Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան

Մարզպետը պետք է դառնա տվյալ մարզի վարչապետը. Կարեն Կարապետյան 05/12/2017   14:57  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, ծանոթացել տարածքային կառավարման բարեփոխումների ընթացքին, մարզերի զարգացման ռազմավարական ծրագրերի մշակման աշխատանքներին, համայնքների խոշորացման գործընթացին, համայնքներից ստացված ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին և այլն: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը: 

Զեկուցվել է, որ արդեն իսկ ավարտին են մոտենում 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունների նախագծերի մշակման աշխատանքները, որոնք ներկայացվելու են կառավարության հաստատմանը: Ռազմավարությունների հիմնական նպատակներն են՝ մարզերի մրցունակության բարձրացումն ու տարածքային անհամաչափության նվազեցումը: Ըստ ծրագրերի, նախատեսվում է, որ 2025 թվականի դրությամբ յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի միջին հանրապետական ցուցանիշի 60 տոկոսը: Ակնկալվում է նշված ժամանակահատվածում ստեղծել բարձր որակավորում ունեցող 50 հազար աշխատատեղ՝ անկախ գյուղատնտեսության ոլորտը ներառող աշխատատեղերից:

Միայն 2017 թվականին նախատեսվում է ստեղծել նման 3 հազար նոր աշխատատեղ: Ռազմավարությունը նախատեսում է նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացում, զբոսաշրջության խթանում, գործարար պայմանների բարելավում և այլ ծրագրեր: Զեկուցվել է, որ առաջիկայում ներկայացվելու են բոլոր մարզերի 2018-2020 թվականների 10-ական գործառանական ծրագրերը՝ ըստ կոնկրետ թիրախների: Ներդրվել է մոնիթորինգային գնահատման համակարգ, որով ըստ ժամանակացույցի իրականացվելու է ծրագրերի ընթացքի վերահսկողություն:

Գործառնական ծրագրերն իրականացվելու են տարբեր գերատեսչությունների հետ համագործակցությամբ և արդյունքները պարբերաբար զեկուցվելու են վարչապետին: Վերջին ամիսների ընթացքում մշակվել են նաև բոլոր մարզերն ընդգրկող 160 ներդրումային ծրագրեր: Նշվել է, որ վարչապետի հանձնարարությամբ կոմերցիոն բանկերի մասնագետների ներգրավմամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք պարբերաբար այցելում են մարզեր և գործարար հատվածի ներկայացուցիչների հետ անցկացնում մրցունակ ներդրումային ծրագրերի մշակման սեմինարներ:

Կարեն Կարապետյանը կարևորել է նման սեմինարների անցկացումը և նշել. «Որպեսզի այս գործընթացը լինի էֆեկտիվ, մենք պետք է շատ համառ լինենք: Գնալու ենք այդ ուղղությամբ, անընդհատ խոսելու ենք, բերաններս չորանալու է, բայց նման հանդիպումները կազմակերպելու ենք պարբերաբար: Սեմինարների մասնակիցների զանգվածը պետք է մեծացնել, ընտրել այն մարդկանց, որոնց աչքերում կրակ, եռանդ կա, նրանց ներկայացնել հանրությանը: Այստեղ պետք է չհոգնել և դա վերաբերում է յուրաքանչյուրիս»: Կարեն Կարապետյանն առանձնացրել է Ենոքավան համայնքը և նշել, որ անհրաժեշտ  է հանրությանը պարբերաբար ներկայացնել նման օրինակելի համայնքները, որտեղ կազմակերպվում են լեդ համակարգով լուսավորություն, ժամանակակից աղբահանություն, ճանապարհները վերանորոգվում են մաքսիմալ էֆեկտիվ, ապահովվում է զբաղվածություն, իրականացվում բարձրակարգ կառավարում, ցուցաբերվում տեղական բյուջեի ձևավորման հստակ մոտեցում: 

Նշվել է, որ հունիսի մեկից մեկնարկելու է 200 համայնքապետի համար նախատեսված վերապատրաստման միջազգային ծրագիրը: Կարեն Կարապետյանը կարևորել է դրա անցկացումը և պատրաստակամություն հայտնել անցկացնել դասընթացներից մեկը:

Այնուհետև կառավարության ղեկավարին են ներկայացվել նորաստեղծ վերլուծական խմբի գործունեության արդյունքները, մասնավորապես, մի քանի տասնյակ համայնքների մանկապարտեզների, դպրոցների և աղբահանության ծախսերի վերլուծության վերաբերյալ: Արդյունքները ցույց են տվել նշված ուղղություններով առկա կառավարման և ֆինանսական խնդիրները: Նշվել է, որ դրանց վերացման արդյունքում ուսումնասիրված համայնքներում հնարավոր է ունենալ մի քանի հարյուր միլիոն դրամի տնտեսում: Այդ առումով, վերլուծական խումբը եզրակացությունների հիման վրա ներկայացրել է նաև կոնկրետ առաջարկություններ:

Կարեն Կարապետյանը, գնահատելով վերլուծական խմբի կատարած աշխատանքը, կարևորել է նաև համայնքների թվայնացումը: «Պետք է տարբեր հայտանիշեր հաշվի առնելով՝ կարմիր լամպերով վառեք այն համայնքները, որոնց բյուջեներն անհամաչափ են: Համայնքների թվայնացումից մեծածավալ տեղեկատվություն ենք ունենալու, ինչը թույլ կտա համեմատել համանման համայնքները, վեր հանել խնդիրներն ու գնալ դրանց լուծմանը: Հենց այս ամենն անենք, տարածքային զարգացման հետ կապված երջանկությանը մոտ ենք լինելու, որովհետև իմանալու ենք մեր թույլ կետերը և այն, թե ուր պետք է գնանք»,- ընդգծել է վարչապետը:  

Ներկայացվել է նաև Շիրակի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի առողջապահական հիմնարկներում իրականացվող օպտիմալացման գործընթացը, որի արդյունքում ակնկալվում է տնտեսել շուրջ 250 մլն դրամ: Այս համատեքստում, գործադիրի ղեկավարը նշել է. «Օպտիմալացումն ինքնանպատակ չէ, ուղղակի մենք ասում ենք, որ մեր սուղ միջոցների պարագայում ոչ էֆեկտիվ ծախս ենք կատարում: Այդ միջոցը կարող ենք կրկին թողնել տվյալ ոլորտում՝ բարձրացնելով սպասարկման որակը, հարմարավետությունը, որպեսզի երեխան երկրորդ հերթ չգնա, ուսուցիչը նորմալ աշխատավարձ ստանա, սահմանամերձ գյուղում ուսուցչի խնդիր չունենանք, որովհետև այնտեղ նրա աշխատավարձային համակարգը մեկ այլ գործակցով է հաշվարկվում»,- ասել է վարչապետը: Պատասխանատուները նրան վստահեցրել են, որ օպտիմալացման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում նշված բոլոր հարցերին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել համայնքների խոշորացման, համայնքներում տարբեր ծառայությունները մասնավոր կառավարման հանձնելու գործընթացին, Համայնքային ծառայության մասին օրենքում նախատեսվող փոփոխություններին, Տարածքային կառավարման հայեցակարգի նախնական տարբերակին, «Մաքուր Հայաստան» ծրագրով նախատեսված միջոցառումներին և այլն: 

Ամփոփելով՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Ճիշտ ուղու վրա ենք, շատ բան ունենք անելու: Դուք պետք է մի բան գիտակցեք, որ այսօր, ի դեմս ձեր թիմի՝ մենք տեսնում ենք այն մարդկանց, որոնք տարածքային կառավարման մեջ պետք է կատարեն համակարգված փոփոխություններ: Եթե ցանկանում ենք ունենալ համաչափ, զարգացած երկիր, բնակիչ, որի կենցաղային անհրաժեշտ կարիքները բավարարված են, պետք է իրականացնենք փոփոխություններ: Մարզպետը պետք է դառնա տվյալ մարզի վարչապետը, հասկանա մարզն ուր է գնում, երազանքը որն է, ինչպես ենք շարժվում առաջ»: Վարչապետն անհրաժեշտ է համարել նաև եռաստիճան կառավարման համակարգում գործառույթների հստակ բաժանումը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]