Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

Արմավիրում գրանցվել է 919 տեխնածին արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 12 մարդ 01/19/2017   18:02  |  ԼՐԱՀՈՍ

Հունվարի 19-ին Արմավիրի մարզպետարանում կայացավ ԱԻ նախարարության տարածքային ստորաբաժանումների կողմից 2016 թվականին կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված հաշվետու նիստ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից:

Միջոցառմանը մասնակցում էին փոխմարզպետ Մովսես Քարտաշյանը, ԱԻ նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արման Ցոլակյանը, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը, ինչպես նաև՝ համայնքների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ, ԱԻՆ Արմավիրի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչներ:

Հիմնական տարեկան զեկույցով հանդես եկավ Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Մարգարյանը: Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում Արմավիրի ՄՓՎ գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը՝ ներկայացնելով նաև մարզային վարչության գործունեության հիմնական ուղղությունները:

2016թ.-ի ընթացքում Արմավիրում գրանցվել է` 919 տեխնածին արտակարգ դեպք (2015թ.-ին` 658 դեպք), որոնց հետևանքով զոհվել է 12 (2015թ-ին` 8 մարդ), տուժել՝ 469 մարդ (2015թ.-ին` 365 մարդ):

Այսպիսով, 2016թ.-ի ընթացքում մարզում նախորդ տարվա համեմատ տեխնածին արտակարգ դեպքերի քանակը աճել է 261-ով, զոհերի թիվը ավելացել է 4-ով, տուժածների թիվը՝ աճել 104-ով: 2016թ.-ին Արմավիրի մարզում մարտի 17-19-ին գրանցվել է ցրտահարություն և ուժեղ քամու 9 դեպք, որի հետևանքով վնասվել են բնակելի շենքերի, առանձնատների տանիքներ և ջերմոցային տնտեսություններ: Մայիսի 23-ին ուժեղ կարկուտից տուժել են Արգինա, Բագարան, Արմավիր, Այգեշատ, Տանձուտ, Եղեգնուտ, Արտաշար, Արևիկ համայնքները, հուլիսի 06-ին, 10-ին և 11-ին՝ Արմավիրի մարզի շուրջ 47 համայնքներ, օգոստոսի 1-ին՝ Քարակերտ համայնքի 100 հա. պտղատու այգիների 50-70%-ը:

Հաշվետու ժամանակահատվածում մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են շտաբային ուսումնավարժություններ և օբյեկտային վարժանքներ, որոնք ընդգրկել են ինչպես քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտների հիմնահարցերը, այնպես էլ՝ մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ պատրաստականության ապահովման խնդիրները:

Տարվա ընթացքում ճշգրտվել են Արմավիրի մարզի համայնքներում տեղադրված տարատեսակ շչակների առկայությունը և սարքինությունը: Այն համայնքներում, որտեղ առկա են ազդարարման սարքավորումներ, դրանք համայնքապետերի կողմից վերցվել են հաշվառման և դրանց հետագա պահպանության նպատակով նշանակվել են պատասխանատուներ:

2016 թ.-ի հնարավոր գարնանային վարարումների կանխարգելման, հետևանքների նվազեցման և վերացմանն ուղղված միջոցառումների ուղղությամբ, իրականացվել են մարզի գետերի և հեղեղատարների ուսումնասիրման աշխատանքներ և արդյունքները ներկայացվել են ՀՀ կառավարության հաստատմանը:

Տարվա ընթացքում աշխատանքներ են տարվել մարտական պատրաստականության, մասնագիտական հմտությունների, ծագած հրդեհների տակտիկապես ճիշտ և արագ հրդեհաշիջման ունակությունների բարձրացման ուղղությամբ: Արմավիրի ՄՓՎ անձնակազմը մասնակցություն է ցուցաբերել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում փրկարարական ծառայողների 2016 թ. վերապատրաստման դասընթացներին:

Զեկույցի ավարտին Հ. Մարգարյանն առանձնացրեց, որոշ թերացումներ և բացթողումներ՝ նշելով, որ կատարված դրական աշխատանքներին զուգահեռ, դեռևս անելիքներ կան միջին և կրտսեր անձնակազմի մասնագիտական և իրավագիտական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ: Մարզային փրկարարական վարչության պետը ներկայացրեց նաև մի շարք առաջարկներ, որոնք նպատակ ունեն ավելի արդյունավետ կազմակերպել մարզային փրկարարական վարչության աշխատանքները:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արման Ցոլակյանը, ընդհանուր առմամբ, բավարար գնահատեց հաշվետու տարում կատարված աշխատանքները՝ շեշտելով, որ վարչության աշխատակիցները բարեխղճորեն են իրականացրել իրենց առաջև դրված խնդիրները:

Արմավիրի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կատարած աշխատանքները ամփոփեց տեսչության տեսչական բաժնի պետ Խ. Ավագյանը: Զեկույցի համաձայն՝ տեսչության աշխատակիցների կողմից մարզային ԶԼՄ-ների միջոցով իրականացվել է հակահրդեհային քարոզչություն: Լայնածավալ բացատրական աշխատանքներ են տարվել մարզում գործող օբյեկտների ղեկավարների և պատասխանատու անձնանց շրջանում՝ օբյեկտները ինքնաշխատ համակարգով կահավորելու ուղղությամբ: Ոլորտի աշխատակիցների կողմից աշխատանքներ են իրականացվել նաև չգրանցված կամ հերթական փորձաքննություն չանցած արտադրական վտանգավոր օբյեկտների(ԱՎՕ) հայտնաբերման և համապատասխան միջոցների կիրառման ուղղությամբ:

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի բնակչության հետ տարվող աշխատանքների կենտրոնի պետ Ս. Դարբինյանը զեկուցեց 2016 թ. կատարված աշխատանքների վերաբերյալ՝ նախևառաջ ուշադրություն հրավիրելով մարզում գործող դիտակայանների վրա և ընդգծելով դրանց կարևորագույն դերը ՀՀ և հարակից տարածքների սեյսմիկ վտանգի գնահատման տեսանկյունից: Ս. Դարբինյանը նշեց, որ մարզի մի շարք դպրոցներում իրականացվել են սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցման և շենքերի ու շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքներ:

ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Արմավիրի մարզային տեխնիկական անվտանգության բաժանմունքի պետ Ս. Մուրադյանը ներկայացրեց մարզային ստորաբաժանման տարեկան հաշվետվությունը: Նա փաստեց, որ հաշվետու ժամանակահատվածում մարզում ԱՎՕ-ների տեխնիկական անվտանգության փորձաքննությունների իրականացման գործընթացին էապես նպաստել է շարժական լաբորատորիայի կիրառումը, որը հնարավորություն է տվել փորձաքննության ընթացքում կատարել նաև դիագնոստիկա, փորձարկում և զննում: Ոլորտում առկա խնդիրներից Ս. Մուրադյանն առանձնացրեց չգրանցված և տեխանվտանգության տարեկան փորձաքննություն չունեցող ԱՎՕ-ների առկայությունը: Ըստ բանախոսի՝ նման իրավիճակը պայմանավորված է ԱՎՕ շահագործող անձանց կողմից օրենսդրական նորմերի խախտմամբ: Մասնավորապես, ցածր ցուցանիշներ են գրանցվել ամբարձիչների ոլորտի ԱՎՕ-ներում:

ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» Արմավիրի օդերևութաբանական կայանի պետ Ռ. Հարությունյանը ներկայացրեց մարզում տեղակայված ստորաբաժանումների կողմից 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Կայանում կատարվել են տարբեր պտղատու ծառերի և մշակաբույսերի ֆենոլոգիական դիտարկումներ, ինչը թույլ է տալիս որոշել պտղատուների կենսունակությունը, գնահատել բույսի և հողի վիճակը: 2016 թ. ընթացքում մարզում տեղադրված 206 հակակարկտային կայանքներով իրականացվել է շուրջ 16450 հա տարածքի գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանություն կարկտահարությունից, կատարվել է 665728 կրակոց: 2016 թ. մարզում տեղադրվել է 34 նոր կայանք: Մարզում անտառային և խոտածածկ տարածքների հրդեհավտանգության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գործընթացի բարելավման նպատակով աշխատակիցները մասնակցել են ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող ուսուցմանը:

Ամփոփիչ խոսքում ԱԻՆ ՃԿՊԱ-ի տնօրեն Հ. Մաթևոսյանը փաստեց, որ հաշվետու ժամանակահատվածում Արմավիրի ՄՓՎ ստորաբաժանումների կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք և նշեց, որ Արմավիրի մարզը հանրապետության համար ունի ռազմավարական մեծ կարևորություն: Նա հույս հայտնեց, որ բոլոր շահառու կառույցների համագործակցության և գորածադրված մեծ ջանքերի շնորհիվ առկա թերությունները տարեցտարի կնվազեն:

Նիստի ավարտին ծառայության ընթացքում ցուցաբերած մասնագիտական ունակությունների, ակտիվ կազմակերպչական գործունեության, անբասիր ու բարեխիղճ ծառայության համար ՄՓՎ-ի մի շարք աշխատակիցներ փոխմարզպետ Մ. Քարտաշյանի և ՄՓՎ պետ Հ. Մարգարյանի կողմից ստացան պատվոգրեր և շնորհակալագրեր:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:14 16/01/2017  |  ԼՐԱՀՈՍԳրանցված ջերմային ֆոնը կպահպանվի. Խորհրդակցություն ԱԻՆ-ում
15:16 09/01/2017  |  ԼՐԱՀՈՍԱԻՆ-ը զգուշացնում է. պահպանեք գազի օգտագործման անվտանգության կանոնները
11:32 28/12/2016  |  Արտակարգ պատահարներՄարդկանց ձնաբքից պաշտպանելու համար ԱԻՆ-ը ծավալել է հատուկ հենակետեր
09:20 24/12/2016  |  ՄամուլՈվքե՞ր են Արտակարգ իրավիճակների նախարարի թեկնածուները. «Ժամանակ»
18:08 19/12/2016  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը 39 ճապոնական նոր հրշեջ մեքենա կստանա
15:11 14/12/2016  |  ԼՐԱՀՈՍԱրտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները դրվել են Հայկարամ Մխիթարյանի վրա
13:13 01/11/2016  |  ԼՐԱՀՈՍՏույժեր, տուգանք և կասեցում. Երեւանի նախկին տպարանի շենքը պայթեցնելու հետքերով
17:53 06/09/2016  |  ԼՐԱՀՈՍԵրևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներին
16:16 11/05/2016ԱԻ նախարարությունը համալրվեց շարժական կառավարման նոր կայաններով
19:44 31/08/2014  |  Արտակարգ պատահարներՔաղաքացիները բարձրացել են Աժդահակ լեռը և չեն կարողացել իջնել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]