ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ճակատագրի հեգնանք. Ինքնասպանության փորձ կատարած դատապարտյալը տարածել էր իր ծանոթ կնոջ մերկ լուսանկարները՝ հասցնելով ինքնասպանության 05/13/2017 14:04 | Արտակարգ պատահարներ
Մայիսի 2 և 3-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 37-ամյա դատապարտյալի կողմից ինքնասպանության փորձ է կատարվել, այս փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):
Մեր տեղեկություններով, դատապարտյալը մայիսի 2-ին ինքնավնասում է կատարել ոտնաթաթերը փայտյա նստարանին գամելու եղանակով, սակայն այս դեպքից ժամեր անց ինչպես նաև մայիսի 3-ին նա փորձել է խցում սավանով կախվել:
Բարեբախտաբար ՔԿՀ- աշխատակիցների կողմից կանխվել է դատապարտյալի ինքնասպանության փորձը:
Հետաքրքիրն այն է, որ այս դատապարտյալն անազատության մեջ է հայտնվել՝ սոցիալական ցանցում ծանոթացած մի կնոջը ինքնասպանության փորձի հասցնելու համար, սակայն մինչ այդ նա ևս դատապարտված է եղել:
Այսպիսով, մեզ հայտնի է դարձել, որ Գ.Մելքոնյանը առաջին անգամ դատապարտվել է 2012 թվականին՝ հինգ տարի ժամկետով ազատազրկման, սակայն անազատության մեջ գտնվելու ընթացքում հասցրել է կրկին իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել:
Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ժամանակ նա «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցով ծանոթացել է մի կնոջ հետ, մտերմացել են, խոստացել է ամսունանալ նրա:
Դատապարտյալի և կնոջ շփումը եղել է ինչպես հեռախոսազանգերի այնպես էլ «Սկայպ» ծրագրի միջոցով:
Այդ ընթացքում որպես սիրո ապացույց սոցցանցով ծանոթացած կնոջից խնդրել է իր մերկ լուսանկարներն ուղարկել, այս ամենին հաջորդել է գումարի պահանջ, որով պետք է մարեր ՔԿՀ-ում ունցած պարտքը, սակայն կինը մերժել է պահանջված գումարը տալ:
Դատապարտյալն էլ «գործի է անցել» և սպառնացել է, թե կհարապարակի նրա մերկ լուսանկարները՝ ասելով, որ դրանք կուղարկի նրա քրոջ ամուսնուն, ինչպես նաև այլ անձանց:
Կինը դադարել է շփվել նրա հետ, սակայն սպառնալիքներ պարունակող հաղորդագրությունները շարունակվել են, բացի այդ դատապարտյալն այդ մերկ լուսանկարներով «Օդնոկլասսնիկի» կայքում էջ է բացել և ընկերության հայտ ուղարկել կնոջ որդուն՝ այդկերպ վարկաբեկելով մորը որդու առաջ:
Այս ամենից հետո կինը գտնվելով հոգեկան խիստ լարված վիճակում, մտավախություն ունենալով, որ դատապարտյալ նախկին ընկերը կարող է իրականացնել ողջ սպառնալիքները, ստեղծված իրավիճակից այլ ելք չտեսնելով, ինքնասպանության փորձ է կատարել խմելով 40 հաբ և 1 ամբողջ սրվակ «Վալերիանայի» հեղուկ:
Բարեբախտաբար նրան շուտ են տեղափոխել հիվանդանոց և համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել:
Առաջադրված մեղադրանքում դատապարտյալը իրեն մեղավոր չի ճանաչել և հերքել է, թե կնոջից գումար է պահանջել, ավելին հայտնել է, թե տուժողը հագուստ և սնունդ իր կամքով է ուղարկել իրեն ՔԿՀ, ինքը նրանից ոչ մի բան չի ուզել:
Բացի այդ հայտնել է, թե ինքը չի ցանկացել, որ նա ինքնասպանություն կատարի, իր մտքով չի էլ անցել, որ կարող է ինքնսպան լինի:
Ինչ վերաբերում է մերկ լուսանկարներին, ապա դատապարտյալը հայտնել է, թե իբր որոշ ժամանակ շփվելուց հետո, ինքն այլևս չի ցանկացել շփվել կնոջ հետ և վերջինս էլ իր կամքով մերկ լուսանկարներ է ուղարկել, իսկ իր կողմից այդ մերկ լուսանկարները հրապարակելու սպառնալիք տալու նպատակը եղել է այն, որ իրեն այլևս չանհանգստացնի:
Այսպիսով, 2015 թվականի մայիսին դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նրան մեղավոր ճանաչելով դատապարտել է 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն 2012 թվականի դատավճռով նշանակված ազատազրկման ձևով չկրած պատժի մասը՝ 1 տարի 6 ամիսը ևս գումարվել է և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի ժամկետով ազատազրկում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ