Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել

«ԱրմենՏել» ՓԲ ընկերության անվտանգության տնօրինության նախկին ղեկավարը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման 02/23/2017   15:23  |  Դատական ռեպորտաժներ

«ԱրմենՏել» ՓԲ ընկերության հաշվարկային համակարգը շրջանցելով՝ այլընտրանքային կապուղի ստեղծելու վերաբերյալ գործով ընկերության անվտանգության տնօրինության արդեն նախկին ղեկավար Աշոտ Պողոսյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:

Դատարանի կայացրած դատավճռով նա միաժամանակ երկու տարի ժամկետով զրկվել է հանրային ծառայության ոլորտում և կազմակերպություններում կարգադրիչ լիազորություններ իրականացնելու իրավունքից:

Դատարանն Աշոտ Պողոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ ապօրինի ձեռնարկատիրություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից և զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով, ու 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Պատժի կրման սկիզբը հաշվվում է 2014թ. հունվարի 23-ից։
Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը, և 253-րդ հոդվածի 1-ին մասով՝ համակարգչային սաբոտաժ, Աշոտ Պողոսյանի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Դատավճռով Ա.Պողոսյանից հօգուտ «ԱրմենՏել» ՓԲ ընկերության պետք է բռնագանձվի 1.782.967.651 ՀՀ դրամ, իսկ հօգուտ ՀՀ պետական բյուջեի՝ 874.441.030 ՀՀ դրամ ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում։

Դատարանի իրավական վերլուծության համաձայն, հետազոտված ապացույցներից երևում է, որ կազմակերպված խմբի մասնակիցների միջև առկա է եղել ամուր սուբյեկտիվ կապ, նրանց հայտնի հանցանքը համատեղ, միասնական ջանքերով կատարելու վերաբերյալ նախապես ձեռք բերված համաձայնություն, և ամբաստանյալին՝ որպես նշված խմբի անդամի, վերապահված է եղել կոնկրետ դերակատարում։

Մասնավորապես, խմբի կազմակերպիչի կողմից ամբաստանյալի վրա է դրվել հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների նպատակով կապուղիների ստեղծման, անհրաժեշտ սարքավորումների համար տարածք տրամադրելու և այն հսկողության տակ պահելու, այնտեղ կողմնակի անձանց մուտքն արգելելու և անհրաժեշտ անձանց մուտքն ապահովելու, իր ազդեցությամբ այդ կապուղիների աշխատանքով հետաքրքրվող «ԱրմենՏել» ՓԲ ընկերության աշխատակիցներին՝ հանցավոր գործունեությանը դադարեցման ու դրա մասին իրավասու մարմիններին հայտնելուն ուղղված հնարավոր միջոցներ ձեռնարկելուց զերծ պահելու պարտականությունը, որը նրա կողմից կատարվել է։

Քրեական գործի փաստական տվյաներից և ապացույցներից հետևում է, որ ամբաստանյալը, հանդիսանալով տուժող առևտրային կազմակերպության պատասխանատու ծառայող, իր կարգադրիչ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ, իր և ուրիշ անձանց օգտին օգտագործելով, կազմակերպված խմբի կազմում առանց պետական գրանցման իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն, որպիսի գործունեությամբ կազմակերպության և պետության իրավունքներին ու օրինական շահերին ծանր հետևանքներ առաջացրած վնաս է պատճառվել, և այն զուգորդվել է կազմակերպությանն ու պետությանն առանձնապես խոշոր չափերով վնասներ պատճառելով։

Դատարանը, նկատի ունենալով, որ պաշտպանության կողմը չի առարկել ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 253-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքին ու խնդրել այդ մասով՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով, կարճել նրա նկատմամբ քրեական գործի վարույթը, չի անդրադարձել նշված հանցակազմերի վերլուծությանն ու այդ հանցանքները նրա կողմից կատարված լինելու ապացուցվածության և հիմնավորվածության հարցերին։

Դատարանը հանգել է հետևության, որ ամբաստանյալի կատարած արարքներին տրվել են ճիշտ քրեաիրավական գնահատականներ:

Իսկ անդրադառնալով հանցակազմ չլինելու հիմքով ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով առաջադրված մեղադրանքում անմեղ ճանաչելու և արդարացնելու, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքը նույն հոդվածի 1-ին մասով վերաորակելու մասին պաշտպանի միջնորդությանն ու դրա հիմնավորումներին և պատճառաբանություններին, դատարանը գտել է, որ այն անհիմն է և չի կարող բավարարվել։

Որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ դատարանը հաշվի է առել, որ նա հանցանքները կատարել է նյութական և ծառայողական կախվածության ազդեցության տակ՝ բավականին բարձր վարձատրվող աշխատանքից ազատվելու իրական մտավախությունից դրդված, խոստովանել է կատարած հանցանքներն ու աջակցել է հանցագործությունները բացահայտելուն և հանցագործության մյուս մասնակիցներին մերկացնելուն, դատաքննությամբ, ըստ էության, նույնպես ընդունել է կատարած հանցանքները, ամուսնացած է և նրա խնամքի տակ են գտնվում 4 անձ, որոնցից մեկը մինչև 14 տարեկան երեխան է։

«Արմենտել»-ի գործով մեղադրողը միջնորդեց նախկին ղեկավար ծառայողին դատապարտել հինգ տարվա ազատազրկման

Նշենք, որ մեղադրական ճառում մեղադրողը միջնորդել էր Աշոտ Պողոսյանին մեղավոր ճանաչել 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1, 2 կետերով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել հինգ տարվա ազատազրկման՝ երկու տարի ժամկետով զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Մեղադրողը միաժամանակ նշել էր, որ մեղադրանքի մյուս երկու հոդվածներով՝ 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 253-րդ հոդվածի 1-ին մասով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը և համակարգչային սաբոտաժը, խոչընդոտ չկա վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու համար՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալը չի առարկել դրա դեմ:

Տուժող «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչն իր հերթին պնդել էր իր կողմից ներկայացված քաղհայցը՝ ընկերությանը պատճառված 1 782 967 651 ՀՀ դրամի վնասը հատուցելու պահանջի մասին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]