ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժիրայր Սեֆիլյանի գործը թատերական ներկայացման սցենարով է գրված. Պաշտպան 05/26/2017 14:54 | Դատական ռեպորտաժներ
Կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի գործը թատերական ներկայացման սցենարով գրված քաղաքական գործ է:
Այդ մասին այսօր Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
Ըստ պաշտպանի՝ Սեֆիլյանի դեմ երկու անձ է ցուցմունք տվել, նրանք երկուսն էլ ամբաստանվում են այս քրեական գործով՝ Հովհաննես Պետրոսյանը և Գալուստ Գրիգորյանը:
Պաշտպանի գնահատմամբ՝ Սեֆիլյանի մեղադրանքը հստակ չէ, և իրենց համար անգամ այս պահին պարզ չէ, թե նրան ինչում են մեղադրում՝ «լղոզված» մեղադրանք է»:
«Թե երբ է նա ցանկացել զավթել շենք, շինություն, դրա մասին ընդհանրապես ոչինչ չկա, ցուցմունքներում առկա է, որ 2015թ. դեկտեմբերի 1-ին պետք է զավթեին շինություններ, այդ ամենից 7 ամիս հետո ինչու՞ Ժիրայր Սեֆիլյանը չի արել դա կամ ինչու՞ այդքան սպասեցին հետո Սեֆիլյանի մեղադրանքը խստացրեցին»:
Փաստաբանը մեկ այլ դրվագի վրա ևս ուշադրություն հրավիրեց. մեղադրանքի համաձայն՝ Սեֆիլյանը բազմաթիվ խմբեր է ունեցել, 200- 300 հոգուց կազմված զինված խումբ, եթե այդպես է պետք է այդ խմբերը բացահայտվեին, այդ պարագայում անհրաժեշտ է բեռնաթափել այդ զինված խմբերից Հայաստանը, քանի որ համաձայն մեղադրանքի՝ բացահայտվել են ընդամենը հինգը կամ վեցը:
Անդրադառնալով ներկայումս ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի ցուցմունքին, պաշտպանը նշեց, որ նա ցանկություն է հայտնել Սեֆիլյանի հետ հանդիպելու, փորձել է սոցիալական ցանցերի միջոցով կապ հաստատել հանդիպել նրա հետ, Սեֆիլյանը չի հանդիպել, որից հետո, Հովհաննես Պետրոսյանի ցուցմունքի համաձայն, իր մեջ առաջացել է ցանկություն՝ զինված հեղափոխություն կատարելու մասին և մտածել է, որ Սեֆիլյանի մոտ էլ կարող է այդպիսի ցանկություն առաջանալ, գրել է նրան, սակայն պատասխան չի ստացել, իսկ հանրահավաքներին գնալով կարողացել է հանդիպել Սեֆիլյանին: Հետագայում, ըստ Պետրոսյանի, դեկտեմբերի 1-ին, հեռուստաաշտարակը պետք է գրավեին, իբրև թե ինքը գնացել է սխեմաներ կազմելու՝ Սեֆիլյանի ասելով:
Պաշտպանը նշում է, որ հետաքրքիրն այն է, որ Սեֆիլյանն իրեն ասել է սխեմաներ մի պահի, սխեման ինքը պետք է պատռեր, սակայն չի պատռել, տարել է մեկ այլ անձի է ցույց տվել, որից հետո ևս մեկ ուրիշին է ցույց տվել և այդ մեկ ուրիշի բնակարանի խուզարկության ժամանակ էլ սխեմա են գտել:
Այդ մեկ ուրիշն էլ, պարզվում է, ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանն է:
Նշենք, որ դատական նիստերի դահլիճում այսօրվա ներկա էին ինչպես ամբաստանվողների հարազատները, այնպես էլ՝ նրանց համակիրները, այդ թվում նաև՝ քաղաքական գործիչներ:
Դատական նիստի մեկնարկից հետո այն բողոքի ակցիայի նմանվեց. մասնավորապես՝ ներկաների բղավոցները պայմանավորված էր ամբաստանյալներին սատարելու փորձով և դահլիճում լսելի չլինելու դժգոհությամբ, տեխնիկական խնդիրը երբ լուծվեց, դատական նիստը ավարտվեց:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ