Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել 04/23/2024   17:57 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 04/23/2024   17:46 Ալիևը վախենում է, որ Հայաստանը ժամանակ է շահելու Ադրբեջանի դեմ հարձակվելու համար 04/23/2024   17:40 Այդ սահմանները արյամբ են գծվել ու հենց այնպես տա՞լ. Նարեկ Սահակյան 04/23/2024   17:32 Ալիևի խոսքով՝ Բաքուն ձեռքերը ծալած չի նստելու, սպասի, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:22 Բրնձի թեփի մեջ հակաքաղցկեղային մասնիկներ են հայտնաբերվել 04/23/2024   17:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի արքեպիսկոպոսին 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:10 Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ 04/23/2024   17:09 Ալիևը «հիասթափված է», որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցք» չի տալիս իրենց 04/23/2024   16:59 Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից 04/23/2024   16:57 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 04/23/2024   16:44 Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն 04/23/2024   16:33 Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 04/23/2024   16:26 Մեծ Բրիտանիան անօրինական միգրանտներին կարտաքսի Ռուանդա 04/23/2024   16:22 Իշխանությունը Տավուշում սահման չի գծել, հանձնաժողովն է գծել. Վահե Ղալումյան 04/23/2024   16:16 Ո՞վ է այդ հանձնաժողովին իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալել. Արթուր Խաչատրյան 04/23/2024   16:12 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյան 04/23/2024   16:09 Երկրապահ կոչեցյալը ասում է՝ «բոլորիդ վրայով կանցնենք». երկրորդ վրաերթից հետո ազատության մեջ է, իսկ էն մարդիկ՝ նստած են. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   16:08 Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները՝ հավաքեք ձեզ, գնացեք սահմանը պահեք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք. Սրբազան 04/23/2024   16:01 Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար 04/23/2024   15:53 Տավուշի շարժումը տարածում է ստանում. Արամ Նիկոլյանը եւս միացել է 04/23/2024   15:27 Տավուշը վճռական է՝ դեմ են հողերը թշնամուն հանձնելուն .ուղիղ 04/23/2024   15:26 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը 04/23/2024   15:23 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 04/23/2024   15:19 Հայաստանի հնարավորությունների դռները միշտ չէ, որ բաց են մնալու. Էրդողանը նորից է սպառնում 04/23/2024   15:11 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր 04/23/2024   15:06 Բաքուն համաձայնել է Ղազախստանում արտգործնախարարների հանդիպմանը
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

Փաստաբանների համայնքում ընտրական գործընթացը դուրս հանեցինք ստվերից. Արա Ղազարյան 02/08/2017   20:18  |  Հարցազրույց

 2017թ. փետրվարի 11-ին տեղի են ունենալու ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրություններ: Պետք է նկատել, որ նախընտրական փուլը փաստաբանները բավական ակտիվ են իրականացնում։ Ինչու, ինչ ակնկալիքներ ունեն փաստաբաններն այս ընտրություններից. այս եւ այլ հարցերի շուրջ է մեր հարցերին է պատասխանում առաջադրված թեկնածու, հայտնի փաստաբան Արա Ղազարյանը։

- Պարոն Ղազարյան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել Պալատի խորհրդի ընտրություններում։

Ա.Ղազարյան - Խորհուրդը փաստաբանների համայնքի ներկայացուցչական մարմին է, քաղաքականություն մշակող մարմին, և որպես այդպիսին կարևոր դերակատարում ունի համայնքի ինքնակարգավորման գործունեության ոլորտում։ Այդ պատճառով որոշեցի դառնալ այդ գործընթացի մասնակից։

- Բայց Դուք բոլորովին վերջերս եք դարձել փաստաբան,  հետևաբար նաև փաստաբանների համայնքի անդամ, մինչդեռ խորհրդի անդամը պետք է առնվազն լավ պատկերացնի համայնքի կարիքները։

Ա.Ղազարյան - Համայնքն այն աստիճան մեծ չէ, խնդիրներն էլ այն աստիճան բազմազան ու դժվար ընկալելի չեն, որ հնարավոր չլինի դրանց ծանոթանալ մի քանի օրվա մեջ։ Ընդհանրապես, փաստաբանների համայնքում հիմնախնդիրների մեծ մեծը լուծված է, ինստիտուտը կայացած է ու բնականոն գործում է՝ որպես համակարգ։ Շատ քիչ համակարգային խնդիրներ են մնացել լուծելու։ Իսկ ինչ վերաբերում է իմ ընդհանուր իրազեկվածությանը, ես վաղուց եմ շփվում փաստաբանների համայնքի հետ, այդ թվում նաև՝ Փաստաբանների պալատի հետ՝ տարբեր ձևաչափերով։ Բացի այդ, մասնակցել եմ նաև Պալատի ձևավորման գործընթացին։

- Ինչ նկատի ունե՞ք

 Ա.Ղազարյան - 2004 թվականից սկսվեց գործընթաց գոյություն ունեցող երեք փաստաբանական միությունները միավորելու ուղղությամբ, քանի որ մեծ շռայլություն էր համարվում Հայաստանի նման փոքր երկրում երեք փաստաբանական համայնքներ ունենալը։ Փաստաբանների մի մասը դեմ էր այդ գործընթացին։ Ի վերջո երեք միությունները միավորվեցին մեկ միության մեջ՝ այդպիսով ձևավորվելով ՀՀ փաստաբանների պալատը։ Այդ գործընթացում ամենակարևորը 2005 թվականին անցկացված առաջին ընտրություններն էին։ Ես այդ ժամանակ աշխատում էի Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունում, որն ստանձնել էր այդ ողջ գործընթացի տեխնիկական իրավաբանական աջակցությունը՝ այդ թվում նաև լոգիստիկան։

 - Փաստորեն խոսքը գնում է միայն տեխնիկական աջակցության մասին։

 Ա.Ղազարյան -  Որը բնավ չի նշանակում տեխնիկայի տրամադրում։ Դա նշանակում է ոչ միայն գործընթացի ֆինանսավորում, այլ նաև բոլոր անհրաժեշտ կանոնակարգերի մշակում։ Ես այդ ողջ գործընթացին մասնակցեցի որպես ԱՄՆ իրավաբանների ընկերակցության ներկայացուցիչ և ծրագրի կոորդինատոր։ Դա նշանակում էր ընդհուպ մինչև երեք միությունների ղեկավարների բանակցությունների խրախուսում և մասնակցություն։ Սակայն առավել դժվար էր օրենքի բացակայության և Արդարադատութան նախարարության դոմինանտության պայմաններում կանոնակարգեր մշակելը, ինքնակարգավորման ապագա մարմիններ ստեղծելը, էլ չեմ ասում փաստաբանի անկախության համար հակակշիռներ մշակելը։ 

- Կարող ենք արձանագրել, որ մասնակից եք եղել Պալատի կայացման գործընթացի՞ն։

 Ա.Ղազարյան - Չափազանցված կլինի այդպես նշելը, ես ուղղակի շարունակ ներգրավված եմ եղել  գործընթացներին։ 2007 թվականին, երբ դուրս եկա իրավաբանների ընկերակցությունից, Ռուբեն Սահակյանը ինձ հրավիրեց Պալատ՝ մասնակցելու մի շարք ծրագրերի, ինքս էլ էի ծրագրեր մշակում և օտարերկրյա դոնոր կազմակերպություններ ներգրավում Պալատում տարբեր միջոցառումներ և ծրագրեր իրականացնելու համար։ 2010 թվականին կրկին Ռուբեն Սահակյանը իրավիրեց մասնակցելու առաջին ուսումնական մոդուլների պատրաստման, մի շարք ծրագրերի նախագծման և իրականացման գործընթացներին։ 2014 թվականին արդեն ստեղծված դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի կողմից հրավիրվեցի դպրոց որպես դասվար դասընթացներ վարելու, այնուհետև Արա Զոհրաբյանի կողմից հրավիրվեցի մասնակցելու մի շարք ծրագրերի, իսկ վերջինը Լապշինի գործով մասնագիտական խմբում՝ բայց դա արդեն որպես փաստաբան։ Այսինքն, սկսած 2005 թվականից բազմաթիվ ծրագրերի եմ մասնակցել՝ խորհրդատվական, փորձագիտական, ուսումնական, դատավարական: Բոլորը չեմ կարող թվել, ուղղակի, պատասխանելով Ձեր հարցին, ուզում էի նշել, որ ես այդքան էլ նոր մարդ չեմ փաստաբանների համայնքի համար։

- Իսկ ի՞նչ կասեք այսօրվա Պալատի մասին։

 Ա.Ղազարյան - Ինչպես արդեն նշեցի, դա կայացած ինստիտուտ է, որն ունի հեղինակություն, պետական մարմիններից անկախություն, առկա են ինքնակարգավորվող մի շարք մարմիններ և ամուր կապեր փաստաբանական համայնքի հետ։

- Թեև դուք դրական երանգներով եք ներկայացնում իրավիճակը, այսօր նույն այդ Պալատը գտնվում է սուր քննադատության տակ, որի մասին շարունակաբար բարձրաձայնում են բազմաթիվ փաստաբաններ։ 

Ա.Ղազարյան - Ես հետևում եմ լրահոսին, այդ թվում և մասնագիտական նեղ հարթակում, և հանրային հարթակում, և պետք է ասեմ, որ, այո, սուր քննադատություն հնչում է, և դա արվում է  շարունակաբար, բայց չէի ասի, որ դա հնչում է բազմաթիվ փաստաբանների կողմից։ Իրակականում քննադատությունը բարձրացվում է միայն մի խումբ փաստաբանների կողմից, սակայն ինֆորմացիան գեներացվում է՝ աւրդյունքում, ստեղծվում է տպավորություն, թե Պալատը ենթարկվում է լայն քննադատության։  

 - Այդուհանդերձ, հնչում են քննադատություններ, մասնավորապես, որ Պալատում բացակայում է զսպումների և հակակշիռների մեխանիզմը։

 Ա.Ղազարյան - Հակակշիռների և զսպումների մեխանիզմների մասին խոսելիս, որպես կանոն, նկատի է առնվում պետական կառավարման հսկայական, բազմածավալ և կոշտ տիրույթը, որտեղ բախվում են հանրային և պետական իշխանության շահերը, որտեղ պետական այն մարմինների միջև, ում շահերը բախվում են, անհրաժեշտ է զսպումների և հակակշիռների մեխանիզմներ ստեղծել, անհրաժեշտ է իշխանության ճյուղերի տարանջատում ու դրանց հակակշռող և զսպող բազմաթիվ մեխանիզմներ, քանի որ դրանք հակված են գերակայել մեկը մյուսի նկատմամբ։ Մինչդեռ տվյալ դեպքում խոսքը համայնքի մասին է, փոքրիկ և մասնագիտական համայնք, որտեղ դրա բոլոր անդամները համախոհներ են, և հենց դրա համար էլ հավաքվել են համայնքի ներսում՝ միասնական գործունեություն իրականացնելու։ Փոքր մասնագիտական համայնքները կառավարվում են փոխհամաձայնության, փոխվստահության, միմյանց աջակցելու, դինամիկ որոշումներ կայացնելու  սկզբունքների հիման վրա, այստեղ անհրաժեշտ չէ և գործնականում կիրառելի չէ ինչ-ինչ զսպումների և հակակշիռների մեխանիզմ։ Ո՞ւմից զսպեն և ո՞ւմ դեմ հակակշիռներ սահմանեն, եթե ամբողջը պատկանում է համայնքին, չկա շահերի բախում, և համայնքի բոլորի անդամների շահերը համընկնում են։ Եթե դա համայնք է, որտեղ բոլորը դրա անդամներ են, հետևաբար՝ համախոհներ, ինչ հակակշիռների կամ զսպումների մասին կարող է խոսք լինել։ Դա պսեվդո գաղափար է։ Կարելի էր առավել կարևոր երևույթների վրա ուշադրություն դարձնել։

- Ինչը նկատի ունեք

 Ա.Ղազարյան - Օրինակ, պետական մարմիններից անկախությունը, որ փաստաբանական կորպուսը ի վերջո ձեռք բերեց։ Այսօր բացակայում են անկախությունը խաթարող արտաքին ազդակներ փաստաբանների նկատմամբ, հետևաբար, յուրաքանչյուր փաստաբան ինքն է որոշում, թե որչափ անկախ լինի պետական մարմիններից։

- Բայց ներքին անկախությունը եւս կարեւոր է

 Ա.Ղազարյան Այսինքն՝ ի՞նչ նկատի ունեք:

- Նկատի ունեմ անկախությունը Փաստաբանների պալատից։

Ա.Ղազարյան -  Իսկ ինչպե՞ս կարող է Փաստաբանների պալատը ազդել փաստաբանի անկախության վրա։ Օբյեկտիվորեն դա հնարավոր չէ։ Ես դեռ չեմ լսել որևէ դեպք, երբ Փաստաբանների պալատը միջամտի որևէ փաստաբանի մասնագիտական գործունեությանը, ազդի կոնկրետ գործով նրա որոշում կայացնելու ինքնուրույնության վրա, ինչ-ինչ լծակներ կիրառի փաստաբանի ենթակայության տակ գտնվող որևէ գործի լուծման վրա, դա նույնիսկ համակարգային առումով հնարավոր չէ։

 - Իսկ կարգապահական վարույթնե՞րը, չէ՞ որ դրանց միջոցով հնարավոր է ազդել փաստաբանի վրա:

 Ա.Ղազարյան - Նախ, ինչո՞ւ պետք է Փաստաբանների պալատը կարգապահական վարույթով փորձի ազդել որևէ փաստաբանի վրա։ Եթե դատական, դատախազական, քննչական մարմիններում դա արվում է կոնկրետ գործով ցանկալի լուծում ստանալու համար, ապա Փաստաբանների պալատը, որը նույնիսկ գերատեսչություն չէ, ի՞նչ շահ կարող է ունենալ որևէ կոնկրետ գործով փաստաբանի վրա ազդելու դեպքում։ Սա անտրամաբանական է։

Իրականում, մենք գործ ունենք ընդհամենը արհեստականորեն ստեղծված ստերեոտիպի, կարծրատիպի հետ, թե իբր կարգապահական վարույթների միջոցով փաստաբանների հետապնդում է տեղի ունենում։ Սակայն ցանկացած ստերեոտիպ հեշտությամբ քանդվում է վիճակագրությամբ։ Ըստ այդմ, օրինակ, 2015 թվականին քաղաքացիների կողմից փաստաբանների դեմ մուտքագրված ընդհանուր բողոքների միայն 18% է բավարարվել ու հարուցվել վարույթներ, իսկ հարուցված վարույթների մի զգալի մասն էլ կարճվել է հաջորդ փուլում՝ խախտման բացակայության հիմքով։ Այսինքն, նվազագույն քանակությամբ վարույթներ են իրականում հարուցվում։

 Պարոն Ղազարյան, ցանկանում եմ Ձեզ հաջողություն գալիք ընտրություններում, ամենակարեւորը թերեւս, որ ընտրությունները չխորացնեն առկա տարակարծությունները։

 Ա.Ղազարյան- Շնորհակալություն, նույնիսկ եթե ես կամ իմ գործընկերները չհաղթենք, մենք մի կարևոր նորամուծություն արեցինք․ փաստաբանների համայնքում ընտրական գործընթացը դուրս հանեցինք ստվերից։ Մենք հրապարակեցինք մեր ցուցակը և հրապարակավ ասացինք․ ահա մենք, ու դա չենք թաքցնում։ Ուրախ եմ, որ մեր օրինակին հետևեցին մյուսները։  

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:59 03/08/2015  |  ԼՐԱՀՈՍՊետք է դուրս գալ անմեղության կանխավարկածի սկզբունքի դասական քրեական դատավարության շրջանակներից. Արա Ղազարյան
22:19 16/06/2015  |  Քաղաքացիական իրավունքԿայքերը կարող են պատասխանատվության ենթարկվել ընթերցողների գրած մեկնաբանությունների համար
19:29 02/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՉես կարող օգտագործել ազատ խոսքը՝ արդարացնելու անհանդուրժողականությունը. Արա Ղազարյան
22:19 25/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՈմն օլիգարխ գալիս, ասում է՝ վեր կաց, գնա այս հողատարածքից, սա արդեն իմն է, կամ՝ մի ձևական աճուրդի պատմության մասին
12:44 18/06/2014  |  Քաղաքացիական իրավունքՍա բացահայտ սաբոտաժ է պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ. Արա Ղազարյան
11:58 12/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱլվինա Գյուլումյանին ԵԴ-ում կարող է փոխարինել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը
15:44 19/12/2013  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ-ի 11 վճիռներով Կառավարությունն անգործություն է ցուցաբերել
11:44 16/09/2013  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Աթանեսյան. Փաստացի պարտվողներ այս ընտրություններում չկան
23:20 14/09/2013  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Սահակյանը վերադառնում է ակտիվ փաստաբանության
22:40 14/09/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՏիգրան Աթանեսյանը շնորհավորել է Արա Զոհրաբյանին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]