Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները 04/16/2024   16:07 Հայաստանում օգոստոսի 3–ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ԱԺ–ն ընդունեց նախագիծը 04/16/2024   16:04 ՆԳՆ-ն ուսումնասիրում է՝ ՔՊ-ականի միջադեպի գործով ձերբակալված երիտասարդին դաժան ծեծի ենթարկելու մասին հրապարակումները 04/16/2024   15:59 Թեհրանը կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել. Դեսպան 04/16/2024   15:52 Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության և ծեծի գործով նախաքննությունն ավարտվել է, 4 անձ կալանավորված է 04/16/2024   15:50 Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հանդես է գալիս ասուլիսով՝ ուղիղ 04/16/2024   15:38 2024 թ. մարտին 145 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում 04/16/2024   15:33 Վարչապետի շնորհավորական ուղերձը Իսլանդիայի վարչապետին 04/16/2024   15:30 Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ 04/16/2024   15:15 Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ 04/16/2024   15:08 Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/16/2024   14:58 Դեսպան Քվինը մասնակցեց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի միջոցառման բացմանը 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/16/2024   14:23 Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին 04/16/2024   14:22 Այրվում է Կոպենհագենի հնագույն շենքերից մեկը, որը 400 տարվա պատմություն ունի 04/16/2024   14:10 Ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   13:59 Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը 04/16/2024   13:55 Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսուհետ ես շրջանառության մեջ եմ դնում այն թեզը, որ դուք հանդիսացել եք ԼՂ-ի կապիտուլյացիոն կոալիցիա. Քպականը՝ ընդդիմությանը 04/16/2024   13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան 04/16/2024   13:49 Նույնիսկ Հաագայի դատարանը չի կարողացել կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը. Եղիշե Կիրակոսյան 04/16/2024   13:41 ԱՄՆ-ից նշում են՝ որ դեպքում կլինի երրորդ համաշխարհային պատերազմ 04/16/2024   13:41 Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ 04/16/2024   13:36 ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/16/2024   13:27 Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, խնդրում եմ չտարածել այն թեզերը, որոնք վնասելու են ՀՀ շահերը. Բաքոյան 04/16/2024   13:24 Իսրայելի նոր հարձակման դեպքում Իրանի պատասխանը կլինի ավելի կոշտ ու արագ. Ալի Բաղերի 04/16/2024   13:08 Միջուկային աղետը վտանգավորության աստիճան մոտ է. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար 04/16/2024   13:08 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը 04/16/2024   13:01 Էմոցիոնալ պոռթկում չէր, հստակ կանխամտածված մոտեցում էր. Հակոբ Ասլանյանը` տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասին 04/16/2024   12:56 Եզդիները հայերի հետ պայքարել են Արցախի ազատության և անկախության համար, և նրանց գործը պետք է շարունակել. Խաչատրյան 04/16/2024   12:45 ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/16/2024   12:36 Ամիսներ շարունակ լուռ նստած հանդուրժում եմ ձեր բարբաջանքները. ավագանու ՔՊ-ական անդամը՝ ընդդիմադիրներին 04/16/2024   12:29 Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում 04/16/2024   12:26 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է 04/16/2024   12:23 Աննա Հակոբյանի հետ 1 մլն դրամանոց ընթրիքը երկրում նոր մշակույթ ձևավորելու համար է 04/16/2024   12:20 Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը 04/16/2024   12:13 «Բավ է սուտ խոսեք», «Դուք մանիպուլյացիայի արքայազն եք». Լարված իրավիճակ ավագանու նիստում 04/16/2024   12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին 04/16/2024   12:03 Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848մլն. դրամի հարկային պարտավորություն 04/16/2024   11:56 Եղեռնը մեր ժողովրդի հավաքական ցավն է, ողբերգությունն ու, ամենակարևորը, հիշողությունը. Շաքե Իսայան 04/16/2024   11:47 ՔՊ անդամն ինձ ահաբեկում է, թե նախագիծ կբերենք, որ շատ հարց չկարանաք տաք, էս կառույցն ինչի՞ համար է. Մեսրոպ Մանուկյան 04/16/2024   11:42 Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը 04/16/2024   11:38 Սուտ է ասել, սուտ է ասում. Վահե Հովհաննիսյան 04/16/2024   11:26 ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում. ուղիղ 04/16/2024   11:11 Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ 04/16/2024   11:08 Պարո’ն Երիցյան, աստված մի արասցե, մի օր դուք կվարեք նիստը. ձեր ձևով կմեկնաբանեք. Տիգրան Ավինյան 04/16/2024   10:55 Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը. Երևանի ավագանին նոր անդամներ ունի
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/14/2024   20:39 Առեղծվածային դեպք՝ Երևանում. «կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/14/2024   20:21 Վաաա՜յ, նայա հլա ինչ բնությու՜ն, նայա՜,Փաշինյան ջան, մեռնեմ գլխուդ դխկ ու ցխկին. Խոպանչին ուղերձով դիմել է Փաշինյանին 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/14/2024   17:36 Իրանի հարձակումից պաշտպանվելու համար մեկ գիշերն Իսրայելին արժեցել է մինչև 1,3 միլիարդ դոլար 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ

Վճռաբեկ դատարան դիմելը մի քայլ է դեպի ՄԻԵԴ. Անուշ Հարությունյան 01/15/2017   19:36  |  Դատական ռեպորտաժներ

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման շրջանակում հանրային պետական շահ ճանաչված հողամասը փոխհատուցմամբ սեփականատերերից Հայաստանին օտարելու գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է պատասխանողների՝ սեփականատերերի ներկայացուցիչ, փաստաբան Անուշ Հարությունյանի բողոքը:

Պատասխանողների ներկայացուցիչը, արձանագրելով, որ առաջին ատյանի դատարանի կողմից թույլ են տրվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների խախտումներ, պահանջում է բեկանել գործով կայացված վճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

«Ի հակառակ մեր սպասելիքների, մերժվեց մեր բողոքը: Հույս ունեինք, որ որոշման մեջ պատճառաբանությունները ներկայացված կլինեն, սակայն դրանք իսպառ բացակայում էին»,- «Փաստինֆո»-ի լրագրողի հետ հարցազրույցում ասաց փաստաբան Անուշ Հարությունյանը՝ հավելելով, որ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ միայն մեկ նախադասությամբ նշվել է, որ բողոքում պետք է նշվի, թե նոր երևան եկած հանգամանքներն ինչ ազդեցություն են ունեցել գործի ելքի վրա և արդյոք դրանք էական նշանակություն ունե՞ն գործի համար, թե՞ ոչ:

«Եվ այդպիսով հանգել են հետևության, որ մի շարք դատավարական գործողություններ, որոնք ինչպես մենք նշել ենք, կատարվել են առանց լիազորագրի հայցվոր կողմի փաստաբանի մասնակցությամբ, պարզ չի, թե ինչ ազդեցություն են թողել գործի վրա»,- ասաց Ա.Հարությունյանը:

Փաստաբանը նշեց, որ իրենց համար անհասկանալի է Վերաքննիչ դատարանի այս դիրքորոշումը, քանի որ լուրջ դատավարական գործողություններ էին կատարվել առանց լիազորագրի՝ մասնավորապես, գործի վարույթն էր վերսկսվել, երրորդ անձ ներգրավելու միջնորդություն էր եղել, որոնց իրավունքներին ու օրինական շահերին դատարանն անդրադարձել է իր վճռով:

Այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նույնիսկ այդ դատավարական գործողություններին, նշել է, որ մի քանի դատավարական գործողությունների կատարումն առանց լիազորագրի դեռևս բավարար հիմք չի օրինական ուժի մեջ մտած վճիռը բեկանելու համար՝ վկայակոչելով իրավական կայունության սկզբունքը:

Սեփականատերերի ներկայացուցիչը նշեց նաև, որ իրենց բողոքում վկայակոչվել էր Վճռաբեկ դատարանի նախադեպը, որը փաստական հանգամանքներով նույնանման էր տվյալ գործին:

«Այսինքն՝ մենք ոչ թե զուտ իրավական վերլուծության մասով էինք վկայակոչել, այլ փաստական հանգամանքների մասով, նշել էինք, որ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն, կիրառելի է տվյալ նախադեպը տվյալ դեպքում, քանի որ փաստական հանգամանքներն ամբողջությամբ նույնն էին, և Վճռաբեկ դատարանը վկայակոչվող որոշման մեջ գտել էր, որ գործը ենթակա է բեկանման: Այդ պարագայում անհասկանալի է դառնում, թե ինչու օրինական ուժի մեջ չմտած վճիռը Վճռաբեկ դատարանի կողմից բեկանվում է, իսկ օրինական ուժի մեջ մտած վճիռը հնարավոր չէ բեկանել, մասնավորապես, եթե տարիներ էլ չեն անցել, ընդամենը մի քանի ամիս հետո նորից վերաքննիչ բողոք է բերվել նոր երևան եկած հանգամանքով»,- ասաց փաստաբանն՝ ընդգծելով, որ վճիռը չի էլ կատարվել, այսինքն՝ կատարման հետադարձ ուժի և նման խնդիրներ դատարանի առջև բարձրացված չէին, և դատարանը քաջատեղյակ էր այդ մասին:

Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել հիշյալ նախադեպին, ընդհանրապես որևիցե եզրահանգում այդ մասով չի կատարել և ընդամենը երկու տողով մերժել է բողոքը:

Անուշ Հարությունյանը հայտնեց, որ իրենք պատրաստվում են վճռաբեկ բողոք ներկայացնել: «Սպասելիքները մեծ չեն, քանի որ գիտենք առանց նույնիսկ հիմքերում խորանալու՝ բողոքները վարույթ չընդունելու Վճռաբեկ դատարանի պրակտիկան: Այդ իսկ պատճառով դա մեկ քայլ է դեպի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչ խնդիր ի սկզբանե դրել էր վստահորդս իմ առջև»,- ասաց Անուշ Հարությունյանը:

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման շրջանակում Արագածոտնի մարզի Ուջան համայնքում գտնվող հողամասը բացառիկ՝ հանրային պետական շահ ճանաչելու հիմքով այն փոխհատուցմամբ սեփականատերերից Հայաստանին օտարելու գործով սեփականատերերի՝ Ադամյան ընտանիքի, ներկայացուցիչ, փաստաբան Անուշ Հարությունյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել նոր երևան եկած հանգամանքների հիմքով:

Մասնավորապես, գործի նյութերի ուսումնասիրությունից պատասխանողների ներկայացուցիչը պարզել էր, որ հայցվոր կողմի ներկայացուցչի լիազորագիրը տրված է երկու ամիս ժամկետով, սակայն նա շուրջ մեկ տարի գործել է դատարանում առանց պատշաճ լիազորագրի, իրականացրել է դատավարական գործողություններ, միջնորդություններ ներկայացրել գործի քննությունը կասեցնելու, վերսկսելու, երրորդ անձ ներգրավելու մասին, որոնք առաջին ատյանի դատարանի կողմից բավարարվել են:

Առանց պատշաճ լիազորագրի գործելը դատավարական կոպիտ խախտում է: Ըստ Վճռաբեկ դատարանի՝ նույնանման գործի շրջանակում արտահայտած դիրքորոշման, առանց պատշաճ լիազորագրի գործելը դատավարական կոպիտ խախտում է և չի կարող դրվել օրինական վճռի հիմքում:

Եվ հենց այս՝ նոր երևան եկած հանգամանքի՝ հայցվոր կողմի ներկայացուցչի պատշաճ լիազորագիր չունենալու հիմքով էլ Ա.Հարությունյանը միջնորդել է ընդունել վերաքննիչ բողոքն՝ ընդդեմ առաջին ատյանի դատարանի վճռի, որը բավարարվել է, և բողոքը վարույթ է ընդունվել:

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում պատասխանողների սեփականություն հանդիսացող 3.195 քմ ընդհանուր մակերեսով հողամասը ճանաչվել է որպես հանրային գերակա շահ և դրանից հետո փոխահատուցում նշանակել, որի հետ սեփականատերերը համաձայն չեն եղել:

Պատասխանող կողմը հողամասի արժեքի հետ կապված խնդիրներ չի առաջադրել, քանի որ մոտ 13 500 000 դրամի փոխհատուցում է սահմանվել: Խնդիրը խաղողի և այլ պտղատու մրգերի այգիների արժեքի հաշվարկն է՝ ընդամենը 500 000 դրամի չափով:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:13 17/12/2016  |  ԼՐԱՀՈՍՄենք պետք է խելացի համակարգ ստեղծենք, մեր տրանսպորտի փրկությունը դա է. Վարչապետ
12:04 27/07/2016  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունում կայացել է մի շարք վարկային ծրագրերի կառավարման խորհրդի նիստը
16:21 16/04/2016  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին վերաբերող հարցեր
16:51 24/11/2015  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի նիստ
09:00 30/10/2015  |  ՄամուլՀյուսիս-Հարավ ճանապարհի կառուցապատող իսպանական ընկերության դեմ քրեական գործ է հարուցվե՞լ. «Հրապարակ»
18:05 05/06/2015  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի նիստ
15:36 23/05/2015  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի նիստ
18:50 18/11/2014  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստ
19:53 05/05/2014  |  ԼՐԱՀՈՍՏրանսպորտի եւ կապի նախարարը` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]