Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   23:42 Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ. Արշակ սրբազան 04/23/2024   23:34 Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին. քաղաքագետ 04/23/2024   23:30 Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   23:02 ՌԴ Բելգորոդում և Վորոնեժի մարզում հայտարարել են անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգ 04/23/2024   22:53 Տավուշում բերման է ենթարկվել խաղաղ ակցիայի 9-ը մասնակից 04/23/2024   22:43 ԵԱ․ Սոնա Հարությունյանը պարտություն կրեց 04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից

ՔԿՀ-ների ղեկավարներին և աշխատակիցներին պարզաբանվել է, որ փաստաբաններին չի կարելի խուզարկել. Կարեն Մեժլումյան 02/22/2017   18:47  |  Մեկնաբանություն

Քրեակատարողական հիմնարկներում փաստաբանների առջև ծագող խնդիրների հարցին քիչ առաջ անդրադարձել է ՀՀ ՓՊ փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի համակարգող, փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Ստորև ներկայացնում ենք ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ.

«Վերջերս քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները սկսել են փորձել խուզարկել ՔԿՀ-ներ մուտք գործող փաստաբաններին ու նրանց մոտ առկա փաստաթղթերը՝ ծանոթանալով դրանց բովանդակությանը՝ պարզելու համար դրանց վերաբերելիությունը քրեական գործի նյութերին և պատճառաբանելով, որ ՀՀ կառավարության 03.08.2006թ. թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված ներքին կանոնակարգի համաձայն նման իրավունք ունեն: Խուզարկվելուց հրաժարվող փաստաբաններին ընդհուպ գրավոր որոշմամբ արգելում էին իրենց պաշտպանյալներին տեսակցելը։

Այդ իրավիճակը մամուլում հրապարակումների և քննարկումների առիթ դարձավ։

Այդ կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը դիմեց ՀՀ արդարադատության նախարարին, իսկ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հանդես եկավ դատապարտող հայտարարությամբ։

Տեղի ունեցավ նաև Փաստաբանների պալատի նախագահի, Արդարադատության նախարարի և ԱՆ քրեակատարողական վարչության պետի հանդիպում, որի արդյունքում համատեղ հայտարարություն տարածվեց։


Փաստաբանների շրջանում քննարկումներ են սկսվել այդ հայտարարության կապակցությամբ։

Մեր գործընկեր Երվանդ Վարոսյանն, օրինակ, գտնում է, որ այդ հայտարարությունն ավելի լավ է չլիներ։

Ես այլ կարծիքի եմ։

Այսպես, մինչ հայտարարությունը ՔԿՀ աշխատակիցները գտնում էին, որ իրավասու են ՔԿՀ մուտք գործող փաստաբաններին ու նրանց մոտ առկա փաստաթղթերը խուզարկել, ընդհուպ փաստաթղթերի բովանդակությանը ծանոթանալ, պարզելու համար, թե դրանք որքանով են վերաբերվում փաստաբանի պաշտպանյալի քրեական գործին։

Արդարադատության նախարարի ու ՔԿՀ վարչության պետի մասնակցությամբ տարածված հայտարարությամբ ըստ էության ՔԿՀ աշխատակիցներին պարզաբանվեց, որ՝

1. չի թույլատրվում խուզարկել փաստաբանին իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս,


2. քրեակատարողական հիմնարկ մուտք և ելք գործող անձը, ինչպես նաև նրա իրերը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կարող են ենթարկվել զննության, այլ ոչ խուզարկության,

3. քրեակատարողական հիմնարկ մուտք գործող փաստաբանի մոտ առկա փաստաթղթերի զննությունն իրականացվում է առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու:

Ինչպես տեսնում ենք, ՔԿՀ-ների ղեկավարներին և աշխատակիցներին պարզաբանվել է, որ փաստաբաններին չի կարելի խուզարկել, ուստի կառավարության սահմանած կանոնակարգը այդ մասով փաստաբանների վրա չի տարածվում, իսկ նրանց մոտ առկա փաստաթղթերի զննությունն իրականացվում է առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու, այսինքն՝ զննություն իրականացնողները չեն կարող նայել և ուսումնասիրել այդ փաստաթղթերի գրվածքները։
Հայտարարության 5-րդ կետում խոսք է գնում այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկման առարկա կդարձնի փաստաբանական գործունեության համար անհրաժեշտ համապատասխան չափանիշների պահպանմամբ համակարգիչների, արգելված իրերի և առարկաների ցանկում ընդգրկված լինելը վերանայելու առումով համապատասխան օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը:

Այս կետի հետ կապված մեր գործընկերն անհասկանալի է համարում, թե ինչ կարիք կար անդրադառնալ ՔԿՀ համակարգչով մուտք գործելու հարցին, երբ այդ հարցը նախկինում արդեն լուծված էր։ Մասնավորապես, դեռևս 2010 թվականին, երբ Արդարադատության նախարարն էր Գևորգ Դանիելյանը, բոլոր ՔԿ հիմնարկներ էր ուղարկվել համապատասխան հանձնարարական, որով սահմանվում էր փաստաբանների կողմից համակարգիչներով ՔԿՀ-ներ անարգել մուտք գործելը։

Համակարգիչներով ՔԿՀ մուտքի հետ կապված նշեմ, որ Արդարադատության նախարարի 2010թ. հանձնարարականի պայմաններում իրականում փաստաբաններին թույլատրվեց համակարգիչներով տեսակցել պաշտպանյալների հետ, սակայն յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ՔԿՀ պետի մակագրությամբ թույլտվությամբ: Իսկ համապատասխան օրենսդրական փոփոխությունների առկայության դեպքում համակարգիչները կհանվեն արգելված իրերի ցանկից և այլևս օրենսդրական արգելք չի լինի դրանցով պաշտպանյալներին տեսակցելը: Ի դեպ, նման կարգավորման անհրաժեշտությունն արդեն հրամայական է, քանի որ բազմաթիվ գործերով գործի նյութերը տրամադրվում են էլեկտրոնային կրիչով, ինչը նշանակում է, որ պաշտպանյալի հետ գործի նյութերով աշխատելն անհնար կլինի առանց համակարգիչների, ուստի բնական է, որ այն պետք է հանվի արգելված իրերի ցանկից, այլ ոչ թե մնա այսօրվա վիճակը, երբ համակարգչով տեսակցության յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է ՔԿՀ պետի գրավոր թույլտվությունը:

Հ.Գ.

Այս տեսակետը պատրաստ էր հրապարակման, երբ Երվանդ Վարոսյանը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում զննության անվան տակ համատարած խուզարկության պահանջներ են ներկայացվում և որոշ փաստաբանների մուտքն արգելում էին:

Եթե նման բան կա, դա ապօրինություն է և պետք է համարժեք պատասխան ստանա: Վաղն անձամբ կայցելեմ ՔԿՀ` տեղում պարզելու իրավիճակը:

Փաստաբան` Կարեն Մեժլումյան»

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:43 19/07/2016  |  Վարչական իրավունքԱղետի գոտում խախտվում է երկու սենյակի շահառու քաղաքացու սեփականության իրավունքը՝ նաև դատական կարգով
21:17 12/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումՍտրատեգիական դատավարության կարգով ՄԻԵԴ և ՍԴ դիմելը միգուցե կբերի բարոյական վնասի հատուցման ինստիտուտի զարգացմանը. Կարեն Մեժլումյան
18:46 14/05/2014  |  ԼՐԱՀՈՍՓաստաբան Կարեն Մեժլումյանը նշանակվել է Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ
11:18 26/04/2013  |  Հարցազրույց Կ.Մեժլումյան.Եթե խնդրին լուծում չտրվեց՝ փաստաբանները բողոքի ավելի մեծ ակցիա կանեն
18:34 23/04/2013  |  ՎերլուծություններՀՀ Վճռաբեկ դատարանը և Արդարադատության խորհուրդը կոռուպցիայի կնքահոր դերո՞ւմ
16:55 20/11/2012  |  ԼՐԱՀՈՍՎճռաբեկ-ՍԴ «հակամարտություն» է հասունանում. Առայժմ տուժում են քաղաքացիները
09:05 19/11/2012  |  ԼՐԱՀՈՍԿարեն Մեժլումյան. ՍԴ որոշումն ազդակ է ԱԺ-ի համար
00:41 01/09/2012  |  Քաղաքացիական իրավունքՓաստաբան. 320 կմ անցնելուց հետո հայցը չեն ընդունել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]