ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը ԼՂ հարցում միակողմանի զիջումների չի գնա. Շարմազանովն արձագանքել է Տեր-Պետրոսյանի հարցազրույցին 03/29/2017 13:53 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միակողմանի զիջումների չի գնալու, սակայն առանց փոխզիջումների հարցի լուծումն անհնար է: Մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցում հնչած գնահատականներին արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:
«Ես կարծում եմ, որ այդ հարցում առաջին նախագահի կարծիքը 90-ականներից հետո էլ չի փոխվել: Ինձ համար առնվազն տարօրինակ է այն քաղաքական գործիչների պահվածքը, ովքեր 2008թ. ծափահարում էին Տեր-Պետրոսյանին՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում նրա դիրքորոշման համար, իսկ այսօր քննադատում են: Տեր-Պետրոսյանն այս հարցի վերաբերյալ 2008թ. նույն բանն էր ասում:
Լևոն Տեր-Պետրոսյանն իր կարծիքն ունի, մենք` մերը: Միակողմանի զիջումների չենք գնալու ,սակայն առանց փոխզիջումների այս հարցի կարգավորումն անհնար է: Մենք հնարավոր ենք համարում բանակցությունների արդյունքում երեք հայտնի սկզբունքների հիման վրա արժանապատիվ խաղաղության հասնելը` հիմք ընդունելով Մինսկի խմբի համանախագահների առաջարկած բանակցային փաստաթղթերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ Հայաստանի իշխանությունների կարծիքը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հստակ է ու չի փոխվել:
«Մենք մեր նախընտրական ծրագրում մի քանի կետով հստակ խոսել ենք ղարաբաղյան կարգավորման մասին: Արցախի վերջնական կարգավիճակը բացառապես Արցախի բնակչության որոշելիքն է: Սա շատ պարզ է` Արցախի ժողովուրդն է որոշելու իր ճակատագիրը, և մենք այս հարցում սատարելու ենք Արցախի քաղաքացիներին:
Այս հարցում հետքայլ հնարավոր չէ: Երկրորդ` մենք սատարել ու սատարելու ենք Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, որոնք միտված են հակամարտության խաղաղ կարգավորմանը` երեք հայտնի սկզբունքների հիման վրա: Երրորդ` մենք ամրացնելու ենք մեր առաջնագիծը, հզորացնելու ենք մեր անվտանգությունը, բայց քայլեր ենք ձեռնարկելու ,որպեսզի Արցախը վերադառնա բանակցային սեղան, քանի առանց Արցախի մասնակցության անհնար է հարցի լուծումը: Ահա սա է մեր հստակ դիրքորոշումը»,- մանրամասնեց ԱԺ փոխնախագահը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների համար որպես հիմք ծառայող Մադրիդյան սկզբունքներին` Շարմազանովն ընդգծեց, որ Մադրիդյան սկզբունքները շրջանառության մեջ են մտել 2007թ., 2011թ. փաստաթուղթը մոդիֆիկացվել և դարձել է կազանյան: Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն պատրաստ էր ստորագրել այդ փաստաթուղթը, սակայն Ադրբեջանը մերժել է` շեշտելով, որ մերժում է այն կողմը, որի համար դա ձեռնտու չէ:
«Մադրիդյան և կազանյան փաստաթղթերը մեր երազանքի փաստաթղթե՞րն են, իհարկե, ոչ, բայց այդ փաստաթղթերը հի՞մք են հասնելու մեր նպատակներին, այո: Մեր նպատակն է հասնել հայ ժողովրդի 1988 թվականի արդար դատի իրականացմանը: Մենք շատ լավ հիշում ենք, թե այդ ժամանակ Ազատության հրապարակում ինչ էին պահանջում մեր հայրերը՝ Երևանում ու նաև
ստեփանակերտցիները: Մենք այդ ճանապարհին կարևոր քայլը կատարել ենք ու անշեղորեն գնալու ենք այդ ճանապարհով»,- ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակը:
Եզրափակելով խոսքը` Շարմազանովը նշեց, որ խնդիրը պետք է կարգավորվի փոխզիջումների միջոցով, սակայն դրա մասին պետք է խոսել այն ժամանակ, երբ Ադրբեջանը պատրաստ կլինի գնալ փոխզիջումների:
Լուսանկարը՝ Sputnik-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ