Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   15:33 Տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. սահմանադրագետ 04/20/2024   15:14 Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/20/2024   14:49 Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը 04/20/2024   14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան 04/20/2024   14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com 04/20/2024   14:26 Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ 04/20/2024   14:18 Հային քնած ժամանակ սպանող ադրբեջանցուն ուզում են բերեն Կիրանցի դպրոցի մոտ տեղակայեն, իրավիճակը լարված է. Իշխանյան (տեսանյութ) 04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

ԱԺ նախագահ. Մեր կարևորագույն խնդիրներից մեկը երկրի ողջ ներուժի արդյունավետ օգտագործումն է 12/06/2016   17:53  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ելույթ է ունեցել «ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ: 

Ստորը ներկայացնում ենք ԱԺ նախագահի ելույթն ամբողջությամբ.

«Նախքան իմ ելույթի բովանդակային մասին անցնելը, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին ու անհատ պատգամավորներին` 2017 թվականի պետական բյուջեի նախագծի շահագրգիռ, քննադատական եւ համակողմանի քննարկումների համար:

Պետական բյուջեի նախագիծն արտացոլում է հանրապետությունում առկա քաղաքական, սոցիալական ու տնտեսական իրավիճակը եւ միեւնույն ժամանակ նշում զարգացման ուղիներն առաջիկա ժամանակահատվածում: Հենց այդ կարեւորությամբ էլ պայմանավորված էին Ազգային ժողովում տեղի ունեցած շահագրգիռ քննարկումները քաղաքական տարբեր ուժերի եւ անհատ պատգամավորների մասնակցությամբ:

2017 թվականին պլանավորվող հարկաբյուջետային հիմնական ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք բավականաչափ հուսադրող են եւ կառավարության ծրագրի իրականացման պարագայում որոշակի նախադրյալներ կստեղծվեն տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովման համար: Մասնավորապես, առաջիկա տարում ըստ պետական բյուջեի նախագծի՝ տնտեսական աճը կկազմի 3.2 տոկոս, արդյունաբերությունը կաճի 5.5 տոկոսով, գյուղատնտեսությունը` 4.0 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 2.8 տոկոսով: Իհարկե, զարգացման նման մակարդակը դեռեւս չի կարող բավարար լինել տնտեսական արագ առաջընթացի համար, սակայն այն հնարավորություն է տալիս ստեղծել որոշակի հիմք` տնտեսության բնականոն գործունեության ապահովման եւ հետագա զարգացման համար:

Զերծ մնալով վերջին տարիներին գրանցված դրական զարգացումների արձանագրումից՝ ցանկանում եմ հիմնական ուշադրությունը հրավիրել առաջիկա տարվա ընթացքում մեր հիմնական անելիքների եւ քայլերի վրա:

Կարծում եմ՝ 2017 թվականի պետական բյուջեի նախագիծն արտացոլում է մեր երկրում առկա տարաբնույթ խնդիրները եւ դրանց լուծման հնարավորությունները: Մենք գիտակցում ենք, որ մեր ֆինանսական հնարավորությունները դեռեւս բավարար չեն գոյություն ունեցող բոլոր հիմնախնդիրների համապարփակ եւ ամբողջական լուծման համար: Սակայն, միեւնույն ժամանակ, համոզված ենք, որ առկա բյուջետային միջոցներն առավելագույն արդյունավետությամբ օգտագործելով՝ կկարողանանք շոշափելի առաջընթաց ապահովել հանրապետությունում գոյություն ունեցող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

Կառավարության քաղաքականությունը պետք է ուղղված լինի բնակչության կենսամակարդակի շարունակական բարելավմանը, որն ապահովելու համար պարտավոր ենք համատեղ գործադրել մեր բոլոր հնարավորություններն ու ջանքերը: Պետք է միջոցներ ձեռնարկել սոցիալական հիմնահարցերի լուծման, բնակչության սոցիալապես խոցելի խավերի առավել արդյունավետ պաշտպանության եւ սոցիալական աջակցության մատչելիության ապահովման ուղղությամբ:

Մեր կարեւորագույն խնդիրներից մեկն էլ երկրի ողջ ներուժի արդյունավետ օգտագործումն է` հասարակության լայն շերտերի ներգրավմամբ: Երկրում կուտակված բազմաբնույթ հիմնախնդիրների լուծումը պահանջում է տնտեսական ծավալուն բարեփոխումների իրականացում` առաջին հերթին ավելի ազատ մրցակցային դաշտի ձեւավորման եւ գործարար միջավայրի բարելավման նպատակով: Մենք պետք է ստեղծենք համապատասխան պայմաններ, որպեսզի ձեռնարկատիրական հակումներ ունեցող յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա իրացնել իր գործարար ներուժը` զերծ մնալով բյուրոկրատական քաշքուկից ու պետական մարմինների անհարկի միջամտությունից, եւ այս ուղղությամբ առաջին քայլերը, կարծում եմ, տեսանելի են բոլորի համար:

Գնահատանքի են արժանի վերջին տարիներին տնտեսական կայունության ապահովման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացված քայլերը: Չնայած արտաքին անբարենպաստ միջավայրին՝ մեր երկիրը խուսափեց ցնցումներից եւ ոչ ցանկալի տնտեսական ու սոցիալական զարգացումներից: Իհարկե, արձանագրված արդյունքները չեն կարող բավարար համարվել կայուն եւ երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման համար: Մենք դա գիտակցում ենք եւ հաստատակամ ենք անհրաժեշտ քայլերի իրականացման միջոցով ապահովել այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ նախադրյալներ: Մենք չպետք է բավարարվենք ձեռք բերածով, այլ պետք է շարունակենք նոր ծրագրեր իրականացնել երկրում տնտեսական նոր որակի աճի ապահովման համար: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր վրա զգա իրականացվող բարեփոխումների դրական ազդեցությունը: Գործարար աշխարհի յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է զգա իշխանությունների հաստատակամությունը եւ պատրաստակամությունը իրեն աջակցելու եւ գործունեության համար բարենպաստ միջավայր ստեղծելու գործում: Մեր հիմնական խնդիրն է նոր լուծումների եւ մոտեցումների մշակման միջոցով հասնել կայուն զարգացման եւ ավելի ամրապնդել Հայաստանի դիրքերը տարածաշրջանում:

Հատկապես ուզում եմ կարեւորել երկրում սոցիալական համերաշխության ապահովումը, որը, իմ խորին համոզմամբ, անհրաժեշտ երաշխիք է քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների սահուն ընթացքի ապահովման համար: Դա, առաջին հերթին, ենթադրում է նոր մոտեցումներ սոցիալական խնդիրներին` հիմնական շեշտը դնելով արդարացի եւ հասցեական սոցիալական աջակցության վրա: Հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է ուղղված լինի ինչպես պետական եկամուտների հավաքագրման մակարդակի բարձրացմանը, այնպես էլ դրանց հաշվին իրականացվող պետական ծախսերի արդյունավետության ապահովմանը: Բոլոր պետական մարմինները պետք է ապահովեն առավելագույն արդյունք յուրաքանչյուր ծախսված բյուջետային միջոցից: Այսօր քան երբեւէ, ստեղծված տնտեսական իրավիճակը մեզանից պահանջում է պետական միջոցների ավելի ռացիոնալ եւ նպատակային օգտագործում՝ համապատասխան մեխանիզմների ներդրմամբ բացառելով բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործումը, առավել եւս՝ փոշիացումը: Ինչպես հիշում եք, հենց այս մոտեցումների վրա էր կառուցված նաեւ կառավարության ծրագիրը, որը մենք հավանության արժանացրինք բոլորովին վերջերս:

Գաղտնիք չէ, որ կառավարության առջեւ ծառացած կարեւոր խնդիրներից մեկը ներդրումային միջավայրի հետագա բարելավումն է եւ նոր ներդրումների ներգրավումը: Իհարկե, 2017 թվականին կանխատեսվող 3.2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը հարաբերականորեն վատ ցուցանիշ չէ եւ կարող է որոշակի հիմք հանդիսանալ  տնտեսության զարգացման նախադրյալների ձեւավորման համար: Սակայն մենք հասկանում ենք, որ նման մակարդակը բավարար չէ հասնելու մեր հավակնություններին համարժեք սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակին: Այս առումով լրացուցիչ քայլեր պետք է իրականացնել գործարար միջավայրի բարելավման եւ ներդրումների ներգրավման ուղղությամբ: Առավել քան վստահ եմ, որ չնայած մեր ունեցած դժվարություններին՝ մեր երկիրն ունի մի շարք առավելություններ, որոնց բացահայտումը եւ ճիշտ ներկայացումը կարող են Հայաստանը գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրողների համար:

Հարկ եմ համարում նշել, որ երկրի տնտեսական առաջընթացի ապահովման կարեւոր երաշխիքներից մեկը տնտեսական գործունեության իրականացման եւ ընդլայնման հեռանկարների առկայությունն է: Դա պահանջում է տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկություններին անհրաժեշտ օժանդակության եւ աջակցության ցուցաբերում: Պետք է գործուն մեխանիզմներ ներդնել պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացման ուղղությամբ, ինչն էականորեն կնպաստի վերոնշյալ խնդիրների լուծմանը:

Հարգելի պատգամավորներ,

ամփոփելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը հնարավորություն է տալիս ապահովել բավարար երաշխիքներ առկա խնդիրների լուծման համար: Ուստի, կոչ եմ անում կողմ քվեարկել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին եւ այդ կերպ աջակցել կառավարության գործունեության արդյունավետ իրականացմանը»: 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:07 06/12/2016  |  ԼՐԱՀՈՍԽորհրդարանը վերսկսել է ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները
13:42 01/12/2016  |  ԼՐԱՀՈՍՊետական բյուջեի ծախսային մասում մի շարք ծրագրերի գծով կկատարվեն ավելացումներ և նվազեցումներ
09:06 26/11/2016  |  ՄամուլԻնչի՞ հաշվին են աճելու պետական բյուջեի եկամուտները.«Հայկական Ժամանակ»
18:46 25/11/2016  |  ԼՐԱՀՈՍՆախագահը խորհրդակցություն է հրավիրել՝ 2017թ. պետական բյուջեի ծրագրային ցուցանիշներին
16:58 18/11/2016  |  ԼՐԱՀՈՍԽորհրդարանը չորսօրյա ժամկետով ընդմիջել է 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը
16:19 17/11/2016  |  ԼՐԱՀՈՍՀՀ ֆինանսների նախարարը 2017թ-ի պետբյուջեն համարում է տնտեսական կայունացման փաստաթուղթ
16:05 17/11/2016  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը շարունակում է մնալ արտաքին պարտքի նվազ բեռ ունեցող երկրների շարքում. նախարար
15:54 17/11/2016  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը նախատեսում է ստվերի կրճատման հաշվին 20-24 միլիարդ դրամի լրացուցիչ մուտքեր ապահովել բյուջե
15:45 17/11/2016  |  ԼՐԱՀՈՍՖինանսների նախարարը ներկայացրեց ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի հիմքում ընկած 4 հիմնական սկզբունքները
14:37 07/11/2016  |  ԼՐԱՀՈՍՊետբյուջեի նախագծով ակնկալվում է եկող տարի ստանալ 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ հարկային եկամուտ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]