ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որ ասում են դիրքի թասիբ, Մերուժանի մասին է. Հերոս Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է 01/17/2017 11:28 | Ղարաբաղյան հակամարտություն
Այսօր ապրիլյան պատերազմում Թալիշի մարտական դիրքերից մեկում հերոսաբար նահատակված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է:
Ապրիլյան պատերազմից այսքան ամիս անց գյումրեցի հերոսի ընկերների հիշողության մեջ դեռ վառ են Մերուժանի հետ անցկացրած լավագույն տարիները, դժվար պահերին ընկերոջ տված խորհուրդները, Մերուժանի անփոփոխ պատրաստակամությունը` ամեն պահի լինել ընկերների կողքին ու աջակցել:
Դպրոցական տարիների ընկերը՝ Գագիկ Բատոյանը, պատմում է, որ Մերուժանը միշտ փորձում էր օրը հետաքրքիր դարձնել, նրա հետ այն երբեք ձանձրալի չէր անցնում.
«Հիշում եմ թե՛ վերջին զանգի փորձերը, թե՛ էքսկուրսիաները, որոնց կազմակերպչական աշխատանքներում Մերուժանը միշտ ակտիվ էր: Պատահում էր, որ գալիս էր ու առաջարկում այդ մի օրը մի տեղ գնալ, ծրագրում էր, կազմակերպում»:
Մերուժանի հետ կապը պահպանել են անգամ դպրոցն ավարտելուց հետո: Գագիկի խոսքով՝ տարբեր ճանապարհներով գնացած ընկերները միշտ գտնում էին հանդիպելու ու զրուցելու ժամանակ:
«Ընկերության մեջ ամենակարեւորն այն է, որ մարդը հասկանա եւ ընդունի քեզ որպես իր ընկեր ու ամեն պահի լինի քո կողքին: Նա ամեն ինչ անում էր այդ ընկերության համար, դժվար պահերին օգնում էր մի ելք գտնել, ուրախության ժամանակ մեզ հետ հավասար ուրախանում էր: Մենք հրաշալի ընկերներ ենք եղել: Ռազմական ինստիտուտում, երբ արձակուրդ էին տալիս, գալիս էր, հանդիպում էինք, այնքան հետաքրքրությամբ էր պատմում ծառայության մասին, մեզ էլ ուղղորդում էր, որ մեր ծառայությունը ավելի հեշտ անցնի. դեռ փոքրուց էր որոշել, որ պետք է զինվորական դառնա»,- հիշում է դպրոցական ընկերը:
21-ամյա Հրայր Բաղդասարյանն էլ կողք կողքի մարտնչել է դասակի հրամանատար Մերուժան Ստեփանյանի հետ, եղել նրա հետ մինչեւ վերջին պահը: «Ինձ համար նա իդեալական անձնավորություն է»,-այսպես է բնութագրում զինվորն իր հրամանատարին, ում ճանաչում էր մոտ մեկ տարի, սակայն վստահեցնում է՝ ամբողջ կյանքն էլ չի հերիքի հերոսի մասին պատմելու համար.
«Ճիշտ է՝ ես շատ չեմ փոխել ծառայության վայրերը, հրամանատարներին, բայց կարող եմ ասել, որ իմ ունեցած հրամանատարներից ոչ ոք չի կարող նմանվել Մերուժանին, նրա նման մարդ չկա: Ես դեռ նման բազմակողմանի զարգացած սպա չէի տեսել: Մերուժանը ամեն ինչի հետ միասին նաեւ երգում էր, նվագում: Ես էլ էի սիրում երգել: Երբ ազատ էինք ունենում կամ դիրքերում գտնվելու ժամանակ միշտ միասին երգում էինք»:
Հրայրը պատմում է, որ Մերուժանն իր զինվորներին խորհուրդներ էր տալիս ոչ որպես սպան զինվորին, այլ զուտ որպես եղբայրը եղբորը:
«Այնպես էր անում, որ ծառայությունը շատ լավ ընթանար, իր հետ ծառայության ընթացքում ընդհանրապես դժվարություն չենք ունեցել. ինչ էլ եղել է, միասին հեշտությամբ հաղթահարել ենք»:
Հերոսը նույնքան պատրաստակամ ու հոգատար է իրեն դրսեւորել նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ:
«Որ ասում են դիրքի թասիբ, Մերուժանի մասին է, ամեն գնով փորձում էր պահել դիրքը: Կռվի ժամանակ այնքան ոգի էր տալիս, որ ոչ ոք նույնիսկ չէր էլ կարող մտածել նահանջելու, թշնամու անհավասար ուժերի մասին, մտածում էինք, որ նրանց բոլորին հաղթելու ենք: Ես ձախ հատվածում էի կանգնած, Մերուժանը՝ աջ. դուք միայն տեսնեիք, թե ինչպես էր մի հատվածից մյուսը վազում, բոլորին օգնություն հասցնում»:
Մերուժան Ստեփանյանի հետ Թալիշի դիրքը կյանքի գնով պաշտպանեցին նաեւ հերոսներ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը, այլք:
Պատերազմում վիրավորված ու մի քանի օր կյանքի համար պայքար տված Հրայր Բաղդասարյանն այսօր փորձում է հարազատների շնորհիվ հաղթահարել ապրիլյան պատերազմից մնացած ծանր հիշողությունները, մտքում թողնել միայն ընկերներին ու նրանց հետ անցկացրած օրերը:
«Մի բան կարող եմ ասել, որ այս պատերազմը նախկին Հրայրից ոչինչ չթողեց: Դժվար է, երբ գիտակցում եմ, որ չորս ընկեր եմ կորցրել եւ հնարավորություն չեմ ունեցել ինչ-որ բանով նրանց օգնելու, ողջ-առողջ տեսնելու: Ժամանակի ընթացքում ինչ-որ բան միգուցե թեթեւանա, բայց Մերուժանին էլ, մյուս ընկերներիս էլ միշտ կհիշեմ ու կպահեմ իմ սրտում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել