ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանից ակնկալում ենք արդար դատական ակտ, խախտված իրավունքների վերականգնում. Արամազդ Կիվիրյան 12/08/2016 21:11 | Բարոյական վնասի հատուցում
Ազատությունից ապօրինի զրկելու հետևանքով պատճառված բարոյական վնասի պահանջով քաղաքացի Լուսինե Հովսեփյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 21-ին:
Թեև նախորդ դատական նիստում «հաշտության ցանկություն կա՞» դատարանի հարցին ի պատասխան հայցվորի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը նշել էր «ինչո՞ւ ոչ», իսկ պատասխանողի ներկայացուցիչ Արմեն Վարոսյանը պատասխանել էր՝ «այո, իհարկե», սակայն այսօրվա նիստում կողմերը ցանկություն չհայտնեցին հաշտության համաձայնություն կնքել:
Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը պնդեց իրենց պահանջը՝ «200 հազար ՀՀ դրամի չափով ողջամիտ հատուցում»:
Հայցվորը 2013թ. մասնակցել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության առնչությամբ նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային և բերման ենթարկել ոստիկանություն, որտեղ պահվել է օրենքով նախատեսված երեք ժամից ավելի, այն է՝ երեք ժամ քսան րոպե:
Հայցվորն ու իր ներկայացուցիչն ավելի վաղ, մինչև Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան դիմելը հակընդդեմ հայց էին ներկայացրել Վարչական դատարան, երբ ոստիկանությունը հայց էր ներկայացրել Լուսինե Հովսեփյանի դեմ: Հակընդդեմ հայցում իրենք պահանջում էին ամբողջությամբ ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները՝ սկսած ձերբակալությունից, բերման ենթարկելուց և վերջացրած՝ թույլատրելի ժամկետից ավելի պահելով և այլն՝ հիմք ընդունելով նաև այն, որ տվյալ դեպքում անձը զրկվել էր խոսքի ազատ արտահայտման իրավունքից:
Վարչական դատարանում հակընդդեմ հայցը բավարարվել էր մասնակի, ոչ իրավաչափ էին ճանաչվել միայն Լուսինե Հովսեփյանին անօրինական կերպով՝ երեք ժամից ավելի ոստիկանությունում պահվելու հետ կապված ոստիկանության գործողությունները:
Պատասխանող ՀՀ-ի, մասնավորապես, ոստիկանության ներկայացուցիչ Արմեն Վարոսյանը նշեց, որ իրենք ընդունում են չբողոքարկված ու օրինական ուժի մեջ մտած Վարչական դատարանի վճիռը՝ «ընդունում ենք փաստերը»: Ուղղակի, նշեց պատասխանողի ներկայացուցիչը, հայցվորը մինչև դատարան դիմելը վնասի հատուցման պահանջով չի դիմել վարչական մարմնին՝ ոստիկանությանը, որի վարչարարության հետևանքով հայցվորին վնաս է պատճառվել: Ըստ պատասխանողի ներկայացուցչի, այդ պատճառով գործը ենթակա է կարճման:
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում հայցվորի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը նշեց, որ համաձայն չէ պատասխանողի առարկությունների հետ. եթե պատասխանող կողմն ի սկզբանե պատրաստ չէ հայցվորի խախտված իրավունքը վերականգնելու, «կներեք, դիմել ուղղակի ձևական նկատառումներով, ես այդտեղ, ճիշտն ասած, իրավաչափություն չեմ տեսնում»: Բացի այդ, նշեց Արամազդ Կիվիրյանը, այն հանգամանքը, որ իրենք վարչական մարմնին չեն դիմել, դեռևս չի նշանակում, որ իրենք զրկված են դատարան դիմելու իրավունքից ու հնարավորությունից՝ Քաղաքացիական օրենսգիրքն այդ հնարավորությունը տալիս է, և իրենք էլ դիմել են դատարան:
«Եվ եթե նույնիսկ ցանկություն կար որևէ ձևով, ինչ-որ առումով, գոնե ինչ-որ չափով մեր խախտված իրավունքը վերականգնելու, միգուցե ոչ այն ծավալով, ինչքանով որ մենք ենք ներկայացրել, թեկուզ իրենց մտածած չափով փոխհատուցել, իրենք զրկված չէին այդ հնարավորությունից, մանավանդ իրենք էին միջնորդել, որպեսզի նախորդ դատական նիստը հետաձգվի՝ հաշտության համաձայնագիր կնքելու համար: Այսինքն՝ եթե մարդը ցանկություն ունի խախտված իրավունքը վերականգնելու, հավատացնում եմ, ինքը դա կանի»,- ասաց Արամազդ Կիվիրյանը: Ըստ փաստաբանի, ինքը տեսնում է, որ այդ ցանկությունը չկա, եթե ցանկություն լիներ, դատարան դիմելու անհրաժեշտություն էլ չէր առաջանա կամ նույնիսկ դիմելուց հետո, թեկուզ պրոցեսի ընթացքում կարելի էր գործողություններ անել այդ ուղղությամբ: «Իրենք անգործություն են դրսևորել, և ես տեսա մի բան՝ իրենք նույնիսկ այս փուլում պատրաստակամ չեն որևէ ձևով ոչ նյութական վնասի հատուցումը վերականգնելու ուղղությամբ գործողություններ կատարել»:
Ի՞նչ են ակնկալում դատարանից մեր հարցին ի պատասխան Արամազդ Կիվիրյանը նշեց. «Դատարանից, ինչպես միշտ, ակնկալում ենք արդար դատական ակտ, խախտված իրավունքների վերականգնում »:
Փաստաբանն ընդգծեց, որ ինքը չի ուզում ասել, որ դատարանը չի բավարարի իրենց պահանջը, հնարավոր է, որ բավարարի, որովհետև իրավական զենքերն ունի՝ «հուսով եմ, որ դատարանը կկայացնի արդար դատական ակտ»:
Արամազդ Կիվիրյանն ընդգծեց, որ ինքն ավելի մեծ ակնկալիքներ ուներ Վարչական դատարանից, սակայն վերջինս չկարողացավ վեր գտնվել այդ իրավիճակներից ու կայացնել արդարացի դատական ակտ՝ Վարչական դատարանը մասնակի է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները՝ միայն օրենքով նախատեսված երեք ժամից ավելի, այն է՝ երեք ժամ քսան րոպե պահելու հետ կապված և ամբողջությամբ բավարարել է ոստիկանության պահանջը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ