Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   14:49 Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը 04/20/2024   14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան 04/20/2024   14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com 04/20/2024   14:26 Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ 04/20/2024   14:18 Հային քնած ժամանակ սպանող ադրբեջանցուն ուզում են բերեն Կիրանցի դպրոցի մոտ տեղակայեն, իրավիճակը լարված է. Իշխանյան (տեսանյութ) 04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում

Վարչապետը համայնքների ղեկավարներին հանձնարարել է մշակել և ներկայացնել ըստ ոլորտների կոնկրետ ծրագրեր 11/12/2016   15:34  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Տավուշի մարզ: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Դիլիջան քաղաքում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և համայնքների ղեկավարների հետ վարչապետ Կարապետյանը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

Տեղեկացնելով, որ հանրապետության բոլոր մարզերի և համայնքների ղեկավարների հետ քննարկվելու է յուրաքանչյուր մարզի զարգացման տեսլականը՝ վարչապետը նշել է.

«Մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ ստանալ բոլոր համայնքների զարգացման ծրագրերը: Այնուհետև քննարկելու ենք դրանք և առաջնահերթությունը տալու ենք ամենահեռանկարային ծրագրերին, որտեղ համայնքն իր վրա բեռ է վերցնում, բացի ակնկալելուց, որ կառավարության կողմից պետք է լինեն ներդրումներ, աջակցություն, այսինքն՝ մեր հարաբերությունները լինելու են գործընկերային: Մենք հասկանում ենք, որ դուք բազմաթիվ դարդ ու ցավ ունեք, պրոբլեմ ունեք, հասկանում ենք, որ պետք է յուրահատուկ վերաբերմունք ցույց տանք մեր սահմանամերձ համայնքներին, որտեղ առանձնապես տնտեսական ակտիվություն չկա, և այդ ամենը լինելու է խաղի կանոնների շրջանակում, որով պայմանավորվել ենք առաջ շարժվել»:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, ցուցանիշները, խնդիրները, զարգացման ուղղությունները և նախատեսվող ծրագրերը: Զեկուցվել է, որ մարզն ավելի շատ գյուղատնտեսական է, և այդ ոլորտում առկա են որոշակի ձեռքբերումներ:

Նշելով, որ գյուղատնտեսությամբ զբաղվող տարածքները հիմնականում սահմանամերձ համայնքներն են, որոնք օգտվում են կառավարության կողմից 2014 թ. տրված սոցիալական ու հարկային արտոնություններից՝ մարզպետը միաժամանակ նկատել է, որ այդ տարածաշրջանների ռիսկայնությամբ պայմանավորված՝ ներդրումային ծրագրերի առումով էական արդյունքներ չեն գրանցվել: Անդրադառնալով արձանագրված ձեռքբերումներին՝ Հովիկ Աբովյանը տեղեկացրել է, որ «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ն Տավուշի շրջանի Չորաթան գյուղում հիմնել է արտադրամաս, որտեղ աշխատում է 200 մարդ:

Մինչև մյուս տարվա կեսերն ակնկալվում է ևս 100 աշխատատեղի ստեղծում Արծվաբերդում, իսկ ընդհանուր առմամբ այս ընկերության նախաձեռնած ծրագրերի արդյունքում մինչև 2020 թ. նախատեսվում է ստեղծել շուրջ 2000 աշխատատեղ Տավուշ, Իջևան և Նոյեմբերյան հատվածում: Հաշվի առնելով մարզում աճող պտուղների եզակիությունը և խորհրդային տարիներին վերամշակող արտադրության կազմակերպման հաջող փորձը՝ ներկայում քայլեր են ձեռնարկվում նաև վերամշակող արտադրամասեր կամ գործարաններ հիմնելու նպատակով մասնավոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:

Մարզպետի զեկուցումից հետո վարչապետը խոսել է մարզի ուժեղ և թույլ կողմերն ախտորոշելու և դրանցից բխող ծրագրեր մշակելու անհրաժեշտության մասին:

«Ո՞ր ոլորտներն են մարզում զարգանում, ո՞ր ոլորտում որքա՞ն զբաղված մարդ կա, ի՞նչ ծավալ են տալիս, և ի՞նչ հեռանկարներ ունեք, ո՞ր ոլորտները կարող եք զարգացնել: Որո՞նք են Տավուշի մարզի առանձնահատկությունն ու առավելությունը, որո՞նք են թույլ կողմերը. թույլ կողմերը՝ սահմանամերձ է, ռիսկային է, առավելությունը՝ Վրաստանի շուկայի կողքին է», - ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ պետք է առանձնացնել խնդիրներն ու առաջնահերթությունները և ձևակերպել դրանց լուծումները, որոնք ուղղված կլինեն կյանքի որակի բարելավմանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության, մշակույթի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր: Ներկայացվել են նաև մարզում մի քանի համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի արդյունքները:

Վարչապետը հետաքրքրվել է մարզում առողջապահության ոլորտի վիճակի՝ մասնավորապես, պետպատվերի տեղաբաշխման գործընթացի, բժշկական հաստատությունների աշխատանքի արդյունավետության և հարակից այլ հարցերի մասին: Ստանալով բացասական պատասխան պետպատվերի համակարգի արդյունավետ և թափանցիկ գործունեության վերաբերյալ՝ գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ առողջապահության նախարարը պետպատվերի նոր հայեցակարգ է ներկայացնելու, որով քաղաքացիներն ընտրության հնարավորություն են ունենալու: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ համակարգը պետք է կրիտիկական փոխել և հանձնարարել առողջապահության նախարարին և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուներին՝ համատեղ աշխատել և ծրագիր ներկայացնել:

Վարչապետը և Տավուշի մարզի համայնքների ղեկավարները համակարծիք են եղել, որ մարզում զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ կա, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

«Զբոսաշրջության հետ կապված մենք իրականում ցանկանում ենք մեծ ծրագիր իրականացնել: Կարծում ենք՝ Հայաստանը թերագնահատված է որպես տուրիզմի երկիր: Մոտ ժամանակներս էժան ավիաընկերության ծառայությունը, Ռուսաստանի քաղաքացիներին որոշակի արտոնությունների տրամադրումը նպաստելու են ոլորտի աճին, բայց մենք պետք է նաև որակյալ ծառայություններ մատուցենք», - ասել է Կարեն Կարապետյանը և հորդորել բիզնես ծրագրեր ներկայացնել Զբոսաշրջության պետական կոմիտե: Քննարկվել են նաև մարզի պատմամշակութային հուշարձանների, վանքերի վիճակին, պահպանությանն ու բարեկարգմանը վերաբերող հարցեր: Վարչապետն առաջարկել է մտածել մարզերում հիմնադրամ ստեղծելու հեռանկարների շուրջ՝ այդ գործում ներգրավելով տեղացի բարերարների ներուժը:

Գործադիրի ղեկավարը ողջունել և կարևորել է մի շարք համայնքների ղեկավարների ներկայացրած՝ կրթության որակի բարձրացմանը միտված և ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված առաջադեմ ծրագրերը:

Խոսելով սահմանամերձ համայնքներում ճանապարհային ենթակառուցվածքների վիճակի մասին՝ վարչապետը նշել է, որ այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, և կառավարությունն ըստ առաջնահերթության բարեկարգելու է այդ ճանապարհները: «Սահմանամերձ գյուղի նկատմամբ մենք հատուկ վերաբերմունք ունենք և բիզնեսի լեզվով չենք խոսում: Մենք այնտեղ պարտադիր անելիքներ ունենք», - շեշտել է գործադիրի ղեկավարը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է մարզի համայնքների ղեկավարներին մշակել և պատասխանատու նախարարություններ ներկայացնել ըստ ոլորտների կոնկրետ ծրագրեր:

Կառավարության ղեկավարն այցելել է նաև Դիլիջանի քաղաքապետարանում գործող քաղաքացիների սպասարկման գրասենյակ, ծանոթացել ստեղծված պայմաններին, «մեկ պատուհանի» սկզբունքով մատուցվող ծառայությունների որակին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]