Թեմաներ
Հինգշաբթի 08 / 17 / 2017
Փոխարժեք
  • 616.42
    GBP
  • 560.91
    EUR
  • 8.03
    RUB
  • 478.51
    USD
+ 28 °C
+ 19 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/16/2017   23:59 Երեք բրիտանացիներին կպատժեն փայտերով ու բանտով` Թայլանդում հարբած մալազիուհու հետ սեքսի համար 08/16/2017   19:47 Վաչե Տերտերյանն ընդունել է ԻԻՀ Մարքազի նահանգի պատվիրակությանը 08/16/2017   18:52 Արձագանք հրապարակմանը. նախնական ուսումնասիրության նյութերն ուղարկվել են ՀՔԾ 08/16/2017   18:38 ԱԳԼՃԿ-ներում արձանագրվել է ճնշման գերազանցում 08/16/2017   18:32 Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են 08/16/2017   18:26 40-ամյա ուսուցչուհուն կալանավորել են՝ աշակերտի հետ սեքսի համար 08/16/2017   18:17 Ավիատոմսերի թանկացումը Հայաստանում կապված է «պիկ սեզոնի» հետ. մեկնաբանություն պետական և մասնավոր հատվածից 08/16/2017   17:49 Ռուսական օդանավն իրականացրել է իններորդ թռիչքը 08/16/2017   17:09 Օդի ջերմաստիճանը նվազել է 6-7 աստիճանով 08/16/2017   17:02 ԱՄՆ զեկույց. «Թուրքիան փորձում է միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությանը» 08/16/2017   16:49 Խառը մարտական արվեստների՝ Mixed Martial Arts, մարտիկն ԱՄՆ-ում ստացել է մահացու նոկաուտ 08/16/2017   16:40 Ռումինիա-Հայաստան հանդիպման տոմսերը հայ երկրպագուների համար արժեն 15 լեյ 08/16/2017   16:26 Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել 08/16/2017   16:19 Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1700 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված 08/16/2017   16:15 Վարչական վերաքննիչ դատարանը դատական նիստ է նշանակել «ողջամիտ» ժամկետում՝ համարյա երկու տարի հետո 08/16/2017   15:58 24-ամյա երիտասարդի ծեծի ու նրա ավտոմեքենայի վրա կրակելու առեղծվածային պատմությունը. Երիտասարդը հանդգնել է Ռուբեն Հայրապետյանի հորաքրոջ թոռնուհու հետ ծնունդ նշել 08/16/2017   15:53 Պայթյուն Է որոտացել Լոնդոնի «Սաութենդ» օդանավակայանի մերձակայքում 08/16/2017   15:50 Հայաստանի հինգ բռնցքամարտիկներ հանդես կգան Մախաչկալայում 08/16/2017   15:46 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 08/16/2017   15:09 Ոստիկանները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ 08/16/2017   14:30 Սուրեն Կարայանը և Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տնտեսական օրակարգը և ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը 08/16/2017   14:23 Ռուսական օդանավն իրականացրել է ութերորդ թռիչքը 08/16/2017   14:17 Հռոմի էլիտար շրջանում՝ աղբի կոնտեյներում, կնոջ ոտքեր են գտել 08/16/2017   14:14 Ազգականները մինչև մահ խոշտանգել, ապա հրկիզել են կնոջը՝ հավատալով, որ նա կախարդ է 08/16/2017   13:51 Մոսկվայի բանկերից մեկում պատանդներ վերցրած գործարար Արամ Պետրոսյանը մասամբ ընդունել Է մեղքը 08/16/2017   13:45 Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանի Բագրատունյաց պողոտա-Արտաշիսյան փողոց և Արշակունյաց պողոտա-Գ.Նժդեհի փողոց խաչմերուկներում 08/16/2017   13:43 «ՎԱԶ-2121»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 3 տղամարդու. տուժածներից մեկը մահացել է 08/16/2017   13:40 ԱՆ աշխատակիցը վնասել է օդանավակայանի տարածքում կայանված թանկարժեք մեքենաները 08/16/2017   13:38 Արտավանի հրդեհը մարվել է (Լրացված) 08/16/2017   13:30 Բարեկարգվել է Տառերի պուրակին հարող ճանապարհահատվածը (տեսանյութ) 08/16/2017   13:24 Շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ. սպասվում է համեմատաբար հով եղանակ 08/16/2017   13:15 ՀՔԾ-ն փաստաբան Պապիկյանի հաղորդմամբ չի զբաղվի 08/16/2017   13:12 Ով եւ ինչու է սպառնում փաստաբան Արայիկ Պապիկյանին. ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը՝ ոստիկանությանը 08/16/2017   13:08 «Դոդիկ» արտահայտության պատճառով սպանության գործի նախաքննությունն ավարտվել է 08/16/2017   12:57 Մինսկի խումբը շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ 08/16/2017   12:38 Օբամայի գրառումը հանդուրժողականության մասին դարձել է Թվիթերի պատմության մեջ ամենահանրաճանաչը 08/16/2017   12:26 Թրամփ. Վիրջինիայում տեղի ունեցածի մեջ երկու կողմն էլ մեղավոր է 08/16/2017   12:11 ԶԼՄ-ն պատմել է Ռուսաստանում նոր տեսակի սպամի մասին 08/16/2017   12:03 Հարկադիր կատարման ծառայությունում ներդրվել է առցանց հերթագրումների համակարգը 08/16/2017   11:58 «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհից հիմնականում տուժել են չթռչող միջատներն ու սողունները 08/16/2017   11:43 ՀՀ-ում գործող բջջային օպերատորները հայտնվել են մի քանի խարդախների ծուղակում 08/16/2017   10:51 Սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 23-ը 08/16/2017   10:01 Սենթ Լուիս. Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Գարի Կասպարովի հետ 08/16/2017   09:44 Հրդեհներ խոտածածկ տարածքներում 08/16/2017   09:41 Լոռիի անտառում բռնկված հրդեհը գիշերը հաջողվել է մարել 08/16/2017   09:37 Շամիրամում զոհվածների թվում եզդի հեղինակություններ կային. «Հրապարակ» 08/16/2017   09:32 Խոսրովի արգելոցի հրդեհը չեզոքացվել է 13.5 կմ պարագծով 08/16/2017   09:29 Կառավարությունը մտադիր է վաճառել «Դվին կոնցեռն»-ի պետական բաժնեմասը. «Հրապարակ» 08/16/2017   09:28 Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 10 կմ հարավ-արևելք՝  2.5 բալ ուժգնությամբ 08/16/2017   09:24 Ինչո՞ւ ուշացավ «ԻԼ-76»-ը. «Հայկական ժամանակ»
08/16/2017   15:58 24-ամյա երիտասարդի ծեծի ու նրա ավտոմեքենայի վրա կրակելու առեղծվածային պատմությունը. Երիտասարդը հանդգնել է Ռուբեն Հայրապետյանի հորաքրոջ թոռնուհու հետ ծնունդ նշել 08/15/2017   12:55 Երեխան օրորոցում մահացել է 08/15/2017   14:38 Կախված հայտնաբերված զինծառայողի դեպքով նոր տեղեկություններ 08/15/2017   18:24 Սպիտակում սահմռկեցուցիչ դեպքով՝ մոր և մանկահասակ 2 երեխաների մահվան գործի վարույթը կասեցվել է 08/15/2017   10:56 Տարվա լավագույն դատավորը կարգապահական տույժի կենթարկվի՞ 08/15/2017   13:26 Արտասովոր դեպք՝ Քանաքեռում 08/16/2017   11:43 ՀՀ-ում գործող բջջային օպերատորները հայտնվել են մի քանի խարդախների ծուղակում 08/15/2017   11:30 Սևան-Երևան մայրուղու վրա կրակոցներ են հնչել. 24-ամյա երիտասարդը ծեծված հիվանդանոց է տեղափոխվել 08/15/2017   22:14 Ֆանատուհին տղային մխիթարել է սեքսով՝ տանուլ տված խաղից հետո 08/15/2017   11:56 Տղամարդու հուղարկավորության օրը նրա տանից խոշոր գումար են գողացել 08/15/2017   13:43 Ժամկետային զինծառայողին հայտնաբերել են կախված վիճակում 08/16/2017   18:26 40-ամյա ուսուցչուհուն կալանավորել են՝ աշակերտի հետ սեքսի համար 08/16/2017   16:26 Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել 08/16/2017   13:12 Ով եւ ինչու է սպառնում փաստաբան Արայիկ Պապիկյանին. ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը՝ ոստիկանությանը 08/16/2017   10:51 Սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 23-ը 08/15/2017   18:53 Սաուդյան Արաբիայի արքայազները՝ որտե՞ղ են նրանք և ի՞նչ է պատահել նրանց հետ 08/16/2017   13:40 ԱՆ աշխատակիցը վնասել է օդանավակայանի տարածքում կայանված թանկարժեք մեքենաները 08/16/2017   16:15 Վարչական վերաքննիչ դատարանը դատական նիստ է նշանակել «ողջամիտ» ժամկետում՝ համարյա երկու տարի հետո 08/15/2017   20:29 Ռուսական հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը այսօր կատարեց 6 թռիչք՝ նախապես հայտարարված 2-ի փոխարեն 08/15/2017   23:03 Հոլանդիայում որոշել են չպատժել եկեղեցում պոռնո նկարահանելու համար

Մասնագիտացված քննչական կամ դատախազական մարմիններ ստեղծելուն սկզբունքորեն եմ դեմ. Գևորգ Կոստանյան 05/31/2017   17:21  |  Հարցազրույց

Երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովն ընդունեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը: Այս և այլ օրենսդրական հարցերի շուրջ է «Փաստինֆո»-ի հարցազրույցը ԱԺ պատգամավոր,ՀՀ նախկին  գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: 

- Պրն. Կոստանյան, արդեն իսկ երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որի շուրջ կան շատ հակասական կարծիքներ: Ստացվում է, որ այս նախագծով փորձ է արվում կանխել քննչական մարմիններից,  դատախազությունից փորձառու կադրերի արտահոսքը: Վերջինիս մասին երեկվա Ձեր ելույթում  նշեցիք նաև Դուք:

-Այո, իրականում այս օրենքի անհրաժեշտությունն իրոք կա։ 2013թ. դեկտեմբերին, երբ այս օրենքն ընդունվեց, բազմաթիվ դատախազներ և քննիչներ գերադասում էին գնալ միանգամից կենսաթոշակի, որովհետև ավելի բարձր թոշակ էին ստանալու, քան մնալ: Եվ դա իրոք բերեց շատ լուրջ կադրային արտահոսքի, և հիմա մենք փորձեցինք, փաստորեն, այդ օրենքով կանխել հետագա արտահոսքը, որովհետև և՛ քննչական մարմիններում, և՛ դատախազությունում կան քսան տարին լրացած  աշխատանքային ստաժ ունեցող այնպիսի փորձ և այնպիսի ինտելեկտուալ կարողություն ունեցող դատախազներ և քննիչներ, որոնց անհրաժեշտությունն այսօր երկիրն ունի: Հետևաբար, մենք պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկենք, որպեսզի այդ քննիչներն ու դատախազները շարունակեն իրենց պաշտոնավարումը: Խոսքը սրա մասին է:

Իսկ նպատակահարմարության տեսակետից իրականում ստացվել էր այնպես, որ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում, թոշակի գնացած դատախազն ավելի շատ փող էր ստանում, քան այդ պահին այդ պաշտոնում պաշտոնավարող դատախազը, ինչն անարդարացի մոտեցում է ընդհանրապես: Այսինքն՝ պատկերացրեք մի դատախազ, որն ազատվեց պաշտոնից, երկու անգամ ավելի շատ գումար է ստանում ամեն ամիս, քան այն դատախազը, որն այդ պահին աշխատում է տվյալ պաշտոնում:   Ակնհա՛յտ  անարդարություն է:  Եվ մենք փորձեցինք ուղղակի այդ անարդարությունը հնարավորինս շտկել և նվազագույնի հասցնել:

Փաստորեն,  առաջին, լուրջ և պրոֆեսիոնալ կադրերին համակարգում պահելու անհրաժեշտությունից ելնելով և երկրորդ, անարդարացի մոտեցումը կանխելու տեսակետից:

-Այդ հետևանքները հաշվի չե՞ն առնվել տարիներ առաջ օրենքն ընդունելիս, չէ՞ր հաշվարկվել, թե օրենքի ընդունմամբ ի՞նչ իրավիճակ կստեղծվի իրականում համակարգում: Ստացվում է՝ օրենքներն ընդունվում են առանց դրանց հետևանքներն հաշվարկելո՞ւ:  

-Ես ձեռնպահ կմնամ ասել՝  այդ օրենքն ինչ  հիմնավորմամբ ընդունվեց, բայց ես կասեմ հետևյալը՝ չի կարելի շտապել սոցիալական ապահովության օրենքներ ընդունելու հարցում: Այսինքն՝ թե այն ժամանակ են շտապել, թե հիմա շտապեցինք, թե երբ, բայց շտապողականությունը կենսաթոշակի, այսինքն՝ սոցիալական ապահովության կայունության տեսակետից անընդունելի բան է:

-Դուք Ձեր ելույթում խոսեցիք սոցիալական ապահովության կայունության մասին: Արդյոք այս օրինագիծը նպաստո՞ւմ է դրան:   

-Այո, հենց դրա համար եմ ասում, կարևորը նա է, որ այն դատախազը, որը հիմա աշխատում է,  որի քսան տարին լրացած է, կամ այն քննիչը, որը հիմա պաշտոնավարում է, ինքը չմտածի՝ այ, հեսա մի տարի հետո եմ գնալու թոշակի, այսինքն՝ ժամանակավորության զգացումն իր մոտից հանում ենք մենք: Այսինքն, ընկեր, դու արդեն մնա ու աշխատիր: Ժամանակավորության զգացումը միշտ կոռուպցիոն ռիսկ էլ է իր հիմքում դնում, որովհետև եթե մարդը գիտի, որ այ հեսա 2018թ. ընդունենք հունիսին արդեն օրենքը գործելու է, և ինքը պակաս թոշակ է ստանալու, հետևաբար մտածելու է՝ շատ լավ, աշխատելու եմ այս մեկ տարին, մեկ տարուց հետո գնամ թոշակի: Ժամանակավորության զգացում է ունենում, իսկ դա անպայմանորեն ազդում է թե՛ աշխատանքի արդյունավետության վրա, և թե՛ դրա կոռուպցիոն դրսևորումների հնարավորության վրա:

-Իսկ բացի այս փոփոխությունից ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ անել կայունությունն ապահովելու համար:

-Ես կասեմ, լավ հարց եք տալիս, ես կարծում եմ, որ հենց այս օրենքների քննարկումը ուղղակի բերեց նրան, որ  ժամանակն է, որպեսզի մենք մտածենք հատկապես իրավապահ ոլորտում սոցիալական ապահովության կայունության ներդրման երաշխիքներ ստեղծելու մասին՝ ա) միասնական մոտեցում ցուցաբերելու տեսակետից և բ) այդ միասնականությունը տևական ժամանակահատվածում երաշխավորելու տեսակետից:

-Երեկ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսեց նաև դատավորների երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու մասին՝ մինչդեռ նախագիծը վերաբերում է միայն դատախազներին ու քննիչներին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ:    

-Դե, պառլամենտն այն տեղն է, որ շատ ժամանակ անում են  հայտարարություններ, որոնք այդ պահին քննարկվող հարցի հետ ընդհանրապես առնչություն չունեն: Ես այդտեղ չեմ ուզում մեկնաբանություններ անել: Բայց այն, որ դատավորների կենսաթոշակի ապահովության հարցը հաստատ ավելի կայուն վիճակում է, քան քննիչներինը ու դատախազներինը, դա միանշանակ է:   

-Պրն Կոստանյան, կուզենայի, որ Դուք անդրադառնայիք մեկ այլ աղմկոտ նախագծի: Խոսքը «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին  է: Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան նախագծի վերաբերյալ հայտնել է իր մտահոգությունը` նշելով, որ այն չի քննարկվել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում: Ստացվում է՝ կառավարությունը նման լուրջ օրինագիծ է մշակում առանց խորհրդի կարծիքը հաշվի առնելո՞ւ:

-Խորհրդի կարծիքը հեչ կապ չունի այդ գործընթացի հետ: Ինչո՞ւ, որովհետև այս գործընթացը նախաձեռնել է հենց Հանրապետության Նախագահը, և սա հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող մի դրույթ է: Ինչո՞ւ հենց պետք է անպայման Խորհրդի կարծիքը հաշվի առնել: Կարող է, ես վստահ եմ, որ դա քննարկվել է, ընդունենք, Խորհրդի անդամների հետ, բայց դա չի նշանակում, որ ֆորմալ տեսակետից Խորհուրդը պետք է ինչ-որ դիրքորոշում հայտներ մարմնի ստեղծման առիթով:  

- Ըստ Հակակոռուպցիոն կոալիցիայի, սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը վերանվանվելու է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի, ընդ որում, Էթիկայի հանձնաժողովի անդամները որոշ ժամանակ շարունակելու են պաշտոնավարել, ինչի պարագայում, ըստ Հակակոռուպցիոն կոալիցիայի, հանձնաժողովի անկախությունը վտանգված է: 

-Ես ընդհանրապես չեմ տեսնում տրամաբանություն, գուցե իրենք ինչ-որ տրամաբանություն դրել են հիմքում, բայց ես նման տրամաբանություն չէի դնի, որովհետև այդ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ինքն ինստիտուցիոնալ անկախ մարմին է, այլ հարց է, որ մարդիկ կարող են, ընդունենք,  զուտ նրա գործունեության արդյունքը նկատի ունենալով,   թերահավատորեն մոտենալ նրա անկախության դրսևորմանը: Ես նման ձևակերպում չէի տա, նման գնահատական չէի տա, ինչո՞ւ, որովհետև այն, որ այդ մարմինն անկախ է, միանշանակ դա փաստ է, ես ավելորդ եմ համարում դա քննարկել: Բայց այն, որ այդ մարմնի արդյունավետությունը հասարակության համար ակնհայտ չի եղել, դա էլ եմ արձանագրում: Բայց դրա պատճառն օբյեկտիվ է, այսինքն՝ այդ մարմինը չի ունեցել և այսօրվա գործող օրենսդրությամբ չունի այնպիսի լծակներ, այնպիսի գործիքակազմ, որը հնարավորություն կտա տեսանելի արդյունավետություն ապահովել հասարակության համար այդ ոլորտում: Եվ դրանով է պայմանավորված միայն այն հանգամանքը, որ ստեղծվում է փաստորեն այդ նոր մարմինը, և ամենակարևորը, այդ մարմինը ստեղծվում է հենց այդ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի բազայի հիման վրա, որովհետև այդ բազան բավականին կայուն, բավականին գործուն հիմք է հանդիսանում:

- Բացի այդ, հակակոռուպցիոն կոալիցիան առաջարկում է ստեղծել հակակոռուպցիոն իրավապահ մարմին, որը կզբաղվի կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ: Կխնդրեի Ձեր մեկնաբանությունը՝ ընդհանրապես որքանո՞վ նպատակահարմար եք համարում նոր քննչական մարմնի ստեղծումը:    

- Բացարձակ նպատակահարմար չի: Այսինքն՝ նպատակահարմար չի ստեղծել, այսպես ասենք, եթե ձևակերպում տանք, մասնագիտացված քննչական մարմիններ, որովհետև եթե մենք ստեղծենք կոռուպցիայի դեմ պայքարող քննիչների և դատախազների ինստիտուտ, հետևաբար պետք է վաղը, մյուս օրը ստեղծենք հաշմանդամների նկատմամբ կատարված հանցագործություններով մասնագիտացված դատարաններ, կանանց նկատմամբ  կատարված հանցագործություններով մասնագիտացված քննիչներ և դատախազներ, այսինքն՝ մասնագիտացված քննչական կամ դատախազական մարմիններ ստեղծելուն ես սկզբունքորեն եմ դեմ, այլ հարց է, որ այն մարմինները, որոնք կան, պետք է ունենան և կարող են ունենալ մասնագիտացված բաժիններ՝ Կոռուպցիոն հանցագործությունների բաժին, վարչություն, այլ ստորաբաժանումներ, կանանց ու երեխաների, սոցիալապես ոչ կայուն կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ հանցագործություններով, սա այլ հարց է, այսինքն՝ մասնագիտացումը կարող է լինել համակարգի ներսում և ոչ թե տարբեր համակարգերի դրսևորմամբ:  

 

Հարցազրույցը՝ Սոնա Մաշուրյանի

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

08/16/2017   09:50 Կնոջ պարանոցից քաշել-պոկել է ոսկյա շղթան

Տեսադարան

08/15/2017   17:02 Հրդեհ «Խոսրովի անտառ»-ում. Լուսանկարները՝ Ֆոտոլուրի

գործընկերներ

Գործ #

08/07/2017   16:31 Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Խեղդելուց հետո սեռական հարաբերություն է ունեցել հոգեկան հիվանդ բարեկամուհու հետ, այնուհետև մասամբ այրել է կնոջ դին։ 06/24/2017   16:00 Եղբորն ազատելու պահանջով պատանդ էր վերցրել ոստիկանին. եղբայրն ազատության մեջ է, ինքն՝ ազատազրկված Եղբորը կալանքից ազատելու ու իր մոտ բերելու պահանջով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով զենքը հափշտակել էր ու նրան պատանդ վերցրել 06/15/2017   19:06 3-ամյա երեխային մահ պատճառելու մեղադրանքի ձևակերպումն անորոշ է . քրեական գործը կարճվել է Մեղադրվում է 3-ամյա երեխային ավտոմեքենայով մահ պատճառելու մեջ, բայց երթեւեկության կանոնի խախտումն առկա չէ 06/01/2017   19:22 Գործով չպարզված անձանց հետ կատարված սպանության գործով դատապարտվեց 14 տարվա ազատազրկման Սպանությունն իրականացրել են մի խումբ անձինք, դատվում է մեկը

Արխիվ

[]