Թեմաներ
Չորեքշաբթի 08 / 23 / 2017
Փոխարժեք
  • 614.08
    GBP
  • 562.30
    EUR
  • 8.10
    RUB
  • 478.55
    USD
+ 36 °C
+ 21 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/22/2017   23:30 Բրիտանական սեքս-փառատոնը ավարտվել է 50-ամյա այցելուի տարօրինակ մահով 08/22/2017   23:03 Ըմբշամարտի ԱԱ. Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն 08/22/2017   22:33 Աննախադեպ ամուսնալուծություն. «Ամուսնալուծվում եմ, որովհետեւ 5 տարիների ընթացքում այդպես էլ զուգարան չկառուցեց» 08/22/2017   22:11 Ստրատեգիական ռմբակոծիչ B-1 Lancer-ը կդառնա նավեր կործանող 08/22/2017   21:35 Նախկին նահանգապետը կամուսնանա քննչական մեկուսարանում 08/22/2017   21:28 Բարսելոնան դատի կտա Նեյմարին 08/22/2017   21:22 Հրդեհ Տավուշում. թփեր եւ խոտածածկույթ է այրվել 08/22/2017   20:51 Ինչու շրջանառության մեջ դրվեց մեկ ամիս առաջ պատգամավորի եւ քրեական հեղինակության միջեւ ենթադրյալ միջադեպի մասին լուրը 08/22/2017   18:51 Դաստիարակչուհին սկոտչով կապել է 4-ամյա աղջկան ու լուսանկարը տեղադրել Snapchat-ում 08/22/2017   18:40 Վարդան Արամյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը 08/22/2017   18:29 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու գործը դատարանում է 08/22/2017   18:19 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է Թուրքիայում հակաէրդողանական մեծամասնությանն աջակցելու մասին 08/22/2017   18:19 Դեսպան Եսայանի և Մինսկի քաղաքապետի հանդիպումը 08/22/2017   18:17 ՀՀ ԶՈՒ ԳՇ աշխատանքային խումբը մասնակցում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող քննարկումներին 08/22/2017   18:14 Դավիթ Փախչանյանը մասնակցում է «Արմիա-2017» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ցուցահանդեսին 08/22/2017   18:11 Վարչապետն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը 08/22/2017   18:05 Ոստիկանության պետի տեղակալն ընդունեց Լիտվայի դեսպանին 08/22/2017   17:47 Անհետացած շվեդացի լրագրողուհու մարմինը հայտնաբերվել է Դանիայի տերիտորիալ ջրերում 08/22/2017   17:43 Ոչ մի ավազակային հարձակում տեղի չի ունեցել. տղամարդը դանակահարվել է վիճաբանության ժամանակ 08/22/2017   17:40 Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանի մի շարք փողոցներում 08/22/2017   17:12 Օքսֆորդի պրոֆեսորին մեղադրում են 26-ամյա սիրեկան-ոճաբանի դաժան սպանության մեջ 08/22/2017   17:06 Շշի Մելոյի անվան հետ կապվող լրատվամիջոցներում առկա հրապարակումները կստուգվեն Ոստիկանապետի հանձնարարությամբ 08/22/2017   16:54 ՀՀ ԱԻՆ-ը 8 հրշեջ մեքենա է ուղարկել Վրաստան անտառային հրդեհի մարման աշխատանքներին մասնակցելու համար 08/22/2017   16:50 Նոր զարգացումներ Գեղարքունիքի դատարանի նախագահի գործով. տնտեսվարողը դիմել է ԱԱԾ. Armtimes.com 08/22/2017   16:43 Սահմանվել է շուրջօրյա խստացված հսկողություն 08/22/2017   16:40 Որսը կարգելվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող որսահանդակներում 08/22/2017   16:30 Փոքրիկին ամեն րոպե տանջում էին դժոխային ցավերը՝ մինչև որ չհեռացրեցին նրա ուղեղի մի մասը 08/22/2017   16:26 Փարիզ-2017. Մաքսիմ Մանուկյանը կիսաեզրափակչում է 08/22/2017   16:24 Մակմանաման. Այնպիսի տպավորություն է, որ Մխիթարյանը պատրաստվում է գոլային փոխանցում կատարել ամեն խաղում 08/22/2017   16:22 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում 08/22/2017   16:19 ԴԱՀԿ առանձին ծառայողներ անհիմն ձգձգել են կատարողական վարույթի ընթացքը. գործն ուղարկվել է ՀՔԾ 08/22/2017   16:00 «Ես ասում էի որդուս՝ մենք քեզ սիրում ենք, բայց նա, միևնույն է, սպանեց քրոջը» 08/22/2017   15:51 Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ է նշանակվել 08/22/2017   15:46 Մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ են իրականացվել 08/22/2017   15:37 Վրաստանի իշխանությունները հարևան երկրներից օգնություն են խնդրում՝ հրդեհը մարելու համար 08/22/2017   15:22 ԱՄՆ-ում J&J-ին պարտավորեցրել են 417 մլն դոլար վճարել այն կնոջը, որի մոտ քաղցկեղ Է առաջացել 08/22/2017   15:18 Հայաստանյան ներքին տուրիզմի միտումները փոփոխվում են. ժողովրդականություն են վայելում կարճատև տուրերը 08/22/2017   15:14 Հնդկաստանում մուսուլմաններին արգելել են «ակնթարթային ապահարզանը» 08/22/2017   15:04 Կյանքում ամեն ինչ փոխվում է, և մարդիկ իրար հանդիպում են. հայրասպանության մեջ մեղադրվողի վերջին խոսքը 08/22/2017   14:51 Արևի ամբողջական խավարում ԱՄՆ-ում (տեսանյութ) 08/22/2017   14:25 Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը ևս հաղթեց մեկնարկային գոտեմարտում 08/22/2017   14:23 Հայաստանի առաջնությունից ազգային հավաքական է հրավիրվել 8 ֆուտբոլիստ 08/22/2017   14:20 Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են, դրանց բացահայտման ցուցանիշները՝ բարելավվել 08/22/2017   14:16 Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Սոչի 08/22/2017   13:48 Վագոն տնակում հայտնաբերվել էր Աշտարակ քաղաքի բնակչի դին՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով 08/22/2017   13:41 Սոցկայքերում արած գրառումների համար Թուրքիայում գրեթե ամեն օր մարդ է ձերբակալվում 08/22/2017   13:38 Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Խաչատրյանն ու Մաքսիմ Մանուկյանը հաղթել են մեկնարկային գոտեմարտում 08/22/2017   13:34 Վարչապետ Կարեն Կարապետյանի ցավակցական խոսքը Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ 08/22/2017   13:32 Օպերլիազորը ծեծել է, հետո կրակոցներ արձակել 08/22/2017   13:22 Դեբեդում խեղդված մանկահասակ երեխայի գործով դաստիարակչուհին դատապարտվել է պայմանական ազատազրկման
08/21/2017   18:31 Զորամասում մահացած կապիտանը գրություն է թողել եւ խնդրել է որևէ մեկին չմեղադրել 08/21/2017   12:03 Մեղրիում կապիտան է մահացել 08/21/2017   22:09 Աղջկա վերջին լուսանկարը անդունդի մոտ, որտեղ մի քանի վայրկյան անց նրան գցել է նախկին ընկերը 08/21/2017   18:18 Իսպանիայում վերելակի անսարքության պատճառով մահացու վնասվածքներ ստացած կինը ծննդաբերել էր երրորդ երեխային 08/21/2017   15:53 Դատավորին փոխանցելու նպատակով տվել է 10.000 ԱՄՆ դոլար կաշառք 08/21/2017   11:22 «Արմենիա» ՀԲԿ-ի ծննդատանը նորածին է մահացել 08/21/2017   14:57 «Օրենքով գող»-ը կալանավորվեց 08/21/2017   18:10 Քրեական հեղինակություններն ակտիվացե՞լ են. Վանաձորում հնչած կրակոցները ևս կապվում են քրեական աշխարհի հետ 08/22/2017   16:00 «Ես ասում էի որդուս՝ մենք քեզ սիրում ենք, բայց նա, միևնույն է, սպանեց քրոջը» 08/22/2017   20:51 Ինչու շրջանառության մեջ դրվեց մեկ ամիս առաջ պատգամավորի եւ քրեական հեղինակության միջեւ ենթադրյալ միջադեպի մասին լուրը 08/22/2017   09:48 Վերանվանված «Միսս Հայաստան 2017» հիմնադրամի նկատմամբ ևս հայց է ներկայացվել. «Հրապարակ» 08/22/2017   09:36 Վրաստանում «Mercedes» մակնիշի հայկական միկրոավտոբուսը բախվել է տրակտորին 08/21/2017   16:51 Առեղծվածային միջադեպ. Շշի Մելոյի անվան հետ կապվող դեպքով ոստիկանությունը ահազանգ չի ստացել 08/22/2017   09:30 Ո՞վ է Վարչական դա­տարանի՝ կաշառք վերցնող դատավորը. «Հրապարակ» 08/22/2017   18:51 Դաստիարակչուհին սկոտչով կապել է 4-ամյա աղջկան ու լուսանկարը տեղադրել Snapchat-ում 08/21/2017   13:24 Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով 08/22/2017   23:30 Բրիտանական սեքս-փառատոնը ավարտվել է 50-ամյա այցելուի տարօրինակ մահով 08/22/2017   11:13 17-ամյա աղջիկը 5-րդ հարկից փորձել է նետվել 08/22/2017   22:33 Աննախադեպ ամուսնալուծություն. «Ամուսնալուծվում եմ, որովհետեւ 5 տարիների ընթացքում այդպես էլ զուգարան չկառուցեց» 08/22/2017   16:50 Նոր զարգացումներ Գեղարքունիքի դատարանի նախագահի գործով. տնտեսվարողը դիմել է ԱԱԾ. Armtimes.com

Վահան Շիրխանյանը վերջին մեկ ամսվա ընթացքում ի՞նչ բժշկական հետազոտությունների է ենթարկվել. «Փաստինֆո»-ի խնդրանքով պարզաբանում է քրեակատարողական վարչությունը 03/29/2017   14:03  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը մարտի 27-ին թույլատրվել է տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ բուժման շարունակականությունը և բժշկական դինամիկ հսկողությունն ապահովելու նպատակով: 

Վահան Շիրխանյանը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 35-300-րդ հոդվածի 1-ին մասով, 2015թ. դեկտեմբերի 21-ից գտնվում է կալանքի տակ, դատարանը բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը` նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

Հանցավոր համագործակցության գործը 2016թ. նոյեմբերի 14-ից դատարանում է, և մինչ այսօր Շիրխանյանը դատարան չի ներկայացել, վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանը սկզբում ահազանգում էր, որ իր պաշտպանյալը երկար չի կարող նստել, կանգնել առհասարակ չի կարողանում:

Այս ողջ ընթացքում Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ պաշտպան Հայկ Ալումյանը ահազանգում է, որ նրա վիճակը վատթարանում է, տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունի, անկողնային ռեժիմի հիվանդ է և ոչ թե հրաժարվում է մասնակցել դատական նիստին, այլ ի վիճակի չէ:

Եվ որպեսզի նիստերը չխափանվեն, պահանջում են, որ Շիրխանյանին պատգարակով տեղափոխեն դատարան: Շիրխանյանի առողջական վիճակի և այս ընթացքում կատարված հետազոտությունների մասին «Փաստինֆո»-ն զրուցեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանի հետ:

-Ի՞նչ բժշկական օգնություն է ցուցաբերվել վերջին շրջանում կալանքի տակ գտնվող Վահան Շիրխանյանին և արդյո՞ք ստացիոնար բուժման անհրաժեշտություն կա:

- Կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի և նրան տրամադրվող բժշկական օգնության եղանակների ու բուժման ընթացքի վերաբերյալ Քրեակատարողական ծառայությունը բազմիցս հանդես է եկել հրապարակային հայտարարություններով ու պարզաբանումներով:

Մասնավորապես, փետրվարի 23-ին Վ.Շիրխանյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում ստորին վերջույթների դուպլեքս, ինչպես նաև ստացիոնար պայմաններում այլ հետազոտություններ անցնելու նպատակով: Պարզվել է, որ ստացիոնար բուժման անհրաժեշտություն չկա և մարտի 3-ին Շիրխանյանը դուրս է գրվել «Էրեբունի» ԲԿ-ից: 

-Նշեցինք, որ ըստ այդ հետազոտությունների, ստացիոնար բուժման անհրաժեշտություն չի եղել, այդ դեպքում ի՞նչպես է գնահատվել նրա վիճակը, ամբուլատոր պայմաններում բուժման անհրաժեշտությո՞ւն ևս չի եղել:

- Բժիշկների կողմից նշանակվել է դեղորայքային բուժում, խորհուրդ է տրվել շարունակել բուժումը՝ բժշկի հսկողության տակ, ինչպես նաև ցուցվել է կատարել իմունոլոգիական անալիզի որոշում` anti-CCP: Եվ ըստ նյարդավիրաբույժի` հակացուցումների բացակայության դեպքում անհրաժեշտ է կատարել նաև գոտկասրբանային հատվածի ՄՌՏ-հետազոտություն, բացի այդ նշանակվել է նաև նեղ մասնագետների կողմից հսկողություն:

-Պարոն Ղլեչյան, բացի թվարկված հետազոտությունները Քրեակատարողական վարչության կողմից ի՞նչ գործողություններ են ձեռնարկվել, քանի որ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն այս ամիսների ընթացքում անընդմեջ ահազանգում է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը գնալով վատթարանում է:

-Մարտի 13-ին ՀՀ ԱՆ ՔԿ վարչության կողմից գրություն է ուղարկվել ՀՀ առողջապահության նախարարություն` ռևմատոլոգի, նեյրովիրաբույժի և անգիովիրաբույժի խորհրդատվություններ կազմակերպելու համար և օրեր անց՝ մարտ 22-ին Վահան Շիրխանյանը զննվել է անգիովիրաբույժ Կ.Պետրոսյանի կողմից, որի եզրահանգմամբ նշանակվել է դինամիկ հսկողություն, աստիճանական ակտիվացում և դիկլոֆենակի քսուք, իսկ հաջորդ օրը՝ մարտի 23-ին, Շիրխանյանը զննվել է սրտաբան Հ.Հեքիմյանի կողմից: Սրտաբանի եզրահանգմամբ՝ տարվող պլանային բուժական միջամտությունների մեջ փոփոխության կարիք չի եղել:

Վահան Շիրխանյանի հետազոտությունները շարունակվել են, մարտի 24-ին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում «Երևան-կենտրոն» ՔԿՀ-ում կատարվել է ռևմատոլոգ Ե.Մելիքյանի խորհրդատվություն, որի արդյունքում Վ. Շիրխանյանի մոտ ռևմատիկ հիվանդությունների ախտաբանական նշաններ չեն եղել: Բժշկի կողմից բացառվել է նաև ռևմատոլոգի կողմից հետագա հսկողության և լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտությունը: Նույն օրը կատարվել են նաև ՀՀ գլխավոր անգիովիրաբույժի և գլխավոր նեյրովիրաբույժի խորհրդատվությունները:

Անգիովիրաբույժի կողմից նշանակվել է դեղորայքային բուժում և քայլելու ժամանակ էլաստիկ կոմպրեսիա: Կավա-ֆիլտրի առկայությամբ ՄՌՏ հետազոտության կատարումը հնարավոր կլինի միայն թույլ հզորության սարքավորմամբ: Նեյրովիրաբույժի կողմից դեղորայքային բուժման հետ զուգահեռ նշանակվել է գոտկա-սրբանային հատվածի ՄՌՏ-հետազոտություն 0,3 տեսլա հզորությամբ սարքավորմամբ:

Ի դեպ, այս հետազոտությունը կատարելու համար ևս Քրեակատարողական ծառայությունը դիմել է Առողջապահության նախարարությանը` այն պետպատվերի շրջանակներում իրականացնելու համար:

-Ի վերջո այս բոլոր հետազոտությունների արդյունքում ի՞նչ որոշում է կայացվել՝ Վահան Շիրխանյանը շարունակելո՞ւ է գտնվել բժիշկների հսկողության ներքո:

-Հիմնվելով կատարված խորհրդատվությունների արդյունքների վրա, ինչպես նաև բուժման շարունակականությունը և բժշկական դինամիկ հսկողությունը ապահովելու նպատակով Վահան Շիրխանյանին մարտի 27-ին թույլատրվել է տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ:

Հիշեցնենք, որ երեկ Գլխավոր դատախազությունը հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ որում նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վ. Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերում առկա հետևությունների արժանահավատությունը վիճարկելու պայմաններում դրանց ստուգումը, ինչպես նաև Վ. Շիրխանյանի՝ դատական քննության ներկայանալու անհնարինության վերաբերյալ նրա պաշտպանի ներկայացրած պատճառաբանությունները կարող են հերքվել կամ հաստատվել բացառապես դատաբժշկական փորձաքննության միջոցով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վ. Շիրխանյանի դատաքննության չներկայանալու արդյունքում խախտվում է տվյալ գործում ներգրավված այլ ամբաստանյալների՝ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը, իսկ Վ. Շիրխանյանի պաշտպանը, ի հիմնավորումն իր պաշտպանյալի բացակայության վերաբերյալ արված հայտարարությունների, փորձաքննություն նշանակելու միջնորդություն չի ներկայացնում, մեղադրող դատախազն ինքը միջնորդել է նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար Վ. Շիրխանյանի՝ դատարան ներկայանալու, դատական նիստերին մասնակցելու հնարավորությունը:

Ուստիև, դատարանը 2017 թվականի մարտի 17-ի որոշմամբ՝ մեղադրողի միջնորդությունը բավարարվել է՝ հիմք ընդունելով տվյալ գործում ներգրավված դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության և դատավարության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը:

Նշենք նաև, որ ըստ «Արմենպրես» լրատվական գործակալության, Եվրոպական դատարանը մերժել է դիմումատու Վահան Շիրխանյանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած դիմումը:

Վ. Շիրխանյանը խնդրել էր որոշում կայացնել իր նկատմամբ Դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ:

Եվրոպական դատարանը 2017 թվականի փետրվարի 9-ին ծանուցել էր ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել Վահան Շիրխանյանին տրամադրված բժշկական օգնությանը և սպասարկմանը վերաբերող փաստաթղթերի պատճենները, ինչը սահմանված կարգով ուղարկվել էր Եվրոպական դատարան: Արդյունքում, 2017 թվականի մարտի 24-ին Եվրոպական դատարանը, ուսումնասիրելով դիմումատու Շիրխանյանի և ՀՀ կառավարության կողմից ներկայացված նյութերը, որոշել է մերժել դիմումատուի խնդրանքը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:46 28/03/2017  |  ԼՐԱՀՈՍՎահան Շիրխանյանի առողջական վիճակը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
09:10 24/03/2017  |  ՄամուլՎահան Շիրխանյանի մոտ ի հայտ են եկել նոր հիվանդություններ, որոնք ավելի են սրում իրավիճակը. «Ժողովուրդ»
18:30 17/03/2017  |  Դատական ռեպորտաժներՎահան Շիրխանյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակվեց՝ նրա բացակայությամբ
17:34 10/03/2017  |  Դատական ռեպորտաժներՎահան Շիրխանյանի խցից հինգերորդ կալանավորին հապճեպ տեղափոխել են, սակայն չեն հասցրել տեղափոխել նրա մահճակալը. Հայկ Ալումյան
15:17 09/03/2017  |  ԼՐԱՀՈՍՎահան Շիրխանյանին թյուրիմացության մեջ են գցել, և դիտորդները չեն կարողացել ծանոթանալ նրան պահելու պայմաններին
18:11 06/03/2017  |  ԼՐԱՀՈՍՎահան Շիրխանյանի պահման պայմանների առնչությամբ ՄԻՊ-ը դիմել է Արդարադատության նախարարությանը
16:52 06/03/2017  |  ԼՐԱՀՈՍՇիրխանյանն ինքնուրույն տեղաշարժի հետ կապված խնդիրներ չունի. ՔԿՎ
15:32 06/03/2017  |  ԼՐԱՀՈՍ«Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում դիտորդներին կրկին արգելել են հանդիպել Վ. Շիրխանյանին և դիտարկել վերջինիս խուցը
11:30 06/03/2017  |  ԼՐԱՀՈՍՇիրխանյանը գտնվում է կալանավորված անձանց համար նախատեսված բավարար պայմաններով 18 քմ խցում. ՔԿՎ
20:55 05/03/2017  |  Քրեական խրոնիկոնՎահան Շիրխանյանը հայտնվել է ՔԿՀ ամենավատ ու գերխոնավ խցում՝ պաշտպանը ահազանգում է

Տեսանյութեր

08/22/2017   18:09 Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

Տեսադարան

08/15/2017   17:02 Հրդեհ «Խոսրովի անտառ»-ում. Լուսանկարները՝ Ֆոտոլուրի

գործընկերներ

Գործ #

08/07/2017   16:31 Սպանություն՝ զուգորդված բռնաբարությամբ. դատապարտվել է 14 տարվա ազատազրկման Խեղդելուց հետո սեռական հարաբերություն է ունեցել հոգեկան հիվանդ բարեկամուհու հետ, այնուհետև մասամբ այրել է կնոջ դին։ 06/24/2017   16:00 Եղբորն ազատելու պահանջով պատանդ էր վերցրել ոստիկանին. եղբայրն ազատության մեջ է, ինքն՝ ազատազրկված Եղբորը կալանքից ազատելու ու իր մոտ բերելու պահանջով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով զենքը հափշտակել էր ու նրան պատանդ վերցրել 06/15/2017   19:06 3-ամյա երեխային մահ պատճառելու մեղադրանքի ձևակերպումն անորոշ է . քրեական գործը կարճվել է Մեղադրվում է 3-ամյա երեխային ավտոմեքենայով մահ պատճառելու մեջ, բայց երթեւեկության կանոնի խախտումն առկա չէ 06/01/2017   19:22 Գործով չպարզված անձանց հետ կատարված սպանության գործով դատապարտվեց 14 տարվա ազատազրկման Սպանությունն իրականացրել են մի խումբ անձինք, դատվում է մեկը

Արխիվ

[]