ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական պատվերն ամբողջությամբ կիրականացվի էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով 02/03/2017 16:05 | Առողջություն
էլեկտրոնային առողջապահության համակարգում ներկայումս ընդգրկված են 480-ից ավելի բժշկական հաստատություն, որոնք պետական պատվերով բժշկական օգնություն և սպասարկում են իրականացնում։
Դրանք հանրապետության ընդհանուր բուժհաստատությունների 95 %-ից ավելին են։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին առողջապահության նախարարությունից, համակարգում ընդգրկված բուժհաստատությունների մի զգալի մասն արդեն իսկ կանոնավոր կերպով առցանց համակարգ է ներմուծում պետական պատվերի շրջանակում բուժվող հիվանդների անցած բոլոր հետազոտությունները, իրականացված միջամտությունները, ախտորոշումները։
Յուրաքանչյուր քաղաքացի, մուտք գործելով էլեկտրոնային առողջապահության համակարգ (www.armed.am), ինտերակտիվ քարտեզի միջոցով կարող է տեսնել համակարգում ընդգրկված բուժհաստատությունները, դրանց տեղակայումը, իրականացվող ծառայությունները, բժշկական անձնակազմի ցուցակը։ Հաստատված ժամանակացույցի համաձայն ընթացիկ տարվա ապրիլից պետական պատվերն ամբողջությամբ կիրականացվի էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով, ինչը մի քանի անգամ կբարձրացնի վերահսկելիությունը և թափանցիկությունը։
Ըստ ժամանակացույցի՝ տարվա երկրորդ կեսին էլեկտրոնային առողջապահության համակարգում կընդգրկվեն հանրապետության մյուս բոլոր բժշկական հաստատությունները։ Արդյունքում` երկրի առողջապահական բոլոր կազմակերպությունները, այդ թվում` դեղատները, կընդգրկվեն միասնական այս համակարգում։
Առաջին եռամսյակում նախատեսվում է ավարտել կցագրումների գործընթացը` համակարգում ապահովելով տեղեկատվություն քաղաքացիներին սպասարկող պոլիկլինիկաների վերաբերյալ։
Միաժամանակ, անկախ վճարման տեսակից` պետության կողմից փոխհատուցվող, քաղաքացու կամ ապահովագրական կազմակերպության կողﬕց վճարվող բոլոր ծառայությունները պետք է մուտքագրվեն համակարգ։
Սա հնարավորություն կտա, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի ունենա իր բժշկական ամբողջական պատմությունը` երբ և որ բժշկական հաստատություն է դիմել, ինչ հետազոտություն է անցել և ինչ բուժում ստացել` դրանց արդյունքներով։ Էլեկտրոնային բժշկական պատմագիրը յուրաքանչյուր քաղաքացու համար հասանելի կլինի ցանկացած պահի և ցանկացած վայրում` նույնականացման քարտի միջոցով մուտք գործելով www.armed.am կայք։ Նշենք, որ այդ տվյալների պաշտպանվածությունն ու գաղտնիությունը լիովին ապահովվում է:
Էլեկտրոնային առողջապահության համակարգն առցանց ինտեգրվել է ոստիկանության բնակչության ռեգիստրին, ինչը կբացառի նույն անձի կրկնությունները, հետևաբար` կրկնակի ֆինանսավորման հնարավոր դեպքերը:
էլեկտրոնային առողջապահության համակարգը զգալիորեն կմեծացնի պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև հիվանդանոցներին տրամադրված ֆինանսական միջոցների ծախսման թափանցիկությունը` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ