Թեմաներ
Չորեքշաբթի 06 / 28 / 2017
Փոխարժեք
  • 612.38
    GBP
  • 540.74
    EUR
  • 8.15
    RUB
  • 480.49
    USD
+ 35 °C
+ 21 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/28/2017   10:43 Դեպի ՀՀ և ՀՀ-ից իրականացվող ոչ կանոնավոր չվերթեր 06/28/2017   10:35 Կեղծ դիպլոմ տրամադրելու մեղադրանքով «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան»-ի ռեկտորը՝ ամբաստանյալի աթոռին 06/28/2017   10:17 Վենեսուելայում ուղղաթիռը գրոհել Է Գերագույն դատարանի շենքի վրա 06/28/2017   10:11 Օձ՝ լաբորատորիայի պատին 06/28/2017   10:09 «ВАЗ 2101»-ը բախվել է ավտոճանապարհի արգելապատնեշին. ուղևորը մահացել է 06/28/2017   10:06 Հրդեհ «Հին Էրիվան» պանդոկում  06/28/2017   09:25 ՀՀ քաղաքացիությունից հրաժարված հայերը կզրկվեն իրենց սեփական գյուղատնտեսական հողերից. «Փաստ» 06/28/2017   09:21 «Ծառուկյան» դաշինքը՝ ընդդեմ Հովիկ Աբրահամյանի՞. «Իրավունք» 06/28/2017   09:14 Ռուբեն Վարդանյանի նոր բիզնես կենտրոնը՝  Երևանի կենտրոնում. «Հայկական ժամանակ»  06/28/2017   09:09 ԱԺ պատգամավոր Ավետ Սարգսյանի ունեցվածքը. «Հայկական ժամանակ» 06/28/2017   09:05 Հրազդանի քաղաքապետը կարևոր պաշտոններում իր հարազատներին է աշխատանքի ընդունել. «Հրապարակ» 06/28/2017   09:00 Ո՞վ կնշանակվի Բնապահպանության նախարարության տեսչական նոր մարմնի ղեկավար. «Հրապարակ» 06/28/2017   00:05 Սիրելիի հպումը թեթևացնում է կնոջ ցավը. գիտնականներ 06/27/2017   22:57 CNN-ի լրագրողները ազատվել են աշխատանքից Ռուսաստանի հետ Թրամփի կապի մասին հոդվածի պատճառով 06/27/2017   21:59 Առանց ոտքերի աղջիկը Թաիլանդում աշխատանք է ստացել՝ ամիսը $29 հազարով 06/27/2017   20:34 Ժիրայր Սեֆիլյանի` հետախուզման մեջ գտնվող զինակիցը հայտնաբերվել է 06/27/2017   19:31 Հարկային տեսուչին մեղադրում են վաշխառությամբ զբաղվելու մեջ 06/27/2017   19:14 Մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակով 06/27/2017   19:08 HELLP- մասին ընդհանարապես չեն մտածել, իսկ կեսարյան հատման ցուցում չի եղել. պնդում է ամբաստանվող բժիշկը 06/27/2017   18:49 ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձեւ, որը կարող է բերել Պեդրո Ագրամունտի պաշտոնազրկման 06/27/2017   18:29 Դիմակավորված անձինք հարձակվել տանը գտնվողների վրա, ծեծի ենթարկել և պահանջել գումար 06/27/2017   18:27 Գործարարների շահերն ավելի պաշտպանված կլինե՞ն 06/27/2017   18:15 Կանցկացվեն «Փոխգործակցություն-2017» զորավարժության կազմակերպման շտաբային բանակցությունները 06/27/2017   18:12 Ժիրայր Սեֆիլյանի գործով 3 ամբաստանյալի նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց 06/27/2017   18:10 Մայրը հյուրընկալված տղային քնեցրել է իր դեռահաս աղջկա ննջարանում 06/27/2017   17:46 Նարեկ Խաչատրյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվեր տալու մեղադրանքով 06/27/2017   17:36 ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը 06/27/2017   17:33 ՓՊ արագ արձագանքման հանձնախումբը կփորձի արձանագրել փաստաբանների զննության դեպքերը 06/27/2017   17:25 Միացյալ Նահանգներում հայ տղամարդը ձերբակալվել է 5-ամյա որդուն սպանելու մեղադրանքով 06/27/2017   16:37 «Արցախի ժողովուրդն ունի ոչ պակաս իրավունք տնօրինելու սեփական ճակատագիրը, քան Շոտլանդիայի ժողովուրդը». Արմեն Աշոտյան 06/27/2017   16:34 Որպես Վեհաժողովի դեմք՝ մենք պետք է որոշենք, թե ով է ներկայացնելու Վեհաժողովը. Արփինե Հովհաննիսյան 06/27/2017   16:29 Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ 06/27/2017   15:51 Հայաստանի զարգացման միակ ճանապարհը ժողովրդավարության կայացումն է. Լ. Մկրտչյան 06/27/2017   15:40 Արարատ Խանդոյանը դատապարտվեց երեքուկես տարվա ազատազրկման 06/27/2017   15:38 Ջրամատակարարումը կդադարեցվի հանրապետության առանձին բնակավայրերում 06/27/2017   15:32 Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայցով Ճամբարակում էր 06/27/2017   15:29 Էրդողանի թիկնապահները մեկ օրում 29000 դոլարի քաղցրավենիք են պատվիրել 06/27/2017   15:27 Պաշտպանի աջակցությամբ կալանավորը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ 06/27/2017   15:24 ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա 06/27/2017   15:05 Խորհրդակցություններ ՀՀ և ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական վարչությունների միջև 06/27/2017   15:02 Դեսպանի Ապիտոնյանի հանդիպումը Ուպսալայի նահանգապետի հետ 06/27/2017   14:56 Սիմոն Մարտիրոսյան. Դեռ ոչ օլիմպիական չեմպիոն եմ դարձել, ոչ էլ՝ աշխարհի. դա է իմ նպատակը 06/27/2017   14:53 Դաժան ինքնասպանության փորձ Եղեգնաձորում 06/27/2017   14:49 Հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դիակը՝ այտուցված 06/27/2017   14:41 Ավազակային հարձակում կատարած դիմակավոր անձինք ձեռնունայն դիմել են փախուստի 06/27/2017   14:33 Հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38 աստիճան շոգ 06/27/2017   14:01 ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը խորհրդարանների ղեկավարների Եվրասիական երկրորդ հանդիպմանը 06/27/2017   13:57 Սեֆիլյանի գործով դատավարության մասնակիցների նկատմամբ սանկցիաների կիրառումը շարունակվում է 06/27/2017   13:39 Վարդան Հարությունյանը ստվերի և մենաշնորհների դեմ պայքարում դրական միտումներ է նկատում 06/27/2017   13:35 Երևանի կենտրոնը բեռնաթափող երեք տրանսպորտային հանգույցներ կկառուցվեն
06/26/2017   19:21 20-ամյա աղջկան ավտոմեքենայում բռնաբարել են ու թողել ճանապարհին 06/26/2017   18:28 Փաստաբանների դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել Քրօր.-ի երկու հոդվածով 06/27/2017   17:46 Նարեկ Խաչատրյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվեր տալու մեղադրանքով 06/26/2017   19:27 Լեւոն Մկրտչյանը հաստատել է նոր ուսումնական պլանները 06/26/2017   18:45 Նախկին կարգադրիչն ամբաստանյալից գումար է պահանջել դատավորին կաշառելու պատրվակով 06/27/2017   20:34 Ժիրայր Սեֆիլյանի` հետախուզման մեջ գտնվող զինակիցը հայտնաբերվել է 06/27/2017   18:10 Մայրը հյուրընկալված տղային քնեցրել է իր դեռահաս աղջկա ննջարանում 06/27/2017   09:06 Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի դատավորին ասել են` «դիմումդ գրի, գնա». «Հրապարակ» 06/26/2017   20:07 «Դեմքը տեսա՝ ես էլ սառեցի». Վկան պատմել է,թե ինչպես Հայկազ Բրասեղյանին հայտնաբերել կախված 06/27/2017   14:53 Դաժան ինքնասպանության փորձ Եղեգնաձորում 06/27/2017   19:08 HELLP- մասին ընդհանարապես չեն մտածել, իսկ կեսարյան հատման ցուցում չի եղել. պնդում է ամբաստանվող բժիշկը 06/26/2017   16:58 46-ամյա կինն ինքնասպանություն է գործել պատուհանից նետվելով 06/26/2017   21:45 Արկանզասի բանտից փախուստի դիմածին բռնել են 32 տարի անց 06/26/2017   16:37 Տեսախցիկները ֆիքսել են դեղատան վրա կատարված ավազակային հարձակումը (Տեսանյութ) 06/27/2017   17:25 Միացյալ Նահանգներում հայ տղամարդը ձերբակալվել է 5-ամյա որդուն սպանելու մեղադրանքով 06/26/2017   13:43 Գյումրիում կրակոցներ են հնչել 06/27/2017   15:40 Արարատ Խանդոյանը դատապարտվեց երեքուկես տարվա ազատազրկման 06/26/2017   13:00 Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է 06/27/2017   13:57 Սեֆիլյանի գործով դատավարության մասնակիցների նկատմամբ սանկցիաների կիրառումը շարունակվում է 06/27/2017   09:35 Քեթրինի Միհրանը գրասենյակներ է բացում. ի՞նչ նպատակով. «Հայկական ժամանակ»

Կարեն Կարապետյանը առողջապահության նախարարության աշխատակազմի հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները 04/21/2017   11:32  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարություն, ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության ծրագրերը, բարեփոխումների ընթացքն ու առաջիկա անելիքները: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են առողջապահության ոլորտի ֆինանսավորման և ֆինանսական վերահսկողության բարելավման ուղղությամբ արված աշխատանքները: Զեկուցվել է, որ ռազմավարական հարցերի շրջանակում իրականացվել է ոլորտի բյուջեի վերլուծություն, կատարվել են հաշվարկներ, թե ինչպիսին պետք է լինի իդեալական բյուջեն, և մշակվել է ֆինանսավորման մեխանիզմների բարելավման ժամանակացույց: Մանրամասներ են ներկայացվել ապահովագրական փաթեթների, այն գործողությունների ու մեխանիզմների վերաբերյալ, որոնք առաջարկվում է փուլ առ փուլ ներդնել: Մասնավորապես, 100 հազար պետական ծառայողի համար մշակվել է ստացիոնար բուժօգնության համապարփակ փաթեթ, որի շրջանակում պետական ծառայողները կկարողանան ընտրել իրենց բուժհաստատությունները, չեն լինի հերթագրումներ, կստանան պատշաճ կարգի ստացիոնար բուժօգնություն: Փաթեթն արդեն ներկայացվել է կառավարության քննարկմանը: Մյուսը 612 հազար անապահով և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին պատկառելի չափի ստացիոնար հիվանդանոցային բուժօգնության ծառայությունների փաթեթն է, որը նախատեսվում է կառավարություն ներկայացնել այս տարվա հուլիսին:

Օպերատիվ հարցերի շրջանակում վերանայվել են պետպատվերի ծառայությունների գները, կատարվել է բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատում: Ներկայացվել են նաև պետական մասնակցությամբ ընկերություններում գործարար ծրագրերի և եռամսյակային հաշվետվողականության, պետպատվեր իրականացնող բժշկական հաստատություններում ֆինանսական հաշվետվողականության համակարգերի և պարտադիր արտաքին աուդիտի իրականացման պահանջի ներդրման ուղղությամբ կատարված վերլուծության արդյունքները:

Վարչապետը հետաքրքրվել է, թե ինչպես են բաշխվում պետական պատվերի շրջանակում տրամադրվող միջոցները՝ ինչ մեխանիզմով և հայտանիշներով: Կառավարության ղեկավարը նշել է, որ մարզային այցերի ժամանակ ծանոթացել է պետպատվերի բաշխման գործընթացին, որն արդյունավետ և հասցեական չէ, և ստվերային շրջանառությունը վերացնելու համար անհրաժեշտ է հիմնովին փոխել պետական մոտեցումն այս ոլորտում: «Դուք մշակե՞լ եք հստակ, կոշտ ադմինիստրատիվ ծրագիր՝ պետպատվերով աշխատող բուժհաստատությունների համար, որի նպատակը պետք է լինի հետևյալը. քո կոմերցիոն բաղադրիչը պետք է լինի այսքան, եթե ոչ, մինչև ես գամ հասնեմ իդեալական համակարգին, հաջորդ տարի քո հայտը տալու ժամանակ քեզ նայելու եմ որպես շատ ստվերային կառույց և պետպատվեր չեմ տալու: Եթե ես ձեր փոխարեն լինեի, հաջորդ տարի նրանց համար, ովքեր գալու են պետպատվեր վերցնելու, հայտանիշներով շատ կոշտ կոմերցիոն ծավալը կբարձրացնեի», - ասել է Կարեն Կարապետյանը: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը զեկուցել է, որ նախատեսվում է այս տարվա հուլիսին պետպատվերի համակարգում բարեփոխումների նախագիծը ներկայացնել կառավարություն, իսկ հոկտեմբերից՝ տալ մեկնարկը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է արագացնել աշխատանքները:

Վարչապետն անդրադարձել է նաև մարզային, համայնքային առողջապահական կլինիկաների գործունեությանը՝ նշելով, որ թե´ Երևանում, թե´ մարզերում կլինիկաները պետք է գործեն  միասնական առողջապահական քաղաքականության շրջանակում:

«Որպես այս ոլորտի փիլիսոփայությունը և քաղաքականությունը որոշող մարմին՝ դուք պետք է ձևակերպեք՝ ինչ պետք է լինի և վերահսկեք: Այստեղ կա դիսբալանս, որը պետք է կարգավորել», - նշել է Կարեն Կարապետյանը: Ի պատասխան Լևոն Ալթունյանը նշել է, որ հարցի լուծումը նախարարությունը տեսնում է նորմատիվների ներդրման մեջ. պետք է նորմավորվի և´ աշխատակիցների, և´ բժիշկների քանակը, և´ բժիշկների զբաղվածությունը, և´ ծառայությունների մատուցումը: Գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա վերջին: Կարևորելով առկա իրավիճակի շտկումը և հավասարակշռված կառավարման ապահովումը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ես ակնկալում եմ, որ շատ արագ՝ դուք որոշեք, թե որն է իրականում պետք, մի քանի կլինիկա փորձեք տալ կառավարման և մեկ-երկու ոչ հայաստանյան, միջազգային օպերատոր բերեք, ուղղակի մշակույթ փոխեք»:

Վարչապետին զեկուցվել է նաև առողջապահական համակարգի կառուցվածքային բարեփոխումների և օպտիմալացման ընթացիկ արդյունքների մասին: Նշվել է, որ  վերլուծությունն իրականացվել է՝ որպես վերջնական նպատակ ունենալով բուժկենտրոնների, բժիշկների և մահճակալների օպտիմալ քանակի սահմանումը, ինչպես նաև ելնելով բժշկական ծառայության առանձնահատկությունից՝ հասանելիության նորմատիվի և բժշկի զբաղվածության սահմանումը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հնարավոր  տնտեսման չափը կկազմի մինչև 30 տոկոս:

Պատասխանատուները հաշվետվություն են ներկայացրել նաև հիվանդությունների վերահսկման և կանխարգելման, դեղերի և բժշկական ապրանքների ոլորտներում, կենտրոնացված գնումների հարթակի, գործելակարգերի և ուղեցույցների, էլեկտրոնային առողջապահության (E-health) համակարգի ներդրման ուղղությամբ փաստացի իրականացված աշխատանքների, մինչև 2018 թ. նախատեսված աշխատանքների պլանի և առկա խնդիրների, առողջապահական ԾԻԳ-ի ծրագրերի վերաբերյալ:

Վարչապետի՝ դեղորայքի  շուկայի և էլեկտրոնային առողջապահության համակարգի վերաբերյալ հարցերին ի պատասխան զեկուցվել է, որ դեղերի կենտրոնացված գնումների համակարգի ներդրման արդյունքում որոշ դեղերի գինը նվազել է: Իսկ E-health-ն էլ նախատեսվում է ներդնել 2 փուլով՝ նախ պետպատվեր իրականացնող բուժհաստատություններում, ապա ողջ հանրապետության մասշտաբով լիցենզավորված բոլոր հաստատություններում և դեղատներում: Այս շաբաթվանից արդեն 6 մարզ աշխատանքները կազմակերպում է այս համակարգով, իսկ արդեն ողջ երկրով E-health-ի մեկնարկը նախատեսվում է տալ 2017 թ. հոկտեմբերին: Ընդ որում, 100 հազար պետական ծառայողի և 612 հազար անապահով քաղաքացիների համար մշակված վերոնշյալ ծրագրերը 100 տոկոսով ընթանում են էլեկտրոնային առողջապահության համակարգի գործարկմանը զուգահեռ:

Կառավարության ղեկավարը, ամփոփելով խորհրդակցությունը, նշել է, որ առողջապահության նախարարությունը բարեփոխումների ճիշտ ուղիով է ընթանում և հորդորել է արագացնել աշխատանքների տեմպերը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:03 05/04/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը «Sevan Startup Summit 2017»-ը համարում է նոր բիզնես գաղափարներ բացահայտելու հնարավորություն
18:31 26/03/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը ներկայացրեց Գյումրու զարգացման տեսլականը՝ 40-­45 մլն դոլարի ներդրում, 2 հազ. աշխատատեղ
13:48 24/03/2017  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացիների մեծ մասը ընտրություններից հետո Կարեն Կարապետյանին կրկին ուզում է տեսնել վարչապետի պաշտոնում. հարցում
16:52 23/03/2017  |  ԼՐԱՀՈՍՀստակ տրամադրված ենք բիզնեսի համար ապահովել առավել բարենպաստ պայմաններ. Կարեն Կարապետյան
09:23 21/03/2017  |  ՄամուլԿարեն Կարապետյանի՝ փակման եզրին գտնվող գործարանը նոր շունչ է ստացել. «Ժամանակ»
16:32 16/03/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետը շնորհավորել է «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության հաղթողներին
15:11 09/03/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի բնակչությունը դրական է գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը. հարցում
12:15 07/03/2017  |  ՔաղաքականԿարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել  ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ
13:48 06/03/2017  |  ԼՐԱՀՈՍGallup-ի հարցման մասնակիցների 82.2 տոկոսն ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում ցանկանում է տեսնել Կարեն Կարապետյանին
16:47 03/03/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը վստահ է՝ որոշ ժամանակ անց ունենալու ենք երկիր, որով հպարտանալու ենք

Տեսանյութեր

06/27/2017   19:10 Ամուսնուն սպանած կնոջ նկատմամբ պաշտպանության միջոցներ կկիրառվեն. քննիչը որոշել է

Տեսադարան

06/26/2017   15:33 ՀՀ ԶՈԻ ավիացիան 25 տարեկան է (Լուսանկարները՝ Ֆոտոլուրի և Armenpress-ի)

գործընկերներ

Գործ #

06/24/2017   16:00 Եղբորն ազատելու պահանջով պատանդ էր վերցրել ոստիկանին. եղբայրն ազատության մեջ է, ինքն՝ ազատազրկված Եղբորը կալանքից ազատելու ու իր մոտ բերելու պահանջով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով զենքը հափշտակել էր ու նրան պատանդ վերցրել 06/15/2017   19:06 3-ամյա երեխային մահ պատճառելու մեղադրանքի ձևակերպումն անորոշ է . քրեական գործը կարճվել է Մեղադրվում է 3-ամյա երեխային ավտոմեքենայով մահ պատճառելու մեջ, բայց երթեւեկության կանոնի խախտումն առկա չէ 06/01/2017   19:22 Գործով չպարզված անձանց հետ կատարված սպանության գործով դատապարտվեց 14 տարվա ազատազրկման Սպանությունն իրականացրել են մի խումբ անձինք, դատվում է մեկը 04/11/2017   16:16 Հրաժարվել է իրենից 30 տարի մեծ կնոջ հետ անկողին մտնել, ապա սպանել է՝ թաղելով գլուխը դեպի Արարատ, իսկ ոտքերը՝ Արագած լեռան կողմը Մարոկկոյի թագավորության բնակչուհին տարիներ շարունակ կորած է համարվել͵ մինչդեռ դաժանաբար սպանվել էր Հայաստանում

Արխիվ

[]