Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

Սպանության գործով վկայի ցուցմունքը հակասում էր իր իսկ նախաքննական ցուցմունքին և մեղադրական եզրակացությանը 01/12/2017   23:30  |  Դատական ռեպորտաժներ

Սիրած աղջկան վարկաբեկելու և սուտ տեղեկություններ հայտնելու հարցերի պարզաբանման ընթացքում տեղի ունեցած սպանության գործով այսօր դատարանում սկսվեց վկաների հարցաքննության փուլը:

Հարցաքննված երկու վկաներից մեկը ամբաստանյալի, մյուսը՝ տուժողի, ընկերներն էին:

Ամբաստանյալ Գոռ Սարգսյանի ընկեր վկան հայտնեց, որ իր ընկերը շուրջ երկու ամիս հանդիպում էր աղջկա հետ, արդեն պետք է նշանվեին: Ամբաստանյալի հետ առաջին հանդիպմանը տուժողը Գոռին ասել է, որ սեռական կապ է ունեցել Գոռի ընկերուհու հետ: Առաջին հանդիպումից հետո Գոռն, ըստ նրա ընկերոջ, նեղված էր ու անտրամադիր, չէր շփվում, չէր խոսում:

Ամբաստանյալն իր սիրած աղջկան տարել է բժշկի մոտ և համոզվել, որ աղջկան անվանարկել են, ապա որոշել է նորից հանդիպել տուժողի հետ և պարզել, թե ինչու է նա այդպիսի լուրեր տարածում, անվանարկում իր սիրած աղջկան: Ամբաստանյալը ցանկանում էր պահանջել տուժողից, որ ներողություն խնդրի աղջկանից:

«Գոռը չի՞ ասել, որ ցանկանում էր պատժել» հարցին ի պատասխան վկան բացասական պատասխան տվեց: Նա նաև նշեց, որ Գոռը հանգիստ մարդ է իր խառնվածքով, միշտ հաշտեցնողի, հանդարտեցնողի դերում է եղել:

Վկան հայտնեց, որ տեղեկություն չի ունեցել Գոռի մոտ դանակ լինելու մասին: Ըստ ամբաստանյալի ընկերոջ, ամբաստանյալն ու տուժողը առանձնացել են, ինքը որևէ գործողություն չի տեսել, սակայն ձայներ են լսվել և գոռոց՝ վախ: Վկան տեսել է տուժողին՝ կքանստած, սակայն նրան չի մոտեցել, քանի որ «կանչեցին՝ ոստիկանություն» և իրենք շտապ հեռացել են:

Երկրորդ վկան տուժողի ընկերն էր՝ նրանք երկուսն էլ սովորում էին համալսարանի նույն ֆակուլտետում:

Ըստ վկայի, տուժողը ուզում էր իրենից հեռու վանել աղջկան, սակայն վերջինս հաշտվելու ուղիներ էր փնտրում: Ի դեպ, մեղադրական եզրակացությունում պատկերն այլ է՝ ըստ մեղադրական եզրակացութան, աղջկա ցանկությամբ նրանք դադարեցրել են իրենց հարաբերությունները, թեև Ազատն ամեն կերպ տարբեր պատրվակներով փորձել է վերականգնել նախկին շփումը, սակայն դա արդյունք չի տվել:

Տուժողի ընկերը հայտնեց, որ Գոռը գնացել էր համալսարան՝ իր սիրած աղջկա համակուրսեցի տղաների հետ ծանոթանալու, տուժողը լսել է իր նախկին ընկերուհու անունը և մոտեցել, ապա հավաստիանալով, որ իր նախկին ընկերուհու նոր ընկերն է, Գոռին ասել է՝ աղջիկն այն աղջիկը չէ, որի հետ արժե ընկերություն անել:

4-5 օր հետո Գոռը եկել է համալսարան, ասել՝ առանձնանանք, ապա լսվել են գոռոցներ՝ «վախ, վախ, խփեց»: Երբ ձայները լսելով՝ իրենք մոտեցել են տուժողին, նա ասում էր՝ «աչքերիս դեմը սևանում է, չեմ ուզում մեռնել»: Տուժողը խոսում էր, սակայն աչքերը փակվում էին, ինքը հարվածել է շատ արյուն կորցրած տուժողին, որպեսզի ուշքը չգնա: Վկան հայտնեց, որ ինքը ամբաստանյալի մոտ դանակ չի նկատել:

Ամբաստանյալի պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տուժողի հետ առաջին հանդիպման գնալիս ամբաստանյալն արդեն իսկ իմացել է տուժողի մասին: Պաշտպանը հայտնեց, որ ըստ հեռախոսահամարների ելքային-մուտքային զանգերի վերծանումների, առաջին հանդիպման օրն իր պաշտպանյալը զանգահարել է տուժողին:

Վկայի ցուցմունքում նրա իսկ նախաքննական ցուցմունքների հետ էական հակասություն նկատեց նաև դատարանը: Վկան իր նախաքննական ցուցմունքում հայտնեց, որ աղջիկը տուժողին հայտնել էր, որ հղի է նրանից, տուժողը զարմացել է, որովհետև նրա հետ սեռական հարաբերություն չի ունեցել՝ «ոչ հղի է եղել, ոչ էլ նման բան»: Մինչդեռ դատարանում հրապարակված վկայի նախաքննական ցուցմունքում հղիության կեղծ ահազանգի մասին ոչինչ չկար:

Ըստ մեղադրական եզրակացության, գործով տուժողը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի երրորդ կուրսի ուսանող Ազատը, համակրել է և 2015թ. հունվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ընկերություն արել իր համակուրսեցի աղջկա հետ:

Աղջկա ցանկությամբ նրանք դադարեցրել են իրենց հարաբերությունները, թեև Ազատն ամեն կերպ տարբեր պատրվակներով փորձել է վերականգնել նախկին շփումը, սակայն դա արդյունք չի տվել:

2016թ. մարտից աղջկան համակրել է և մտերիմ հարաբերություններ է հաստատել Սևան քաղաքի բնակիչ, գործով ամբաստանյալ Գոռ Սարգսյանը: Աղջկա հետ շփման ընթացքում նա տեղեկացել է աղջկա ու Ազատի միջև նախկինում ունեցած հարաբերությունների մասին և ցանկացել է հանդիպել վերջինիս այդ կապի վերաբերյալ զրուցելու նպատակով:

2016թ. ապրիլի 4-ին ՀՊՏՀ-ի մասնաշենքի մոտակայքում հանդիպել և զրուցել է Ազատի հետ, որի ընթացքում վերջինս հայտնել է իր ու աղջկա միջև նախկինում տեղի ունեցած հարաբերությունների մասին, միաժամանակ տեղեկացրել է, որ վերջինս «տուն տանելու աղջիկ չէ»:

Տուժողի տեղեկություններից մտահոգվելով՝ Սարգսյանը աղջկան տարել է բժշկական կենտրոն՝ համապատասխան հետազոտության, որի արդյունքում պարզվել է աղջկա կույս լինելու հանգամանքը:

Այնուհետև Սարգսյանն Ազատի կողմից աղջկան վարկաբեկելու և սուտ տեղեկություններ հայտնելու հարցերի պարզաբանման նպատակով, իր ընկերների հետ միասին, ապրիլի 8-ին ժամը 13.30-14.00-ի սահմաններում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքին հարող տարածքում հանդիպել է Աբրահամյանին և նրա մի խումբ ընկերներին, որից հետո Ազատին առաջարկել է առանձնանալ և զրույցը ծավալել մյուսներից անջատ պայմաններում:

Ըստ մեղադրական եզրակացության, առանձնանալով մյուսներից` Սարգսյանն ու Ազատը քայլել են դեպի կենսաբանության մասնաշենքի ետնամասի կողմը, որտեղ էլ օգտվելով մեկուսի պայմաններից, ամբաստանյալը մեկ անգամ գլխով հարվածել է տուժողի դեմքի շրջանին՝ աջ աչքի ստորին կոպի հատվածում պատճառելով վնասվածք, ապա տուժողին կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, նրա մոտ գտնվող ծակող-կտրող շեղբ ունեցող մեկսայրանի դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կենսականորեն կարևոր օրգաններին, այն է՝ կրծքավանդակի ձախ կեսի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, ապա Չարենցի փողոցով դիմել է փախուստի: Իսկ տուժողը Չարենցի փողոցից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 17.45-ին ստացած վնասվածքներից գիտակցության չգալով՝ մահացել է:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]