Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:22 Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Օտարազգիների հետ ամուսնությամբ չի կարելի կանխել հայկական պարբերական հիվանդության տարածվելը 01/04/2017   12:19  |  Առողջություն

Թյուր պատկերացում հայկական պարբերական հիվանդության մասին: Այս խնդրին անդրադարձել է գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը: 

Ստորև ներկայացնում ենք doctors.am կայքում հրապարակված հոդվածը, որը տպագրվել է «Առողջապահություն» ամսագրում:

1.    Պարբերական հիվանդությունը կոչվում է նաև ընտանեկան միջերկրածովյան տենդ:

Իրականում հիվանդությունը միջերկրածովյան տենդ անվանեցին հույսով, որ հետագայում այդ վարկածը կապացուցվի, բայց եղավ հակառակը: Այսինքն՝ այն ժամանակ՝ 1958 թ., հրեա գիտնական Հարրի Հելլերը հիվանդությունն այսպես կոչեց, քանի որ հրեաների և արաբների միայն միջերկրածովյան սուբէթնիկ խմբերն էին, որ ունեին այս հիվանդությունը, հայկական համայնքներից էլ լավ ուսումնասիրված էին Կիլիկիայից բռնագաղթածները:

Հետագայում պարզվեց, որ այս հիվանդությունը խիստ հազվադեպ է իսպանացիների, իտալացիների և հույների շրջանում, իսկ հյուսիսաֆրիկյան արաբների շրջանում հանդիպում է 30 անգամ ավելի պակաս, քան հայերի: Հետագայում պարզվեց նաև այս հիվանդության անհամեմատ մեծ տարածվածությունը Արևմտյան Հայաստանում, Իրանի Ատրպատական նահանգում, Հայաստանում և հայկական բոլոր համայնք­ներում: Այսպիսով, սա ոչ թե միջերկրածովյան ավազանի հիվանդություն է, այլ Հայկական լեռնաշխարհի, իսկ Միջերկրական ծովն ընդամենը հիվանդության տարածվածության արևմտյան սահմանն է, ինչպես Սև ծովը՝ հյուսիսային, կամ Կասպից ծովը՝ արևելյան սահման:

2.    Ընդունված է կարծել, որ պարբերական հիվանդություն կարող է հանդիպել միայն այն անձանց շրջանում, որոնց հարազատները ևս ունեն պարբերական հիվանդություն:

Պարբերական հիվանդությունը շատ դեպքերում կարող է առաջանալ նաև այն անձանց շրջանում, որոնց ընտանիքի անդամները չեն տառապում այս հիվանդությամբ. բավական է միայն, որ մարդը լինի հայազգի, ունենա հայկական ծագում:

Երբ ասվում է, որ այս հիվանդությունը ժառանգական է, ապա պետք է հասկանալ ոչ թե ընտանեկան կամ գերդաստանային, այլ ազգային, էթնիկ ժառանգականություն:

3.    Կարծիք կա, որ պարբերական հիվանդություն ունեցող անձանց շրջանում գենետիկ հետազոտությունն անպայման պետք է բացահայտի երկու մուտացիա՝ ժառանգված երկու ծնողներից:

Իրականում այսպիսին է  է միայն դեպքերի 60 %-ը: 30% դեպքերում մարդը միայն մեկ ծնողից կարող է ժառանգել պարբերական հիվանդության գենը, 10%-ում գենետիկ հետազոտությունը որևէ մուտացիա չի հայտնաբերում: Այսինքն՝ հնարավոր է անգամ, որ մարդն ունենա պարբերական հիվանդություն, սակայն գենային հետազոտու­թյունը ցույց տա մուտացիաների բացակայություն:

4.    Միայն գենետիկ հետազոտությամբ կարելի է հաստատել կամ ժխտել պարբերական հիվանդության առկայությունը:

Իրականում գենետիկ հետազոտությունը պարբերական հիվանդություն ախտորոշելու կամ ժխտելու ցուցանիշ չէ, այլ օժանդակ, հուշող մեթոդ միայն:

Ախտորոշվում է՝ հիմք ընդունելով կլինիկական դրսևորումները՝ որովայնի, կրծքավանդակի, հոդերի հանկարծակի առաջացող ցավը, որը կարող է ուղեկցվել տենդով կամ առանց տենդի և տևել 1-3 օր: Այս ամենի պարբերական կրկնությունն արյան մեջ բորբոքային ցուցանիշների առկայությամբ հիմք են՝ պարբերական հիվանդություն ախտորոշելու համար: Ախտորոշման օգտին է վկայում նաև կոլխիցինաբուժության արդյունավետությունը, այսինքն՝ հիվանդագին դրսևորումների մեղմացումը կամ անհետացումը բուժման ֆոնին:

5.    Ընդունված է համարել, որ պարբերական հիվանդությունը «հին ազգերի» հի­վանդություն է:

Պարսիկներն էլ են հին ազգ, վրացիներն էլ, սակայն պարբերական հիվան­դությամբ գրեթե չեն տառապում: Հիվանդությունը հանդիպում է Հայկական լեռնաշխարհի տարածքում: Իսկ այժմ այդ տարածքում բնակվում  են հայեր, Իրանի Ատրպատական նահանգի թրքախոս բնակչություն և Թուրքիայի այն քաղաքացիները, որոնք ապրում են Արևմտյան Հայաստանում: Հիվանդությունը հանդիպում է նաև միջերկրածովյան արաբների և հրեաների շրջանում, թեև Արաբական թերակղզու արաբներն ու Եվրոպայի և Ամերիկայի հրեաները, որոնք ի դեպ հրեաների 80%-ն են,  այս հիվանդությամբ չեն հիվանդանում: Ամեն դեպքում այս հիվանդությունը հանդիպում է բացառապես այն ժողովուրդների շրջանում, որոնք կա՛մ ունեն հայկական ծագում, կա՛մ հայերի հետ սերում են նույն նախնիներից:

6.    Պարբերական հիվանդությունը նաև կոչվում է  «երևանյան»:

Այս հիվանդությունը հայկական համարելը խելամիտ է, սակայն Երևանի սահմաններում այն տեղայնացնելը լուրջ չէ:

Ստույգ հայտնի չէ, թե ով է այն առաջին անգամ այդպես կոչել, բայց կարծում եմ, որ  կարող էին հիմք ծառայել այն հետազոտությունները, ըստ որոնց՝ պարբերական հիվանդության  ամենից շատ բարդություններ են գրանցվել Երևանում հաշվառված հիվանդների շրջանում (Կալիֆորնիայի, Լիբանանի և Արցախի հայերի համեմատությամբ):

Մեկ այլ վարկածի համաձայն էլ,  քանի որ խորհրդային տարիներին պետությունները ճանաչելի էին մայրաքաղաքներով, հիվանդությունը հայաստանյան-հայկականի փոխարեն անվանել են «երևանյան»:

7.    Ընդունված է կարծել, որ բուժում պետք է ստանալ ողջ կյանքի ընթացքում:

Ըստ էության, եթե առաջիկա 100 տարում ոչինչ չփոխվի, և գիտությունը չզարգանա, ապա կոլխիցինաբուժումը ողջ կյանքի լուծում է: Սակայն 21-րդ դարում այնքան էլ ճիշտ չէ  խոսել ողջ կյանքի մասին: Ամեն տասնամյակ նշանավորվում է բժշկական մի նոր գյուտով: Շատ հիվանդություններ, որոնք 10 տարի առաջ համարվում էին բարդ բուժելի կամ անբուժելի, այ­սօր  արագ և արդյունավետ բուժվում են: Այնպես որ երիտասարդին, որն ընդունում է կոլխի­ցին, կարելի է ասել, որ առաջկա 5-10 տարիների ընթացքում հարցի լիարժեք լուծումը կոլխիցինաբուժումն է, սակայն դժվար է ենթադրել, թե  հետո ինչ կլինի, բայց վստահաբար կարելի է ասել՝ ավելի լավ է լինելու, քան այժմ:

8.    Կարծիք կա, որ կոլխիցինը բավական լուրջ կողմնակի ազդեցությամբ դեղորայք է:

Պետք է հիշել, որ ցանկացած դեղամիջոց ունի կողմնակի ազդեցություններ, իսկ կոլխիցինի կողմնակի ազդեցությունները, արդյունավետության համեմատ, չնչին են, հեշտ վերահսկվող և դարձելի: Անգամ հղիության ընթացքում դեղորայք ընդունելը չի դադարեցվում:

Այնպես որ այս դեղամիջոցի իրական կողմնակի ազդեցությունների մասին կարծիքն ուռճացված է:

9.    Պարբերական հիվանդությունը հանդիպում է բացառապես երիտասարդների շրջանում:

Պարբերական հիվանդությունն առավել հաճախ ախտորոշվում է մինչև 20 տարեկան երիտասարդների շրջանում: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ պացիենտների պարբերական հիվանդությունը հայտնաբերվում է հասուն տարիքում՝ 40-60 տարեկանում:

Այնպես որ միայն տարիքը հիմք ընդունելով՝ ախտորոշումից հրաժարվելը սխալ է:

10. Պարբերական հիվանդությունը ցեղասպանություն վերապրած ժողովուրդների հիվանդություն է:

Առասպելական վարկած է, թե իբր սթրեսը և ապրումները հանգեցրել են հիվան­դության: Իրականում այդպես չէ: Եվրոպայի հրեաները ցեղա­սպա­նության ենթարկվեցին, սակայն նրանք չունեն պարբերական հիվանդություն: Սթրեսը, քրոնիկ բացասական ազդակները կարող են ակտիվացնել բոլոր հիվանդությունները՝ անկախ տեսակից: Այնպես որ ցեղասպանությունից վերապրած հայերը կարող էին ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք, ինչպես և պատերազմ տեսած հայերը, բայց դա չի նշանակում, որ նշված գործոնները հիվանդության պատճառ են: Հիվանդության պատճառը գենետիկան է, ժառանգակա­նությունը. անգամ Տիգրան Մեծի ժամանակներում հայերս ունեցել ենք այս հիվանդու­թյունը:

11. Սխալվում  են՝  կարծելով, որ ներքին ամուսնությունները, «արյունը չթարմացնելն» են հենց պարբերական հիվանդության պատճառ:

Ճիշտ հակառակը. սա ոչ թե փակ համայնքի հիվանդություն է, այլ գեն, որը ժամանակի ընթացքում «գրավել» է նորանոր համայնքներ: Ծագելով մեկ կամ մի քանի ընտանիքներում՝ տարածվել է մի ողջ ժողովրդի մեջ: Եվ ինչպես այդ հիվանդության հիմնադրի ընտանիքի զավակները, ամուսնանալով այլ ընտանիքների, այլ գյուղերի ու քաղաքների բնակիչների հետ, չեն ազատվել այս հիվանդությունից, այնպես էլ հայերը, որքան էլ լուծվեն այլ ժողովուրդների մեջ, չեն կորցնելու այս գենը:

Դժվար է ասել՝ ժամանակի ընթացքում պարբերական հիվանդության գենը կգրավի արդյոք նոր համայնքներ, թե ոչ, բայց և այնպես, կարծել, որ օտարազգիների հետ ամուսնությամբ կարելի է կանխել հիվանդության տարածվելը, թյուրիմացություն է: Բացի այդ չպետք է մոռանալ, որ յուրքանչյուր ազգ, ունի իրեն բնորոշ հիվանդություններ, որոնց շարքում, ի դեպ, պարբերական հիվանդությունն առավել բարորակներից է:

Այնպես որ հիվանդությունից խուսափելու համար ընտանիք կազմելով՝ կարելի է ավելի մեծ ռիսկային գոտում հայտնվել: Եվ վերջին հաշվով, սերն է  ընտանիք կազմելու հիմքը, ոչ թե սելեկցիոն տրամաբանութունը:

Աղբյուր` doctors.am


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]