ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահան Շիրխանյանի խցից հինգերորդ կալանավորին հապճեպ տեղափոխել են, սակայն չեն հասցրել տեղափոխել նրա մահճակալը. Հայկ Ալումյան 03/10/2017 17:34 | Դատական ռեպորտաժներ
Հանցավոր համագործակցության վերաբերյալ գործով այսօրվա դատական նիստն էլ տեղի չունեցավ՝ դատարան չէր ներկայացվել գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանը, ինչպես նաև դատարան չէր ներկայացել հինգ պաշտպան:
Չներկայացած պաշտպանների թվում էր նաև պաշտպանը, ում արձակուրդ մեկնելու պատճառով անցյալ դատական նիստը հետաձգվել էր: Պաշտպանը հայտնել էր դատարանին, որ մինչև մարտի 10-ը գտնվելու է արձակուրդում:
Դատական նիստի ավարտին՝ լրագրողների հարցին, թե մինչև ե՞րբ լուծում չի ստանալու Վահան Շիրխանյանին դատարան ներկայացնելու խնդիրը, նրա պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանն ընդգծեց, որ Վ.Շիրխանյանի առողջական վիճակը նույնպիսին է, ինչպես որ էր նախորդ նիստի ժամանակ, այսինքն՝ եթե ինչ-որ բան փոխվեր, պետք է փոխվեր նրան ներկայացնողների մոտ:
Պաշտպանը հավելեց, որ տարբեր սարքավորումներ կան, որոնց միջոցով շարժունակությունը կորցրած անձին կարելի է տեղափոխել որևիցե ուրիշ տեղ: «Բայց հիմա այստեղ դեռ քարի դարում են»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ մարդկությունը այս մի քանի հազար տարվա մեջ ահագին առաջ է գնացել այդպիսի տեխնիկական միջոցներ հայտնագործելու հարցում:
Ըստ պաշտպանի, այդպիսի տեխնիկական միջոց չհատկացնելով Վ.Շիրխանյանին դատարան ներկայացնողներն ամեն ինչ անում են, որպեսզի Եվրոպական դատարանին ցույց տան, որ ամեն ինչ նորմալ է Վ.Շիրխանյանի առողջական վիճակի հետ: «Իրականում ինքը չի կարող գալ, թեև շատ ուզում է գալ»,- ասաց փաստաբանը՝ հիշեցնելով, որ Վ.Շիրխանյանն ավելի վաղ ասել է, որ ուզում է գալ դատարան և որ ինքը հայտարարություններ է անելու լրագրողների համար: «Այստեղ եթե կա մի կողմ, որը չի ուզում, որ պրն. Շիրխանյանը հայտնվի այստեղ, ապա դա պետական մարմիններն են»,- ասաց պաշտպանը:
Հայկ Ալումյանը հայտնեց, որ Վահան Շիրխանյանի դիմումի քննության շրջանակներում Եվրոպական դատարանը ՀՀ կառավարությունից պահանջել է Վահան Շիրխանյանի հիվանդության հետ կապված բոլոր փաստաթղթերը ներկայացնել, կառավարությունը ներկայացրել է փաստաթղթեր՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ դրանք բոլոր փաստաթղթերն են, մինչդեռ դրանք փաստաթղթերի կեսից ավելի քիչն են: Ըստ Հայկ Ալումյանի, բարեբախտաբար իրենք ունեն դրա ապացույցը և Եվրոպական դատարանին այն ներկայացվել է:
Կառավարությունը փետրվարի 22-ին՝ ՄԻԵԴ հարցերին պատասխանելու վերջնաժամկետի օրը, ներկայացրել է իր պատասխանը: Դրանում կառավարությունը փորձել է հերքել Վ.Շիրխանյանի ներկայացուցիչների մի շարք փաստարկներ, ինչը, կառավարության մոտ, ըստ Հայկ Ալումյանի, լավ չի ստացվել:
Միաժամանակ կառավարությունը ներկայացրել է բժշկական փաստաթղթերը՝ «ձևացնելով իբրև թե դրանք բոլոր փաստաթղթերն են, որոնք այս պահի դրությամբ գոյություն ունեն»: Դրանից հետո սովորական ընթացակարգի համապատասխան, կառավարության ներկայացրած փաստաթղթերը ՄԻԵԴ-ը ներկայացրել է դիմող կողմի փաստաբաններին և առաջարկել կառավարության դիրքորոշման վերաբերյալ ներկայացնել առարկություններ, եթե այդպիսիք կան:
«Փաստաբանները ներկայացրել են առարկությունները և այնտեղ շատ պարզ, հիմնավոր ձևով ներկայացրել են բոլոր այն անհամապատասխանությունները, որոնք առկա են կառավարության դիրքորոշումների մեջ»,- ասաց Հայկ Ալումյանը:
Փաստաբանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների՝ Վահան Շիրխանյանի խուց այցի ընթացքում հերքվել է ՔԿՎ հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե խցում միշտ չորս հոգի է եղել՝ հինգերորդ կալանավորին հապճեպ տեղափոխել են, սակայն չեն հասցրել տեղափոխել նրա մահճակալը:
«Ստի ոտքը կարճ է: Եթե չորս հոգի են եղել, բա մահճակալն ո՞ւմ համար էր»,- ասաց փաստաբանը՝ հիվանդանոցից տեղափոխելուց հետո Վահան Շիրխանյանին այդ խցում տեղավորելը գնահատելով որպես մանր վրեժխնդրություն այն բանի համար, որ ՄԻԵԴ-ին ցույց տալու համար ստիպված են եղել Վ.Շիրխանյանին հիվանդանոց տեղափոխել: Թեև խուցը պատժախուց չէ սովորական նշանակութամբ, սակայն, ըստ Հայկ Ալումյանի, ում ուզում են պատժել, տեղավորում են այդ խցում:
Իրար հետ անհամատեղելի դեղերի նշանակման վերաբերյալ իրենց բողոքի հետ կապված Հայկ Ալումյանը նշեց, որ երբ իրենք ապացուցել են դա, ՔԿՀ-ում սկսել են ասել, որ թեև այդ դեղերն իրար հետ համատեղելի չեն, սակայն դրանք Վահան Շիրխանյանին միաժամանակ երբեք չեն տրվել: Իրականում, սակայն, ըստ Հայկ Ալումյանի, եթե Վ.Շիրխանյանի բժշկական քարտը բերեն դատարան, պարզ կլինի, որ այդ անհամատեղելի դեղերը բոլորն իրար հետ են տրվել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/29/2024 10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին
- 03/29/2024 10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել