ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լրագրողը չպետք է ներգրավվի որպես վկա այն իրադարձությունների, որոնք լուսաբանել է. Արման Թաթոյան 04/13/2017 18:45 | ԼՐԱՀՈՍ
Լրագրողը չպետք է նաև ներգրավվի որպես վկա այն իրադարձությունների՝ որոնք լուսաբանել է: Այս մասին ասվում է 2016 թվականի հուլիսյան իրադարձություններին վերաբերող՝ Մարդու իրավունքների պաշպանի հատուկ զեկույցում:
2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ընթացքում լրագրողների օրինական գործունեության խոչընդոտման դեպքերին անդարադառնալ ՄԻՊ-ը տարեկան հաղորդման շրջանակում հարկ է համարել նշել է, որ հավաքվել և ուսումնասիրվել են ականատեսների հայտարարություններ, ԶԼՄ-ների լրատվական նյութեր, սոցիալական ցանցերի հրապարակումներ, մարդու իրավունքների տեղական և միջազգային կառույցների, հանրային գործիչների, դիվանագիտական կազմակերպությունների, պետական մարմինների բազմաթիվ հայտարարություններ և ուսումնասիրություններ։
Այսպիսով, ըստ հավաքագրված փաստերի, հուլիսյան օրերի ընթացքում կոպտորեն խախտվել են մի շարք լրագրողների և օպերատորների իրավուքներ, մասնավորապես, «Azatutyun.am», «A1plus.am», «Panorama.am», «Lragir.am», «Armlur.am», «Panarmenian.net», «PAN-Photo», «1in.am», «NewsPress.am», «Հայկական ժամանակ» լրատվական ծառայությունների, ինչպես նաև «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի և «LifeNews» ռուսական լրատվամիջոցի լրագրողների և օպերատորների իրավունքները։
Լրագրողների նկատմամբ գործադրվել է նաև բռնություն:
Մարդու իրավուքների պաշտպանը վերը նշված գործողությունները գնահատել է լրագրողական ազատության անօրինական միջամտություն։ Որևէ օրենքով արգելված չէ լրագրողի կողմից հանրային միջավայրում ոստիկանական գործողությունների տեսանկարահանումը, քանզի դրանով լրագրողը իրականացնում է հանրային նշանակության կարևոր գործառույթ՝ տարածում է տեղեկատվություն հանրությանը հուզող դեպքերի վերաբերյալ, իսկ հանրությունն իր հերթին ունի նման տեղեկատվություն ստանալու իրավունք։
ՄԻՊ-ը ընդգծել է, որ լրագրողը չպետք է նաև ներգրավվի որպես վկա այն իրադարձությունների, 115 դեպքերի կապակցությամբ, որոնք լուսաբանել է։
Այս առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանը արտահայտել է դիրքորոշում այն դեպքերի առնչությամբ, երբ լրագրողները ներգրավվել են որպես վկա իրենց աղբյուրների բացահայտման առնչությամբ՝ նշելով, որ միայն այնպիսի խիստ բացառիկ հանգամանքներում, ինչպիսին են անձի կյանքի պաշտպանության, ծանր (առանձնապես ծանր) հանցագործությունը կանխելու կամ ծանր (առանձնապես ծանր) հանցանքի մեջ մեղադրվող անձի դատական պաշտպանությունն ապահովելու նպատակները կարող են արդարացված լինել լրագրողին որպես վկա ներգրավելը, հակառակ դեպքում լրջորեն վտանգվում է լրատվամիջոցների տեղեկություններ տարածելու ազատությունը, որն էլ իր հերթին ազդում է հանրային նշանակություն ունեցող տեղեկությունների ազատ հոսքի վրա։
Եթե լրագրողը բերման է ենթարկվել հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի հիման վրա, ապա անօրինական է նրան որպես վկա ներգրավելը։
Հուլիսյան իրադարձությունների օրերին մի շարք լրագրողական միություններ և իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ հանդես եկան լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը դատապարտող հայտարարություններով։ Հուլիսի 30-ին տեղի ունեցավ լրագրողների բողոքի ակցիա Ազատության հրապարակում, որին մասնակցեց նաև Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը՝ որպես բողոքին համերաշխության նշան:
Արման Թաթոյանը գտնում է, որ իրականում, լրագրողի նկատմամբ ապօրինի գործողություն կատարող ցանկացած անձ պետք է ենթարկվի պատասխանատվության խիստ միջոցների, ինչն այդ դեպքում կունենա նաև կանխարգելիչ նշանակություն: Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել