ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ Նախագահ. Դպրոցի նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացի պատրաստելն է՝ հայրենասեր, աշխատասեր, օրինապահ 01/18/2017 16:54 | ԼՐԱՀՈՍ
Հանրապետության Նախագահին ՀՀ ԿԳ նախարարը զեկուցել է հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին
Հանրապետության Նախագահին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր զեկուցել է հանրակրթության և բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտների ներկայիս վիճակի, կրթության համակարգի բարեփոխումների ընթացքի, դեռևս առկա խնդիրների և հանրապետությունում որակյալ կրթության հնարավորությունը բոլորին հավասարապես հասանելի դարձնելու ուղղությամբ աշխատանքի ու նորարարական ծրագրերի մասին: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Այս հարցերի քննարկման անհրաժեշտությանը Նախագահն անդրադարձել էր անցյալ տարեվերջին կրթության ոլորտի պատասխանատուների հետ «Քվանտ» վարժարան այցելության ժամանակ:
Նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է նաև կրթության ոլորտի ձեռքբերումներին, դրանցից կարևորագույնը համարելով այն, որ տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ հաջողվել է Հայաստանի «կրթական ժամացույցը» պահել անխաթար: Դա, ըստ նախարարի, թույլ է տալիս Հայաստանի Հանրապետությանը աշխարհում հանդես գալ իբրև կրթական տարածք, որը ներառում է մանկապարտեզից մինչև հանրակրթություն, բարձրագույն կրթություն և գիտություն:
Կրթության և գիտության նախարարի զեկուցմամբ, ավանդական գերազանցության կենտրոններին զուգահեռ ՝ ֆիզմաթ դպրոցների ցանց և այլն, հանրակրթության ոլորտում ավելացել են նորարարական լուրջ կրթական ծրագրեր, ինչպիսիք են Արարատյան բակալավրիատը, Դիլիջանում կրթական կլաստերի գաղափարը՝ ստեղծելով բավականին լավ մրցակցային իրավիճակ: Եղած հիմքի վրա, նախարարի համոզմամբ, հնարավոր է ձևավորել գերազանցության կենտրոններ. «Հանրակրթության բարեփոխումները մի կողմից ուղղված են էլիտարության վերացմանը, որպեսզի այս գերազանցության կենտրոնները, ինչպես Դուք բազմիցս նշել եք, պարոն Նախագահ, լինեն շոգեքարշ, որոնք ամբողջ համակարգը կտանեն իրենց ետևից՝ Հայաստանի կրթական համակարգը դուրս բերելով մի նոր հորիզոն:
Բնականաբար, այս աշխատանքների ընթացքում առաջանալու է բարձրագույն կրթության համալիր փոփոխությունների անհրաժեշտությունը: Մենք երկու մեծ խնդիր ունենք, որի մասին Դուք նշել եք: Մեկը ավագ դպրոցի հիմնախնդիրն է և անցումը հանրակրթությունից դեպի մասնագիտական կրթություն, մյուսը՝ բարձրագույն կրթությունից դեպի գիտություն և դեպի աշխատաշուկա անցնելու հիմնախնդիրը, որը պայմանական ասում ենք՝ մագիստրանտական կրթություն»,-իր զեկույցում նշել է նախարար Լևոն Մկրտչյանը՝ հանգամանորեն անդրադառնալով վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքին և առաջիկա անելիքներին:
Համակարծիք լինելով հանրակրթության ոլորտում տեսանելի, հաճախ նաև ոգևորիչ ձեռքբերումների վերաբերյալ նախարարի տեսակետին՝ Նախագահն ընդգծել է, թե դա ամենևին չի նշանակում, որ հանրակրթության ոլորտում խնդիրներ չկան, և որ մեծացնելով ուշադրությունը այն աշակերտների նկատմամբ, ովքեր համաշխարհային առարկայական օլիմպիադաներից վերադառնում են մրցանակներով, դպրոցում լավագույնս են դրսևորում իրենց կարողություններն ու հետագայում հաջողությամբ ընդունվում աշխարհի լավագույն բուհեր՝ ուրեմն մնացած աշակերտների նկատմամբ պետք է անուշադիր լինել կամ պակաս հոգատար:
«Դպրոցի նպատակը, կարծում եմ՝ շատ պարզ ճշմարտություն եմ ասում, բայց արժե կրկնել՝ ոչ միայն փայլուն գիտնական, բժիշկ, ուսուցիչ, տիեզերագնաց կամ գործարար պատրաստելն է, այլև գերագույն նպատակը՝ ընտանիքի հետ միասին Հայաստանի Հանրապետության քաղաքացի պատրաստելն է՝ հայրենասեր, աշխատասեր, օրինապահ:
Ես բազմիցս ասել եմ, հիմա էլ ավելորդ չեմ համարում կրկնել՝ իմ կարծիքով, մարդկության բոլոր չարիքների արմատը տգիտության մեջ է: Ընդ որում, կարծում եմ, տգետն այն մարդը չէ, ով բարձրագույն կրթություն չի ստացել, այլ նա, ով պարզ բարոյական չափանիշներ չունի, ով էլեմենտար գիտելիքներ չունի, և սա իրոք չարիք է:
Փառք Աստծո, գնալով հանրապետությունում գոնե միջին մակարդակի գիտելիք ունեցող մարդկանց թիվն ավելանում է, և այդպես էլ պետք է լինի: Այսօրվա հանրակրթության չափանիշները մի փոքր այլ են, պահանջներն էլ են ուրիշ, բայց եղած լավագույնը պահպանելով՝ մենք պետք է առաջ գնանք, ավելացնենք եղածը:
Այսօր հանգամանորեն պետք է քննարկենք հանրակրթության ոլորտում առկա խնդիրները: Արարատյան բակալավրիատը փայլուն է, գերազանցության կենտրոնները փայլուն են, բայց այդ կենտրոնների աշխարհագրությունն էլ պետք է ավելանա, առաջ տանող ուժն էլ: Դուք ճիշտ եք ասում՝ մենք կրթությունը, առավել ևս, հանրակրթությունը, չենք կարող էլիտարացնել: Այո՛, պետք է լինեն ուսումնական հաստատություններ, որոնք տարբերվում են ուրիշներից:
Միանմանությունը ոչ մի լավ բանի չի բերի: Բայց կրկնում եմ՝ սրանց առավելությունները մեզ համար պետք է լինեն չափանիշներ և ուրիշներին առաջ տանող, քաշող ուժեր: Մեր ուսուցիչների վերապատրաստման ողջ գործընթացը պետք է փոխվի: Այն ուսուցիչները, ովքեր մշտապես կարողանում են ժամանակակից չափանիշներին համապատասխան վերապատրաստվել, իհարկե, պետք է և՛ վերաբերմունքի, և՛ աշխատավարձի առումով տարբերվեն մյուսներից, իրենց աշխատանքն էլ պետք է չափանիշ լինի: Կարծում եմ, որ պետք է տեսնենք մեր մարզերում որտեղ չկան այդպիսի որակյալ կրթական հաստատություններ, ջանքերն ուղղենք նաև ամեն մարզում այդպիսիք ունենալու նպատակին»,-ասել է Հանրապետության Նախագահը:
Նախարարի զեկույցից հետո Հանրապետության Նախագահը հանձնարարել է ձևավորել մասնագիտական խումբ՝ դրանում ներառելով նաև հանրակրթության բարեփոխումների ծրագրի մշակմանը մասնակցած անձանց և վեցամսյա ժամկետում համապարփակ ներկայացնել բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումների հիմնադրույթները, որոնց իրագործումը հնարավորություն կտա տեսանելի ապագայում Հայաստանում ունենալ աշխարհի բուհական քարտեզի վրա իրենց արժանի տեղն ունեցող կրթական հաստատություններ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
- 04/20/2024 11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
- 04/20/2024 10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com
- 04/19/2024 22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ