Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Սխալ քրեաիրավական որակումը կհանգեցնի նույն արարքի համար կրկնակի պատիժ նշանակելուն. փաստաբան 01/13/2017   22:33  |  Դատական ռեպորտաժներ

Ադամանդներ հափշտակելու նպատակով Դուբայում Հնդկաստանի քաղաքացու սպանության գործով հաջորդ՝ հունվարի 26-ի, դատական նիստում ամբաստանյալները կօգտվեն իրենց վերջին խոսքի իրավունքից, ապա դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու:

Իսկ այսօրվա դատական նիստում պաշտպանական ճառերով հանդես եկավ պաշտպանական կողմը:

Մասնավորապես, երեք ամբաստանյալներից մեկի՝ Սեմյոն Եդիգարյանի, պաշտպան, փաստաբան Կարեն Հակոբյանը իր պաշտպանական ճառում նշեց, որ առկա են օրենքով նախատեսված բոլոր հիմքերն իր պաշտպանյալին վերագրվող բոլոր մեղադրանքներով անպարտ ճանաչելու, վերջինիս անմեղությունը հաստատող դատական ակտ կայացնելու համար: Ըստ Կարեն Հակոբյանի, գործի նախաքննությունը ոչ միայն ընդհանրապես հեռու է եղել քրեադատավարական նորմերով սահմանված քննության, այլև պրոֆեսիոնալ քննության չափորոշիչներից:

ՀՀ և ԱՄԷ միջպետական հարաբերությունները չվնասելու գործելաոճով պայմանավորված, սեփական քաղաքացիներին առանց բավարար հիմքերի մեղադրելու գործելաոճը փոխանցվել է նաև դատաքննության փուլ:

Օրենքի պահանջի ոտնահարումն արդեն դատաքննության  փուլում հանգեցրել է մեղադրողի կողմից դատակոչի ցուցակից հանված և դատաքննության ընթացքում ընդհանրապես չհետազոտված ԱՄԷ-ի ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները, կրկին չհետազոտված, օրենքով որպես ապացույց գոյություն չունեցող ամբաստանյալ Հովհաննես Մելքոնյանի բացատրությունը որպես հիմնական և վճռորոշ ապացույցներ վկայակոչելու, և որպես հետևանք՝ մեղադրական ճառով ամբաստանյալներին վերագրվող առանձնապես ծանր հանցագործությունների հաստատված լինելու վերաբերյալ անհիմն եզրահանգում կատարելու, անարդարացիորեն դաժան պատիժներ` ցմահ ազատազրկման ձևով վերջնական պատիժ նշանակելու միջնորդություն ներկայացնելու համար:

Ըստ պաշտպանի, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներն անթույլատրելի են, քանի որ ձեռք են բերվել սույն գործով նախաքննություն իրականացնելու պատշաճ սուբյեկտներ չհանդիսացող քննիչների, այդ թվում նաև քրեական գործը վարույթ չընդունելու և ՀՀ գլխավոր դատախազի կողմից ապօրինի կերպով  «Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հանձնման մասին» պայմանագրի պահանջներին հակառակ հարուցված քրեական գործի շրջանակներում:

 Այսպես, 24.01.2014թ. ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով Արաբական Միացյալ Էմիրություններից մաքսանենգությամբ 1058.148 գրամ քաշով, տարբեր գույների ադամանդներ ՀՀ տարածք տեղափոխելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ, այն դեպքում, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, նշված հոդվածով նախաքննությունը կատարելու պարտականություն սահմանվել է միայն ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչների համար:

Այսինքն, տվյալ դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, ՀՀ ոստիկանության ՀԿԳ քննության վարչության քննիչները պարտավոր էին ենթադրյալ մաքսանենգության վերաբերյալ ստացված հաղորդումը, դրա կապակցությամբ նախապատրաստված նյութերն ուղարկել ըստ քննչական ենթակայության:

Դրա փոխարեն, 24.01.2014թ. ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ, որը ևս քննիչի և գործի նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության, մասնավորապես, մեղադրող Ա.Բարսեղյանի թողտվությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի կոպիտ խախտմամբ, անմիջապես չի ուղարկվել իրավասու քննչական մարմին, քանի որ միայն ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչներն են հանդիսացել նշված քրեական գործով նախաքննություն իրականացնելու իրավասություն ունեցող պատշաճ սուբյեկտներ:

Բացի այդ,  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Բադալյանի ցուցումից հետո քրեական գործը վարույթ չընդունելուց հետո քրեական գործով ձեռք բերված բոլոր փաստական տվյալները որպես ապացույց օգտագործելն անթույլատրելի է:

Այսպիսով, ըստ պաշտպան Կարեն Հակոբյանի, քրեական գործում բացակայում է ինչպես Ս.Եդիգարյանի, այնպես էլ մյուսների արարքում հանցակազմի առկայության մասին վկայող որևէ օրինական ու թույլատրելի ապացույց: Ինչպես Ս.Եդիգարյանը, այնպես էլ մյուս ամբաստանյալները  որպես մեղադրյալ են ներգրավվել լիովին ապօրինի, նման որոշում  կայացնելու և  առաջադրելու իրավունք չունեցող անձի կողմից և այդ ապօրինի մեղադրանքով էլ ներկա պահին գտնվում են ամբաստանյալի կարգավիճակում: Մինչդատական վարույթը կատարվել է քրեադատավարական օրենքի  մի շարք էական խախտումներով` այդ թվում, քննչական և դատավարական գործողություններ կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից իրականացվել է ապօրինի քրեական հետապնդում, կիրառվել են դատավարական հարկադրանքի միջոցներ, կատարվել են քննչական ու դատավարական գործողություններ:

Մեղադրական եզրակացությունը կազմել է այն կազմելու լիազորություն չունեցող անձի կողմից:

Մեղադրողի ճառից պարզ դարձավ, նշեց Կարեն Հակոբյանը, որ մեղադրողը բավարարվեց միայն մեղադրական եզրակացությունը կրկնելով, վերը նշված անթույլատրելի նյութերը ներկայացնելով որպես հիմնավոր ապացույցներ:

 Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իր պաշտպանյալին և մյուս ամբաստանյալներին վերագրվել են տիպական մեղադրանքներ, քանի որ առաջադրված մեղադրանքների ձևակերպումները համարյա ամբողջությամբ նույնն են բոլոր ամբաստանյալների դեպքում: Վերջիններիս առաջադրված մեղադրանքներում բացակայում են կոնկրետ ամբաստանյալների արարքների նկարագրությունները:

«Ինչպես պաշտպանյալիս, այնպես էլ մյուս ամբաստանյալներին վերագրվող մեղադրանքները դրանք ամբողջությամբ ամբաստանյալ Հովհաննես Մելքոնյանի մեղադրանքի կրկնությունն են»,- ասաց փաստաբանը:

Ոչ նախաքննության ընթացքում, ոչ դատաքննության ընթացքում անմեղության կանխավարկածի պահանջների պահպանմամբ մեղադրանքի կողմը նույնիսկ փորձ չի կատարել թույլատրելի ապացույցներով հերքել ամբաստանյալների ներկայացրած փաստարկները, մասնավորապես, չեն հերքել ամբաստանյալներ Ս.Եդիգարյանի և Խ.Մելքոնյանի ցուցմունքները իրենց միջոցներով Դուբայ մեկնելու, իրականում Հ.Մելքոնյանի Խ.Մելքոնյանին 1.000 ԱՄՆ դոլար պարտք լինելը, ուղարկված գումարով պարտքը մարելու հանգամանքը: Քննությամբ այդպես էլ չի հաստատվել, որ տուժողից մինչև դեպքը մեծ քանակի ադամանդներ ուզողները եղել են կոնկրետ ամբաստանյալները, ի վերջո ով, երբ և ինչպես է կատարել մեղադրանքներում նշված դերաբաշխումը, եթե նախապես պլանավորվել է հանցագործության կատարումը, կատարվել է դերաբաշխում, ապա ինչով է պայմանավորված վերագրվող հանցագործության հետքերը թաքցնելու համար ոչինչ չանելը, օրինակ՝ ձեռնոցներ չդնելը, դեպքի վայրում մեծաքանակ, այդպես էլ դատաքննության ընթացքում չհետազոտված հետքերի առկայությունը: Նմանապես, մեղադրանքի կողմը չի պարզաբանել. եթե նախապես պլանավորված է եղել ավազակության, սպանության և մաքսանենգության կատարումը կազմակերպված խմբի կողմից, ապա ինչպես կարող էին առանձնապես ծանր հանցանքը կազմակերպված խմբի կազմում կատարելու դեպքում խմբի անդամները թույլ տալ, որ հարձակման ժամանակ որևէ մասնակցի հագին եղած հագուստները վերցնեն իրենց հետ:

«Մասնավորապես, մինչ օրս թե նախաքննությամբ, թե դատաքննությամբ այդպես էլ չի պարզվել, թե պաշտպանյալս երբ, որտեղ, ինչ հանգամանքներում է ներգրավվել կազմակերպված հանցախմբի կազմում: Չի պարզվել, թե Ս.Եդիգարյանը նշված դեպքերի ժամանակ կոնկրետ ինչ գործողություններ է կատարել, իսկ դրանք պարզված, կոնկրետացված լինելու դեպքում միայն պաշտպանական կողմը կարող էր հակափաստարկներ ներկայացնել: Այդպես էլ դատաքննության ընթացքում որևէ ապացույցով չի հաստատվել, որ Ս.Եդիգարյանը բռունցքով հարվածել է տուժողին, կապել է տուժողի ոտքերը և այլն»:

Այսինքն, ի սկզբանե ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները բարեխիղճ կերպով չի առաջադրվել, դատաքննության ժամանակ ևս նշված թերությունները չեն վերացվել: Ի վերջո, անբարեխիղճ առաջադրված մեղադրանքների արդյունքում պաշտպանական կողմը զրկվել է մեղադրանքի իրավական և փաստական հիմքերն ամբողջությամբ հասկանալու հնարավորությունից, իսկ պաշտպանությունը հնարավորինս կազմակերպվել է վերացական, նույնական մեղադրանքների կապակցությամբ, այդ պատճառով էլ շատ դեպքերում մասնակից պաշտպանները դատաքննության ընթացքում բացի կոնկրետ իրենց պաշտպանյալին պաշտպանելուց, ակամա ստիպված էին լինում պաշտպանել մյուս ամբաստանյալներին:

Վերագրվող մեղադրանքների պայմաններում, երբ ըստ մեղադրանքի կողմի՝ Ս.Եդիգարյանը ավազակության ընթացքում միևնույն ժամանակ կատարել է նաև սպանություն, պաշտպանը գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ ընդգրկում է ավազակության հանցակազմը քրեաիրավական որակման առումով: Այդ պատճառով սխալ է լրացուցիչ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով արարքի որակումը, ինչը նման սխալ քրեաիրավական որակման կհանգեցնի նույն արարքի համար կրկնակի պատիժ նշանակելուն:

Տվյալ դեպքում քրեաիրավական նորմերի մրցակցության կանոններին համապատասխան,  առաջնայնություն պետք է տրվի բացառիկ քրեաիրավական նորմին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետին և հատուկ նորմը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերն, ըստ էության կլանվում է բացառիկի մեջ:

Կարեն Հակոբյանը նշեց նաև, որ դատաքննության ընթացքում դատարանը ծանուցագրեր ուղարկելու, Ինտերպոլի ազգային գրասենյակի աջակցությամբ միջոցներ է ձեռնարկել ԱՄԷ-ի Դուբայ քաղաքի դատախազությունից ստացված քրեական գործով հարցաքննված տուժող Ռահուլ Ռաջենդրա Կառնավատին, վկաներ Մոհամմեդ Ալի Իբրահիմին, Վինոդ Բհանդարի Մահավիր Բհանդարին, Դենիշ Կումար Բավի Լալ Բալյալին, Աբդուլլահ Աբդուրահման Բոկար Մալաբարին դատաքննությանը հարցաքննության կանչելու համար, սակայն վերջիններս հրաժարվել են ներկայանալ ՀՀ դատարան:

Պաշտպանական կողմը նշված անձանց ցուցմունքները հրապարակելու վերաբերյալ առարկել է, միջնորդել է ապահովել վկաների և տուժողի ներկայությունը և դատական նիստի ժամանակ հարցաքննությունը, ի վերջո՝ դատաքննության ընթացքում ամբաստանյալների հակընդդեմ հարցման իրավունքի իրացումը:

Դատարանն արձանագրելով, որ սպառվել են նշված անձանց հարցաքննության կանչելու հնարավորությունները, որոշել և դատաքննության ընթացքում հրապարակել է վերջիններիս ցուցմունքները, ընդ որում արձանագրելով, որ քրեական գործի նյութերում բացակայում են վկաներ  Դենիշ Կումար Բավի Լալ Բալյալի, Աբդուլլահ Աբդուրահման Բոկար Մալաբարի հարցաքննության արձանագրությունները: Այնուամենայնիվ, քանի որ մեղադրողը նշված անձանց ցուցմունքները վկայակոչել էր որպես ապացույցներ, վերջինիս պնդմամբ դատարանը թույլատրեց հրապարակել այդ ցուցմունքների մեջբերումները:

«Գտնում եմ, որ մինչ օրս հայտնի չէ, թե նախ, իրականում նշված վկաները գոյություն ունեն, թե՝ ոչ, երկրորդ, վկաների կողմից հարցաքննության ներկայանալուց հրաժարվելը չի կարող գնահատվել հարգելի այն պարզ տրամաբանությամբ, որ ազնիվ, ճշմարիտ տեղեկություններ հայտնած որևէ անձնավորություն չի կարող առանց որևէ պատճառի հրաժարվել ներկայանալ հարցաքննության»:

Ավելին, քննության ոչ մի փուլում ամբաստանյալները հնարավորոթյուն չեն ունեցել առերես հարցաքննվել մեղադրական եզրակացությամբ նշված մեղադրանքի կողմի վկաների հետ, ինչն էլ հանգեցնում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի դ/ ենթակետով երաշխավորված ամբաստանյալների իրավունքների խախտման:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:24 03/11/2016  |  Դատական ռեպորտաժներՄեղադրողը միջնորդեց ցմահ ազատազրկման դատապարտել բոլոր երեք ամբաստանյալներին
22:58 16/08/2016  |  Դատական ռեպորտաժներՄաքսանենգության հոդվածն ուժը կորցրել է. ի՞նչ փոփոխություն կկրի Դուբայում սպանության գործով ամբաստանյալների մեղադրանքը
14:20 27/10/2015  |  Քրեական խրոնիկոնԱՄԷ ապահովագրական ընկերությունները չեն կարող քաղհայց ներկայացնել. պաշտպան
15:04 13/10/2015  |  Քրեական խրոնիկոնԱՄԷ-ի ապահովագրական ընկերությունները քաղհայց ներկայացրեցին ՀՀ քաղաքացի ամբաստանյալների դեմ
16:10 21/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱՄԷ-ում սպանության գործով Դուբայում բնակվող վկաներն ու տուժողը չներկայացան
12:55 04/07/2015  |  Քրեական խրոնիկոնՍպանության գործի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննությունները նշանակվել են մաքսանենգության գործով. պաշտպանական կողմը՝ խախտումների մասին
12:01 05/02/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷքստրադիցիայի ենթարկված մեղադրյալների մասով խախտվել են մարդու իրավունքները. ահազանգում է փաստաբանը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]