ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունն արձագանքել է փաստաբանին. դատախազի պատշաճ մեղադրող լինելը չի կարող վիճարկվել 12/16/2016 20:40 | ԼՐԱՀՈՍ
Որևէ իրավական հիմնավորմամբ չի կարող վիճարկվել դատավորի` կաշառք ստանալու գործով դատախազի որպես պատշաճ մեղադրող հանդես գալու հանգամանքը: Նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել ՀՀ գլխավոր դատախազությունը:
Նկատենք, որ կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատարանում մեղադրանքը պաշտպանում է Գլխավոր դատախազության Հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը, մինչդեռ պաշտպանական կողմը գտնում է, որ նա պատշաճ չէ դատախազ չէ եւ օրենքի պահանջ է, որ Գլխավոր դատախազը պետք է մեղադրանքը պաշտպանի:
Փաստաբանի` դատարանում հնչեցրած հայտարարությանն արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազությունը, որտեղ մասնավորապես ասվում է.
«Դատավորի կողմից փաստաբանի միջնորդությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստի ընթացքում ամբաստանյալի պաշտպանների կողմից ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանի՝ որպես պատշաճ մեղարդող հանդես գալու հանգամանքը վիճարկելու վերաբերյալ տեղեկացնում ենք, որ նախագահող դատավորի կողմից չեն ընդունվել պաշտպանների փաստարկները: Այդուհանդերձ, նկատի ունենալով հարցի հանրային հնչեղությունը, հարկ ենք համարում պարզաբանել.
ՀՀ «Դատական օրենսգրրքի» 13-րդ հոդվածը, ամրագրելով դատավորի անձեռնմխելիության երաշխիքները, որպես այդպիսին նախատեսել է նաև դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքերում քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության հատուկ կարգ:
Մասնավորապես, հիշյալ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «4. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից տվյալ գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:»: ՀՀ գլխավոր դատախազի կողմից է հաստատվել քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
Նշված քրեական գործով դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու պահից քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվել է ՀՀ գլխավոր դատախազի կողմից:
Ինչ վերաբերում է դատարանում մեղադրանքի պաշտպանությանը, ապա քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի կողմից հիշյալ դատարանի նախագահին հասցեագրված գրությամբ հայտնվել է, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը ներգրավվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով մեղադրվող Ի.Բարսեղյանի և նույն օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Է. Զաքարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրանքը պաշտպանող դատախազի դատավարական լիազորությունների իրականացմանը, ինչից հստակ հետևում է, որ Կ. Բիշարյանը տվյալ քրեական գործով միակ մեղադրողը չէ, հետևաբար ՀՀ գլխավոր դատախազը ոչ թե հիշյալ քրեական գործով իր լիազորությունները վերապահել է Կ. Բիշարյանին, այլ վերջինս քրեական գործով որպես մեղադրող է ներգրավվել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, ուստի որևէ իրավական հիմնավորմամբ չի կարող վիճարկվել տվյալ քրեական գործով Կ.Բիշարյանի՝ որպես պատշաճ մեղադրող հանդես գալու հանգամանքը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ