Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն 04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան 04/25/2024   15:35 Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին 04/25/2024   15:23 Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները․ Վարդանյան 04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

Ամբաստանյալին վերագրվող արարքն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում. կայացվել է արդարացման դատավճիռ 11/26/2016   14:30  |  Արդարացման դատավճիռներ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա.Մնացականյանի նախագահությամբ, անպարտ է ճանաչել և արդարացրել Տիգրան Մովսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածով՝ տրանսպորտային միջոցը հարբած կամ 16 տարին չլրացած անձին հանձնելը, առաջադրված մեղադրանքում՝ արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով:

Տիգրան Մովսիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է:

Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Տիգրան Մովսիսյանը միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտնելով, որ համաձայն է մեղադրանքի հետ:
Դատարանն որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:

Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, հաստատված է համարել, որ ամբաստանյալ Տիգրան Մովսիսյանը 2016 թվականի ապրիլի 21-ին` ժամը 21:00-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «NISSAN FUGA 2,5» մակնիշի ավտոմեքենան հանձնել է թեթև աստիճանի հարբած վիճակում գտնվող` Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի բնակիչ Ալյոշա Մարությանին, ով նույն օրը` ժամը 21:30-ի սահմաններում, Կապան քաղաքի Գետափնյա փողոցում` «ԿԱՊ-ՊԱՀԱԾՈ» ՍՊ ընկերության հարակից հատվածում թույլ է տվել ՃԵԿ-ի 65-րդ կետի, այն է`«վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ», ՃԵԿ-ի 66-րդ կետի այն է` «վարորդը պետք է ընտրի այնպիսի արագություն, որը հնարավորություն է տալիս նրան կանոնների պահանջներին համապատասխան ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, այն է` «ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել ՀՀ ՃԵԿ-ը», 24-րդ հոդվածի 7-րդ մասի` «վարորդին արգելվում է տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում, ու իր գործողություններով չստեղծել վթարային իրադրությունե պահանջները, իր գործողություններով ստեղծել է վթարային իրադրություն, դրանով իսկ պայմանավորվել տվյալ վթարի առաջացումը` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, ենթարկվել է վթարի, որի հետևանքով առաջացել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հետևանքներ, այն է` «NISSAN FUGA 2,5» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տիգրան Մովսիսյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով և տեղափոխվել է «Կապան ԲԿ» ՓԲ ընկերություն:

Արձանագրելով, որ Տիգրան Մովսիսյանը տրանսպորտային միջոցը հանձնել է հարբած անձին, և որ դրա հետևանքով մարդու (տվյալ դեպքում` Տիգրան Մովսիսյանի) առողջությանն անզգուշությամբ պատճառվել է միջին ծանրության վնաս, նման պայմաններում Դատարանը փաստել է, որ Տիգրան Մովսիսյանի արարքը ձևականորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածով նախատեսված հատկանիշները:

Միաժամանակ Դատարանը գտել է, որ Տիգրան Մովսիսյանի արարքն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել:

Դատարանի եզրահանգման համաձայն, ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը նյութական է, այսինքն` հանրորեն վտանգավոր հետևանքները (խոշոր վնաս առաջանալը, մարդու առողջությանը միջին ծանրության վնաս պատճառվելը, մարդու առողջությանը ծանր վնաս պատճառվելը, մարդու մահ առաջանալը, երկու կամ ավելի մարդու մահ առաջանալը) հանդիսանում են հանցակազմի պարտադիր հատկանիշ, իսկ դրանց բացակայությունը բացառում է նշված հանցակազմի առկայությունը: Այլ կերպ ասած` տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը ինքնին (առանց հանրորեն վտանգավոր հետևանքներ առաջանալու) չի առաջացնում ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվություն:

ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի իմաստով առաջացած միակ հանրորեն վտանգավոր հետևանքը ամբաստանյալ Տիգրան Մովսիսյանի առողջությանը պատճառված միջին ծանրության վնասն է: Այլ կերպ ասած` ամբաստանյալ Տիգրան Մովսիսյանին վերագրվող արարքի արդյունքում առաջացած հետևանքների (պատճառված վնասի) կրողը բացառապես Տիգրան Մովսիսյանն է:

ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի իմաստով, բացի Տիգրան Մովսիսյանից, որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի, հասարակությանը կամ պետությանը վնաս չի պատճառվել: Ավելին` սույն գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որևէ անձ չի ճանաչվել տուժող:

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տալու և Տիգրան Մովսիսյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու կապակցությամբ Ալյոշա Մարությանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չի իրականացվել` բողոքի բացակայության հիմքով:

Այսպիսով, Դատարանը, նկատի ունենալով, որ Տիգրան Մովսիսյանի արարքն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, գտել է, որ նրա արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:10 26/11/2016  |  Արդարացման դատավճիռներԴատավարության կողմերը վիճում են աշխատանքային հարաբերությունների շուրջ. կայացվել է արդարացման դատավճիռ
14:23 25/11/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացման որոշումն անփոփոխ մնաց. մեղադրողի Վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել
11:42 18/11/2016  |  Արդարացման դատավճիռներԺամկետային զինծառայողն արդարացվեց մասնակի
17:20 17/11/2016  |  Արդարացման դատավճիռներԴատարանն արդարացրել է. միայն ոստիկանների ցուցմունքները բավարար ապացույց չեն
14:14 11/11/2016  |  Արդարացման դատավճիռներԱրծաթափայլ եղևնու հափշտակության մեղադրանքում արդարացվեց
14:12 02/11/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվեցին մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքում
16:17 15/10/2016  |  Արդարացման դատավճիռներԱպացույցները բավարար չեն ոչ միայն խմբի կազմում, այլև, ընդհանրապես, խուլիգանության մեջ մեղավոր ճանաչվելու համար. դատարան
20:01 26/09/2016  |  Արդարացման դատավճիռներ7 արդարացում՝ զինվորականների գործերով
17:21 23/08/2016  |  Արդարացման դատավճիռներԱրդարացվեց հարկերից չարամտորեն խուսափելու մեղադրանքում
14:37 09/08/2016  |  Արդարացման դատավճիռներՔիթ-կոկորդ ականջաբանն արդարացվեց. «Պիտանի է» նշումը չէր կարող նպաստել և ուղղորդել զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի որոշումներին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]