ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պեսկով. Մակրոնի շտաբի վրա ՌԴ հաքերական հարձակումների մասին հայտարարությունները կրկնում են իրավիճակն ԱՄՆ-ի հետ 04/24/2017 18:56 | Միջազգային լրահոս
Ռուսաստանի հասցեին մեղադրանքներն ընտրությունների ժամանակ իբրև թե ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սերվերների վրա հաքերական հարձակումների մասին մինչև այժմ ոչնչով չեն հաստատվել, իսկ ներկայիս նմանատիպ հայտարարություններն իբրև թե Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Էմմանյուել Մակրոնի շտաբի համակարգիչներ կոտրելու վերաբերյալ նման են Վաշինգտոնի հայտարարություններին: Այս մասին ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այդ ամենը հիշեցնում է այն մեղադրանքները, որոնք հնչում էին Վաշինգտոնից և որոնք մինչև այժմ մնում են օդում կախված, պատիվ չավելացնելով այդ հայտարարությունների հեղինակներին»,- ասել է նա:
«Դրանք ի՞նչ (հաքերների) խմբեր են, որտեղի՞ց, ինչո՞ւ Ռուսաստանն (այդ հարձակումների հեղինակն է անվանվում)», - թվարկել է Պեսկովը հարցերը, որոնք պատասխաններ չունեն:
Անցյալ տարի ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի ժամանակ տարբեր մակարդակներից Վաշինգտոնից բազմաթիվ անգամ հնչել են հայտարարություններ առ այն, թե իբրև Ռուսաստանը հաքերական հարձակումների միջոցով միջամտում է ընտրական գործընթացին և նույնիսկ կոտրել է Դեմոկրատական կուսակցության սերվերները: Այդ հայտարարություններին ոչ մի հաստատում չէր ներկայացվել:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է ԶԼՄ պնդումներն առ այն, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մակրոնի հաղթանակը ընտրությունների առաջին փուլում Ռուսաստանի համար իրադարձությունների անցանկալի զարգացում է:
«Դա բացարձակապես ոչ ճիշտ պնդումներ են, բավականին պարզունակ»,- հայտարարել է մամուլի քարտուղարը լրագրողներին:
«Ռուսաստանում ավանդաբար պատրաստ են և ցանկանում են բարի հարաբերություններ կառուցել նրանց հետ, ով նույնպես դրական կերպ է տրամադրված և ով համարում է, որ գոյություն ունեցող տարաձայնությունների լուծումը հնարավոր է միայն երկխոսության ճանապարհով, փոխադարձ շահերին ուշադրություն դարձնելու ճանապարհով»,- նշել է Պեսկովը: «Ասել, թե Ռուսաստանը առավել կամ նվազ չափով պաշտպանում է այս կամ այն թեկնածուին, սխալ կլիներ»,- ընդգծել է նա:
«Ռուսաստանը երբեք չի միջամտել, չի միջամտում և չի միջամտելու այլ երկրներում ընտրական գործընթացներին», - հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Նա նշել է, որ Մոսկվան հարգանքով է վերաբերվում ֆրանսիացի ժողովրդի ընտրությանը և հանդես է գալիս այդ երկրի հետ հարաբերությունների զարգացման օգտին:
«Դրանք շատ կարևոր ընտրություններ են եվրոպական մայրցամաքում»,- գնահատել է Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը: Նա նաև հիշեցրել է, որ «Ռուսաստանն ու Ֆրանսիան վաղեմի հարաբերություններ ունեն, պատմական հարաբերություններ, իրենց ավանդույթներով հարուստ»: «Մենք հանդես ենք գալիս այդ հարաբերությունների հետագա զարգացման օգտին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:
«Ինչ վերաբերվում է ընտրություններին, ապա մենք հարգանքով ենք վերաբերվում ֆրանսիացիների, ֆրանսիացի ժողովրդի ընտրությանը: Հենց ֆրանսիացիներն են, որ պետք է որոշեն, թե ով է լինելու իրենց նախագահը»,- նշել է ռուսաստանյան առաջնորդի մամուլի քարտուղարը:
Ապրիլի 23-ին Ֆրանսիայում անց կացվեց երկրի նախագահի ընտրությունների առաջին փուլը: Նախնական տվյալներով, առաջին տեղը զբաղեցնում է էկոնոմիկայի նախկին նախարար Էմմանյուել Մակրոնը, երկրորդ տեղը՝ Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լե Պենը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ