ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չի ցանկացել սպանել անչափահաս աղջկան, սակայն վերջինս իր մոր հացսեին վիրավորական արտահայտություն է արել 04/22/2017 12:40 | Քրեական խրոնիկոն
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում 2016թ. հունիսի 24-ին անչափահաս աղջկա սպանություն գրանցվեց, ժամեր անց հայտնի դարձավ, որ սպանության մեջ կասկածվող երիտասարդը 2014թ. մարտ-ապրիլ ամիսներին Ադրբեջանում գերության մեջ գտնված Արսեն Խոջայանն է:
Արսենը չի ցանկացել Աստղիկին սպանել, սակայն վերջինս իր մոր հասցեին վիրավորական արտահայտություն է արել, ինչը զայրացրել է Արսենին և իր մոտ գտնվող դանակով 18 հարված է հասցրել նրան:
Այսպիսով, ապրիլի 18-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատաճռով՝ 26-ամյա Արսեն Խոջայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման:
Ներկայացնելով քրեական գործը՝ նշենք, որ դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ տուժող աղջիկը և 26-ամյա Արսեն Խոջայանը միասին տաքսի ավտոմեքենայով ուղևորվել են իրենց գյուղ և Վերին կարմիր աղբյուր գյուղ չհասած՝ իջել են ավտոմեքենայից: Զրույցի ժամանակ Աստղիկը Արսեն Խոջայանին ամուսնության առաջարկ է արել, սակայն առաջարկն Արսենին դուր չի եկել և սկսել են վիճել:
Արսենը վիրավորել է Աստղիկին, իսկ վերջինս էլ վիրավորական արտահայտություն է արել նրա մոր հասցեին:
Արսենն այս ամենից բորբոքվել է և իր մոտ գտնվող դանակով 18 հարված է հասցրել Աստղիկի պարանոցի, որովայնի, ինչպես նաև մարմնի մյուս հատվածներին, որի հետևանքով վերջինս ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից «Բերդի» ԲԿ-ում մահացել է:
Առաջադրված մեղադրանքում Արսենն իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն երբ դատաքննությունն ավարտել է, հայտարարել է, որ զղջում է կատարած հանցանքի համար և ներողություն է խնդրել տուժողի ծնողներից, ապա դատարանին խնդրել է իր նկատմամբ մեղմ պատիժ նշանակել:
Իսկ մինչ այդ, Արսեն Խոջայանը, նախաքննության ընթացքում ցուցմունք տալով, հայտնել է, որ տաքսիով Աստղիկի հետ գյուղ գնալու ճանապարհին են եղել և քանի որ ալկոհոլային խմիչք է օգտագործել, որոշել է այդպես տուն չգնալ և ճանապարհին վարորդին ասել է, որ կանգնի:
Կանգնել են գյուղից մի քանի հարյուր մետր ներքև և իջել մեքենայից: Մեքենան հետ է վերադարձել Բերդ, իսկ ինքն ու Աստղիկը ճանապարհով բարձրացել են: Մի քանի մետր քայլելուց հետո Աստղիկն իրեն ասել է, որ պետք է իրար հետ լինեն, ինքը հայհոյել է նրան, ասել, որ նա անբարոյական է, հեռու մնա իրենից, Աստղիկն էլ ի պատասխան ասել է, թե կգնաս անբարոյականը մայրիկիդ կասես:
Ինքն էլ իր գրպանում գտնվող ծալովի դանակը բացել է և մի քանի անգամ հարվածել Աստղիկի մարմնի տարբեր մասերին: Չի հիշում` կոնկրետ որտեղ է խփել, որովհետև այդ զայրացած պահին չէր տեսնում, թե որտեղ է հարվածում:
Նախաքննության ընացքում Արսենն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, սակայն հայտնել է, որ չի ցանկացել սպանել Աստղիկին, քանի որ իր մայրիկին վիրավորել է, իսկ ինքն իր մայրիկին շատ է սիրում, այդ պատճառով էլ Աստղիկին հարվածել է դանակով:
Ըստ համալիր ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության եզրակացության՝ Արսեն Խոջայանը ճանաչվել է մեղսունակ:
Ինչպես իրավախախտումը կատարելիս, այնպես էլ ներկայումս նրա մոտ ակտիվ ախտաբանական ախտանիշներ չեն հայտնաբերվել, նա կարող էր և կարող է գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ուստի՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Արսեն Խոջայանին հարկ է ճանաչել մեղսունակ:
Իրավախախտ գործողություններ կատարելու պահին Արսեն Խոջայանը չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, քանի որ բացակայում են աֆեկտի 3 փուլերը:
Բացի այդ նա իրավախախտ գործողություններ կատարելու պահին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, ինչը բացառում է ֆիզիոլոգիական աֆեկտի առկայությունը: Սակայն դեպքի ժամանակ Խոջայանը եղել է հուզված, վրդովված, ինչն էլ ազդել է նրա գիտակցության, հետևապես նաև՝ վարքի վրա:
Դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով՝ դատարանը հիմնավորված է համարել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը:
Նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտվել այն, որ նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, ունի «Հարմարվողական խանգարում, արտահայտված դեպրեսիվ և տագնապային խառը հակազդում» ախտորոշմամբ հիվանդություն, տարածուն վուլգար պսորիազ, պսորիատիկ արթրոպատիա, էրիթրոդերմիա, երրորդ խմբի հաշմանդամ է, ընդունում է մեղքը և զղջում կատարածի համար:
Դատարանը միաժամանակ հաշվի է առնել այն փաստը, որ Խոջայանը 2014թ. մարտ-ապրիլ ամիսներին Ադրբեջանում գերության մեջ է գտնվել:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/19/2024 11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
- 04/19/2024 10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ