Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   16:44 Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն 04/23/2024   16:33 Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 04/23/2024   16:26 Մեծ Բրիտանիան անօրինական միգրանտներին կարտաքսի Ռուանդա 04/23/2024   16:22 Իշխանությունը Տավուշում սահման չի գծել, հանձնաժողովն է գծել. Վահե Ղալումյան 04/23/2024   16:16 Ո՞վ է այդ հանձնաժողովին իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալել. Արթուր Խաչատրյան 04/23/2024   16:12 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյան 04/23/2024   16:09 Երկրապահ կոչեցյալը ասում է՝ «բոլորիդ վրայով կանցնենք». երկրորդ վրաերթից հետո ազատության մեջ է, իսկ էն մարդիկ՝ նստած են. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   16:08 Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները՝ հավաքեք ձեզ, գնացեք սահմանը պահեք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք. Սրբազան 04/23/2024   16:01 Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար 04/23/2024   15:53 Տավուշի շարժումը տարածում է ստանում. Արամ Նիկոլյանը եւս միացել է 04/23/2024   15:27 Տավուշը վճռական է՝ դեմ են հողերը թշնամուն հանձնելուն .ուղիղ 04/23/2024   15:26 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը 04/23/2024   15:23 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 04/23/2024   15:19 Հայաստանի հնարավորությունների դռները միշտ չէ, որ բաց են մնալու. Էրդողանը նորից է սպառնում 04/23/2024   15:11 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր 04/23/2024   15:06 Բաքուն համաձայնել է Ղազախստանում արտգործնախարարների հանդիպմանը 04/23/2024   14:57 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան 04/23/2024   14:51 Հայտնել են Պուտինի երդմնակալության օրը 04/23/2024   14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր 04/23/2024   14:41 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 04/23/2024   14:32 Ուկրաինան շուրջ կես միլիոն զինծառայող է կորցրել. Շոյգու 04/23/2024   14:25 Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ 04/23/2024   14:22 Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին 04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:30 Քաղաքացիները Նոյեմբերյանում բացեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

«Շենգավիթ» ԲԿ-ում Մերի Մարգարյանին ցանկացել են փրկել, սակայն առանց հիմնավորման չեն հոսպիտալացրել 05/23/2017   17:39  |  Դատական ռեպորտաժներ

«Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկան Մերի Մարգարյանի առողջական վիճակը ճիշտ չի գնահատվել, իսկ մինչ վիճակի գնահատումը՝ առկա ջերմությամբ և անամնեստիկ տվյալներով հղիին չհոսպիտալացնելը հիմնավորված չի եղել: Այդ մասին այսօր գործով դատական նիստին հայտարարեց ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի բարդ դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը, ով եղել է դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահը:

Ըստ Հարությունյանի, հղի մոտ 38 և ավելի ջերմությունը համարվում է բարձր ջերմություն, սակայն մասնավոր դեպքերում 37 աստիճանի պարագայում հարկավոր է ջերմող անձին ուշադրության կենտրոնում պահել:

Մերի Մարգարյանին հոսպիտալացման խնդիրն առաջացել է այն պահին, երբ նա դիմել է բժշկի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա գտնվել է 35 շաբաթական հղիության  ընթացքում, ունեցել է բարձր ջերմություն, գանգատվել է թուլությունից:

Փորձագետը պնդեց, որ Մերի Մարգարյանի մոտ առկա աշխտանշանները՝ ջերմություն, թուլություն, հաճախասրտություն, սրտխառնոց և այն որ նա գտնվել է հղիության 35 շաբաթականում, այս ամենից կարող էին մտածել հեստոզի մասին՝ նույնիսկ, եթե չկային լաբորատոր տվյալներ:

«Վատը մտածելով կարող էին կանխել»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ հղին պետք է գտնվեր դինամիկ հսկողության տակ:

Իսկ 2015թ. հուլիսի 27-ին,  երբ առավոտյան կատարվել են կլինիկոլաբորատոր հետազոտություններ, այդ ժամանակ արդեն ցուցում է եղել կեսարյան հատում կատարելու: «Որքան շուտ կատարվեր կեսարյան հատումը, այնքան հնարավոր կլիներ կանխել հետագա բարդությունները»,- ասաց Հարությունյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր էր արդյոք նախապես ախտորոշել հեստոզը, այսինքն՝ ամսի 23-ին 24-ին, 25-ին, ապա փորձագետը նշեց, որ ախտորոշելու հիմքեր չեն եղել, սակայն կարող էին այդ մասին մտածել՝ ելնելով հղիի մոտ ընդհանուր պատկերից, որևէ խանգարող հանգամանք չի եղել՝ հեստոզ ախտորոշելու, ուստիև կարող էին հանգիստ ախտորոշել:

Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված Մերի Մարգարյանի տեղափոխումը «Շենգավիթ» ԲԿ-ից «Էրեբունի ԲԿ, փորձագետի համար անհասկանալի է:

Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Մերի Մարգարյանի մոտ սուբարախնոիդալ արյունազեղում չի եղել, իսկ թե որտեղից են վերցրել, որ կարող էր լինել ինքը չի կարող պատասխանել, սակայն, ըստ նրա, այդ ախտորոշումը ընդամենը միջոց է եղել՝ հղիին «Էրեբունի» ԲԿ տեղափոխելու համար:

Նշենք, որ «Շենգավիթ» ԲԿ-ի փաստաթղթերում որևէ տեղ նշված չէ, որ Մերիի վիճակը ծանր է գնահատվել, ուստիև՝ եթե ծանր չի եղել, այդ դեպքում ինչո՞ւ են տեղափոխել բազմապրոֆիլային հիվանդանոց, «պահեիք Ձեր մոտ, բուժեիք»,- ասաց նա:

Հիշեցնենք նաև, որ 2015թ. հուլիսի 27-ին «Շենգավիթ» ԲԿ-ի կողմից հրավերով Մերի Մարգարյանին հետազոտելու է եկել  «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նյարդաբան Գայանե Խաչատրյանը, ով դատարանում հարցաքննվելու ժամանակ հայտարարեց, որ Մերիի գիտակցականը խանգարված է եղել, հարցերին պատասխանել է ուշացումով ու դժվարությամբ, խոսքը ևս խանգարված է եղել, դժվար է արտահայտվել:

Ըստ նյարդաբանի՝ զննելու արդյունքում Մերիի մոտ ներգանգային ճնշման բարձրացում է նկատվել և քանի որ ինքը կասկածել է սուբարախնոիդալ արյունազեղում, գտել է, որ անհրաժեշտ է, որպեսզի Մերիին բազմապրոֆիլային հիվանդանոց տեղափոխեն և կատարեն համակարգչային տոմոգրաֆիա:

Ինչպես տեսնում ենք, ո՛չ այդ ժամանակ, ո՛չ «Էրեբունի» ԲԿ-ի կողմից, ո՛չ էլ հետագայում՝ դիակի դատաբժշկական փորձաքննությամբ Մերի Մարգարյանի մոտ սուբարախնոիդալ արյունազեղում չի հայտնաբերվել:

Ըստ գործի նյութերի՝ Մերի Մարգարյանը «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել, հուլիսի 27-ին՝ ժամը 15.15-ին, և վիրահատության է  ենթարկվել ժամը 17.15-ին: ԲԿ ընդունվելուց 2 ժամ անց կեսարյան հատում անելու հանգամանքը պաշտպանական կողմի գնահատմամբ ուշացում է, քանի որ ըստ նրանց, եթե անհրաժեշտություն է եղել անհապաղ կեսարյան հատում կատարելու, ապա ինչու ավելի վաղ չեն կատարել, հարցի վերաբերյալ Գագիկ Հարությունյանը նշեց, որ, ըստ իրեն, այդ ժամանակը նորմալ է, քանի որ նրանց ժամանակ է հարկավոր եղել՝ իրենց ԲԿ տեղափոխված հիվանդին զննելու և խնդիրները պարզելու համար, ուստիև՝ այդ ժամանակը նորմալ է:

Ինչ վերաբերում է նշված փուլում HELLP-ի ախտորոշմանը, ապա, ըստ փորձագետի, անհավանական էր կյանք փրկել:

Նորածնի վերաբերյալ էլ փորձագետը նշեց, որ երեխան ճիչով չի ծնվել, եղել է մեռելածին, սակայն «Էրեբունի» ԲԿ-ի փաստթաղթերը կրկին ընթերցելուց հետո հաստատեց, որ երեխայի ծնվելուց հետո նրան վերակենդանացման փորձ է արվել և 10 րոպե անց սրտի բաբախ է գրանցվել, ինչից հետո երեխան 3 օր ապրել է և մահացել է հուլիսի 30-ին:

Նշենք նաև, որ Շուշանիկ Բախշյանը, երբ հարցեր էր ուղղում փորձագետին հայտարարեց, որ Մերիի մասին խոսելը իր համար դժվար է, իրենք ցանկացել են Մերիին փրկել:

Հաջորդ նիստին դատարանը կանցնի ամբաստանյալների հարցաքննությանը, ըստ ամենայնի՝ կհարցաքննվի ամբաստանյալ Անի Բաբելյանը, քանի որ, Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի հայտարարության համաձայն, Բախշյանը չի ցանկանում ցուցմունք տալ:

Ըստ մեղադրանքի՝ Շուշանիկ Բախշյանը, աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը:

Բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն՝ անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև՝ ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Գործով մեղադրանք՝ առաջադրվել նաև Նույն ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանին: Վերջինս, 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև՝ ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Շուշանիկ Բախշյանին և Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):

Շուշանիկ Բախշյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավ, իսկ Անի Բաբելյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:04 25/04/2017  |  Դատական ռեպորտաժներԵթե ես լինեի, կեսարյան հատում կկատարեի. հնարավոր էր պտուղը փրկվեր. Ռազմիկ Աբրահամյան
11:32 07/03/2017  |  Դատական ռեպորտաժներԾննդկան Մերի Մարգարյանի և նրա դստեր մահվան գործով մեղադրողը դատարան չէր ներկայացել
11:44 17/01/2017  |  Դատական ռեպորտաժներՀանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը չէր ներկայացել Մերի Մարգարյանի գործով նիստին
15:30 10/01/2017  |  Քրեական խրոնիկոնՄինչև «Էրեբունի» ԲԿ տեղափոխվելը Մերի Մարգարյանի մոտ 100 տոկոսով ինտոքսիկացիան և HELP սինդրոմն սկսված է եղել. Անդրանիկ Պողոսյան
11:33 20/12/2016  |  Դատական ռեպորտաժներՄերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով այսօրվա նիստը հետաձգվեց
16:29 13/12/2016  |  Դատական ռեպորտաժներՅուրաքանչյուր պարագայում երեխայի մոտ պտղի սրտի զարկերակի դանդաղումը ցուցում է կեսարյան հատում կատարելու՝ որքան շուտ, այնքան լավ
13:04 06/12/2016  |  Դատական ռեպորտաժներՄերի Մարգարյանի գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է
15:48 15/11/2016  |  Դատական ռեպորտաժներ35,8 ջերմության և այլ խնդիրների պարագայում հղիի վիճակը բավարար է գնահատվել
14:49 15/11/2016  |  Դատական ռեպորտաժներՈ՞վ է ստում և ինչպե՞ս է Մերի Մարգարյանի մոտ հայտնվել հուլիսի 25-ի անալիզների պատասխանները
15:07 08/11/2016  |  Դատական ռեպորտաժներԻմանային սենց էր լինելու, շառից հեռու կվիրահատեին. «Շենգավիթ» ԲԿ-ի փոխտնօրեն

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]