ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամբաստանյալի՝ անհրաժեշտ ինքնապաշտպանություն եղե՞լ է հարցին հնչեց պատգամավորի պատասխանը՝ ո՞ւմ կողմից 02/09/2017 18:31 | Դատական ռեպորտաժներ
Երևանի Մաշտոցի պողոտայում աղմկահարույց ծեծռտուքի գործով այսօրվա դատական նիստում ցուցմունքներ տվեց գործով առանցքային վկա, Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Վկան պատմեց, որ 2015թ. սեպտեմբերի 19-ի առավոտյան ժամը 06.30-ի սահմաններում իրեն պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով անցնում էր Մաշտոցի պողոատայով, չհասած Պողոտայի ու Թումանյան փողոցի խաչմերուկին նկատել է, թե ինչպես մի խումբ անձինք (պատգամավորը ճշտեց՝ արտաքին տպավորությամբ՝ 3-4 հոգի) ֆիզիկական բռնության են ենթարկում գետին տապալված մեկին:
Հասկանալով, որ կծկված, գետնին ընկածին լուրջ վտանգ է սպառնում և միջամտության կարիք կա, կանգնեցրել է ավտոմեքենան, ձայնային ազդանշանով զգուշացրել հարվածողներին դադարեցնել միջադեպը, սակայն միջադեպն ունեցել է այլ շարունակություն:
Գետնին ընկած անձը մի կերպ վեր է կացել, հատել է փողոցը, իսկ ծեծողների ու իր միջև քննարկում է տեղի ունեցել: Գ.Արսենյանը զգուշացրել է «զրուցակիցներին», որ ժամանակն է կանգ առնել, որ ինքն ԱԺ պատգամավոր է և որ նրանց գործողությունների հետևանքները կարող են լինել «ոչ օգտավետ ու արդյունավետ նրանց համար», սակայն երկխոսությունը արդյունք չի ունեցել:
Տեսնելով դա՝ պատգամավորը դուրս է եկել մեքենայից և շարունակել բացատրական աշխատանքներ անցկացնել արդեն մեքենայից դուրս նման գործողությունների աննպատակահարմար լինելու մասին, սակայն ինչպես պարզվել է, ամբաստանյալները տրամադրված չէին երկխոսության. իրենցից մեկին ծեծելու, պատժելու ոչ ադեկվատ պահվածքի առնչությամբ իր դիտարկմանն ի պատասխան նրանք հայտարարել են՝ իրե՛նք կորոշեն ինչ անել: «Քննարկման ընթացքում ինչ-որ պահի» նրանք պատգամավորի բնորոշմամբ, անցել են անթույլատրելի լեքսիկոնի, այն է՝ հայհոյանքների, ապա գործի են դրվել բռունցքները:
Տասը վայրկյան անց վկան իր օգնականից, գործով տուժող Ավետիսից լսել է՝ ինձ դանակով խփեցին: Վկան հայտնեց, որ դանակով անձը ևս մեկ անգամ էլ հարված կհասցներ՝ արդեն իրեն, սակայն չի հաջողվել, ձախ ձեռքով հարմար չի եղել, ձեռքը չի հասել իրեն: Պատգամավորը հասկացել է, որ պետք է դիմել ռադիկալ մեթոդների, մեքենայի միջից վերցրել է օրինական հիմքերով իրեն պատկանող ատրճանակը, զենքը տեսնելով՝ կռվողները սկսել են զսպվածություն դրսևորել:
Նրանց վնասազերծելուց հետո օգնականին շտապ հիվանդանոց հասցնելու համար հեռացել են դեպքի վայրից՝ ճանապարհին ծառայություն իրականացնող ոստիկաններին զգուշացնելով միջադեպի ու դրա մասնակիցներին բերման ենթարկելու անհրաժեշտության մասին:
Վիրաբուժական միջամտությունից երկու ժամ անց միայն բժիշկները հայտնել են իրեն, որ իր օգնականի բախտը բերել է՝ դանակը 7 մմ-ի չափով չի հասել սրտին, և որ նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում, օգնականի ֆիզիկական մարզվածությունն է օգնել, որ դանակը սրտին չհասնի:
Վկան հայտնեց, որ դանակը ձեռքին երիտասարդն ամբաստանյալ Անդրանիկ Գաբրիելյանն է՝ «նա դանակը ձեռքին կանգնեց նաև իմ առջև», ասաց նա:
Ընդգծելով, որ բոլոր չորսի գործողությունները հակահասարակական էին, Գուրգեն Արսենյանը նշեց, որ նրանցից երկուսի՝ ամբաստանյալներ Գարիկ Բաբախանյանի ու Սամվել Սաֆարյանի, գործողություններն «ավելի քիչ ագրեսիվ, ավելի քիչ ցուցադրական ու ավելի քիչ ցցուն էին»: Վկան հայտնեց նաև, որ հիշյալ երկու ամբաստանյալները փորձում էին ինչ-որ միջոցներ ձեռնարկել իրավիճակը չսրելու ուղղությամբ, սակայն «դադարեցնելու, հաշտության կոչեր չեմ լսել»: Վկան հավելեց, որ իր դասակարգմամբ՝ նրանք 3-րդ, 4-րդ վտանգն էին:
Ի պատասխան ամբաստանյալ Անդրանիկ Գաբրիելյանի խուճապի մատնվելու վերաբերյալ հարցի՝ վկան հայտնեց, որ ինքը խուճապի մատնվելու հիմքեր չի ունեցել, այդ նրանք են խուճապի մատնվել՝ իր ձեռքում զենք տեսնելով:
Ամբաստանյալ Անդրանիկ Գաբրիելյանի հարցին՝ չե՞ք կարծում, որ անհրաժեշտ ինքնապաշտպանություն է եղել, պատգամավորը հակադարձեց՝ ո՞ւմ կողմից:
Մեղադրողը ամբաստանյալի հարցերում, մասնավորապես, «Դուք ուռճացված ներկայացրեցիք տուժողի վնասվածքը՝ ծանր, մինչդեռ հաստատվել է, որ այն միջին ծանրության է, որն է աբսուրդի հասնող ագիտացիայի պատճառը» հարցում վկային վիրավորող և հեգնական ձևակերպումներ արձանագրեց և միջնորդեց ամբաստանյալի նկատմամբ դատական սանկցիա կիրառել:
Դատարանը նկատեց, որ վկան իր ցուցմունքում չի ասել, որ իմացել է, որ վնասվածքը միջին ծանրության է, և հարցը հանեց, քանի որ այն դուրս է մեղադրանքի սահմաններից:
Դատարանը մերժեց մեղադրողի միջնորդությունը դատական սանկցիա կիրառելու մասին՝ միաժամանակ նշելով՝ «թեև նման վտանգ՝ հեգնելու, կա, սակայն դատարանը չի համարում, չի գնահատում դա որպես վիրավորական»:
Դատական նիստում դատարանը նաև քննության առավ ու մերժեց ամբաստանյալ Սամվել Սաֆարյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանի միջնորդությունը իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանքը վերացնելու և նրա նկատմամբ չհեռանալու ստորագրություն ընտրելու մասին:
Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալը մեկ տարի հինգ ամիս գտնվում է կալանքի մեջ, մեղադրվում է միջին ծանրության հանցագործություններ կատարելու մեջ, ունի երկու մանկահասակ երկու երեխա: Ըստ փաստաբանի, Ս.Սաֆարյանը 11 ամիս ընթացող դատավարության ընթացքում էլ դրական վարք է դրսևորել, ցույց տվել, որ չի կարող խոչընդոտել քննությանը, ինչի պայմաններում կալանքը կրում է պատժի տարրեր:
Հիշեցնենք, որ գործով ամբաստանյալները չորսն են՝ ամբաստանյալ Անդրանիկ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված կողոպուտ, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ՝ ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված սպանության փորձ:
Գարիկ Բաբախանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, որը զուգորդվել է հասարակական կարգի պահպանություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով:
Հակոբ Բոյաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ Սամվել Սաֆարյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ