ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արարատ Խանդոյանը խոշտանգվում է. պաշտպան Ղարագյոզյանը ներկայացրել է բողոք 01/27/2017 17:22 | ԼՐԱՀՈՍ
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը պահանջում է համապատասխան քայլեր ձեռնարկել` իր պաշտպանյալի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
Ինչպես նշեց փաստաբանը «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում, ՀՀ քրեակատարողական վարչության պետ Ա.Օսիկյանին, ՀՀ արդարադատության նախարար Ա.Հովհաննիսյանին ուղղված բողոքում ինքը, մասնավորապես, պահանջում է կատարել ծառայողական քննություն՝ պարզելու, թե ինչ հիմքով է կալանավորված անձը պահվում պատժախցում այդ անմխիթար պայմաններում, ինչը պաշտպանի գնահատմամբ, խոշտանգում է:
Անմարդկային և դաժան վերաբերմունքի հիմքով ներկայացված բողոքում փաստաբանը նշում է, որ Արարատ Խանդոյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, և նա տեղափոխվել է պատժախուց: Նկուղային հարկում գտնվող պատժախցում ցուրտ է ու խոնավ, պատուհանի ապակին կոտրված է, ցուրտը ներթափանցում է խուց, տարածքը չի ջեռուցվում:
Արցախյան ազատամարտի մասնակից Արարատ Խանդոյանը 12 անգամ վիրավորվել է ազատամարտի ընթացքում, կորցրել առողջությունը, մասնավորապես՝ ձախ երիկամը, փայծաղը, լյարդի ձախ բիլթի մի մասը և հաստ աղիքի որոշակի հատվածը:
Սակայն «Նուբարաշեն»-ի աշխատակիցները հաշվի չառնելով, որ Արարատ Խանդոյանը վատառողջ է, գտնվում է բուժման մեջ, դեռ չի ապաքինվել, արդեն երկրորդ անգամ տեղափոխում են նրան անմխիթար ու անմարդկային պայմաններում գտնվող պատժախուց: Ընդ որում, այնտեղ Արարատ Խանդոյանին տեղափոխելիս չեն տրամադրել սանիտարահիգիենիկ պարագաներ և առաջին անհրաժեշտ օգտագործման իրեր:
«Սա նմանատիպ երկրորդ դեպքն է, որ Արարատ Խանդոյանին տեղափոխում են պատուհանի ապակին կոտրված և անմխիթար վիճակում գտնվող, չջեռուցվող պատժախուց՝ հաշվի չառնելով նրա առողջական վիճակը»,- նշում է Արա Ղարագյոզյանը՝ հավելելով, որ Արարատ Խանդոյանի նկատմամբ տեղի է ունենում անմարդկային դաժան վերաբերմունք, որը հանգեցնում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ խոշտանգումների արգելում, խախտման: «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»,- բողոքում նշել է պաշտպանը:
Արա Ղարագյոզյանը հիշեցրել է, որ այս օրերին Ժնևում տեղի է ունենում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 59-րդ նստաշրջանը, որտեղ Կոմիտեն արձանագրել է մի շարք խնդիրներ քրեակատարողական հիմնարկներում, սակայն Հայաստանի իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկում այդ խնդիրները լուծելու համար, կատարվում է հակառակը՝ շարունակում է անմարդկային և դաժան վերաբերմունքը կալանավորված անձանց նկատմամբ:
Բողոքին կցվել է Արարատ Խանդոյանի հայտարարության պատճենը, որը կատարվել է 27.01.2017թ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:
Լուսանկարում՝ Արա Ղարագյոզյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
- 04/20/2024 11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
- 04/20/2024 10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com
- 04/19/2024 22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ