Թեմաներ
Երկուշաբթի 05 / 01 / 2017
Փոխարժեք
  • 627.08
    GBP
  • 530.14
    EUR
  • 8.50
    RUB
  • 484.68
    USD
+ 23 °C
+ 11 °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/30/2017   19:43 Արտակարգ պատահար Երեւանում, կա տուժած 04/30/2017   18:52 ԱԱԾ-ն ընդդեմ ՊԵԿ-ի՞ 04/30/2017   17:33 Մանչեսթեր Յունայթեդն ակումբային նոր ռեկորդ է սահմանել 04/30/2017   17:26 Մանչեսթեր Յունայթեդը ոչ-ոքի խաղաց Սուոնսիի հետ 04/30/2017   17:19 Երևանում տեղադրվել է ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրին 04/30/2017   15:00 Մանչեսթեր Յունայթեդի մեկնարկային կազմը Սուոնսիի հետ խաղում 04/30/2017   14:21 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ջազի միջազգային օրվա առթիվ 04/30/2017   12:45 Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ 04/30/2017   12:40 ՌՍԼ-ն պարտվել է, Մովսիսյանը` զգուշացվել (տեսանյութ) 04/30/2017   10:39 Ադրբեջանական զինուժը շարունակել է իր սադրանքներն ու խախտել հրադադարը 04/30/2017   09:46 ԿԺԴՀ-ն սպառնացել է խորտակել ամերիկյան միջուկային սուզանավը 04/30/2017   09:11 ՃՏՊ Արտաշատում. կան տուժածներ 04/29/2017   22:51 Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովին 04/29/2017   22:32 Ադրբեջանական խնձորների՝ Հայաստան ներկրումը պաշտոնատար անձանց միջոցով է կազմակերպվե՞լ. Պարզաբանում է ԱԱԾ-ն 04/29/2017   22:00 Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի նախագահին 04/29/2017   17:57 Հայաստանում սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրեր են մշակում 04/29/2017   17:52 Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողը կալանավորվեց 04/29/2017   17:44 Սոցփաթեթի հետ կապված էական փոփոխություններ չեն նախատեսվում 04/29/2017   17:39 Վիրավորական արտահայտության վերաբերյալ պարզաբանումն ավարտվեց սպանությամբ 04/29/2017   17:18 Մխիթարյանը խաղաշապիկ է նվիրել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին 04/29/2017   17:11 Հայաստանում նախատեսում են անապահովության գնահատման նոր մոտեցումներ 04/29/2017   17:05 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի քաղաքացի է սպանվել 04/29/2017   17:02 Արտեմ Ասատրյանն անդրադարձել է նոր կառավարության կազմում իր ընդգրկվելուն 04/29/2017   16:20 Ստեփանակերտը բավարարված է ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումով. Դավիթ Բաբայան. Armtimes.com 04/29/2017   15:59 Նախարարն աշխատանքային ստաժի հարցերը համարում է ամենախնդրահարույցը 04/29/2017   15:54 Շարունակվում են  կառուցապատման գործընթացների խթանման վերաբերյալ քննարկումները 04/29/2017   15:49 ՔԿ նախագահն այցելել է Սուրբ Կատարինե եկեղեցի, հանդիպել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ 04/29/2017   15:44 Սահմանամերձ Բաղանիսն Ադրբեջանի կողմից ենթարկվել է տարվա ընթացքում ամենաինտենսիվ գնդակոծության 04/29/2017   15:16 Արա Գևորգյանը ընկերների հետ 360 հազար դոլար է հավաքել զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար. 168.am 04/29/2017   15:11 Շարունակվում է մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների վերազինումը 04/29/2017   14:53 Նոր տեղեկություններ՝ ջրատարում հայտնաբերված տղամարդու դիակի դեպքով 04/29/2017   14:28 Սոցիալական ոլորտում էլեկտրոնային ծառայությունները թույլ են տալիս խուսափել կոռուպցիոն ռիսկերից 04/29/2017   14:20 Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդին 04/29/2017   14:17 Անչափահաս քենուն պարբերաբար բռնաբարել է 04/29/2017   13:45 ԻՊ-ն ստանձնել է Բաղդադի պայթյունի պատասխանատվությունը 04/29/2017   13:41 Արսինե Խանջյանի հայցի գործով վարույթը կարճելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Վարչական վերաքննիչ դատարան 04/29/2017   13:22 Կառավարությունում քննարկվել են հակակարկտային պաշտպանության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր 04/29/2017   13:19 Վարչապետն ընդունել է զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած Արարատի և Լոռու մարզերի համայնքների ղեկավարներին 04/29/2017   13:09 Եղանակն օր-օրի կտաքանա 04/29/2017   13:00 Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված համերգ Բեյրութում 04/29/2017   12:57 Լիբանանի պլանավորման պետական նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդ 04/29/2017   12:53 Արցախի Նախագահն օրենքներ է ստորագրել 04/29/2017   12:09 Ագրամունտն իր շուրջ առաջացած սկանդալը բարդում է Հայաստանի և Սորոսի վրա 04/29/2017   12:01 Դեսպան Հովհաննիսյանի հանդիպումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հանրապետական մեծամասնության ղեկավար Քեվին Մըքքարթիի հետ 04/29/2017   11:57 Ժնևում ներկայացվեց ՀՀ զեկույցը Ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեին 04/29/2017   11:54 ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարին մեղադրանք առաջադրվեց. ՔԿ 04/29/2017   11:26 ԱՄՆ-ն սկսել է զորք տեղակայել թուրք-սիրիական սահմանին 04/29/2017   11:18 Այսպես կոչված ապօրինի ծառահատումների գործով փոխվել է Ալեքսան Սամսոնյանի խափանման միջոցը 04/29/2017   11:14 ԵՄ դրամաշնորհների գումարների հափշտակության գործով հայտարարվել է միջազգային հետախուզում 04/29/2017   11:04 Դի՝ ջրանցքում
04/29/2017   14:17 Անչափահաս քենուն պարբերաբար բռնաբարել է 04/29/2017   22:32 Ադրբեջանական խնձորների՝ Հայաստան ներկրումը պաշտոնատար անձանց միջոցով է կազմակերպվե՞լ. Պարզաբանում է ԱԱԾ-ն 04/29/2017   14:53 Նոր տեղեկություններ՝ ջրատարում հայտնաբերված տղամարդու դիակի դեպքով 04/29/2017   17:39 Վիրավորական արտահայտության վերաբերյալ պարզաբանումն ավարտվեց սպանությամբ 04/29/2017   11:14 ԵՄ դրամաշնորհների գումարների հափշտակության գործով հայտարարվել է միջազգային հետախուզում 04/30/2017   18:52 ԱԱԾ-ն ընդդեմ ՊԵԿ-ի՞ 04/29/2017   10:49 Քրեական գործ է հարուցվել նաև Սիմոն Բաբայանի հաղորդման հիման վրա 04/29/2017   17:52 Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողը կալանավորվեց 04/29/2017   13:09 Եղանակն օր-օրի կտաքանա 04/29/2017   09:25 Նորընտիրներն ԱԺ-ում «գոլդ» սենյակների «որոնման» և «գոլդ» համարներով ավտոմեքենաների աժիոտաժ է. «Հրապարակ» 04/29/2017   13:41 Արսինե Խանջյանի հայցի գործով վարույթը կարճելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Վարչական վերաքննիչ դատարան 04/30/2017   19:43 Արտակարգ պատահար Երեւանում, կա տուժած 04/29/2017   10:38 Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող 04/29/2017   15:44 Սահմանամերձ Բաղանիսն Ադրբեջանի կողմից ենթարկվել է տարվա ընթացքում ամենաինտենսիվ գնդակոծության 04/29/2017   09:40 Ի՞նչ կապ ունի ԵՄ պատվիրակության նախկին ղեկավարը վերջին սկանդալային բացահայտման հետ. «Ժամանակ» 04/29/2017   15:59 Նախարարն աշխատանքային ստաժի հարցերը համարում է ամենախնդրահարույցը 04/29/2017   11:18 Այսպես կոչված ապօրինի ծառահատումների գործով փոխվել է Ալեքսան Սամսոնյանի խափանման միջոցը 04/30/2017   10:39 Ադրբեջանական զինուժը շարունակել է իր սադրանքներն ու խախտել հրադադարը 04/29/2017   15:16 Արա Գևորգյանը ընկերների հետ 360 հազար դոլար է հավաքել զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար. 168.am 04/29/2017   09:46 Գագիկ Խաչատրյանի հարազատների գործերն այնքան էլ լավ չեն. «Հայկական ժամանակ»

Հղի կնոջ ներկայությամբ տղամարդուն հարվածել է, գետնին գցել, որի հետևանքով ծագել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակ. դատավճիռ 03/04/2017   12:11  |  ԳՈՐԾ #

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Հ. Մովսեսյանի նախագահությամբ, 25-ամյա Արամ Պողոսյանին հանցավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում առողջությանը ծանր վնաս պատճառելը, և նրան դատապարտել ազատազրկման 5 ամիս 26 օր ժամկետով:

Նշանակված պատժին հաշվակցվել է Արամ Պողոսյանին 16.01.2016թ մինչև 12.07.2016թ. արգելանքի տակ գտնվելու 5 ամիս 26 օրը, և նա ազատվել է նշանակված պատժից:

Արամ Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 1.000.000 ՀՀ դրամ գրավի գումարը պետք է վերադարձվի այն մուծող անձին:

Ըստ մեղադրանքի, Արամ Պողոսյանը Գյումրի քաղաքի Տ.ճարտարապետ փողոցի 16 Ա շենքի դիմաց իրեն պատկանող Ֆորդ Մուսթանգ մակնիշի ավտոմեքենան կայանելու համար նույն շենքի բնակիչ Վ.Սերոբյանի կողմից դիտողության արժանանալուց հետո, 2016 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 9:00-ի սահմաններում, նշված շենքի բակում՝ իր հղի կնոջ ներկայությամբ, վիճաբանել է Վ. Սերոբյանի հետ:

Այդ ընթացքում վերջինիս կողմից գործադրված բռնության, այն է, դիտավորությամբ իրեն հարվածելու, գետին գցելու և կնոջ ներկայությամբ այդ կերպ նվաստացնելու հետևանքով հանկարծակի ծագած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում ընկած դիրքից իր վերոնշված ավտոմեքենայի վարորդի համար նախատեսված կիսաբաց դռան դարակից վերցրել է բացված վիճակում այնտեղ դրված ծալովի դանակը և, լարվածությունը լիցքաթափելու, կնոջն ու ապագա երեխային պաշտպանելու նպատակով, մի քանի անգամ դանակով, ինչպես նաև ձեռքերով, հարվածել է Վ. Սերոբյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի՝ թիակի պրոեկցիայով, ծակած–կտրած թափանցող՝ ձախակողմյան պնևմոհեմոթորաքսով վերքի, կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի կտրած վերքի, ձախ արմնկայի հոդի ներսային մակերեսի կտրած վերքի, ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերքի, ձախից զստոսկրի կատարի շրջանի և ձախ ազդրի դրսային մակերեսի ծակած-կտրած վերքերի, ձախից վերին շրթունքի շրջանի քերծվածքի ու սալջարդ վերքի ձևերով, առողջությանը ծանր վնաս:

Հիմնավորված համարելով, որ Արամ Պողոսյանը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում տուժող Վանիկ Սերոբյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ի դեպ, քրեական գործը հարուցվել է և Արամ Պողոսյանն էլ որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, սակայն նախաքննության ավարտական փուլում որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխելու մասին և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ամբաստանյալը մինչև դատաքննությունը սկսվելը միջնորդել է գործը քննել արագացված դատաքննության կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում (ամբաստանյալի պաշտպանությունն իրականացրել է փաստաբան Թամարա Յայլոյանը):

Մեղադրողը և տուժողը չեն առարկել դատաքննության արագացված կարգ կիրառելու դեմ, վերջինս հայտարարել է նաև, որ հաշտվել է ամբաստանյալի հետ, որևէ բողոք, պահանջ չունի:

Դատարանն էլ որոշում է կայացրել արագացված դատաքննություն անցկացնելու մասին:

Դատարանն ամբաստանյալ Արամ Պողոսյանին պատիժ նշանակելիս պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է համարել մեղայականով ներկայանալը, առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ միջին ծանրության հանցանք կատարելը և արարքը տուժողի հակաօրինական վարքագծի հետևանքով կատարելը, իսկ անձը բնութագրող հանգամանքներ է համարել նախկինում արատավորված չլինելը, կատարածի համար անկեղծորեն խոստովանելն ու զղջալը, բնակության և աշխատանքի վայրերում դրական բնութագրվելը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/29/2017   12:04 Կեսգիշերն անց բացվեց բնակարանի դուռը. ներսում դարանակալած ոստիկանները դիմավորեցին գողերին

Տեսադարան

04/29/2017   16:53 Շաբաթվա լավագույն լուսանկարները

գործընկերներ

Արխիվ

[]