Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան 04/20/2024   16:36 Մեր հողն եմ ուզում.85-ամյա տատիկը պայքարում է հայի հողի համար (տեսանյութ) 04/20/2024   16:29 Ոչ մի մետր չունենք հանձնելու. արդեն շուրջ 6 ժամ է արդեն Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել գյուղի ճանապարհը 04/20/2024   16:09 Հաջորդը լինելու են ևս 4 գյուղեր, հետո՝ Սյունիքի միջանցքը, հետո՝ էլ Հայաստան չի լինի. Արթուր Խաչիկյան 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/20/2024   15:41 Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին 04/20/2024   15:33 Տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. սահմանադրագետ 04/20/2024   15:14 Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/20/2024   14:49 Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը 04/20/2024   14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան 04/20/2024   14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com 04/20/2024   14:26 Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ 04/20/2024   14:18 Հային քնած ժամանակ սպանող ադրբեջանցուն ուզում են բերեն Կիրանցի դպրոցի մոտ տեղակայեն, իրավիճակը լարված է. Իշխանյան (տեսանյութ) 04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում

Սուրիկ Խաչատրյանի ազգականուհին՝ Գայանե Շալունցը, զրկված է դատական պաշտպանության իրավունքից. փաստաբան 11/07/2016   19:27  |  Վարչական իրավունք

Իր քեռու՝ Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, պաշտոնավարման ընթացքում՝ 2014թ., Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի  պաշտոնից հեռացված Գայանե Շալունցի գործում զարգացումներն այժմ էլ իր օգտին չեն՝ նաև քեռու պաշտոնանկությունից հետո:

Այսպես, սկզբնապես Գայանե Շալունցի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը (ներկայումս Գ.Շալունցի ներկայացուցիչն է նաև փաստաբան Զարուհի Հայրապետյանը) դիմել էր ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով Քաղծառայության խորհրդի որոշումը, դրա հիման վրա ընդունված նրան պաշտոնից ազատելու հրամանը:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը կայացրել է հայցադիմումը վերադարձնելու որոշում՝ հստակ նշելով, որ Քաղծառայության խորհրդի որոշումը և հրամանը վարչական ակտեր են, ուստի պետք է դիմել Վարչական դատարան:

«Ճիշտ է, այն ըստ էության աշխատանքային վեճ է, սակայն քանի որ հանրային իրավահարաբերություններից բխող վեճ է, այսինքն՝ մյուս կողմը պետական մարմին է և գործի բնույթն ինքնին հանրային իրավահարաբերություններից բխող վեճ է՝ մեզ ասացին՝ գնացեք Վարչական դատարան»,-  «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում այսպես ներկայացրեց ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ որոշումը Գ.Շալունցի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Հայրապետյանը:

2014թ. ստանալով հայցադիմումը վերադարձնելու որոշումը, հայցվորի ներկայացուցիչները դիմել են Վարչական դատարան, որը վարույթ է ընդունել հայցադիմումը, ըստ էության իրականացրել գործի քննություն, այդուհանդերձ բովանդակային առումով այն մերժել է: Դատարանը, մասնավորապես, հաստատված է համարել, որ Գայանե Շալունցին աշխատանքից ազատել էին երկու ենթադրյալ իրավախախտման համար, որից մեկի մասով դատարանը հաստատված է համարել, որ իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություն է տրվել:  Երկրորդի մասով դատարանը գտել է, որ այն հիմք է աշխատանքից ազատելու համար:  

Համաձայն չլինելով դատարանի վճռի հետ, հայցվորն ու իր ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը բողոքարկել են այն Վարչական վերաքննիչ դատարան: Վերջինս՝ քննելով բողոքը, սակայն կարճել է գործի վարույթը: Դատարանն  արձանագրել է, որ վիճարկված Քաղծառայության խորհրդի որոշումը վարչական ակտ չէ, այլ վարչական ակտ է քաղաքացուն աշխատանքից ազատելու հրամանը, քանի որ Քաղծառայության խորհրդի որոշմամբ ընդամենը համաձայնություն է տրվել աշխատանքից ազատելու համար: Եվ քանի որ վիճարկվել է Քաղծառայության խորհրդի որոշումը, որպես հետևանք՝ աշխատանքից ազատելու հրամանը, հետևաբար՝ հայցվոր կողմը չի կարող օգտվել դատական պաշտպանությունից  և այդ պատճառաբանությամբ գործի վարույթը կարճվել է:

Այդ որոշման դեմ բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան, համաձայն չլինելով Վերաքննիչ դատարանի որոշման հետ, հայցվոր կողմը միաժամանակ որոշել է Վարչական դատարան նոր հայց ներկայացնել՝ վիճարկելով արդեն աշխատանքից ազատելու հրամանը: Վարչական դատարանը, սակայն, որոշմամբ մերժել է բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը և հայցադիմումն ինքնին:

Զարուհի Հայրապետյանը պարզաբանեց, որ փաստ է, որ բաց է թողնվել աշխատանքից ազատելու հրամանը բողոքարկելու երկամսյա ժամկետը, բայց քանի որ Քաղծառայության որոշումն իրենց կողմից դիտարկվել է որպես վարչական ակտ, ապա ավելի վաղ բողոքարկել էին ա՛յդ որոշումը: 

«Եվ մենք հայցադիմումի մեջ հստակ նշել էինք, որ հարգելի դատարան, քանի որ կողմը փաստացի չգիտեր ու չէր կարող կանխատեսել, որ Վարչական վերաքննիչ դատարանը նման դիրքորոշում կարտահայտի, որ Քաղծառայության խորհրդի որոշումը չի հանդիսանում վարչական ակտ, այլ վարչական ակտ է աշխատանքից ազատելու հրամանը, հետևապես քանի որ ժամկետ ենք բաց թողել, այդ պատճառաբանությունից ելնելով՝ խնդրում ենք բաց թողնված ժամկետը հարգելի համարել ու հայցադիմումն ընդունել վարույթ»: Դատարանը, սակայն, գրել է, որ հայցվոր կողմը պարտավոր էր իմանալ, որ ըստ էության հրամանը վարչական ակտ է:

Զ.Հայրապետյանը գտնում է, որ քաղաքացին  պարտավոր չէր իմանալ, որ Քաղծառայության խորհրդի որոշումը վարչական ակտ չէ, այլ վիճարկման ենթակա է հրամանը: «Ինչո՞ւ, որովհետև իրավակիրառ պրակտիկայում, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ, Վարչական դատարանի մեկ այլ որոշմամբ այլ գործի շրջանակներում վիճարկվել է հենց Քաղծառայության խորհրդի որոշումը, որպես հետևանք՝ հրամանը, դատարանն իրականացրել է գործի ըստ էության քննություն, այսինքն՝ Քաղծառայության խորհրդի որոշումը դիտել է որպես վարչական ակտ: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, որ իրավակիրառ պրակտիկայում նույն Վարչական, Վճռաբեկ դատարանների և Վարչական վերաքննիչ դատարանի կողմից  միևնույն հարցի կապակցությամբ առկա են տարաբնույթ մոտեցումներ. մի դեպքում վերջինս գտնում է, որ Քաղծառայության խորհրդի որոշումը վարչական ակտ չէ, մեկ այլ դեպքում Վարչական և Վճռաբեկ դատարանները քննում են որոշումը որպես վարչական ակտ վիճարկելու պահանջ, բայց Գայանե Շալունցի պարագայում ստացվում է, որ դա վարչական ակտ չէ՞»,- ասաց Զ.Հայրապետյանը:

Փաստաբանի գնահատմամբ, արդյունքում փակուղային իրավիճակ է ստեղծվել,  փաստացի Գայանե Շալունցը զրկվել է դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքից՝ իրավական անորոշության պատճառով: «Հիմքեր ու նախադրյալներ են ստեղծվում Եվրոպական դատարան դիմելու համար»,- ասաց Զարուհի Հայրապետյանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]