Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 24 / 2017
Փոխարժեք
  • 626.79
    GBP
  • 543.30
    EUR
  • 8.53
    RUB
  • 482.59
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/23/2017   21:33 Դատավճիռը կանխորոշված է, սակայն, փառք Աստծո, կա ՄԻԵԴ. Իսրայել Սարգսյան 05/23/2017   19:49 Կոալիցիան արձագանքել է փաստաբանի նկատմամբ սպառնալիքներին 05/23/2017   19:37 Ծննդաբերել է տանը և սպանել է իր նոր ծնված երեխային. Հարուցվել է քրեական գործ 05/23/2017   19:19 Որոշ դատավորների գոյությունն ու գործունեությունն ուղղակի խայտառակություն է 05/23/2017   19:13 Անհեթեթություն՝ առողջ երեխան ծնվել է ու ճիչ արձակելուց անմիջապես հետո մահացե՞լ 05/23/2017   18:52 Իրավախախտումների մասին կծանուցեն՝ SMS հաղորդագրությունների միջոցով 05/23/2017   18:44 Նախկին կնոջն սպանելու սպառնալիքներ է տվել և կրակել 05/23/2017   18:27 Չինացին քաղաքում շրջել է կոկորդիլոսի հետ եւ հետո դրանից խորոված պատրաստել 05/23/2017   17:42 ՍԱՊԾ հրավերով Հայաստանում է ԵՏՀ պատվիրակությունը 05/23/2017   17:39 «Շենգավիթ» ԲԿ-ում Մերի Մարգարյանին ցանկացել են փրկել, սակայն առանց հիմնավորման չեն հոսպիտալացրել 05/23/2017   17:12 ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հանդիպումը 05/23/2017   17:07 ԻՊ­-ն տեղափոխել է շտաբը իրաքյան զորքերի կողմից գրեթե ազատագրված Մոսուլից 05/23/2017   17:05 «Լրտեսների գործը». արտադատարանական մահապատիժներ Եվրոպայի խորհրդի անդամ Ադրբեջանում. Razm.info 05/23/2017   16:55 Դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը պատրաստ կլինի գնալ ցավոտ զիջումների. Ալեքսանդր Իսկանդարյան 05/23/2017   16:51 Մանչեսթրում ձերբակալել են ահաբեկչությանը մեղսակցության մեջ կասկածվողին 05/23/2017   16:47 12-րդ դասարանը կավարտի 19.618 աշակերտ 05/23/2017   16:44 «Պետք է հետևողական աշխատել Հայաստանի մշակութային ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ». Վարչապետն այցելել է մշակույթի նախարարություն 05/23/2017   16:39 ՄՅՈւ-ն չեղյալ է համարել Մոուրինյուի մամուլի ասուլիսը 05/23/2017   16:35 Եվրամիությունը ԼՂ խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով. Մոգերինի 05/23/2017   16:28 Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար 05/23/2017   16:08 Արա Բաբլոյանը ցավակցել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի երկու պալատների նախագահներին 05/23/2017   16:00 Հրազդանում հայտնաբերվել է պոլիէթիլենային պարկով փաթաթված նորածնի մայրը 05/23/2017   15:43 Ռուսական սպառազինության մատակարարումը Հայաստանին իրականացվում է ժամանակացույցի համաձայն 05/23/2017   15:20 Էյֆելյան աշտարակը կմարի լույսերը Մանչեսթրում զոհվածների հիշատակին 05/23/2017   15:10 Ադրբեջանն անկանխատեսելի եւ արկածախնդիր հակառակորդ է. ՊՆ 05/23/2017   15:00 Էրդողանի «սելֆին» հրապարակած ամսագրի ղեկավարները 22.5 տարվա ազատազրկման են դատապարտվել 05/23/2017   14:55 Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել երեխաների տեսակցության և հանձնման բնույթի կատարողական վարույթներին առնչվող հարցերով 05/23/2017   14:49 Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի նորանշանակ դեսպանը 05/23/2017   14:47 Սկսվել է ՊԳԿՎ ենթակայության հանրակացարանային տարածքների  սեփականաշնորհման  վերջնական փուլը 05/23/2017   14:37 Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստը 05/23/2017   14:32 Վահան Մարտիրոսյանը ընդունել է «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության պատվիրակությանը 05/23/2017   14:29 Վարչապետն ընդունել է գերմանական Mangold Consulting GmbH ընկերության պատվիրակությանը 05/23/2017   14:27 Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին 05/23/2017   14:04 Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով ցուցմունք կտան կամ ցուցմունք չեն տա ամբաստանյալները 05/23/2017   13:57 Հենրիխ Մխիթարյանի գրառումը Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության մասին 05/23/2017   13:56 Մոնիկա Մխիթարյան. Հենրիխին երբեմն անվանում եմ վարձու մարդասպան 05/23/2017   13:46 Հայաստանում ստեղծված լազերային սարքը հակառակորդի դիպուկահարին կհայտնաբերի մինչև կրակոցը. «Հայոց աշխարհ» 05/23/2017   13:43 Պատահարից 9 օր անց մահացավ նաև «ՎԱԶ-2106»-ի վարորդը 05/23/2017   13:38 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 05/23/2017   13:31 Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) վեհաժողովի աշխատանքներին 05/23/2017   12:56 Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ 05/23/2017   12:53 Բելգիայի Թագավորության դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին 05/23/2017   12:51 «Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը». Էդուարդ Շարմազանով 05/23/2017   12:45 Գումարի հետ մասին ընտրողներին տրվել են նաեւ գունավոր գրիչներ. Նիկոլ Փաշինյանը դիմել է գլխավոր դատախազին 05/23/2017   12:36 ԱՄՆ սենատորները սպառնում են դադարեցնել հատկացումները Թուրքիային 05/23/2017   12:32 Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը 05/23/2017   12:27 Տեղումները չեն դադարի, բայց ջերմաստիճանը կբարձրանա 05/23/2017   12:18 Ոստիկանները հրաժարվել են գրանցել գողության մասին ահազանգերը՝ բացահայտումների ուղղությամբ վատ ցուցանիշները քողարկելու համար 05/23/2017   12:09 ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը 05/23/2017   12:00 Արաբկիր բժշկական կենտրոնում մեկ տարեկան երեխա է մահացել
05/23/2017   16:00 Հրազդանում հայտնաբերվել է պոլիէթիլենային պարկով փաթաթված նորածնի մայրը 05/22/2017   19:28 Ով է զենք իրացրել ինքնասպանություն գործած Վարդևան Գրիգորյանի որդուն 05/22/2017   14:45 Փաստաբան Արա Ղարագյոզյանը հաղթեց Ոստիկանությանը 05/23/2017   12:00 Արաբկիր բժշկական կենտրոնում մեկ տարեկան երեխա է մահացել 05/23/2017   19:19 Որոշ դատավորների գոյությունն ու գործունեությունն ուղղակի խայտառակություն է 05/23/2017   19:13 Անհեթեթություն՝ առողջ երեխան ծնվել է ու ճիչ արձակելուց անմիջապես հետո մահացե՞լ 05/23/2017   17:39 «Շենգավիթ» ԲԿ-ում Մերի Մարգարյանին ցանկացել են փրկել, սակայն առանց հիմնավորման չեն հոսպիտալացրել 05/22/2017   19:10 Փաստաբան Ինեսսա Պետրոսյանին սպառնալու հետ կապված հետաքննություն է սկսվել 05/23/2017   19:37 Ծննդաբերել է տանը և սպանել է իր նոր ծնված երեխային. Հարուցվել է քրեական գործ 05/23/2017   12:27 Տեղումները չեն դադարի, բայց ջերմաստիճանը կբարձրանա 05/23/2017   21:33 Դատավճիռը կանխորոշված է, սակայն, փառք Աստծո, կա ՄԻԵԴ. Իսրայել Սարգսյան 05/22/2017   16:36 Հայկազ Բարսեղյանի սպանության գործով զինծառայող վկաների ներկայությունը տարբեր պատճառներով հնարավոր չի լինում նիստին ապահովել 05/22/2017   20:13 Նախկին փեսան «մեղադրեց» իր երեխային գողանալու մեջ, իսկ նախկին աները հակադարձեց՝ «երեխան իմն է, քոնը չի, մոռացիր» 05/22/2017   11:53 Նորածին աղջիկների կյանքին վտանգ չի սպառնում 05/23/2017   14:04 Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով ցուցմունք կտան կամ ցուցմունք չեն տա ամբաստանյալները 05/23/2017   18:44 Նախկին կնոջն սպանելու սպառնալիքներ է տվել և կրակել 05/22/2017   23:38 Մենք ամաչելու ոչինչ չունենք. երիտասարդ մայրը ցույց է տվել, թե ինչպիսինն է լինում մարմինը ծննդաբերելուց հետո 05/22/2017   09:33 Հարկային տեսուչը կալանավորվեց 05/22/2017   13:11 Ովքեր են փոխարինելու «Ծառուկյան» խմբակցության` մանդատից հրաժարված 3 պատգամավորներին 05/23/2017   13:56 Մոնիկա Մխիթարյան. Հենրիխին երբեմն անվանում եմ վարձու մարդասպան

Վարչապետի դեմքը երկրի ավտոճանապարհներն են. փաստաբան Հայկ Ալումյանը ահազանգում է 05/03/2017   11:43  |  Մեկնաբանություն

Փաստաբան Հայկ Ալումյանը՝ դիմելով ՀՀ վարչապետին, բարձրացրել է սկսած Դիլիջան քաղաքից ճանապարհների անբարեկարգ վիճակի հարցը՝ Ֆեյսբուքում իր գրառումը վերնագրելով՝ որոշեցի մեղմ գրել, ստացվեց սա:

«Մոտ 10 օր առաջ դժբախտություն ունեցա իմ ավտոմեքենայով ուղևորվելու դեպի Իջևանի մոտակա գյուղերից մեկը: Ճանապարհը, սկսած Դիլիջան քաղաքից, գրական հայերենով անհնարին է նկարագրել: Արդյունքում, վերադառնալուց հետո, ստիպված եղա ավտոմեքենայիս վերանորոգման համար վճարել շուրջ 80.000 ՀՀ դրամ: Հասկանում եմ, սա Ձեզ չի թվա ինչ-որ մի լուրջ գումար, բայց ինձ համար այդ կորուստը շոշափելի էր:

Ապրիլի 28-ին որոշեցի մի քանի օրով մեկնել Վրաստան, քանի որ առջևում 3 ոչ աշխատանքային օր կար: Միամտորեն մտածեցի, որ անցած 10 օրերի ընթացքում ճանապարհը քիչ թե շատ նորոգված կլինի: Ցավոք, Դիլիջանը անցնելուց հետո հասկացա, որ ավելի լավ էր ուղևորությունս չձեռնարկեի, այլ հանգիստս անց կացնեի Երևանում: Ճանապարհն էլ ավելի վատ վիճակում էր, նորանոր փոսեր էին փորվել այն հաշվարկով, որպեսզի ոչ մի հնարավորություն չլինի անցնել գոնե 100 մետր՝ առանց փոսի մեջ ընկնելու: Հասնելով Վրաստան, ստիպված եմ եղել փոխել ավտոմեքենայիս 2 անվադողերը:

Վրաստանից վերադառնում էի մայիսի 1-ից լույս 2-ի գիշերը և ճանապարհին մտածում, որ միգուցե փոսերի գոնե մի մասը ասֆալտապատված կլինի: Ցավոք, հույսերս չարդարացան, հակառակը՝ եղած փոսերը հասկանալի պրոցեսների արդյունքում էլ ավելի էին մեծացել ու դժվարանցանելի դարձել: Բագրատաշենի անցակետից մինչև Երևան իմ ուղևորությունը տևեց 4 և կես ժամ, այսինքն՝ սովորականից մոտ երկու անգամ ավելի երկար:

Հավանաբար Ձեզ թվա, թե անկարևոր հանգամանքների մասին եմ գրում. ի՞նչ կարիք կա բազմազբաղ վարչապետի ուշադրությունը հրավիրել շարքային քաղաքացու կորցրած մի քանի ժամի և մի երկու հարյուր հազար դրամի վրա: Բայց, հարցին նայելով իմ մասնագիտության (փաստաբան եմ) տեսանկյունից, կուզեի նշել, որ այն, ինչ տեղի է ունեցել ու հենց այս տողերը գրելու պահին տեղի է ունենում, ուղղակիորեն նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում հետևյալի համար. «Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)»:

Այսինքն՝ ԵԹԵ որպես հիմք ընդունենք այն կանխավարկածը, որ ավտոճանապարհները (դե՝ գոնե միջպետական կարևորագույն ավտոճանապարհները) պետք է գտնվեն երթևեկության համար պիտանի վիճակում, ապա ակնհայտ կլինի, որ այսօրվա վիճակը ինչ-որ պաշտոնատար անձի կամ անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները անբարեխիղճ կամ անփույթ կատարելու հետևանք է: Միաժամանակ, այդ անփութության հետևանքով ամեն օր հարյուրավոր անձանց պատճառվում է նյութական վնաս, որի հանրագումարը բավարար է, որպեսզի քրեական պատասխանատվության հարց առաջանա այդ հոդվածի 2-րդ մասով: Կարելի է սրանից բացի հաշվի առնել ժամանակի կորուստը (որը հեշտությամբ կարելի կլինի վերածել նյութականի), այն զբոսաշրջիկներին, ովքեր գոնե մեկ անգամ տեսնելով մեր ավտոճանապարհների վիճակը, այլևս ոչ մի անգամ չեն ցանկանալու վերադառնալ Հայաստան և բոլորին խորհուրդ են տալու շրջանցել այս երկիրը:

Մնում է գտնել այս իրավիճակի մեղավորներին կամ մեղավորին: Ընդ որում առաջ ընկներով ասեմ, որ մեղավորը չափից ավելի ցուրտ ձմեռը չէր. կան երկրներ, որտեղ ձմեռն անհամեմատ ավելի ցրտաշունչ և երկարատև է լինում, սակայն ավտոճանապարհները գերազանց վիճակում են:

Չգիտեմ Դուք ոնց, բայց ես նկատել եմ, որ կա մի հստակ օրինաչափություն. որքան ավելի ճոխ են ճանապարհների համար պատասխանատու պաշտոնյաների առանձնատները, այնքան ավելի վատ վիճակում են այդ ավտոճանապարհները:

Մի շարք պատճառներով Հայաստանի բնակչության զգալի մասը (այդ թվում նաև այս տողերի հեղինակը) մեծ խանդավառությամբ ընդունեց Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու լուրը: Սակայն կարծում եմ, որ երբ (կարճ ժամանակ հետո) անցնի սկզբնական էյֆորիան, Ձեր գործունեությունը գնահատվելու է ոչ թե Կառավարության նիստերի ընթացքում տեղին արված սրամիտ հայտարարություններով, այլ՝ մեր ավտոճանապարհների վիճակով: Ճիշտ կլիներ ասել՝ վարչապետի դեմքը երկրի ավտոճանապարհներն են:

Հ.Գ. պատրաստվում եմ հաջորդ շաբաթ կրկին մեկնել Վրաստան: Վերադառնալուն պես կգրեմ»,- նշվում է Հայկ Ալումյանի գրառման մեջ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:58 27/04/2017  |  Դատական ռեպորտաժներՎերաքննիչ դատարանը ճանաչեց Ավետիք Բուդաղյանի իրավունքի խախտումը և պարտավորեցրեց վերականգնել այն
13:49 30/03/2017  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ի հերթական վճիռն ընդդեմ Հայաստանի
13:50 26/12/2016  |  ԼՐԱՀՈՍԴատաիրավական ոլորտում կոռուպցիան նվազել է՝ համակարգը հետզհետե համալրող չկոռումպացված կադրերի հաշվին
19:30 12/11/2016  |  ՄեկնաբանությունԻ՞նչ անել նախքան օրենքի ընդունումն ապօրինի հարստացածների հետ. Հայկ Ալումյան
17:50 10/11/2016  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ում պարտությունների պատճառը պետք է փնտրել ոչ արդար դատական համակարգի մեջ. Հայկ Ալումյան
21:29 05/11/2016  |  ՄեկնաբանությունՃիշտ է` քննիչին իրավունք վերապահել առարկել հսկող դատախազի ցուցումները. փաստաբան
18:42 17/03/2016  |  Քրեական խրոնիկոնԱրդարությունը կվերականգնվի նաև Բուդաղյանների գործերով. Հայկ Ալումյան
11:54 22/02/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿալանավորման խայտառակ հիմնավորումները քարե դարից են. Հայկ Ալումյան
20:31 28/12/2015  |  ԼՐԱՀՈՍՓաստաբան Հայկ Ալումյանը շնորհակալություն է հայտնում ՄԻՊ աշխատակազմից՝ պարզապես փայլուն աշխատանքի համար
23:35 25/12/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՓաստաբան Հայկ Ալումյանը ՄԻ Պաշտպանին խնդրում է հրատապ միջամտել՝ պաշտպանյալը խոշտանգվում է

Տեսանյութեր

05/23/2017   18:09 Ծնողներին դանակահարել էր, հետո ցած նետվել. մանրամասնում է քննիչը

Տեսադարան

05/13/2017   12:17 Նորաձևության ցուցադրություն՝ Երևանի «Medirian» էքսպո կենտրոնում

գործընկերներ

Արխիվ

[]