Թեմաներ
Երկուշաբթի 05 / 01 / 2017
Փոխարժեք
  • 627.08
    GBP
  • 530.14
    EUR
  • 8.50
    RUB
  • 484.68
    USD
+ 23 °C
+ 11 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/30/2017   19:43 Արտակարգ պատահար Երեւանում, կա տուժած 04/30/2017   18:52 ԱԱԾ-ն ընդդեմ ՊԵԿ-ի՞ 04/30/2017   17:33 Մանչեսթեր Յունայթեդն ակումբային նոր ռեկորդ է սահմանել 04/30/2017   17:26 Մանչեսթեր Յունայթեդը ոչ-ոքի խաղաց Սուոնսիի հետ 04/30/2017   17:19 Երևանում տեղադրվել է ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրին 04/30/2017   15:00 Մանչեսթեր Յունայթեդի մեկնարկային կազմը Սուոնսիի հետ խաղում 04/30/2017   14:21 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ջազի միջազգային օրվա առթիվ 04/30/2017   12:45 Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ 04/30/2017   12:40 ՌՍԼ-ն պարտվել է, Մովսիսյանը` զգուշացվել (տեսանյութ) 04/30/2017   10:39 Ադրբեջանական զինուժը շարունակել է իր սադրանքներն ու խախտել հրադադարը 04/30/2017   09:46 ԿԺԴՀ-ն սպառնացել է խորտակել ամերիկյան միջուկային սուզանավը 04/30/2017   09:11 ՃՏՊ Արտաշատում. կան տուժածներ 04/29/2017   22:51 Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովին 04/29/2017   22:32 Ադրբեջանական խնձորների՝ Հայաստան ներկրումը պաշտոնատար անձանց միջոցով է կազմակերպվե՞լ. Պարզաբանում է ԱԱԾ-ն 04/29/2017   22:00 Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահին 04/29/2017   17:57 Հայաստանում սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրեր են մշակում 04/29/2017   17:52 Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողը կալանավորվեց 04/29/2017   17:44 Սոցփաթեթի հետ կապված էական փոփոխություններ չեն նախատեսվում 04/29/2017   17:39 Վիրավորական արտահայտության վերաբերյալ պարզաբանումն ավարտվեց սպանությամբ 04/29/2017   17:18 Մխիթարյանը խաղաշապիկ է նվիրել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին 04/29/2017   17:11 Հայաստանում նախատեսում են անապահովության գնահատման նոր մոտեցումներ 04/29/2017   17:05 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի քաղաքացի է սպանվել 04/29/2017   17:02 Արտեմ Ասատրյանն անդրադարձել է նոր կառավարության կազմում իր ընդգրկվելուն 04/29/2017   16:20 Ստեփանակերտը բավարարված է ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումով. Դավիթ Բաբայան. Armtimes.com 04/29/2017   15:59 Նախարարն աշխատանքային ստաժի հարցերը համարում է ամենախնդրահարույցը 04/29/2017   15:54 Շարունակվում են  կառուցապատման գործընթացների խթանման վերաբերյալ քննարկումները 04/29/2017   15:49 ՔԿ նախագահն այցելել է Սուրբ Կատարինե եկեղեցի, հանդիպել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ 04/29/2017   15:44 Սահմանամերձ Բաղանիսն Ադրբեջանի կողմից ենթարկվել է տարվա ընթացքում ամենաինտենսիվ գնդակոծության 04/29/2017   15:16 Արա Գևորգյանը ընկերների հետ 360 հազար դոլար է հավաքել զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար. 168.am 04/29/2017   15:11 Շարունակվում է մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների վերազինումը 04/29/2017   14:53 Նոր տեղեկություններ՝ ջրատարում հայտնաբերված տղամարդու դիակի դեպքով 04/29/2017   14:28 Սոցիալական ոլորտում էլեկտրոնային ծառայությունները թույլ են տալիս խուսափել կոռուպցիոն ռիսկերից 04/29/2017   14:20 Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդին 04/29/2017   14:17 Անչափահաս քենուն պարբերաբար բռնաբարել է 04/29/2017   13:45 ԻՊ-ն ստանձնել է Բաղդադի պայթյունի պատասխանատվությունը 04/29/2017   13:41 Արսինե Խանջյանի հայցի գործով վարույթը կարճելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Վարչական վերաքննիչ դատարան 04/29/2017   13:22 Կառավարությունում քննարկվել են հակակարկտային պաշտպանության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր 04/29/2017   13:19 Վարչապետն ընդունել է զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած Արարատի և Լոռու մարզերի համայնքների ղեկավարներին 04/29/2017   13:09 Եղանակն օր-օրի կտաքանա 04/29/2017   13:00 Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված համերգ Բեյրութում 04/29/2017   12:57 Լիբանանի պլանավորման պետական նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդ 04/29/2017   12:53 Արցախի Նախագահն օրենքներ է ստորագրել 04/29/2017   12:09 Ագրամունտն իր շուրջ առաջացած սկանդալը բարդում է Հայաստանի և Սորոսի վրա 04/29/2017   12:01 Դեսպան Հովհաննիսյանի հանդիպումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հանրապետական մեծամասնության ղեկավար Քեվին Մըքքարթիի հետ 04/29/2017   11:57 Ժնևում ներկայացվեց ՀՀ զեկույցը Ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեին 04/29/2017   11:54 ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարին մեղադրանք առաջադրվեց. ՔԿ 04/29/2017   11:26 ԱՄՆ-ն սկսել է զորք տեղակայել թուրք-սիրիական սահմանին 04/29/2017   11:18 Այսպես կոչված ապօրինի ծառահատումների գործով փոխվել է Ալեքսան Սամսոնյանի խափանման միջոցը 04/29/2017   11:14 ԵՄ դրամաշնորհների գումարների հափշտակության գործով հայտարարվել է միջազգային հետախուզում 04/29/2017   11:04 Դի՝ ջրանցքում
04/29/2017   14:17 Անչափահաս քենուն պարբերաբար բռնաբարել է 04/29/2017   22:32 Ադրբեջանական խնձորների՝ Հայաստան ներկրումը պաշտոնատար անձանց միջոցով է կազմակերպվե՞լ. Պարզաբանում է ԱԱԾ-ն 04/29/2017   14:53 Նոր տեղեկություններ՝ ջրատարում հայտնաբերված տղամարդու դիակի դեպքով 04/29/2017   17:39 Վիրավորական արտահայտության վերաբերյալ պարզաբանումն ավարտվեց սպանությամբ 04/29/2017   11:14 ԵՄ դրամաշնորհների գումարների հափշտակության գործով հայտարարվել է միջազգային հետախուզում 04/30/2017   18:52 ԱԱԾ-ն ընդդեմ ՊԵԿ-ի՞ 04/29/2017   10:49 Քրեական գործ է հարուցվել նաև Սիմոն Բաբայանի հաղորդման հիման վրա 04/29/2017   17:52 Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողը կալանավորվեց 04/29/2017   13:09 Եղանակն օր-օրի կտաքանա 04/29/2017   09:25 Նորընտիրներն ԱԺ-ում «գոլդ» սենյակների «որոնման» և «գոլդ» համարներով ավտոմեքենաների աժիոտաժ է. «Հրապարակ» 04/29/2017   13:41 Արսինե Խանջյանի հայցի գործով վարույթը կարճելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Վարչական վերաքննիչ դատարան 04/30/2017   19:43 Արտակարգ պատահար Երեւանում, կա տուժած 04/29/2017   10:38 Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող 04/29/2017   15:44 Սահմանամերձ Բաղանիսն Ադրբեջանի կողմից ենթարկվել է տարվա ընթացքում ամենաինտենսիվ գնդակոծության 04/29/2017   09:40 Ի՞նչ կապ ունի ԵՄ պատվիրակության նախկին ղեկավարը վերջին սկանդալային բացահայտման հետ. «Ժամանակ» 04/29/2017   15:59 Նախարարն աշխատանքային ստաժի հարցերը համարում է ամենախնդրահարույցը 04/29/2017   11:18 Այսպես կոչված ապօրինի ծառահատումների գործով փոխվել է Ալեքսան Սամսոնյանի խափանման միջոցը 04/30/2017   10:39 Ադրբեջանական զինուժը շարունակել է իր սադրանքներն ու խախտել հրադադարը 04/29/2017   15:16 Արա Գևորգյանը ընկերների հետ 360 հազար դոլար է հավաքել զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար. 168.am 04/29/2017   09:46 Գագիկ Խաչատրյանի հարազատների գործերն այնքան էլ լավ չեն. «Հայկական ժամանակ»

Տուբերկուլոզով հիվանդության ցուցանիշը ՔԿՀ-ներում նվազում է 04/13/2017   14:55  |  Հարցազրույց

2017թ. մինչ այսօր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»  քրեակատարողական հիմնարկում վիրահատության է ենթարկվել 20 անազատության մեջ գտնվող անձ:

Արդյոք անազատության մեջ գտնվող անձինք ստանում են համապատասխան բուժօգնություն, թե՞ անտեսված են: Այս և այլ խնդրահարույց հարցերի վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Արսեն Համբարձումյանի հետ:

- Պարոն Համբարձումյան, գաղտնիք չէ, որ շատ հաճախ կալանավորված, դատապարտված անձանց հարազատները կամ փաստաբանները   բարձրաձայնում են, որ անազատության մեջ հայտնված անձը, ով ունի առողջական խնդիրներ՝ անտեսվում է, նրան չի ցուցաբերվում անհրաժեշտ բուժօգնությունը, ինչը հաճախ անդառնալի հետևանքների է հանգեցնում:  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ—ն արդոք կարողանում ապահովել անհրաժեշտ բուժօգնության տրամադրումը՝ բուժումն ու վիրահատումը։ 

- 2015թ. «Դատապարտյալների հիվանդանոց»  ՔԿՀ-ում կատարվել է 75 վիրահատություն, 2016թ.` 99, իսկ այս տարի՝ մինչ այս ժամանակահատվածը, 20 վիրահատություն: Սա միայն «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, ինչ վերաբերում է քաղաքացիական հիվանդանոցներում իրականացված վիրահատություններին, ապա պետք է նշենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում միայն 2016թ. կատարվել են 488 հետազոտոթյուններ և բուժում, այդ թվում նաև վիրահատական, իսկ 2017թ. մինչ այս ժամանակահատվածը` 187:

 - Հարցի մյուս մասին անդրադառնանք՝ դատապարտյալների և նրանց հարազատների բարձրաձայնած խնդրին՝ անազատության մեջ հայտնված անձին անհրաժեշտության պարագայում անգամ դեղորայք չի տրամադրվում, քրեակատարողական հիմնարկներն ապահովված չեն  դեղորայքով:

- Նախ ասեմ, որ դեղորայքը քրեակատարողական համակարգի համար ձեռք է բերում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով հաստատված դեղերի գնումների պլանում ընդգրկված միայն Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից սահմանված` Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկում և Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստր) ընդգրկված դեղերը:

Եվ 2017թ. արդեն ձեռք է բերվել շուրջ 300 անվանում դեղորայք, բժշկական պարագաններ և քիմիական, ատամնաբուժական նյութեր:

- Այսինքն, բացառում եք, որ դատապարտյալը ով դեղորայքի կարիք ունի, նրան չտրամադրվի՞ այն:

- Եթե դատապարտյալը այն դեղամիջոցի կարիքն ունի, որն ընդգրկված է Ֆինանսների նախարարության կողմից հաստատված գնումների միասնական անվանակարգում, նա անպայման կստանա այդ դեղամիջոցը: Այսինքն`կան դեղամիջոցներ, որոնք պարզապես առկա չեն հիմնարկի հաշվեկշռում վերը նշված պատճառով: Սակայն շատ են դեպքերը, երբ հիվանդին տրվում է նշանակված դեղորայքին փոխարինող այլ  դեղամիջոց: Իսկ եթե այնուամենայնիվ, ազատազրկված անձը նախընտրում է կոնկրետ դեղամիջոց, որը ՔԿՀ-ն չի կարող տրամադրել, Քրեակատարողական վարչության պետի հանձնարարականի համաձայն` հիմնարկներ կարող է բերվել դեղորայք, որն ընդունվում է ՔԿՎ բուժսպասարկման բաժնի համապատասխան մասնագետների հետ խորհրդակցելուց հետո, իսկ դեղամիջոցները բուժում ստացող անձանց տրամադրվում են բացառապես բուժող բժշկի գրավոր թույլտվության առկայության պայմաններում`պարտադիր արձանագրելով բժշկական քարտում և համապատասխան մատյանում:

- Անդրադառնալով սուր վարակիչ հիվանդություններին, կնշեք ՔԿՀ-ներում ինչպիսի՞ն է  մասնավորապես տուբերկուլոզի համեմատական ցուցանիշները, ինչ միտումներ են նկատվում՝ աճում է, թե նվազում։

- Քրեակատարողական հիմնարկներում տուբերկուլոզի կանխարգելման աշխատանքների շրջանակում տարին երկու անգամ բոլոր հիմնարկների, թե՛ աշխատակիցները, թե՛ դատապարտյալկները և կալանավորված անձինք ենթարկվում են ֆլյուրոգրաֆիկ հետազոտության, ինչն օգնում է վաղ շրջանում հայտնաբերել խնդիրները և դրանց լուծում տալ:

Ըստ այդմ ունենք լուրջ որակական առաջընթաց, եթե 2015թ. ունեցել ենք տուբերկուլոզով հիվանդ 24 անձինք, ապա 2016թ. դրանց թիվը նվազել է՝ 13 են եղել:

-Քրեակատարողական հիմնարկները որակյալ բժշկական կադրերով համալրելու աշխատանքեր տարվո՞ւմ են:

- Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ մշակվել է «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծ, ըստ որի` նախատեսվել է օրենսդրական փոփոխություններ կատարելու միջոցով վերացնել բժիշկ մասնագիտությամբ ծառայողների ծառայության ընդունելու և ծառայությունից ազատելու տարիքային սահմանափակումները` վերջիններիս ծառայության ընդունելով մինչև 45 տարին լրանալը և թույլատրել ծառայել մինչև 65 տարին:

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքով ծառայության ընդունելու ստորին տարիքային շեմը 30 տարեկանն է, ինչը խոչընդոտում է բժշկական ծառայության ստորաբաժանումները փորձառու կադրերով համալրելու գործընթացին:

Բացի դրանից, Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ և ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ պարբերաբար անց են կացվում բժիշկ-մասնագետների վերապատրաստման դասընթացներ:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ 2015-2016թթ., նկատի ունենալով, որ քրեակատարողական ծառայությունում ծառայության ընդունվելու օրենքով նախատեսված տարիքային սահմանափակումները (30 տարեկան) վերաբերելի չեն քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների ծառայության ընդունվող թեկնածուներին, քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ կատարվել են կառուցվածքային փոփոխություններ` զինվորական հաստիքները վերակազմակերպելով քաղաքացիական ծառայության հաստիքների:

Սա էականորեն բարձրացրել է քրեակատարողական հիմնարկների բժիշկների հաստիքները փորձառու և որակյալ մասնագետներով համալրելու գործընթացի արդյունավետությունը:

- Այժմ կխնդրեի անդրադառնալ քրեակատարողական հիմնարկների բուժսարքավորումների հագեցվածությանը, այդ ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում:

-Այդ հարցը մշտապես գտնվում է Քրեակատարողական ծառայության ղեկավարության ուշադրության կենտրոնում, արվում են բոլոր անհրաժեշտ քայլերը, հիմնարկները արդիական բուժսարքավորումներով առավել հագեցնելու համար:

Կարևոր է արձանագրել, որ քրեակատարողական ծառայության կողմից 2015թ-ին տնտեսված շուրջ 10 մլն դրամի հաշվին «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների համար պետական բյուջեից ձեռք են բերվել պահանջվող լրացուցիչ 48 անվանում բժշկական պարագաններ, այդ թվում՝  ատամնաբուժական աքցանների հավաքածու, Էլեկտրասրտագիր ESG 101G Biocare, ռենտգենյան ժապավենախցիկ 18x24, 24x30 և 35x45 սմ, վիրաբուժական փոքր հավաքածու,  լարինգոսկոպ, ստերիլիզատոր,  օտոսկոպ,  ախտորոշման գերձայնային, ուլտրաձայնային և դոպլեր սարքեր և այլն: 2014թ-ին 1 վիրահատական սեղան է ձեռք բերվել նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի համար: Բացի այդ, ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2015թ-ի ընթացքում օգնության կարգով «Արմավիր» ՔԿՀ-ին նվիրաբերվել են մի շարք թանկարժեք բժշկական սարքավորումներ, ինչպիսիք են՝ 2 հատ վիրահատական սեղան (շուրջ 11,5 մլն. դրամ), 1 հատ կոագուլյատոր (480.000), անզգայացման սարք-Dragen (շուրջ 3 մլն. դրամ) և այլն:

Բացի դրանից, մասնավորապես,  Եվրոպայի խորհրդի աջակցությամբ շուտով քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումների համար ձեռք կբերվեն մի շարք սարքավորումներ` դեֆիբրիլատոր, ատամնաբուժական համալիր, Էլեկտրոկարդիոգրաֆ, վիրահատական գործիքների հավաքածու, կիսաավտոմատ բիոքիմիական անալիզատոր, կիսաավտոմատ մեզի անալիզատոր, ավտոկլավ 12լ., հեռուստաբժշկության սարքավորում /համակարգիչ, մոնիտոր, հեռուստացույց/, գործիքների հավաքածու, գինեկոլոգիական գործիքների հավաքածու, կշեռք, հասակաչափ, ախտահանիչ սարք բարձր ջերմաստիճանով, թթվածնի բարձիկ 10լ., ցենտրիֆուգ, վիրահատական գործիքների փոքր սեղան, հետազոտման լամպ, պաշտպանիչ էկրան, օտոսկոպ, սֆիգմոմանոմետր+ստետոսկոպ, օֆտալմոսկոպ, գլյուկոմետր, բակտերիոցիդ լամպ, նևրոլոգիական մուրճ, ավտոմատ ներարկման սարք, ջրատաքացուցիչ 100լ., ԱՄԲՈՒ, շտապ օգնության հավաքածու, պուլսօքսիմետր, կաթուցիչների հավաքածու:

Բացի նշվածը, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական հիմնադրամի միջև փոխադարձ համագործակցության շրջանակներում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կատարվել են այցելություններ՝ կալանավորված անձանց և դատապարտյալների տեսողության զննման և կարիքի դեպքում ակնոցների տրամադրման գործընթացը կազմակերպելու համար:

Միաժամանակ, ինչպես արդեն նշեցի, ՀՀ առողջապահության նախարարության, մարզպետարանների, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի և այլ բժշկական կրթական հաստատությունների հետ համատեղ աշխատանքեր են տարվում քրեակատարողական հիմնարկների թափուր բժշկական հաստիքների` որակյալ կադրերով համալրման ուղությամբ:

 

Հեղինակ` Էլեն Առաքելյան


Հարակից հրապարակումներ`

20:27 16/02/2017  |  ԼՐԱՀՈՍՔիչ չեն դեպքերը, երբ փաստաբանների հետ հանդիպումներից հետո կալանավորների մոտ հեռախոսներ են հայտնվում.ՔԿՀ
12:45 09/02/2017  |  ԼՐԱՀՈՍԿբացառվեն ՔԿՀ-ներում պահվող անձանց տեսակցությունների տրամադրման գործընթացի անհարկի ձգձգումները
15:36 20/01/2017  |  ԼՐԱՀՈՍՔրեակատարողական հիմնարկներում միջանձնային խնդիրները դեռևս առկա են. Ռևազյան
18:16 27/12/2016  |  ԼՐԱՀՈՍՎարսահարդարման դասընթացներ՝ կին ազատազարկվածների համար
18:08 06/12/2016  |  ԼՐԱՀՈՍՔրեակատարողական հիմնարկներում աշխատանքներ են տարվում սննդի բարելավման ուղղությամբ
13:05 01/12/2016  |  ԼՐԱՀՈՍՔրեակատարողական ծառայության բժշկական ստորաբաժանումներում ընդլայնվել է քաղաքացիական ծառայության ինստիտուտը
10:38 30/11/2016  |  ԼՐԱՀՈՍԿալանավորվածներին և դատապարտյալներին ծանրոցներ ուղարկելը կարելի է կազմակերպել նաև առցանց
10:19 28/11/2016  |  ԼՐԱՀՈՍԼուծվել է քրեակատարողական հիմնարկներում սննդամթերքն անհիմն թափելու խնդիրը
13:36 13/10/2016  |  ԼՐԱՀՈՍ160 ծառայողական քննություն՝ 9 ամիսների ընթացքում
09:18 04/10/2016  |  ՄամուլՈ՞ւմ գրպանում են հայտնվում դատապարտյալների օրապահիկի գումարները. «Իրատես»

Տեսանյութեր

04/29/2017   12:04 Կեսգիշերն անց բացվեց բնակարանի դուռը. ներսում դարանակալած ոստիկանները դիմավորեցին գողերին

Տեսադարան

04/29/2017   16:53 Շաբաթվա լավագույն լուսանկարները

գործընկերներ

Արխիվ

[]