ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հղի կնոջ ներկայությամբ տղամարդուն հարվածել է, գետնին գցել, որի հետևանքով ծագել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակ. դատավճիռ 03/04/2017 12:11 | ԳՈՐԾ #
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Հ. Մովսեսյանի նախագահությամբ, 25-ամյա Արամ Պողոսյանին հանցավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում առողջությանը ծանր վնաս պատճառելը, և նրան դատապարտել ազատազրկման 5 ամիս 26 օր ժամկետով:
Նշանակված պատժին հաշվակցվել է Արամ Պողոսյանին 16.01.2016թ մինչև 12.07.2016թ. արգելանքի տակ գտնվելու 5 ամիս 26 օրը, և նա ազատվել է նշանակված պատժից:
Արամ Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 1.000.000 ՀՀ դրամ գրավի գումարը պետք է վերադարձվի այն մուծող անձին:
Ըստ մեղադրանքի, Արամ Պողոսյանը Գյումրի քաղաքի Տ.ճարտարապետ փողոցի 16 Ա շենքի դիմաց իրեն պատկանող Ֆորդ Մուսթանգ մակնիշի ավտոմեքենան կայանելու համար նույն շենքի բնակիչ Վ.Սերոբյանի կողմից դիտողության արժանանալուց հետո, 2016 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 9:00-ի սահմաններում, նշված շենքի բակում՝ իր հղի կնոջ ներկայությամբ, վիճաբանել է Վ. Սերոբյանի հետ:
Այդ ընթացքում վերջինիս կողմից գործադրված բռնության, այն է, դիտավորությամբ իրեն հարվածելու, գետին գցելու և կնոջ ներկայությամբ այդ կերպ նվաստացնելու հետևանքով հանկարծակի ծագած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում ընկած դիրքից իր վերոնշված ավտոմեքենայի վարորդի համար նախատեսված կիսաբաց դռան դարակից վերցրել է բացված վիճակում այնտեղ դրված ծալովի դանակը և, լարվածությունը լիցքաթափելու, կնոջն ու ապագա երեխային պաշտպանելու նպատակով, մի քանի անգամ դանակով, ինչպես նաև ձեռքերով, հարվածել է Վ. Սերոբյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի՝ թիակի պրոեկցիայով, ծակած–կտրած թափանցող՝ ձախակողմյան պնևմոհեմոթորաքսով վերքի, կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի կտրած վերքի, ձախ արմնկայի հոդի ներսային մակերեսի կտրած վերքի, ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերքի, ձախից զստոսկրի կատարի շրջանի և ձախ ազդրի դրսային մակերեսի ծակած-կտրած վերքերի, ձախից վերին շրթունքի շրջանի քերծվածքի ու սալջարդ վերքի ձևերով, առողջությանը ծանր վնաս:
Հիմնավորված համարելով, որ Արամ Պողոսյանը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում տուժող Վանիկ Սերոբյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ի դեպ, քրեական գործը հարուցվել է և Արամ Պողոսյանն էլ որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, սակայն նախաքննության ավարտական փուլում որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխելու մասին և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ամբաստանյալը մինչև դատաքննությունը սկսվելը միջնորդել է գործը քննել արագացված դատաքննության կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում (ամբաստանյալի պաշտպանությունն իրականացրել է փաստաբան Թամարա Յայլոյանը):
Մեղադրողը և տուժողը չեն առարկել դատաքննության արագացված կարգ կիրառելու դեմ, վերջինս հայտարարել է նաև, որ հաշտվել է ամբաստանյալի հետ, որևէ բողոք, պահանջ չունի:
Դատարանն էլ որոշում է կայացրել արագացված դատաքննություն անցկացնելու մասին:
Դատարանն ամբաստանյալ Արամ Պողոսյանին պատիժ նշանակելիս պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է համարել մեղայականով ներկայանալը, առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ միջին ծանրության հանցանք կատարելը և արարքը տուժողի հակաօրինական վարքագծի հետևանքով կատարելը, իսկ անձը բնութագրող հանգամանքներ է համարել նախկինում արատավորված չլինելը, կատարածի համար անկեղծորեն խոստովանելն ու զղջալը, բնակության և աշխատանքի վայրերում դրական բնութագրվելը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել