ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առանցքային վկան մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն ու դուրս չի եկել, սակայն, պարզվում է, նա Մոսկվայում է 10/27/2016 00:26 | Դատական ռեպորտաժներ
Տաքսի մեքենայի մեջ՝ վարորդի ներկայությամբ, Լևոն Բունիաթյանի սպանության գործով երկրորդ դատաքննության շրջանակում հոկտեմբերի 26-ին հարցաքննվեց հիշյալ մեքենայի տերը: Վկան հայտնեց, որ մեքենան վարձակալությամբ տվել էր Արթուր Եղիազարյանին, վերջինս էլ իրեն պատմել է դեպքի մասին:
Վկան հայտնեց, որ Ա.Եղիազարյանը պատմել է իրեն, որ հետևի նստատեղին նստած ուղևորը կրակել է առջևում, վարորդի կողքի նստատեղին նստածի վրա, մեքենայի սրահն արյունոտվել է: Ինչո՞ւ է վարորդը լվացել մեքենան հարցին ի պատասխան վկան հայտնեց, որ Ա.Եղիազարյանն իրեն ասել է, որ վախեցել է, չի իմացել ինչ անի:
Արթուր Եղիազարյանը, ով գործով առանցքային վկա է, առաջին դատաքննության ընթացքում այդպես էլ չի ներկայացել դատարան: Երկրորդ դատաքննության շրջանակում այսօրվա դատական նիստին էլ, ըստ ոստիկանության գրության, հնարավոր չի եղել ապահովել վկայի ներկայությունը՝ վերջինս ուայբերի միջոցով հայտնել է, որ ինքը ՌԴ Մոսկվա քաղաքում է, մոտ ժամանակներս չի վերադառնալու, սակայն բացատրական աշխատանքներից հետո խոստացել է, որ որոշ ժամանակ աշխատելուց և որոշակի գումար վաստակելուց հետո կներկայանա դատարան:
Իսկ ՍԵԿՏ համակարգի տվյալների համաձայն, վկա Եղիազարյանը 10.03.2016թ. մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, դրանից հետո տեղեկություններ չկան:
Մեղադրողը նշեց, որ չեն սպառվել վկայի ներկայությունն ապահովելու բոլոր հնարավորությունները, իսկ պաշտպանական կողմը հայտարարեց, որ վկայի ներկայությունը դատարանում պարտադիր է, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունք, 3-րդ մասի «Դ» կետի համաձայն, քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի հարցաքննել իր դեմ ցուցմունքներ տված վկաներին:
Դատարանը որոշեց հիշեցում ուղարկել ոստիկանությանը վկայի ներկայությունն ապահովելու մասին:
Դատարանը՝ լսելով կողմերի կարծիքը, ապացույցների հետազոտման կարգի մեջ փոփոխություն կատարեց, հետազոտվեցին 4 հատոր կազմող քրեական գործի գրավոր ապացույցները:
Մասնավորապես, հրապարակվեց լուսանկարով Տարոն Գալուստովի ճանաչման արձանագրությունը: Ամբաստանյալի պաշտպանը հայտարարեց, որ արձանագրությունը որևէ ապացուցողական նշանակություն չունի, քանի որ Տ.Գալուստովն ինքնակամ է ներկայացել իրավապահ մարմիններին:
Հրապարակված փաստաթղթերի թվում էր նաև Տ.Գալուստովի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի ամբաստանյալը հոգեկան հիվանդությամբ չի տառապել ու չի տառապում, կարող է գիտակցել ու ղեկավարել իր գործողությունները, այսինքն՝ մեղսունակ է:
Հաջորդ դատական նիստում կշարունակվի վկաների հարցաքննությունը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Տարոն Գալուստովը 2014թ. հոկտեմբերի 11-ին, 01.00-ի սահմաններում տաքսի ավտոմեքենայի մեջ ատրճանակով պարտքուպահանջային խնդիր ունենալու պատճառով սպանել է Լևոն Բունիաթյանին՝ կրակելով վերջինիս գլխի հատվածի ձախ քունքային շրջանին: Ապա դիակը նույն ավտոմեքենայով տեղափոխվել է գնացքի գծերի մոտ, որտեղ ամբաստանյալը մեկ ստուգողական կրակոց է արձակել սպանվածի ծոծրակին, և այնտեղ թողնելով դիակը՝ հեռացել:
Գործով սա երկրորդ դատաքննությունն է. առաջին դատաքննությունն անց է կացվել դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ, սակայն դատավորի լիազորությունները դադարեցնելու հետ կապված տեղի է ունեցել դատարանի կազմի փոփոխություն, գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին, ում նախագահությամբ էլ ընթանում է գործով երկրորդ դատաքննությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ