱԶ-2121»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 3 տղամարդու. տուժածներից մեկը մահացել է 08/16/2017   13:40 ԱՆ աշխատակիցը վնասել է օդանավակայանի տարածքում կայանված թանկարժեք մեքենաները 08/16/2017   13:38 Արտավանի հրդեհը մարվել է (Լրացված) 08/16/2017   13:30 Բարեկարգվել է Տառերի պուրակին հարող ճանապարհահատվածը (տեսանյութ) 08/16/2017   13:24 Շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ. սպասվում է համեմատաբար հով եղանակ 08/16/2017   13:15 ՀՔԾ-ն փաստաբան Պապիկյանի հաղորդմամբ չի զբաղվի 08/16/2017   13:12 Ով եւ ինչու է սպառնում փաստաբան Արայիկ Պապիկյանին. ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը՝ ոստիկանությանը 08/16/2017   13:08 «Դոդիկ» արտահայտության պատճառով սպանության գործի նախաքննությունն ավարտվել է 08/16/2017   12:57 Մինսկի խումբը շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ 08/16/2017   12:38 Օբամայի գրառումը հանդուրժողականության մասին դարձել է Թվիթերի պատմության մեջ ամենահանրաճանաչը 08/16/2017   12:26 Թրամփ. Վիրջինիայում տեղի ունեցածի մեջ երկու կողմն էլ մեղավոր է 08/16/2017   12:11 ԶԼՄ-ն պատմել է Ռուսաստանում նոր տեսակի սպամի մասին 08/16/2017   12:03 Հարկադիր կատարման ծառայությունում ներդրվել է առցանց հերթագրումների համակարգը 08/16/2017   11:58 «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհից հիմնականում տուժել են չթռչող միջատներն ու սողունները 08/16/2017   11:43 ՀՀ-ում գործող բջջային օպերատորները հայտնվել են մի քանի խարդախների ծուղակում 08/16/2017   10:51 Սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 23-ը 08/16/2017   10:01 Սենթ Լուիս. Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Գարի Կասպարովի հետ 08/16/2017   09:44 Հրդեհներ խոտածածկ տարածքներում 08/16/2017   09:41 Լոռիի անտառում բռնկված հրդեհը գիշերը հաջողվել է մարել 08/16/2017   09:37 Շամիրամում զոհվածների թվում եզդի հեղինակություններ կային. «Հրապարակ» 08/16/2017   09:32 Խոսրովի արգելոցի հրդեհը չեզոքացվել է 13.5 կմ պարագծով 08/16/2017   09:29 Կառավարությունը մտադիր է վաճառել «Դվին կոնցեռն»-ի պետական բաժնեմասը. «Հրապարակ» 08/16/2017   09:28 Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք՝  2.5 բալ ուժգնությամբ 08/16/2017   09:24 Ինչո՞ւ ուշացավ «ԻԼ-76»-ը. «Հայկական ժամանակ»
08/16/2017   15:58 24-ամյա երիտասարդի ծեծի ու նրա ավտոմեքենայի վրա կրակելու առեղծվածային պատմությունը. Երիտասարդը հանդգնել է Ռուբեն Հայրապետյանի հորաքրոջ թոռնուհու հետ ծնունդ նշել 08/15/2017   12:55 Երեխան օրորոցում մահացել է 08/15/2017   14:38 Կախված հայտնաբերված զինծառայողի դեպքով նոր տեղեկություններ 08/15/2017   18:24 Սպիտակում սահմռկեցուցիչ դեպքով՝ մոր և մանկահասակ 2 երեխաների մահվան գործի վարույթը կասեցվել է 08/15/2017   10:56 Տարվա լավագույն դատավորը կարգապահական տույժի կենթարկվի՞ 08/15/2017   13:26 Արտասովոր դեպք՝ Քանաքեռում 08/16/2017   11:43 ՀՀ-ում գործող բջջային օպերատորները հայտնվել են մի քանի խարդախների ծուղակում 08/15/2017   11:30 Սևան-Երևան մայրուղու վրա կրակոցներ են հնչել. 24-ամյա երիտասարդը ծեծված հիվանդանոց է տեղափոխվել 08/15/2017   22:14 Ֆանատուհին տղային մխիթարել է սեքսով՝ տանուլ տված խաղից հետո 08/15/2017   11:56 Տղամարդու հուղարկավորության օրը նրա տանից խոշոր գումար են գողացել 08/15/2017   13:43 Ժամկետային զինծառայողին հայտնաբերել են կախված վիճակում 08/16/2017   18:26 40-ամյա ուսուցչուհուն կալանավորել են՝ աշակերտի հետ սեքսի համար 08/16/2017   16:26 Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել 08/16/2017   13:12 Ով եւ ինչու է սպառնում փաստաբան Արայիկ Պապիկյանին. ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը՝ ոստիկանությանը 08/16/2017   16:15 Վարչական վերաքննիչ դատարանը դատական նիստ է նշանակել «ողջամիտ» ժամկետում՝ համարյա երկու տարի հետո 08/15/2017   18:53 Սաուդյան Արաբիայի արքայազները՝ որտե՞ղ են նրանք և ի՞նչ է պատահել նրանց հետ 08/16/2017   10:51 Սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 23-ը 08/16/2017   13:40 ԱՆ աշխատակիցը վնասել է օդանավակայանի տարածքում կայանված թանկարժեք մեքենաները 08/15/2017   20:29 Ռուսական հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը այսօր կատարեց 6 թռիչք՝ նախապես հայտարարված 2-ի փոխարեն 08/16/2017   14:14 Ազգականները մինչև մահ խոշտանգել, ապա հրկիզել են կնոջը՝ հավատալով, որ նա կախարդ է

Գործով չպարզված անձանց հետ կատարված սպանության գործով դատապարտվեց 14 տարվա ազատազրկման 06/01/2017   19:22  |  ԳՈՐԾ #

25-ամյա Վաղինակ Դերձյանը մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանությունը, և դատապարտվել ազատազրկման 14 տարի ժամկետով:
Դատավճռով քաղաքացիական հայցը բավարարվել է և ամբաստանյալ Վաղինակ Դերձյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի պետք է բռնագանձվի 1.000.000 ՀՀ դրամ գումար` որպես տուժողի հուղարկավորության համար կատարված անհրաժեշտ ծախս:

Գործը քննած Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, անդրադարձել է 2016թ. դեկտեմբերի 20-ին՝ դատաքննության վերջում, ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին մեղադրողի որոշումների իրավաչափությանը, քանի որ պաշտպանը դատարանին միջնորդել է ոչ իրավաչափ համարել մեղադրողի կողմից կայացված այդ որոշումները:

Պաշտպանի միջնորդությունը հիմնված է այն պատճառաբանության վրա, որ մեղադրական եզրակացությամբ և որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման համաձայն՝ Վաղինակ Դերձյանը մեղադրվել է իր ընկերներ Արթուր Մամյանի, Ալիկ Հովսեփյանի հետ, խմբի կազմում, դիտավորությամբ Ազատ Առաքելյանին կյանքից զրկելու մեջ, մինչդեռ քննիչի 2016թ. հունիսի 30-ի որոշմամբ Արթուր Մամյանի և Ալիկ Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով իրականացված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վերջիններիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Առաջին ատյանի դատարանում դատական քննությունը սկսվել է 2016թ. հուլիսի 13-ին և դատաքննության վեց ամիսների ընթացքում մեղադրողը հնարավորություն է ունեցել առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու նախաձեռնությամբ հանդես գալու, սակայն նա այդ հնարավորությունից չի օգտվել: Ընդ որում՝ առաջադրված մեղադրանքը փոփոխելու և որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումները դատարանին ներկայացվել է քրեական գործում առկա ամբողջ ապացույցները հետազոտելուց հետո: Մինչդեռ, տվյալ դեպքում, ըստ պաշտպանի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի պահանջների պահպանմամբ դատական նիստը ենթակա էր հետաձգման, և նոր քննչական և դատավարական գործողություններ կատարելուց հետո միայն դատաքննությունը պետք է շարունակվեր, քանի որ դատական քննության ընթացքում ի հայտ չեն եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել մինչդատական վարույթում:

Ըստ պաշտպանի՝ մեղադրողի կողմից կայացված որոշումները հակասում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ, 309-րդ, 3091-րդ հոդվածների պահանջներին, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումներին, կոպիտ կերպով խախտում են իր պաշտպանյալի մրցակցային դատավարության պայմաններում ողջամիտ ժամկետներում գործի քննության և պաշտպանության իրավունքները:

2016 թվականի դեկտեմբերի 20-ին՝ քրեական գործի դատաքննության վերջում, քրեական գործում առկա ապացույցների հետազոտումից հետո մեղադրողը դատարանին ներկայացրել է որոշումներ, որոնցով ամբաստանյալ Վ.Դերձյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, ըստ որի նա քրոջ և տուժողի միջև առկա փոխհարաբերությունների շուրջ վերջինիցս պարզաբանումներ պահանջելու նպատակով` գործով չպարզված երկու անձանց հետ 2015 թվականի հունիսի 3-ին` ժամը 00:00-ի սահմաններում, ժամանել են Երևան քաղաքի 16-րդ թաղամասի 39-րդ և 40-րդ շենքերի հետնամասում գտնվող այգի, որտեղ նախնական պայմանավորվածության համաձայն հանդիպել են տուժողին և վերջինիս ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ անհայտ անձանց հետ խմբի կազմում լրացնելով վերջիններիս գործողությունները, նվազագույնի հասցնելով տուժողի կողմից իր կյանքը պաշտպանելու հնարավորությունը` կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ ծակած-կտրած բնույթի վնասվածքներ են հասցրել տուժողի դեմքին, գլխին, կրծքավանդակի զույգ կեսերի առաջային և հետին մակերեսներին, ձախից գոտկային շրջաններին և վերին վերջույթներին, որոնց համակցության հետևանքով առաջացած հեմոռագիկ-տրավմատիկ շոկից տուժողը մահացել է:

Հիշյալ որոշման համար, ըստ մեղադրողի, հիմք է հանդիսացել 2016թ. հունիսի 30-ին կայացված որոշումը Արթուր Մամյանի և Ալիկ Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով իրականացվող քրեական հետապնդումը հանցակազմի բացակայությամբ դադարեցնելու մասին: Միաժամանակ մեղադրողը գտել է, որ պատշաճ քրեադատավարական ընթացակարգի շրջանակներում ձեռք բերված գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների վերլուծությունից պարզ է դառնում, որ տուժողի սպանության օբյեկտիվ կողմի գործողությունն իրականացրել են մեկից ավելի անձինք, Վաղինակ Դերձյանը հանցավոր արարքը կատարել է խմբի կազմում և նրա արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին:

Դատարանը գտել է, որ մեղադրողը դատարանում մեղադրանքը փոփոխելու իրավական հնարավորությունից օգտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավական մեխանիզմների գործադրմամբ, մեղադրողի գործողությունները իրավաչափ են, բխում են վերոգրյալ իրավակարգավորման պահանջներից, իսկ պաշտպանի միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման:

Դատարանն արձանագրել է նաև, որ մեղադրողի կողմից կայացված որոշումների իրավաչափության հարցին դատարանը դատական քննության ժամանակ չի անդրադարձել և պաշտպանի միջնորդության լուծումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածով սահմանված կարգով հետաձգվել է, քանի որ որպես քրեական գործը քննող անկախ և անկողմնակալ մարմին, դատական քննության ժամանակ դատարանը չի կարող հանդես գալ մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և պետք է արտահայտի միայն իրավունքի շահերը՝ ապահովելով մրցակցության սկզբունքի անխափան իրականացումը:

Վերլուծելով ամբաստանյալ Վաղինակ Դերձյանին առաջադրված մեղադրանքը և գործով ձեռք բերված ապացույցները` դատարանը գտել է, որ Վաղինակ Դերձյանի կողմից, նրա մեղավորությամբ, մի խումբ անձանց կողմից տուժող Ազատ Առաքելյանին դիտավորությամբ կյանքից զրկելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

Դատարանը միաժամանակ գտել է, որ ամբաստանյալ Վաղինակ Դերձյանի ցուցմունքները` սպանությունը միայնակ կատարելու և այն կատարելիս՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում գտնվելու մասին, իրականությանը չեն համապատասխանում, արժանահավատ չեն, մի խումբ անձանց կողմից սպանության համար նախատեսված առավել խիստ պատժից խուսափելու նպատակ են հետապնդում և հերքվում են քննությամբ ձեռք բերված ապացույցներով:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

08/16/2017   09:50 Կնոջ պարանոցից քաշել-պոկել է ոսկյա շղթան

Տեսադարան

08/15/2017   17:02 Հրդեհ «Խոսրովի անտառ»-ում. Լուսանկարները՝ Ֆոտոլուրի

գործընկերներ

Գործ #

08/07/2017   16:31 Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Խեղդելուց հետո սեռական հարաբերություն է ունեցել հոգեկան հիվանդ բարեկամուհու հետ, այնուհետև մասամբ այրել է կնոջ դին։ 06/24/2017   16:00 Եղբորն ազատելու պահանջով պատանդ էր վերցրել ոստիկանին. եղբայրն ազատության մեջ է, ինքն՝ ազատազրկված Եղբորը կալանքից ազատելու ու իր մոտ բերելու պահանջով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով զենքը հափշտակել էր ու նրան պատանդ վերցրել 06/15/2017   19:06 3-ամյա երեխային մահ պատճառելու մեղադրանքի ձևակերպումն անորոշ է . քրեական գործը կարճվել է Մեղադրվում է 3-ամյա երեխային ավտոմեքենայով մահ պատճառելու մեջ, բայց երթեւեկության կանոնի խախտումն առկա չէ 06/01/2017   19:22 Գործով չպարզված անձանց հետ կատարված սպանության գործով դատապարտվեց 14 տարվա ազատազրկման Սպանությունն իրականացրել են մի խումբ անձինք, դատվում է մեկը

Արխիվ

[]