ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամբաստանյալը տառապում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությամբ՝ ներկայացվեց գրավ կիրառելու միջնորդություն 01/11/2017 20:38 | Դատական ռեպորտաժներ
Երևանի պետական համալսարանի շենքում ուսանողի առողջությանը ծանր վնասի հասցրած վիճաբանության գործով այսօր դատարանում հրապարակվեց ամբաստանյալի առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը:
Դրանով հաստատվել է, որ ամբաստանյալ Գարիկ Ղազարյանը տառապում է ծանր, երրորդ փուլի ուռուցքային հիվանդությամբ: Ըստ փորձագետների, ամբաստանյալի հիվանդությունը ներառված է ՀՀ կառավարության որոշմամբ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում, նա չի կարող պահվել անազատության մեջ, քանի որ պետք է գտնվի ուռուցքաբանի հսկողության ներքո՝ իրականացնելով ճառագայթային ու քիմիոթերապևտիկ բուժումներ:
Ամբաստանյալի պաշտպան Մանվել Գրիգորյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի, սահմանել գրավի չափ և կալանավորումը փոխարինել գրավով:
Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալին կալանքի տակ պահելն արդարացված չէ, չի բխում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածի՝ Խոշտանգումների արգելում, պահանջներից, նման պայմաններում անձին կալանքի տակ պահելը
ՄԻԵԿ հիշյալ հոդվածի համաձայն կարող է որակվել որպես ֆիզիկական հաշվեհարդար ու խոշտանգում:
Մեղադրողը մեկ օր ժամանակ խնդրեց միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը, սակայն դատարանի ծանրաբեռնվածությունից ելնելով՝ հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի մեկին:
Ըստ մեղադրանքի, Գարիկ Ղազարյանը Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի 1-ին հարկի նախասրահում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով նույն պահին նախասրահում գտնվող ուսանողների, ԵՊՀ աշխատակիցների և ներկա այլ անձանց նկատմամբ, վիճաբանել և կռվել է գործով չպարզված երկու անձանց հետ, որի ընթացքում վերջիններիս հետ միասին աղմկել է և բարձրաձայն հայհոյանքներ տվել:
Նույն պահին կարգի հրավիրելու նպատակով նրանց է մոտեցել ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Գոռ Խաչատրյանը և նկատողություն արել` պահանջելով դադարեցնել կռիվն ու հայհոյանքները: Գ. Ղազարյանը իր հետ գտնվող երկու անձանց հետ չդադարեցնելով խուլիգանական գործողությունները, շարունակելով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, կռվի է բռնվել Գոռ Խաչատրյանի հետ, հարվածներ հասցրել նրան, որից հետո կռվողներին է միացել Գոռ Խաչատրյանի համակուրսեցի Գ. Արսենյանը: Կռվողների ձայներից հավաքվել են նախասրահում գտնվող տարբեր աձինք, այդ թվում՝ ԵՊՀ անվտանգության պետ Մարտիրոս Աջաբյանը և նրա աշխատակիցները, ովքեր փորձել են դադարեցնել կռիվը, սակայն Գարիկ Ղազարյանը և նրա հետ գտնվող անձինք չենթարկվելով նրանց պահանջներին, շարունակել են կռվել:
Այդ ընթացքում կռվողների աղմուկները լսելով՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մուտքի դռներից գործով չպարզված այլ անձանց հետ ներս է մտել Գոռ Խաչատրյանի մորաքրոջ որդի, ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտական բաժնի 3-րդ կուրսի ուսանող Սարգիս Նազարեթյանը և տեսնելով, որ Գոռ Ղազարյանն ու նրա հետ գտնվող երկու անձինք կռվում են Գոռ Խաչատրյանի հետ, նույնպես միացել է կռվին: Այդ ընթացքում Գարիկ Ղազարյանն իր մոտ գտնվող որպես զենք օգտագործվող դանակով երեք անգամ դիտավորությամբ հարվածել է Սարգիս Նազարեթյանին` նրան պատճառելով ծանր վնաս:
Գարիկ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/25/2024 11:22 Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ