ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անհեթեթություն՝ առողջ երեխան ծնվել է ու ճիչ արձակելուց անմիջապես հետո մահացե՞լ 05/23/2017 19:13 | Քրեական խրոնիկոն
2017թ. մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարակից կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա, թղթե արկղի մեջ արական սեռի նորածին երեխայի դիակ է հայտնաբերվել՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված:
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ իրավապահներին հաջողվել է պարզել նորածնի մոր ինքնությունը, վերջինս 30 տարեկան է, և արական սեռի երեխան կնոջ երրորդ զավակն է եղել:
Այս ահասարսուռ պատմության մեջ ցավալի մի փաստ հայտնի դարձավ՝ կինը հրաժարվել է իր առողջ երեխայից, և հենց այստեղ էլ առաջ են գալիս հարցեր որոնց պատասխանները ինչ տեսանկյունից էլ որ դիտենք՝ հիմնազուրկ են:
Փաստ է՝ կա նորածին երեխայի դի, ում նկատմամբ թեև բնությունը բարեգութ է գտնվել, սակայն նրան կյանք տվողն է ոչ մարդկային վարվել. պոլիէթիլենային պարկով փաթաթել սեփական երեխային ու թողնել ինչ-որ տեղում՝ սա թերևս առողջ մարդկային դատողության համար անընդունելի է:
Չշտապելով և միևնույն ժամանակ չստանձնելով կնոջ գործողություններին կամ անգործություններին գնահատականներ տալ՝ հարկ ենք համարում նշել, որ, ըստ մեր տեղեկությունների, կինը, ով ունի երկու մանկահասակ երեխա, որոնց հայրն արտագնա աշխատանքի է, կինը լույս աշխարհ է բերել երրորդ զավակին։
Մոր ինքնությունն այսօր պարզվել է, և ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ, նշելով, որ կինը բերման ենթարկվելուց հետո խոստովանել է, որ 2017 թվականի մայիսի 11-ի առավոտյան իրենց բնակարանի զուգարանում, առանց բժշկական միջամտության, ծննդաբերել է արական սեռի երեխա, որը ճիչ արձակելուց հետո մահացել է: Ինքը նույն օրը նորածնի դին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորել և դրել է թղթե արկղի մեջ, որից հետո այն տեղափոխել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարակից անտառային կանաչապատ տարածք ու դնելով խոտերի մեջ՝ հեռացել է:
Ակնհայտ է, որ կնոջ ասածներն անհեթեթություն է. հենց միայն այն հանգամանքը, որ կինն ընդունում է, որ զուգարանում է ծննդաբերել, ասել է թե՝ միայնակ կտրել է պորտալարը, ինքն իրեն մշակել ու առանց բժիշկ կանչելու՝ որոշել, որ երեխան մահացել է ու չի կարելի նրան փրկել, արդեն իսկ վկայում է որոշակի չարամիտ դիտավորության մասին մասին։ Այս և այլ հանգամանքներ կպարզվի այն ժամանակ, երբ կստացվեն նորածնի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։
Նշենք, որ Փաստինֆո-ի հարցման ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը):
Ասել է թե՝ քննչական մարմինը մոր ներկայացրած վարկածն արժանահավատ չի համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել