Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողը հայտնել էր, թե Կարենը տունը նվիրել է իրեն ծննդյան օրվա կապակցությամբ 03/17/2017   23:01  |  Դատական ռեպորտաժներ

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործի դատաքննությունը. հարցաքննվեցին Կարենի ընկերը, հարևանուհին, իսկ փորձագետի սպանության մեջ մեղադրվողի եղբայրը՝ դատակոչված վկա Արթուր Զոհրաբյանը, օգտվելով իր իրավունքից, հրաժարվեց ցուցմունք տալուց:

Դատակոչված վկա, «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոնիսյանը, ով սպանված Կարեն Վարդանյանի ընկներ է, հայտնեց, որ Կարենին ճանաչում է 2009թվականից, իսկ 2015թվականից նա իրե կազմակերպությունում աշխատել է որպես գլխավոր փորձագետ:

Ըստ ընկերոջ՝ Կարենը միամիտ է եղել և չի կարծել, որ մարդիկ ունակ են խաբելու, նա հակված էր նրան, որ մարդիկ ազնիվ են:

Վկայի խոսքով՝ Կարենն իրեն տեղեկացրել է, որ ցանկանում է մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ՝  բիզնեսի հետ կապված շուկային ծանոթանալու, իսկ ինքը փորձել է նրան համոզել, որ բիզնես Կարենինը չէ։  Ուստիեւ բիզնես ծրագրի հետ կապված մանրամասներին Կարենը ընկերոջը չի իրազեկել՝ տեղյակ լինելով դրա վերաբերյալ ընկերոջ դիրքորոշմանը:

Եվ ահա հայտնել է, որ մարտի 17-ին 1 շաբաթով մեկնում է Դուբայ, իսկ կազմակերպության հետ կապի մեջ լինելու համար Կարենի հեռախոսահամարը ռոմինգին է միացվել,  սակայն վերջինս մարտի 17-ից հետո անհասանելի է դարձել։ Ընկերները նախ կարծել են, որ տեխնիկական խնդիր կա և սպասել են, որ նա, այդուհանդերձ,  կզանգի:

2016թ. մարտի 19-ին Կարեն՝ ֆեյսբուքյան էջում նրա Դուբայում գտնվելու վայրի մասին նշում է կատարվել, ինչը տեսել են ընկերները, բայց նա շարունակել է անհասանելի լինել:

Ընկերոջն այդ փաստը անհանգստացրել է, զանգահարել է Կարենի ընկերուհուն՝ Տաթևիկ Բեգլարյանին, որպեսզի որևէ տեղեկություն իմանա, սակայն նրանից մեկ այլ նորություն է իմացել, թե  Գևորգ Զոհրաբյանը եկել է և ասել, որ Կարենի բնակարանը վաճառված է և խնդրել է բնակարանն ազատել Կարենի իրերից:

Իրավիճակը պարզելու համար Դանիել Իոնիսյանը և ևս մի քանի ընկերը գնացել են Կարենի տուն և հենց այնտեղ էլ տեսել Գևորգ Զոհրաբյանին, ով  ասել է, թե Կարենն իր այդ բնակարանը նվիրել է իրեն ծննդյան կապակցությամբ, իսկ ինքն էլ վաճառել է այն:

Ընկներները Կարենի տանից վերցրել են համակարգիչը, բջջային հեռախոսները և հեռացել՝ փորձելով սեփական ուժերով պարզել, թե իրականում ինչ է կատարվել:

Ի վերջո Դանիելին հաջողվել է Կարենի համակարգչով մուտք գործել նրա ֆեյսբուքյան էջը, և հենց այդ ժամանակ էլ պարզվել է, որ նրա՝ ենթադրյալ Դուբայում լինելու մասին  ֆեյսբուքյան նշումն իրականում կատարվել է Երևանի Աջափնյակ թաղամասից:

Մի շարք հարցերի պարզաբանման համար, իրենց ընկերոջ անհետանալու մասին հաղորդում է ներկայացվել  ոստիկանություն:

Մինչ իրավապահները գործի կանցնեին՝ Դանիել Իոնիսյանը իր իսկ կազմակերպության անունով վերցված Կարենի հեռախոսազանգերի վերաբերյալ քաղվածքներն է ստանում, ինչի շնորհիվ հայտնի է դառնում նաև այն անձը, ում հետ Կարենը վերջին անգամ զրուցել է։  Այդ անձի անունը վկան դժվարացավ մտաբերել, սակայն նշեց, որ նրա հետ զրույցում տեղեկացել է, որ Կարենը երկաթգծի կայարանում ինչ-որ մեկ այլ անձի է սպասելիս եղել: Վկան նաև նշեց, որ Կարենի ընկերուհին ֆեյսբուքով նամակ է ստացել, որտեղ իբրև Կարենը նրանից ներողություն է խնդրում եւ  ասում, որ նրան կտա  բնակարանի վարձակալության գումար, իսկ վերադառնալուց հետո կգնեն այլ բնակարան:

Վկան պարզել է նաև, որ այդ գրառումը ևս կատարվել է Հայաստանից և ոչ թե Դուբայից: Ավելի ուշ իմացել են նաեւ, որ Կարենի տունը գրավադրված է:

Վկան վստահաբար նշեց, որը ընկերոջ սպանությունը կատարվել է, որպեսզի հետ չպահանջվի Կարենի բնակարանի գրավադրված գումարը. «չկա Կարենը, չկա գումար հետ վերադարձնելու պահանջ»:

Ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանի պաշտպանը հետաքրքրվեց, թե ինչու է վկան համոզված, որ սպանությունը կատարվել է իր պաշտպանյալի կողմից, ինչին ի պատասխան վկան ասաց, որ Կարենը բնակարանը գրանցել էր Գևորգի անունով, որպեսզի կարողանա վարկ վերցնի բիզնես սկսելու համար, իսկ սպանությունը կատարվել է այն պատճառով, որ այդ գումարը հետ չպահանջվի:

Պաշտպանը նկատեց, թե  վկայի մոտ են գտնվում Կարենի համակարգիչը, բջջային հեռախոսները, ապա հետաքրքրվեց, թե վկան կարո՞ղ էր Կարենի անունից նամակներ գրել, ինչին անմիջապես վկան հակադարձեց` փաստելով, որ այդ համակարգիչն իր մոտ է հայտնվել Կարենի ֆեյսբուքյան էջից նամակներ գրվելուց 6-7 օր անց, ուստիև տեխնիկապես էլ դա անհնար է:

Հաջորդիվ հարցաքննվեց վկա Տաթևիկ Բեգլարյանը, ով սպանված Կարենի հետ գտնվել է ընկերական հարաբերությունների մեջ և նրա սպանությունից մոտ կես տարի առաջ տեղափոխվել և բնակվել է նրա տանը:

Վկան հայտնեց, որ Երևանում բնակվելու տեղ չի ունեցել, իր մշտական բնակության վայրը գտնվում է Մոսկվայում, իսկ Երևանում ցանկացել է բնակարան վարձել, սակայն Կարենն իր մոր մահից հետո առաջարկել է բնակվել իր տանը:

Վկայի խոսքով Կարենի տանը բնակվելու ժամանակ այնտեղ պարբերաբար հաճախել է Գևորգը, նրա հարցին, թե ինչու է Գևորգը հաճախակի այցելում` Կարենն ասել է, որ ԲՈւՀ-ի հետ կապված հարցերով օգնում է նրան:

Վկան նաև հայտնեց, որ Կարենը Դուբայ մեկնելու մասին իրեն տեղեկացրել է դրանից մեկ  օր առաջ  և ասել է, որ մեկ շաբաթով է գնում:

2016թ. մարտի 17-ին Կարենը հավաքել է ճամպրուկը, հրաժեշտ տվել Տաթևիկին և տաքսի ավտոմեքենայով ուղևորվել օդանավակայան, իսկ երբ ֆեյսբուքում գրառում է կատարել, որ Դուբայում է` Տաթևիկը գրել է նրան՝ հարցրել է, թե արդյոք նրա մոտ ամեն ինչ կարգին է, ինչին Կարենը դրական է պատասխանել:

Կարենի ուղարկած նամակները Տաթևիկին կասկածելի են թվացել, քանի որ սխալներով են գրված եղել, ինչը Կարենին բնորոշ չի եղել, սկսել է անհանգստանալ,  նորից հաղորդագրություն գրել Կարենին,  ինչին նա չի պատասխանել:

Կարենի մեկնելուց 2 օր անց էլ Գևորգը գնացել է Կարենի տուն և Տաթևիկին ասել, որ բնակարանը վաճառել է և պետք է իրերը տեղափոխեն, իսկ ինքն էլ լքի տունը: Այդ ժամանակ ևս Տաթևիկը ֆեյսբուքով՝ գրել է Կարենին: Ապա նաեւ  որոշել, որ Կարենի տան բանալիները Գևորգին չի տալու, այլ` Կարենի մորաքրոջը:

Այսօր հարցաքննվեց նաև Կարեն Վարդանյանի հարևանուհին` Մարգարիտա Կարսլյանը, ով ճանաչում է և՛ Կարենին և նրա սպանության մեջ մեղադրվող Գևորգ Զոհրաբյանին. նրանք բնակվել են նույն շենքում:

Վկայի խոսքով ՝2016թ. մարտի 17-ին Կարենը խնդրել է արդուկել իր հագուստները և ասել է, որ 1 շաբաթով Դուբայ է գնում՝ գործուղման:

Հարևանուհին էլ արդուկել է, որից հետո Կարենը գնացել է: Կարճ ժամանակ անց, երբ հարևանուհին դուրս է եկել տանից` իր մայրիկի տուն գնալու,  Կարենին տեսել է դրսում, միմյանց ժպտացել են ու բաժանվել: Դա է եղել նրանց վերջին հանդիպումը:

Կարենին էլ բնութագրելիս, վկան հայտնեց, որ նա փորձում էր օգնել բոլորին, սակայն չէր սիրում իր տուն մարդկանց հրավիրել:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]